Рубрика: Քիմիա 8

» Զատկական նախագիծ » բնական և արհեստական նյութեր

Մասնակիցներ ՝ միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Վայրը՝ Միջին դպրոց

Համագործակցություն՝ Անի Ժամհարյանի հետ

Նպատակը՝

  • Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի կատարման սովորույթները և դրանք դարձնել ուսումնական։
  • Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
  • Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը
  • Ձվի հետ կատարվող փորձերում,դիտարկել քիմիական երևույթները

Ընթացքը՝

Սովորողները կխոսեն ձվի բաղադրության մասին,կներկայացնեն բնական նյութեր ,որոնք կարող են փոխարինել արհեստական ներկանյութերին:Սովորողները կխոսեն բազուկի, գազարի, քրքումի օգտակար հատկությունների մասին:

Արդյունքները՝ կտեղադրվեն իմ և սովորողների բլոգներում

Рубрика: Գրականություն - 8

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

Առավոտ էր, ծագող արեւը ոսկեշողում էր հանդարտ ծովի մեղմ ծփանքում։ Ափից մի մղոն հեռավորության վրա ինչ֊որ ձկնորսանավ ակոսեց ջուրը, եւ Նախաճաշող Երամի ճիչը ակնթարթորեն ծակեց օդը, մինչ հազարավոր ճայերի ամբոխը կխռնվեր այնտեղ՝ ճարպկորեն իրար խաբս տալու ու գզվռտվելու կերակրի կտորտանքի համար։ Սկսվում էր եւս մի հոգսաշատ օր։

Հեռվում, ձկնորսանավից ու ափից անդին, միայնակ ու ինքնամոռաց մարզվում էր Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը։ Հարյուր ոտնաչափ բարձրության վրա նա իջեցրեց թաղանթավոր թաթերը, բարձրացրեց կտուցը եւ լարվեց՝ թեւերը ոլորուն կորագծի դժվարին, ցավեցնող դիրքում պահելու համար։ Այդ կլոր դիրքը նշանակում էր, որ թռչելու էր դանդաղ, եւ հիմա նա դանդաղեցնում էր այնքան, մինչեւ որ քամին շոյում էր դեմքը, մինչեւ օվկիանոսը հանդարտվում էր ցածում։ Ուժեղ կենտրոնացումից նա աչքերը կկոցեց, շունչը պահեց, ճիգ գործադրեց՝ մեկ… Էլի մի անգամ… քիչ էլ… մի մատնաչափ եւ… նորից… կորագիծ… Նրա փետուրները ցնցվեցին, նա կանգ առավ եւ ընկավ։

Ճայերն, ինչպես գիտեք, երբեք չեն երերում եւ երբեք կանգ չեն առնում։ Օդում կանգ առնելը նրանց համար ամոթ է ու խայտառակություն։

Բայց Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը չէր ամաչում, այլ կրկին լարում էր թեւերը՝ պահելով դրանք կորագծի դժվարին, դողացող դիրքում, դանդաղում էր, ավելի դանդաղում եւ նորից կանգ առնում․ նա սովորական թռչուն չէր։

Ճայերի մեծ մասի մտքով իսկ չի անցնում սովորել ավելին, քան թռիչքի ամենապարզունակ գործողությունը՝ ափից մինչեւ կերը հասնելն ու վերադառնալը։ Ճայերի մեծ մասի համար էականը թռիչքը չէ, այլ կերը։ Իսկ այս ճայի համար էականը կերը չէր, այլ՝ թռիչքը։ Աշխարհում ամեն ինչից ավելի Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը թռչել էր սիրում։

Նա գտնում էր, որ այս մտածելակերն իրեն անընդունելի կդարձնի մյուս թռչունների համար։ Նույնիսկ ծնողները ահաբեկված էին, որ Ջոնաթանն ամբողջ օրեր է կորցնում մենության մեջ՝ փորձեր անելով, հարյուրավոր անգամներ սահելով ծովի մակերեվույթի վրայով։

Նա չգիտեր ինչու է այդպես, բայց ծովի մակերեւույթից իր թեւաբացվածքի կեսից ավելի փոքր բարձրությամբ թռչելիս ինքը կարողանում էր ավելի քիչ լարվելով առավել երկար մնալ օդում։ Նրա ճախրանքներն ավարտվում էին ոչ թե սովորական ճողփյունով, այլ երկար ձգվող հետքով, որ իրենց ետեւից գծում էին նրա ոտքերը՝ ծովի մակերեսին շփվելով։ Սկսելով սահասավառնել ու ոտքերն իրեն քաշած վայրէջքի գալով ափում՝ նա շարունակում էր ընթացքը՝ սահքի երկար հետագիծը թողնելով ավազի մեջ։ Նրա ծնողներն իսկապես խիստ ահաբեկված էին։

— Ինչո՞ւ, Ջոն, ինչո՞ւ,— հարցնում էր մայրը,— ինչո՞ւ է բոլորի նման լինելն այդքան դժվար։ Ինչո՞ւ չես կարողանում ապրել ցածր թռչելը ձկնկուլներին ու ալբատրոսներին թողնելով։ Ինչո՞ւ ոչինչ չես ուտում, փետուր ու ոսկոր ես մնացել, որդիս։

— Թող որ փետուր ու ոսկոր դառնամ, մայրիկ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել օդում եւ ինչ չեմ կարող, ահա եւ բոլորը, ես միայն ուզում եմ իմանալ։

— Լսիր, Ջոնաթան,— ասում էր հայրը ոչ անբարյացակամորեն,— ձմեռն այնքան էլ հեռու չէ, ձկնորսանավեր շատ քիչ կլինեն, իսկ մակերեւույթի ձկները կլողան դեպի ծովի խորքերը։ Եթե անպատճառ ուզում ես սովորել, սովորիր, թե ինչ է կերը եւ ինչպես պիտի այն հայթհայթել։ Թռչելն ընդհանրապես հրաշալի է, բայց, ինքդ էլ գիտես, դրանով չես կշտանա։ Մի մոռացիր նպատակը՝ թռչում ես, որ ուտես։

Ջոնաթանը հնազանդորեն գլխով արեց։ Հաջորդ մի քանի օրերը նա փորձում էր լինել մյուս ճայերի նման, նա իսկապես փորձում էր, բարձր ճչում էր եւ կառանացցերի ու ձկնորսանավերի շուրջը պտտվելով՝ կռվում երամի մյուս ճայերի հետ, ձկան ու հացի փշրանքների համար ջուրը սուզվում, բայց ոչինչ չէր ստացվում։

Որքան անմիտ է այս ամենը, մտածեց նա, այնքան դժվարությամբ որսացած անձրուկը իրեն հետապնդող քաղված ծեր ճային շպրտելով։ Այս ամբողջ ժամանակը ես կարող էի ծախսել թռչել սովորելու վրա, դեռ այնքան բան կա սովորելու։


Կարճ ժամանակ անց Ջոնաթան Ճայը կրկին մենակ էր ծովի հեռուներում՝ քաղցած, երջանիկ, հարցախույզ։

Նա ուսումնասիրում էր թռիչքի արագությունը եւ մարզումների մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին ավելին իմացավ, քան ամենաարագընթաց ճայն աշխարհում։

Հազար ոտնաչափ բարձրությունից հնարավորին չափ ուժգին թափահարելով թեւերը՝ նա նետվեց խիստ կտրում խոյաթռիչքի՝ սլանալով դեպի ծովը, եւ հասկացավ, թե ինչու ճայերն այդպիսի հզոր խոյաթռիչքներ չեն գործում։ Վեց վայրկյանի չափ նա թռչում էր ժամում յոթանասուն մղոն արագությամբ, որից թեւերն անհետացել էին շարժման թրթռոցի մեջ։

Ծայրահեղ թրտնաջան աշխատանքով հասնելով իր հնարավորությունների վերջին սահմանին՝ ավելի բարձր արագությամբ թռչելիս նա կորցնում էր կառավարումը։

Նա բարձրանում էր հազար ոտնաչափ, ավելի ուժգին թափ առնում եւ, թափահարելով թեւերը, նետվում ուղղահայաց խոյաթռիչքի։ Վեր թափահարելիս ձախ թեւն ամեն անգամ արգելակվում էր ու նա կտրուկ թավալվում էր դեպի ձախ, ապա, հավասարակշռելով, արգելակվում էր աջը, եւ նա, ասես տենդի մեջ ցնցվելով, խելահեղորեն թավալգլոր տալով պտույտէջք էր գործում դեպի աջ։

Չնայած իր բոլոր ջանքերին, դեպի վեր թեւաթափահարումը չէր ստացվում։ Նա տաս անգամ փորձեց եւ ամեն անգամ, երբ անցնում էր ժամում յոթանասուն մղոն արագությունից, վերածվում էր չկառավարվող փետրագնդի եւ գահավիժում ջրի մեջ։

Ողջ գաղտնիքն այն է, ամբողջովին թրջվելուց հետո վերջապես հասկացավ նա, որ բարձր արագությունների դեպքում հարկավոր է թեւերն անշարժ պահել՝ հասցնել ժամում հիսուն մղոնի, ապա պահել անշարժ։

Երկու հազար ոտնաչափ բարձրության վրա նա նորից փորձեց․ կտուցը ցած պարզած, թեւերն անշարժ տարածած նետվելով խոյաթռիչքի՝ մի րոպե անց նա արդեն գերազանցեց ժամում հիսուն մղոն արագությունը։ Դա հսկայական լարում պահանջեց, բայց նրան հաջողվեց այդ անել։ Սուրալով ժամում իննսուն մղոն արագությամբ՝ տաս վայրկյանի չափ նա գրեթե անտեսանելի էր։ Ջոնաթանը ճայերի թռիչքային արագության համաշխարհային ռեկորդ սահմանեց։

Բայց հաղթանակը կարճ տեւեց։ Հենց որ նա փորձեց դուրս գալ խոյաթռիչքից, հենց փոխեց թեւերի դիրքը, վայրկենապես հայտնվեց անկառավարելիության նույն աղետալի վիճակի մեջ եւ, ժամում իննսուն մղոն արագությամբ թռչելիս մի կողմ շպրտվեց ուժանակի պես։ Ջոնաթան Ճայը չդիմացավ, թավալվեց օդում ու գահավիժեց քարից կոշտ ջրի մեջ։

Արդեն խոր գիշեր էր, երբ նա ուշքի եկավ ու լուսնի լույսով սկսեց լողալ օվկիանոսի մակերեւույթով։ Թեւերը կապարի պես ծանրացած էին, բայց անհաջողության բեռն ավելի ծանր էր նրա թիկունքին։ Հուսահատված, նա ուզում էր, որ այդ բեռն ի զորու լիներ իրեն ծովի հատակը տանելու, եւ այնժամ ամեն ինչ կվերջանար։

Որքան էլ խորն էր սուզվում ջրի մեջ, միեւնույն է, ներսում անընդհատ մի տարօրինակ խուլ ձայն էր հնչում․ «Ելք չկա։ Ես ճայ եմ, իմ կարողությունները սահմանափակ են։ Եթե ես ստեղծված լինեի թռչելու մասին շատ բան իմանալու համար, ապա ուղեղի փոխարեն գլխումս հաշվիչ մեքենա կունենայի։ Եթե ծնված լինեի արագ թռչելու համար, բազեի կարճ թեւեր կունենայի եւ ձկների փոխարեն մկներով կսնվեի։ Հայրս իրավացի էր։ Ես պետք է մոռանամ այս խենթությունը, պետք է թռչեմ տուն՝ Երամի մոտ եւ գոհ լինեմ, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ խեղճ, ավելիին անընդունակ ճայ»։

Ձայնը մարեց, եւ Ջոնաթանը հնազանդվեց նրան։ Գիշերով ճայի տեղը ափն է, ու նա երդվեց այսուհետեւ սովորական ճայ լինել։ Այդպես բոլորի համար էլ ավելի լավ կլինի։

Նա հոգնած պոկվեց գիշերային ծովի մթամած ջրերից եւ ուղղվեց դեպի ափ, գոհ, որ սովորել էր ուժերը խնայող ցածր թռիչքներ գործել։

Բայց՝ ոչ, մտածեց նա։ Ես ստեղծվաթ եմ լինելու այնպիսին, ինչպիսին որ էի, օժտված այն ամենով, ինչ արդեն տրված էր ինձ։ Ես ճայ եմ, նման մյուս բոլոր ճայերին, ու նրանց նման էլ պիտի թռչեմ։ Եվ նա մի կերպ բարձրացավ ու դեպի ափ շտապելով սկսեց թեւերը թափահարել։

Մյուս բոլոր երամակիցների նման լինելու այդ որոշումից նա իրեն զարմանալիորեն թեթեւացած զգաց։ Այլեւս չեն լինի այն խոչընդոտները, որ ստիպում էին իրեն սովորել։ Չի լինի պայքար, չի լինի եւ պարտություն։ Պարզապես հրաշալի էր ոչինչ չմտածել ու խավարի միջով սլանալ դեպի առափնյա լույսերը։

— Խավար,— տագնապալի հնչեց խուլ, բեկբեկուն ձայնը,— ճայերը երբեք չեն թռչում խավարում։

Ջոնաթանն ուշադրություն չդարձրեց։ Ինչ հաճելի է, մտածեց նա։ Լուսինն ու աստղերը առկայծում էին ջրում, փոքրիկ փարոսող ցոլքեր սփռելով գիշերվա մեջ, ամեն ինչ այնպես լուռ էր ու խաղաղ…

— Իջիր, ճայերը երբեք չեն թռչում խավարում։ Եթե դու ծնված լինեիր խավարում թռչելու համար, բվի աչքեր կունենայիր, հաշվիչ մեքենա՝ ուղեղի փոխարեն ու բազեի կարճ թեւեր։

Գիշերային մթնում, հարյուր ոտնաչափ բարձրության վրա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայի միտքն հանկարծ առկայծեց։ Նրա ընկճվածությունը, նրա բոլոր վճիռները վայրկենապես չքացան։

Կարճ թեւեր, բազեի կարճ թեւեր։

Ահա լուծումը։ Ինչ հիմարն եմ եղել ես․ ողջ պահանջվածը փոքրիկ, շատ փոքրիկ թեւն է, ողջ պահանջվածը թեւերը ծալելն է ու միայն դրանց ծայրերով թռչելը։ Կարճ թեւեր։

Նա երկու հազար ոտնաչափ բարձրացավ գիշերային ծովից եւ, անհաջողության կամ մահվան մասին վայրկյան իսկ չմտածելով, թեւերի լայն մասն ամուր ծալելով կպցրեց մարմնին, միայն թեւածայրերի սուր ու կեռ դաշույնները պարզեց քամուն ու նետվեց ուղղահայաց խոյաթռիչքի։

Քամին հրեշային շաչյունով ոռնում էր նրա շուրջը։ Ժամում յոթանասուն մղոն, իննսուն, հարյուր քսան, ավելի արագ։ Այժմ, երբ նա թռչում էր ժամում հարյուր քառասուն մղոն արագությամբ, թեւերի լարումն ավելի փոքր էր քան նախկին յոթանասունի դեպքում, ու հիմա թեւածայրերի նվազագույն լարումով նա հանգիստ դուրս եկավ խոյաթռիչքից ու լուսնի լույսի տակ գորշ արկի պես սլացավ ալիքների վրայով։

Նա փակեց աչքերը քամուն ընդդեմ եւ խենթացավ ուրախությունից․ ժամում հարյուր քառասուն մղոն եւ՝ առանց կառավարումը կորցնելու։ Եթե երկու հազարի փոխարեն հինգ հազար ոտնաչափ բարձրությունից նետվեմ խոյաթռիչքի, հետաքրքիր է՝ ինչ արագությամբ…

Քիչ առաջվա նրա երդումներն իսպառ մոռացված էին ու հեռու քշված քամու հուժկու թափի հետ։ Դրանց խախտելը նա ամենեւին էլ մեղք չէր համարում։ Այդպիսի վճիռներն այն ճայերի համար են միայն, որոնց բավարարում է շարքային լինելը։ Նրա համար, ում միտքն առնչվում է կատարյալին, նման բաները նշանակություն չունեն։

Լուսաբացին Ջոնաթանը վերսկսեց մարզումները։ Հինգ հազար ոտնաչափ բարձրությունից ծովի կապույտ հարթության մեջ ձկնորսանավերը նրան տաշեղներ էին թվում, Նախաճաշող Երամը՝ պտտվող փոշեհատիկների թեթեւ ամպ։

Նա առույգ էր, հաճույքից փոքր֊ինչ դողահար, հպարտ, որ հաղթահարել է սարսափը։ Նա ծալեց թեւերը, դրանց կարճ, անկյունաձեւ ծայրերը միայն պարզեց ու շեշտակի սլացավ դեպի ծովի հեռուները։ Անցնելով չորս հազար ոտնաչափ, նա հասավ առավելագույն արագության։ Քամին վերածվել էր հնչյունների խիտ, թրթռացող պատի, որին հակառակ ավելի արագ թռչելն այլեւս անկարելի էր։ Այժմ նա շեշտակի ցած էր սուրում ժամում երկու հարյուր տասնչորս մղոն արագությամբ։ Նա լավ գիտեր, որ եթե նման արագությամբ թռչելիս թեւերը հանկարծ բացվեին, ապա ինքը ցրիվ կգար միլիոնավոր մանր կտորների։ Բայց, միեւնույն է, արագությունն ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։

Հազար ոտնաչափ բարձրությունից թփթփացնելով թեւածայրերն ու լուծվելով ահռելի քամու մեջ, նա սկսեց դուրս գալ խոյաթռիչքից։ Ուղիղ իր դիմաց, արագորեն կրճատվող տարածության մեջ, պտտվում ու մեծանում էին նավն ու ճայամբոխը։

Նա չկարողացավ կանգ առնել, նա չգիտեր անգամ, թե ինչպես կարելի է շրվել նման արագության դեպքում։

Բախումը վայրկենական մահ էր։

Նա փակեց աչքերը։

Դա պատահեց առավոտյան, արեւածագից անմիջապես հետո։ Սուրալով ժամում երկու հարյուր տասներկու մղոն արագությամբ, աչքերը փակ, քամու ու փետուրների խլացուցիչ վժժոցով Ջոնաթան Լիվինգսթոնը Ճայը շեշտակի մխրճվեց Նախաճաշող Երամի մեջ։ Այս անգամ Բախտի Ճայը ժպտաց նրան, եւ ոչ ոք չզոհվեց։

Խոյաթռիչքից դուրս գալու ժամանակ, կտուցը պարզած դեպի երկինք, նա դեռեւս սլանում էր ժամում հարյուր վասթուն մղոն արագությամբ։ Երբ նա ընթացքը դանդաղեցրեց֊հասցրեց ժամում քսան մղոնի եւ վերջապես նորից տարածեց թեւերը, չորս հազար ոտնաչափ բարձրությունից նավը մի փոքրիկ կետ էր թվում ծովում։

Նրա կարծիքով դա հաղթանակ էր՝ ժամում երկու հարյուր տասնչորս մղոն, առավելագույն արագություն ճայի համար։ Դա իսկական հեղաշրջում էր՝ մեծագույն, անկրկնելի պահ Երամի պատմության մեջ եւ մի նոր սկիզբ Ջոնաթանի կյանքում։ Նա միայնակ թռչում֊գնում էր մարզումների եւ, ութ հազար ոտնաչափ բարձրությունից ծալելով թեւերն ու նետվելով խոյաթռիչքների, միանգամից ձեռնամուխ եղավ շրջադարձներ անել սովորելուն։

Նա գիտեր, որ նման ահռելի արագության դեպքում թեւածայրի մեն֊մի փետուրի աննշան շարժումով իսկ կարելի է ողորկ ու կոր աղեղ ստանալ։ Նա վաղուց գիտեր դա, բայց եւ հասկանում էր, որ նման արագության դեպքում մի ավելորդ փետուրի շարժումն իսկ հրացանի գնդակի պես կպտտեցներ իրեն… եւ, այնուամենայնիվ, Ջոնաթանն առաջին ճայն էր աշխարհում, որ ձեւավոր թռիչքներ էր կատարում։

Ժամանակ չկորցնելով մյուս ճայերի հետ շաղակրատելու վրա, այդ օրը մայրամուտից հետո էլ դեռ նա թռչում էր։ Այդ նա էր, որ հայտնագործեց ճայերի մահվան օղակը, դանդաղեցված եւ բազմապտույտ գալարաթռիչքները, հակառակ հրումը, պտույտընթացքն ու հակառակ պտույտնէջքը։

Խոր գիշեր էր, երբ Ջոնաթան Ճայը մոտեցավ ափում ծվարած Երամին։ Նա սարսափելի հոգնած էր եւ գլխապտույտ էր զգում։ Եվ, չնայած դրան, վայրէջքի գալով՝ ոգեւորության մեջ նա մահվան օղակ կատարեց, վայրկենական պտույտ գործելով ափ հասնելուց անմիջապես առաջ։ Երբ նրանք իմանան կատարված հեղաշրջման մասին, մտածեց նա, կխենթանան երջանկությունից։ Այժմ որքան ավելին է ապրե՛լը։ Ձկնորսանավերի ու ափի արանքում միապաղաղ կերպով քարշ գալու փոխարեն մեր կյանքն այժմ իմաստ կունենա։ Մենք կարող ենք բարձրանալ տգիտությունից, կարող ենք դառնալ խելամիտ, հմուտ ու կատարյալ արարածներ։ Մենք կարող ենք լինել ազատ, կարող ենք սովորել թռչել։

Գալիքը բժժում էր խոստումնալից ու պայծառ֊պայծառ շողշողում։

Երբ նա ափ իջավ, ճայերը հավաքվել էին Խորհրդի Ափում եւ, ակնհայտորեն, վաղուց էին հավաքվել։ Իրականում նրանք իրեն էին սպասում։

— Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն, կանգնիր կենտրոնում։— Տոհմապետի խոսքերը հնչեցին ծայրահեղ հանդիսավորությամբ։ Կենտրոնում կանգնելը կամ գերագույն անարգանքի, կամ գերագույն պատվո նշան էր։ Վերջինս միջոց էր, որով ճայերը պատվում էին իրենց մեծագույն առաջնորդներին։ Դե իհարկե, մտածեց նա, Նախաճաշող Երամն առավոտյան վկա եղավ կատարվածին, նրանք տեսան Հեղաշրջումը։ Բայց ինձ պատիվներ պետք չեն, ես ցանկություն չունեմ առաջնորդ դառնալու, ես միայն ուզում եմ կիսել նրանց հետ իմ իմացածը․ ցույց տալ նրանց մեր առջեւ բացվող հորիզոնները։ Նա քայլ արեց դերի առաջ։

— Ճայ Ջոնաթան Լիվինգսթոն,— ասաց Տոհմապետը,— կանգնիր կենտրոնում ցեղակիրներիդ կողմից անարգվելու համար։

Ասես տախտակով տհարվածեին նրան։ Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան,աղմուկ էր ականջներում։ Կենտրոն գալ անարգվե՛լո՞ւ համար։ Անկարելի է։ Իսկ Հեղաշրջումը նրանք չեն հասկացել։ Նրանք իրավացի չեն, իրավացի չեն։

— … իր թեթեւամիտ անպատասխանատվության համար— հանդիսավորությամբ ծորում էր ձայնը,— Ճայերի Տոհմը արժանապատվությունն ու սովորույթները ոտնահարելու համար…

Անարգանքի կենտրոնում լինելը նշանակում էր, որ նա վտարվելու էր ճայերի երամից եւ աքսորվելու մենակության Հեռավոր Ժայռերը։

— … օրերից մի օր, Ջոնաթան Լիվինգսթոն Ճայ, դու կհասկանաս, որ անպատասխանատվությունը չի վարձատրվում։ Կյանքի իմաստն ամիմանալի է եւ անհասանելի, բացառությամբ նրա, որ մենք աշխարհ ենք եկել ուտելու համար, որպեսզի կենդանի մնանք այնքան ժամանակ, որքան կարող ենք։

Ճայը երբեք չի հակաճառում Երամի Խորհրդին, բայց ահա հնչեց Ջոնաթանի ձայնը։

— Անպատասխանատվությո՞ւն։ Եղբայրներ,— բացականչեց նա,— ո՞վ է ավելի պատասխանատու զգում, քան այն ճայը, որը հետամուտ է գտնելու կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը։ Հազարավոր տարիներ ի վեր մենք չափչփում ենք ծովը՝ ձկան գլուխ որոնելով, բայց այժմ մեր կյանքն իմաստ կունենա՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ։ Թույլ տվեք ինձ, գեթ մեկ հնարավորություն տվեք ցույց տալ ձեզ իմ սովորածը։

Երամն ասես քար էր կտրել։

— Եղբայրությունը քանդված է,— միաձայն շեշտեցին ճայերը եւ միահամուռ կերպով հանդիսավորությամբ փակեցին ականջներն ու թիկունքները դարձրին նրան։

Իր մնացյալ օրերը Ջոնաթանն անց էր կացնում մենության մեջ։ Նա թռչում֊գնում էր Հեռավոր Ժայռերից շատ ու շատ անդին։ Մենակությունը չէ, որ տխրեցնում էր նրան, այլ այն, որ ճայերը չուզեցին հավատալ թռիչքի հրաշքին, այն վեհ կյանքին, որ իրենցն էր լինելու, չուզեցին բացել աչքերը եւ տեսնել։

Նա օրը նոր բան էր սովորում։ Սովորեց, օրինակ, շեշտակի շրջահոսուն խոյաթռիչքների միջոցով ծովում տաս ոտնաչափ խորությունից համեղ ու հազվագյուտ ձկներ որսալ եւ այլեւս ձկնորսանավերի ու չոր փշրանքների կարիքը չուներ։ Նա սովորեց օդում քնել․ գիշերով ուղղություն վերցնել ափից փչող քամուն հակառակ՝ հարյուրավոր մղոններ հաղթահարելով արեւամուտից մինչեւ արեւածագ։ Նույն ինքնատիրապետմամբ նա թռչում էր թանձր ծովամշուշի միջով ու նրանից բարձրանալով հասնում շլացուցիչ պայծառ երկնքին նույն այն ժամանակ, երբ մնացած ճայերը սեղմում էին գետնին՝ չիմանալով, թե ինչ կա մշուշից ու անձրեւվից անդին։ Նա սովորեց քամուն համընթաց թռչել ցամաքի խորքը՝ համեղ միջատներով ճաշելու։

Մի ժամանակ հույսեր կապելով Երամի հետ՝ նա միայն մենություն վաստակեց, բայց սովորեց թռչել եւ չէր ափսոսում այն գինը, որ վճարել էր դրա համար։ Ջոնաթանը հասկացավ, որ ձանձրույթից, վախից ու չարությունից է որ ճայերն այդքան քիչ են ապրում, ու երբ այդ ամենը չքացան նրա հոգուց, նա երկար, իսկապես երջանիկ կյանք ապրեց։


Նրանք եկան երեկոյան եւ գտան Ջոնաթանին իր սիրած երկնքում մեն֊մենակ հանգիստ ճախրելիս։ Այդ երկու ճայերը, որ հայտնվեցին նրա թեւերի մոտ, աստղերի պես շողշողում էին եւ փափուկ ու հաճելի լույսով ցոլարձակում գիշերային բարձր երկնակամարում։ Ամենից հրաշալին, սակայն, թռչելու նրանց հմտությունն էր․ նրանք շարունակ շարժվում էին հստակ ու անփոփոխ պահելով իրենց ու Ջոնաթանի թեւածայրերի միջեւ եղած մի մատնաչափ տարածությունը։

Առանց մի խոսքի Ջոնաթանը նրանց փորձության տարավ, փորձություն, որին ոչ մի ճայ երբեք չէր դիմանա։ Նա թեքեց թեւերի դիրքը եւ այնքան դանդաղեցրեց ընթացքը, որ դրանից փոքր֊ինչ ավելի դանդաղն անգամ անկման էր հավասար։ Շողարձակող երկու թռչունները նույնպես դանդաղեցրին, ապա սահուն կերպով տեղում կասեցրին ընթացքը։ Նրանք գիտեին դանդաղ թռչել։

Նա ծալեց թեւերը, ճոճվեց եւ ժամում հարյուր իննսուն մղոն արագությամբ ցած նետվեց խոյաթռիչքի։ Նրանք էլ իր հետ սուրացին՝ վայրընթաց անթերի աստիճանաձեւ շարք կազմած։

Վերջապես նա շրջվեց եւ նույն արագությամբ ուղիղ նետվեց երկարատեւ ուղղահայաց դանդաղեցված գալարաթռիչքի։ Նրանք ժպտալով գալարվեցին իր հետ։

Նա նորից անցավ հորիզոնական թռիչքի։ Որոշ ժամանակ նա լուռ էր, հետո խոսեց։

— Հիանալի է, — ասաց նա,— ո՞վ եք դուք։

— Մենք քո Երամից ենք, Ջոնաթան, մենք քո եղբայրներն ենք։

— Այդ խոսքերը հնչեցին մեղմ ու վստահ։ Մենք եկել ենք քեզ վերեւ տանելու, տանելու տուն։

— Ես տուն չունեմ, ես Երամ չունեմ, ես Աքսորյալ եմ։ Մենք այժմ թռչում ենք դեպի Հողմերի Մեծ Լեռան գագաթը, այնինչ ես չեմ կարող այս ծեր մարմինը մի քանի հարյուր ոտնաչափից ավելի բարձրացնել։

— Կարող ես, Ջոնաթան, չէ՞ որ դու սովորել ես։ Դու ավարտեցիր մի դպրոց, ժամանակն է մի ուրիշն սկսելու։

Իր ողջ կյանքում դա ցոլցլացել էր նրա խորքերում, եւ հիմա Ջոնաթան Ճայի միտքը հանկարծ լուսավորվեց։ Նրանք ճիշտ էին։ Ինքը կարող էր էլ ավելի բարձր թռչել, եւ, բացի այդ, տուն գնալու ժամանակն էր։

Նա մի վերջին երկար հայացք գցեց երկնքին, ապա կարոտով նայեց հիասքանչ, արծաթյա երկրին, ուր այնքան բան էր սովորել։

Եվ ահա Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը վեր բարձրացավ երկու առկայծող թռչունների հետ ու անհետացավ երկնքի անթափանց խավարում։

Рубрика: Կենսաբանություն 8

Մարտի 25-ից 30-ը

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներն են․

Գազափոխանակությունը Թոքերում և Հյուսվածքներում

Մարդու ներշնչած և արտաշնչած օդի բաղադրություններն իրարից խիստ տարբերվում են: Ներշնչման և արտաշնչման ճշգրիտ, ռիթմիկ հերթափոխման շնորհիվ թոքերում և թոքաբշտերում պահպանվում է կայուն գազային բաղադրություն: Ներշնչվող օդը պարունակում է մոտ 79% ազոտ , 21% թթվածին և 0,03% ածխաթթու գազ ։ Արտաշնչվող օդում թթվածինը կազմում է 16% , ածխածնի երկօքսիդի խտությունն աճում է մինչև 4% , ավելանում է նաև ջրային գոլորշիների քանակը ։

Գազափոխանակությունը թոքերում

Գազափոխանակության հիմքում ընկած օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը ընդ որում ներշնչման պահին թոքաբշտերում CO2 խտությունը փոքր է համեմատած թոքաբշտերին պատող մազանոթի երակային արյան մեջ եղած Co2- ի խտության մեջ։ Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ , միուս կողմից թոքաբշտեր մտնող թթվածնի քանակը ավելի բարցր է քան դրանց պատերում գտնվող մազանոթներում պարունակող արյան մեջ ։ Այդ պատճառով թթվածինը թոքաբշտից անցնում է մազանոթների երակային արյան մեջ և CO2-ից ազատված գեմոգլոբինի հետ առաջացնում է ոչ կայուն միացություն Օքսի հեմոգլոբին ։ Այսպես երակային արյունը դանդաղ շարժվելով մազանոթներով , թոքաբշտերում աստիճանաբար հարստանում է թթվածնով և վերածվում զարկերակային արյան , որը թոքային երակներով լցվում է նախասիրտ ։

Գազափոխանակությունը հյուսվածքներում

Գազափոխանակությունը հյուսվածքներում կատարվում է նույն սկզբունքով ։ Մազանոթների ներսում թթվածնի խտությունն ավելի բարձր է , քան հյուսվածքային հեղուկում ։ Այդ պատճառով թթվածինը մազանոթներից անցնում է հյուսվածքային հեղուկ և ապա բջիջներ , որոնցում մասնակցում է օրգանական նյութերի քայքայմանը , իսկ այդ գործնթացում անջատված էներգիան օգտագործվում է բջիջների կենսագործունեության համար ։ բջիջներում անընդհատ տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացում առաջանում է ածխածնի երկօքսիդ ։

Լրացուցիչ աշխատանք․

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

Ներշնչման պահին օդի հետ կարող են շնչուղիներ անցնել հիվանդաբեր բակտերիաներ, փոշի, որոնց մի մասը կպչում է վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի թարթիչավոր էպիթելին և վնասազերծվում լորձունքի կողմից։ Սակայն որոշ մանրէներ կարող են անցնել թոքեր և առաջացնել թոքաբորբ և այլն։

Կանխելու համար պետք է պահպանել հիգիենայի կանոնները, ինչպես նաև կարևոր է շնչառության ճիշտ ռիթմը, որը հեշտացնում է ֆիզիկական և մտավոր աշխատանքը: Կրծքավանդակի նորմալ ձևավորման համար կարևոր պայման է գրասեղանի առջև ճիշտ նստելը, շնչառական մարզումներ կատարելը: Անհրաժեշտ է զբաղվել սպորտով, քայլելիս ընդունել ուղղաձիգ կեցվածք, որը նպաստում է կրծքավանդակի լայնացմանը, մեծացնում է թոքերի կենսական տարողությունը։ Շնչառության հիգիենայի կարևոր պայման է նաև քթով շնչելը։

2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:

Շնչառության հիգիենան պահպանելու համար անհրաժեշտ է բնակարանը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա, ինչպես նաև կոփել օրգանիզմը։ Եթե բնակարանում շատ մարդ կա, օդում թթվածնի քանակը պակասում է, շատանում են ածխաթթու գազը, ջրային գոլորշիները: Այդպիսի պայմաններում մարդիկ դառնում են քնկոտ, արագ հոգնում են, գանգատվում են գլխացավից: Մարդու առողջության համար անհրաժեշտ է թարմ օդ, բնակարանը պետք է հաճախ օդափոխել։


3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

Ուտելու, խոսելու, հատկապես ծիծաղելու պահին, նաև երեխաների որոշ վտանգավոր խաղերի դեպքերում հնարավոր է շնչուղիների մեջ օտար մարմինների` ոսկոր, լոբի, ոլոռ, քար և այլ մանր իրերի հայտնվելը: Քթի մեջ այդպիսի առարկաներ ընկնելու դեպքում անհրաժեշտ է փակել երկրորդ քթանցքը և փորձել փչելով արտաշնչմամբ հեռացնել օտար իրը։ Արգելվում են որևէ գործիքով հեռացնելու փորձերը, քանի որ ոչ հմուտ միջամտության դեպքում օտար մարմինը կթափանցի շնչուղիների ավելի խորը մասեր։ Շնչափող ընկած օտար մարմինը նախ փորձում են հեռացնել արհեստական հազի միջոցով: Անհաջող փորձերից հետո կարելի է տուժածին երկտակել ծնկի վրա` փորով հենված դեպի ծունկը դիրքով, գլուխը ինչքան հնարավոր է դեպի ներքև, ապա մի քանի անգամ կտրուկ հարվածել մեջքին։ Եթե այս ձևով նույնպես օտար մարմինը չի հեռացվում շնչափողից, անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Հետաքրքիր է իմանալ

Ինչո՞ւ ենք հորանջում

Ուժեղ զգայական լարման վիճակում, ձանձրույթի ժամանակ կամ պատասխանատու գործից առաջ (սթրեսային վիճակում) մարդիկ հորանջում են` խորը, դանդաղ ներշնչում և արագ արտաշնչում: Սա օրգանիզﬕ պաշտպանական ռեֆլեքս է: Մարդը հորանջելիս վատ է լսում, վատ տեսնում, համարյա ﬕշտ աչքերն այդ ժամանակ փակում է, օրգանիզմը թուլանում է: Դեմքի և պարանոցի լարված մկանները, որոնք մասնակցում են հորանջման գործընթացին, նպաստում են գլխի անոթներում արյան հոսքի արագության ﬔծացմանը:
Խորը ներշնչման շնորհիվ արյունը հարստանում է O2-ով և ակտիվացնում գլխուղեղի գործունեությունը, ինչի կարիքն ուներ օրգանիզմը:

Рубрика: Գրականություն - 8

Պատումներ Չարենցի մասին

Ուսուցիչը

1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։

Չարենցը ուսուցչի պաշտոնից զատ՝ փորձում էր ուրախությամբ լցնել որբերի առօրյան։

Նա մի օր էլ առաջարկում է որբանոցի երեխաների գնալ «Ֆրանսիա» ռեստորան՝ ճաշելու։ Որբանոցի կառավարիչը տեղյակ չէր նրա պլաններից, և երբ նրան ասում են, թե պետք է թույլտվություն վերցնել, պատասխանում է․ «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։

Հավիտենական սերը

Որբանոցը բեկումնային շրջան էր Չարենցի համար։ Որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերը` Արփենիկ Չարենցը։

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն Արփենիկը մնաց նրա հավերժական սերը, որին չկարողացան խամրեցնել ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ այլ կանայք։

1926թ․-ի դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում Չարենցը: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։

Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր՝ հավանաբար նվիրված Արփենիկին։

Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցը տան բակում՝ խարույկի մեջ, այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները։

Չարենցը Արփենիկի թաղման արարողությունից առաջ հանել էր տվել կնոջ գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը։ Դրանք միշտ նրա հետ են եղել, ներշնչել են նրան, իսկ մյուսներին՝ վախեցրել։

Խենթը

1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց։ Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձում է նրա հետ զրուցել, սակայն մերժում է ստանում։ Մերժումը խոցում է գրողի ինքնասիրությունը և, մի անգամ, քաղաքային այգում հանդիպելով աղջկան, ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում:

Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Գրողին բանտից ազատում են Արփենիկի թաղմանը մասնակցելու համար։

Աղբյուրը՝ https://times.am/975463/

Рубрика: Քիմիա 8

Պատասխանել Հարցերին

  1. Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:

    Այդ մետաղներն են` Na, K, Ca, Ba, Li
  2. Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:

    Հիմնային են կոչվում այն օքսիդներ որոնց համապատասխանում են հիմքեր

    Na2O, K2O, CuO, CaO, BaO, FeO
  3. Գրե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձևներն ու անունները Li2Օ, CaO, MgO, 

    Li2Օ – Լիթիումի օքսիդ,
    CaO – Կալցիումի օքսիդ,
    MgO – Մագնեզիումի օքսիդ

  4. Ներկայացրեք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի(II) և երկաթի (III) հիդրօքսիդների բանաձևերը:

    լիթիումի – LiOH
    նատրիումի – NaOH
    մագնեզիումի – Mg(OH)2
    բարիումի – Ba(OH)2
    ցինկի – Zn(OH)2
    պղնձի (II) – Cu(OH)2
    եւ եր-կաթի (III) – Fe(OH)3

5)Ո՞ր ինդիկատորի գույնն է նույնը և ջրում, և՛ ալկալու լուծույթում։

Լիտմուս

Рубрика: Русский язык 8

Сочинение

«Мечты и реальность»

Наверное, не существует такого человека, у которого нет мечты.  По-моему, тот человек у которого нет ни одной мечты, у него нет смысл жизни, и живет он бессмысленно. Человек без мечты что птица без крыльев. Ведь люди убегают от реальности, когда действительность не соответствует их мечтам и надеждам, и они не способны смириться с реальностью. Многим не нравится их реальность и тут на помощь приходит мечта, которая дает возможность увидеть свет в конце темного туннеля. Мечта против реальности — это то, что помогает многим в самые мрачные моменты их жизни.

Рубрика: Գրականություն - 8

Ծիածանը

«Ծիածան» շարքից ընտրե՛լ բանաստեղծություններ և վերուծել։

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Անծանոթ բառեր ՝ ակաթի — կվարցի գույնզգույն շերտեր ունեցող ոչ շատ թանկագին քար. այստեղ` ակաթի նման գեղեցիկ:

Վերլուծում

Այս բանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է աղջկան , նրա արտաքինը , սերը աղջկա նկատմամաբ ։

Рубрика: Կենսաբանություն 8

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ինչի՞ց է առաջանում սրտամկանի ինֆակտը

Սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն է ։

Պատճառներ կարող են հանդիսանալ տաիքը , ակտիվ ծխելը , բարձր զարկերակային ճնշումը , շաքարային դիաբետը ,  ընդհանուր խոլեստերոլի և բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը ։

2․ Սրտամկանի ինֆակտի նախանշաններ

Կրծքավանդակի ցավը , ծանրության , ճնշման կամ ճզմվելու զգացումը ։ Ցավը հիմնականում ճառագայթում է ձախ ձեռք, բայց կարող է ճառագայթել նաև ստորին ծնոտ, պարանոց, աջ ձեռք, մեջք, և որովայնի վերին հատված ։

3․ Ինչպիսի սրտանոթային հիվանդություններ գիտեք

Ես գիտեմ տվյալ սիրտ անոթային հիվանդությունները ՝ Ինֆակտ , կաթված , Սրտային առիթմիաներ , Սրտի բնածին արատ , Էնդոկարդիտ , Կարդիոմիոպաթիա ։

4․ Ինչի՞ց կարող է առաջանալ գլխուղեղի կաթվածը

Պատճառներ կարող են հանդիսանալ ՝ Սթրեսը , ծխելը , ալկոհոլ օգտագործելը , ճարպակալություն , շաքարախտ , հիպոդինամիա ։

5․ Գլխուղեղի կաթվածի նախանշաններ

Հանկարծակի գլխացավ , Մկանային հոգնածություն , Տեսողության խախտում , Խոսքի խնդիրներ , դեմքի կախվածություն , հավասարակշռության կորուստ, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով և գիտակցության կորստով ։

6․ Նկարագրել շնչառական համակարգի բաժինները

 Բրոնխներ , Շնչափող ,  Կոկորդ ,  Թոքեր , Քթի խոռոչ և Քթըմպան ։

7․ Շնչառության ժամանակ քթի խոռոչը ինչ դեր է կատարում

Քթի խոռոչով անցնող օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է: Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

8․ Ինչպես չիշտ շնչել

Շնչել քթով արտաշնչել բերանով ․

9․ Ինչ դեր ունեն բռոնխները շնչառության ժամանակ

Բռոնխները իրենցից ներկայացնում են շնչառական ուղիներ , որոնց գործառույթն է օդային հոսանքի անցկացումը դեպի թոքեր ։

10․ Գազափոխանակությունը թոքերում

Թոքերում գտնվում են ալվեոլներ , որոնց միջոցով կատարվում է գազափոխանակությունը , այսինքն մարդը շնչում է թթվածին և արտաշնչում է ածխաթթու գազ ։

11․ Ֆլեշմոբ

12․ Մարտ ամսվա բլոգային աշխատանքներ

Առաջադրանք ՝ Փետրվարի 26-ից մարտի 3-ը

Առաջադրանք ՝ Մարտի 4-ից 10-ը

Առաջադրանք ՝ Մարտի 11-ից 17-ը

Առաջադրանք ՝ Մարտի 18-ից 24-ը

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Օգյուստ Ռոդեն

 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որպես ոսկերիչ:
Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ, Ռոդենը 1875թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ:

——————————————————————————————————————

1880թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է «Դժողքի դուռը» քանդակային կոմպոզիցիայի վրա` ոգեշնչվելով Դանթեի «Աստվածային կատակերգություն», անտիկ դիցաբանության և այլ թեմաներով, սիմվոլիկ կերպով մարմնավորում է մարդկային կրքերի աշխարհը: Այդ կոմպոզիցիային բնորոշ թեմաները Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր:

——————————————————————————————————————

<< Մտածողը >>

Նախապես քանդակը անվանվում էր << Պոետը >> և պիտի դառնար << Աստվածային կատագերգության >> մոտիվներով ստեղծված << Դժողքի դարպասները >> քանդակի մի մասը ՝ ներկայացնելով Դանթե Ալգիերիին ։

<< Մտածողը >> քանդակը առաջին անգամ հասարակությանը ցուցադրվել է 1888 թ․ Կոպենհագենում ։

1906 թ․ բրոնզե << Մտածողը >> տեղադրվում է Փարիզի պանթեոնում ։ Բացման արարողությանը ներկա Ռոդենը հայտարարել է , որ << Մտածողը >> հուշարձան է ֆրանսիացի աշխատավորին ։ 1922 թ․-ին արձանը տեղափոխեցի Ռոդենի թանգարան ։

——————————————————————————————————————

<< Կալեի քաղաքացիները >> ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի բրոնզե քանդակը՝ նվիրված Հարյուրամյա պատերազմի դրամատիկ դրվագներից մեկին։

19-րդ դարից Կալեում թևածում էր անձնվեր քաղաքացիների հիշատակը հավերժացնելու գաղափարը։ Այդ հուշարձանը պետք է ցույց տար փոթորկող ֆրանսիական հույզերը՝ պարտության դառնությունը և հիացմունքը համաքաղաքացիների հերոսական անձնազոհությամբ։

1884 թվականին՝ ֆրանս-պրուսական պատերազմի պարտության մտքի հետ համակերպվելու նպատակով Կալեի քաղաքապետ Դեվարինը հայտարարեց բաժանորդությամբ դրամահավաք և պատվիրեց արձանը հանրահայտ քանդակագործ Օգյուստ Ռոդենին ։

Վեց ֆիգուրից կազմված խմբակային արձանախմբի վրա Ռոդենը աշխատեց 1884-1888 թվականներին։ Այդ տարիների Ռոդենի ստեղծագործությունը իրարամերժ կարծիքներ առաջացրեց։ Արձանախումբը առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 1889 թվականին և արժանացավ համընդանուր հավանության։

Բայց անցավ մի քանի տարի, նախքան այն տեղադրվեց Կալեում։ Բացման արարողությունը տեղի ունեցավ 1895 թվականին։ Քաղաքային իշխանության պահանջով այն տեղադրվեց պատվանդանի վրա, շրջափակված ցանկապատով։ Քանդակագործի կամքը, որ արձանախումբը պետք է տեղադրվի գետնին, կատարվեց միայն նրա մահից հետո՝ 1924 թվականին ։

Рубрика: Քիմիա 8

Մարտի 18-ից 22-ը

Սովորել՝ Մետաղների օքսիդներ ՝ Հիմնային օքսիդներ ։ Հիմքեր։

Էջ ՝ 105-108

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:

Օրինակ՝  CuO→Cu(OH)2,Na2O→NaOH,MgO→Mg(OH)2 և այլն:

Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:

Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ Cr+2O,Cr+32O3,և Cr+6O3,, որոնցից միայն Cr+2O է հիմնային օքսիդ:

Պարբերական համակարգի I Ա և II Ա  (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր:

Օրինակ՝  Na2O+H2O=2NaOHCaO+H2O=Ca(OH)2

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝   0Hխմբից: