Рубрика: Քիմիա 8, Ֆիզիկա ՝ 8

Միջառարկայական նախագիծ ՝ Անձրևի կաթիլը

Աշնանային հավաքին ընդառաջ միջառարկայական /ֆիզիկա-քիմիա/, փորձարարական նախագիծ՝ «Անձրևի կաթիլ կամ կաթիլի ծավալի որոշում»։

Նախագծի նպատակը՝ փոքր մարմինների չափերի որոշում, հեղուկի մինիմալ չափերի, կաթիլի ծավալի որոշում, չափիչ սարքերի կիրառում, դրանցից օգտվելու և չափուներ կատարելու հմտությունների զարգացում։

Հետազոտման օբյեկտ՝ ջրի կաթիլ, աղաջրի, անձրևաջրի և թորած ջրի կաթիլներ։

Հետազոտության առարկան՝ ջրի կաթիլի չափերի, նրա արտաքին տեսքի և վարքագծի ուսումնասիրումը, նրանում լուծված նյութերից և խառնուրդներից կախված։

Հետազոտության մեթոդ՝ դիտումներ, կաթիլի առաջացման ընթացքի ուսումնասիրում, հնարավորության դեպքում նաև դիտումներ մանրադիտակով, փորձեր, անալիզ, վերլուծում, հետևություններ և ընդհանրացում։

Անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր՝ ծորակի ջուր, աղաջուր, թորած ջուր չափագլան, ներարկիչ, հայտնի ծավալի անոթ (բաժանումներով, չափիչ ապակյա իրեր, բաժակ, բանկա կամ շիշ՝ հայտնի ծավալով)։

Ինչպե՞ս չափել մեկ կաթիլ ջրի ծավալը:  Կաթիլի ծավալը չափելու համար օգտվում են չափիչ փորձանոթից (ﬔնզուրից), չաջագլանից, կաթոցիկից և ներարկիչից: Դատարկ փորձանոթի ﬔջ կաթեցնում են հեղուկի հաշված քանակությամբ (օրինակ՝ ﬕ քանի տաս նյակ) կաթիլներ, չափում նրանց ընդհանուր ծավալը, հետո այդ ծավալը բաժանում են կաթիլների թվի վրա և ստանում ﬔկ կաթիլի ծավալը:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ կաթիլ ջրի մոտավոր ծավալը կազմում է 0,03-0,05 մլ։ Դուք կարող եք հարցնել. «Ինչու՞ են նման չափումներ անում»: Պատասխանը շատ պարզ է՝ ձեռք բերված գիտելիքները շատ կարևոր են ջրի վիճակի քիմիական անալիզ անցկացնելու համար։

Оставьте комментарий