Рубрика: Մայրենի

Ուսումնական աշուն նախագիծ։(Մայրենի)

  • Աշնանային մեդիաընթերցումներ

Համացանցից փնտրե՛լ, գտնե՛լ բանաստեղծություններ աշնան մասին, ընթերցե՛լ, պատրաստե՛լ հետաքրքիր աշնանային տեսանյութեր: Աշնանային պոեզիա. որոշ ստեղծագործություններ հավաքված են այս ընթերցարանում, կարող է օգնել, սակայն ցանկալի է, որ լրացնե՛ք ժողովածուն: 

  • Աշխատանք անհատական նախագծերով

Եթե ունես անհատական նախագծային աշխատանք, կարող ես շարունակել այն, եթե` ոչ, ապա թարգմանի՛ր, ստեղծագործի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր:

Բանաստեղծություններ աշնան թեմայով

ԱՇՆԱՆ ԵՐԳԸ

Հ. Հայրապետյան

Տերևները քամու հետ
Պար են բռնել առաջ-հետ,
Խշխշում են ու երգում
Նոր զարդարված պուրակում:

-Գալդ բարի, ա՜յ աշուն:
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,

Քչքչալով ձորակում
Փրփրում է ու երգում:
-Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ինչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:

Կռունկները կռկռան
Թևին տվին վեր թռան,
Դեպի հարավ ձգվեցին,
Կռկռացին, երգեցին:

ԱՇՆԱՆ ՆԿԱՐ

Ն. Միքայելյան

Դեղին մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Տերևներով առատ,
Տերևներով նախշուն:

Կարմիր մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Խնձորներով առատ,
Ու դեղձերով նախշուն:

Կանաչ մատիտ առա,
Նկարեցի ծիլեր՝
Ու ծիլերի վրա
Ամպի ճերմակ թելեր:

Առա կապույտ մատիտ
Եվ իմ աշնան վրա
Նկարեցի չվող
Կռունկների երամ:

Ու սև գույներով հետո
Նկարեցի երկիր,
Ափսոս, որ չունեի
Ուրիշ տեսակ ներկեր:

Հազար գույնի մատիտ
Ինչպե՞ս ես ճարեի,
Որ պատկերը աշնան
Լրիվ նկարեի:

Իմ նկարած նկարները, որտեղ պարզ երևում է աշունը։

Рубрика: Անգլերեն

Educational autumn

Homework–Educational autumn: tasks for autumn vocations. Choose one of the tasks and do it during the vocations. “Ուսումնական աշուն”-աշնանային արձակուրդների առաջադրանքներ․ ընտրի՛ր առաջադրանքներից որևէ մեկը և կատարիր այն արձակուրդների ընթացքում։ 

Task 1.-Առաջադրանք 1

Continue the interesting vocabulary with the similar words or words which you can understand without translation. Make your own vocabulary. Write at least 5 Armenian words, which you’d like to present to your e-pal (from eTwinning project). Translate them. You can make a video with the correct pronunciation of those words and make a short video guide. Your vocabulary can be thematic: football, fruit, games, etc. (Շարունակի՛ր նման բառերի հետաքրքիր բառարանը, ինչպես նաև այն բառերի, որոնք հասկանում ես նաև առանց թարգմանելու։ Ստեղծիր քո անձնական բառարանը։ Առանձնացրու առնվազն 5 հայերեն բառ, որոնք կցանկանայիր, որ այլ երկրի քո հասակակիցը պարտադիր իմանար։ Թարգմանիր դրանք։ Կարող ես ճիշտ առոգանությամբ ձայնագրել այդ բառերը իրենց թարգմանությամբ` ստեղծելով փոքր տեսաբառարան-ուղեցույց։ Բառարանդ կարող է լինել թեմատիկ, օրինակ՝ ֆուտբոլային, մրգային, խաղային և այլն)։ 

Christmas

Santa claus- ձմեռ պապիկ

christmas tree- եղևնի

iteresting gifts- հետաքրքիր նվերներ

christmas toys- Նորտարվա խաղալիքներ

snow- ձյուն

cold- ցուրտ

snowmen — ձնեմարդ

snow , cold , snowmen , christmas tree , interesting gifts , christmas toys , snow , cold.

Task 2-Առաջադրանք 2

A magic autumn in my homeland-Իմ հայրենիքի հրաշագործ աշունը

Take photos of the nature. The pictures must show the beauty of Armenian autumn. Tell also about the places where you have taken the photos. Make Autumn gallery with colourful pictures on your blog. (Բնության լուսանկարներ արա։ Լուսանկարները պետք է ցույց տան հայաստանյան աշնան գեղեցկությունը։ Պատմիր նաև այն վայրերի մասին, որտեղ որ արվել է լուսանկարը։ Աշնանանյին գունեղ լուսանկաներով պատկերասրահ ստեղծիր բլոգումդ)։ 

A magic autumn in my homeland

From that places I took beautiful pictures,there was a beautiful trees,flowers , and I saw them one beautiful pomegranate tree.I love autumn ,autumn reach of magic colors…

Рубрика: Մաթեմատիկա և երևակայություն

Առաջադրանքներ

1.Հետեւյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16:

1) 6 2) 9 3) 12 4) 16

2.Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը:

1) 10 2) 18 3) 19 4)այլարժեք

3.Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը եւ վերադարձավ այդ օրվանից հաշված 39-րդ օրը: Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը:

1)երկուշաբթի 2) չորեքշաբթի 3) շաբաթ 4) հինգշաբթի

4.Դպրոցի աշակերտական խորհրդ իընտրությունների ժամանակ Խաչիկը ստացավձայների 30%-ը, Վաչիկը՝ 45%-ը, իսկ Հրաչիկը՝25%-ը: Քանի՞ հոգի մասնակցեց ընտրություններին, եթե հայտնի է, որ Վաչիկը բոլոր ձայների կեսից 6 ձայն պակաս է ստացել:

1)120 2) 80 3) 60 4) այլարժեք

5.1,2,3,4,…,98,99,100 թվերից քանի՞ հատն են 7-ով մեծ այդ ցուցակի որեւէ թվից եւ 11-ով փոքր այդ ցուցակի մեկ այլթվից:

1)77 2) 82 3) 90 4) 92

6.Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպեանց:

1)07:11 2) 10:43 3) 12:03 4) այլպատասխան

7.Եթե ապրիլ ամսվա օրերից 12-ն անձրեւոտ էին, ապա ապրիլյան օրերի քանի՞տոկոսն է եղել ոչ անձրեւային:

1)18% 2) 60% 3) 40% 4) այլպատասխան

8.6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30, հավասար է մեկ այլ 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցիցամենամեծը հավաար է

1)17 2)18 3) 21 4)այլարժեք

9.Չինգաչունգ խաղալիս Կարենը ցույց տվեց հավասար քանակությամբ քար և մկրատ, իսկ թուղթ ցույց տվեց ընդհանուրի 46%-ի չափով: Ընդհանուրի քանի՞ տոկոսի դեպքում Կարենը չի ցուցադրել մկրատ:

1) 73% 2) 54% 3) 27% 4) այլպատասխան

10.Վերամբարձ կռունկը կարող է բարձրացնել 20 մեծ կամ 30 փոքր արկղ: Առավելագույնը քանի՞ փոքր արկղ կարող է բարձրացնել վերամբարձ կռունկը 14 մեծ արկղերի հետ միաժամանակ:

1) 6 2) 7 3) 8 4) 9

Рубрика: Մաթեմատիկա 6

Ուսումնական աշուն

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ Թեմա՝ Մասշտաբ Գործնական աշխատանք

Հիշեցում, ինչ է մասշտաբը: Թղթի վրա տարբեր առարկաներ նկարելիս հաճախ չափերը չեն համընկնում այդ առարկաների իսկական չափերի հետ: Հարմար է լինում մեծ առարկաները պատկերել փոքրացրած տեսքով, իսկ փոքրերն՝ մեծացրած տեսքով: Բայց նկարը, գծագիրը, հատակագիծը պետք է պատկերացում տա առարկայի իսկական չափերի մասին: Այդ նպատակով գծագրերի և հատակագծերի վրա գրում են՝ նշելով գծագրի որևէ հատվածի երկարության հարաբերությունը նրա իսկական երկարությանը: Օրինակ, եթե տան հատակագծի վրա 1սմ երկարությամբ հատվածն իրականում ունի 2մ երկարություն, ապա գրում են՝

1սմ-2մ, կամ 1սմ: 200սմ, կամ 1 :200

Հատակագծի որևէ գծի երկարության հարաբերությունը համապատասխան իրական գծի երկարության կոչվում է մասշտաբ:Գործնական աշխատանքի ընթացքը, նկարագիրը: Սիրելի՛ սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝ Իմ սենյակի հատակագիծը.

  1. 1.Նկարիր քո սենյակը:

2.Նկարը տեղադրիր բլոգում:

3.Նշիր հատակի ձևը՝ ուղղանկյուն է, թե՞ քառակուսի է, թե՞ ունի այլ ձև: Եթե սենյակի հատակը ո՛չ քառակուսի է, ո՛չ էլ ուղղանկյուն, ունի այլ ձև, կարող ես հատակը բաժանել մասերի, որոնցից յուրաքանչյուրը լինի քառակուսի կամ ուղղանկյուն, տե՛ս նկարը.
Պատասխան ՝ իմ սենյակը ուղղանկյուն է։

4. Չափիր հատակի երկարությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 234սմ՝ կստանանք 230սմ:
իմ սենյակի երկարությունը կազմում է ՝ 580 սմ։

5.Չափիր հատակի լայնությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 268սմ՝ կստանանք 270սմ:
Իմ սենյակի լայնությունը կազմում է՝ 180սմ։

6. Ընտրիր հարմար թվային մասշտաբ և փոքրացրու երկարությունը, լայնությունը նույնքան անգամ:
փոքրացնում ենք 10 անգամ և ստացվում է ՝ լայնությունը 18 սմ, Երկարությունը 58սմ։

7. Նշիր փոքրացնելուց հետո հատակի նոր չափերը. Երկարություն_ Լայնություն_
Երկարությունը 58 սմ է։
Լայնությունը 18 սմ է։


8. Paint ծրագրով նկարիր սենյակի հատակն արդեն փոքրացրած չափերով․


9. Տեղադրիր նկարը բլոգում:


10. Աշխատանքը կարող ես ներկայացնել ինչպես պատումի տեսքով, այնպես էլ տեսանյութի տեսքով: Աշխատանքը ուղարկիր l.hakobyan@mskh.am հասցեով մինչև հոկտեմբերի 30-ը:

Рубрика: Անգլերեն

October 11-15

Lessone one

Homework

1.English exercise «Past simple» created by anonyme with The test builder.

1. My friend  (arrived) late at school yesterday.

2. I  (helped) my father in the garden last Sunday.

3. When my uncle was young, he (believed) in ghosts.

4. It  (rained) all day yesterday, so we decided to stay at home.

5. Grandma gave us a call yesterday evening, she (wanted) some information about our holidays.

6. Dad  (walked) to his office this morning.

2.English exercise «Past simple» created by anonyme with The test builder.

1. I (lived) in America two years ago.

2. Yesterday I (walked) in the street all night.

3. Last year I (liked)  beans but now I don’t.

4. Yesterday I (looked at the stars in the sky at night.

5. Marylin Monroe (acted)  in very famous films 30 years ago.

3. English exercise «Past simple» created by anonyme with The test builder.

1. I (walked) in the town yesterday.
2. You  (danced) very well.
3. He   (played) football 2 days ago.
4. She  (phoned) me two weeks ago.
5. We  (tryed) many clothes on.
6. They (asked) me where you were !
7. Paul (marryed) Jenny last year.
8. He (created) a new website.
9. Many people  (encouraged) him during the match.
10. She (not /wanted) a dog.

Рубрика: Մայրենի

Գործնական Քերականություն

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

Հայերի երկիր՝ Հայաստան
Շինարարական նյութ՝ շինանյութ
Բարձր որակ ունեցող ՝ բարձրորակ
Վաղ ժամանակներից՝ Հնուց

2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է: Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Մարգրահատիկները՝ մարգարիտի հատիկները
ամենամեծը՝ ամենից մեծը
ամենահռչակ՝ մեծ հռչակ ունեցող
լավագույն ՝ ամենից լավը
քարանման՝ քարի նման
ծովափին ՝ ծովի ափին

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ :

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:

4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել  — վշտանալ                      ,                

վաղորդայն- լուսաբաց

մեղանչել- խնդրել

մաքառել- պայքարել

անտունի- ժողովրդական երգի մի տեսակ

դրվատել- գովել ,գովաբանել

երկնչել- վախենալ

. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա.:
Գիտունին գերի եղիր, անխելքին խելք մի դիր:
Գիտունի հետ քար քաշի, .:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մանրուքն է տեսնում.:

6․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել։

1․Շունըը նայում էր իր ուտելիքին և կարծես թե աչքերով ուտում էր։2․ Ուսուցչուհին այնքան հարցեր տալիս երեխային կարծես խելքը ուտում էր։ 3․Կատու մայրիկը լուս աշխարհ բերեց իր ձագուկներին։ 4․Տղան այնքան քնեց կարծես թե գիշերը ցերեկ արեց։5․ Արամը վերջապես գլխի ընկավ խնդրի լուծման ձևը։ 6․Արամը ծածուկ ներս մտավ դասարան, այնպես որ ուսուցիչը չնկատեց։

Рубрика: Մաթեմատիկա 6

Մաշտաբ թեմա( Պարապմունք 26. )

Մասշտաբի գաղափարը (տեսություն)
 

Հիշենք, որ հատվածների երկարությունները չափելու համար օգտագործվում ենք չափման միավորները՝ 1մմ,1սմ,1մ,1դմ,1կմ, ընդ որում երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով: Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա: Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:

 Օրինակ՝ եթե բնության մեջ մի հեռավորություն 7 անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է 7 անգամ մեծ լինի մյուսից:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:  

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:

Ուշադրություն:

Հաճախ մասշտաբը տրվում է կոտորակի (հարաբերության) տեսքով:
Օրինակ՝ օգտագործելով քարտեզի 1:12500000 մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող A և B կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա 7 սմ է:

Լուծում

Քարտեզի 1 սմ-ին համապատասխանում է տեղանքի 12500000 սմ-ը կամ 125 կմ-ը:

Եթե 1 սմ-ը 125 կմ է, ապա 7 սմ-ը կլինի 125⋅7=875 կմ:

Պատասխան՝ 875կմ:

Հարցեր, առաջադրանքներ:

1.Ի՞նչ է մասշտաբը:

2.Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 2սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։
10000000 x 2 = 200կմ

3. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3սմ-ի, բ) 10սմ-ի, գ) 1/2սմ-ի, դ)1.3/4 սմ-ի:

4.Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:

5.Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը   7սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:5000000 է:

6..Քարտեզի մասշտաբը 1:300000 է: Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 12կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա:

Рубрика: Պատմություն

Ատլանտիդայի քաղաքակրդության մասին

Քաղաքակրթություն՝ հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճանը։ Քաղաքակրթության հատկանիշները դա, պատմության զարգացումը, պետության գոյությունը և պետության օրենքները, գրականությունը և կրոնը։ Հին քաղաքակրթությունները Լեմուրիա, Հիպերբորեա, Ատլանտիդա, Օզիրիս և այլն։ Ատլանտիդան դա կղզի-պետություն է, որը ջրի վրա էր: Ատլանտիդայի գտնվելու վայրի մասին հայտնի չե։ Բոլորս լսել ենք, որ Ատլանտիդայի կզին մի օրում անցավ ջրի տակ, պատմությունը Ատլանտիդայի մասին եկել է մեզ հունական փիլիսոփյից Պլատոնից։ Ըստ Պլատոնի կղզին գնտնվում է Հերկուլեսյան սյուներից արևմուտքում Ատլանտասարի առջևում։ Ուժգին երկրաշարժի ժամանակ, որն ուղեկցվում էր ջրհեղեղով, կղզին իր ողջ բնակչությամբ մեկ օրում անցավ ջրի տակ։ Պլատոնը նշել է, որ այդ աղետը եղել է մ․թ․ա 9500 թ․ ժամանակաշրջանում։ Ատլանտիդայի մասին բոլոր տեղեկությունները պարունակվում են Պլատոնի երկու երկխոսություններում «Թիմեյ» և «Կրիտիյ»։ Պլատոնը մեծ տեղ էր տալիս կղզու չլսված հարստության և բերքատվության մասին նկարագրություններին, դրա խիտ բնակեցված, հարուստ բնական աշխարհին՝ ըստ հեղինակի այնտեղ նույնիսկ փղեր էին ապրում։ Ուսումնասիրողների մեծ մասը կարծում է, որ, ըստ Պլատոնի, այդ երկիրը գտնվել է միայն Ատլանտյան օվկիանոսում և ուրիշ ոչ մի տեղ: Հիմնականում, նրանք նշում էին, որ միայն Ատլանտյան օվկիանոսում կարող էր տեղավորվել Պլատոնի նկարագրած չափերով երկիրը (530×350 կմ), և մի քանի հարևան կղզիներ: Շատ ուսումնասիրողները Ատլանտիդան փնտրել են Բալեարյան և Կանարյան կղզիների տարածքում: Այսօր գիտնականները տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և չգոյության հարցում, հավատացողներն էլ տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և կործանման ժամանակի։ Ես ընտրել եմ Ատլանտիդան, որովհետև նա իմ համար շատ հետաքրքիր է, որովհետև Ատլանտիդան լեգենդ է և ինձ հետաքրքիր էր Ատլանտիդայի մասին գրե

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապմունք 25

Շաբաթը ամփոփելու, թեմաները կրկնելու համար խառը խնդիրներ:

Բանավոր հաշվարկ-Արես, Նանե

  1. Կրճատիր կոտորակները,նշիր կանոնավոր կոտորակները:

21/63, 10/1000, 25/60, 120/5, 30/60, 7/49, 121/44:
21/63=7/21=1/3
10/1000=5/500=1/100
25/60=5/12=1/6
120/5=60/1
30/60=15/20=3/4
7/49=1/7
121/44=11/4

2.Գերանը սղոցով կտրելն արժե 50 դրամ: Ինչքա՞ն է պետք վճարել գերանը 6 մասի բաժանելու համար:
50×5=250դրամ

3. Ո՞րն է համեմատությունների հիմնական հատկությունը։

Եզրային անդամների արտադրյալը հավասար միջին անդամների արտադրիալին:

4. Քառակուսու կողմը 55 սմ է։ Ուղղանկյան մակերեսը քառակուսու մակերեսի 3/5-ն է։ Որքա՞ն է ուղղանկյան լայնությունըեթե նրա երկարությունը հավասար է քառակուսու կողմին։
55 x 55= 3025
3025 x 3/5= 1815
1815 : 55= 33
պատ․՝ 33։

5.Խնձորները չորանալիս կորցնում են իրենց զանգվածի 23/25-ը։ Որքա՞ն խնձորաչիր կստացվի 1200 կգ թարմ խնձորից:
1200 ։ 25 x 2= 96կգ

6.Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։
ոչ։

7. Քառակուսու պարագիծը 400 էՔանի՞ տոկոսով կմեծանա քառակուսու պարագիծըեթե նրա կողմը մեծացնենք 10 %-ով։
400:100×10=40
400+40=440

8. Լրացուցիչ:


Սիրելի սովորող, խնդիր առաջարկիր հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի համար:


Տրամաբանական խնդիր

 Միջին դպրոցի ճաշարանի խոհարարն աշակերտների համար թխեց 20 բլիթ: Նա դրանք զարդարեց չամչով և ընկույզով: Սկզբում նա 15 բլիթ զարդարեց չամչով և ապա 15 բլիթ՝ ընկույզով: Ամենաքիչը քանի՞ բլիթ նա զարդարեց միաժամանակ և՛ չամչով, և՛ ընկույզով:

պատասխան՝ 10։