Рубрика: Աշխարհագրություն 8

Ճապոնիա

Դասի հղումը

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

    Ճապոնիան բոլոր չորս կողմերից ջրով է պատված, Ճապոնիայում ամեն օր լինում են երկրաշարժեր, եթե չեմ սխալվում երեք անգամ օրվա մեջ և Ճապոնիան նաև շատ լեռներով երկիր է։
  3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

    Այսոր Ճապոնիան գտնվում է երրորդ տեղում աշխարհում, իսկ առագին ԱՄՆ է և Չինաստանը, բայց Ճապոնիան ունի այնպիսի հատկանիշներ որոնք չունեն նաև նրանք և Ճապոնիան կարողանում է մի քիչ առաջ անցնել դրանով։
  4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

    Ճապոնիայի զարգացմանը նպաստում է այն փաստը, որ ճապոնացիները շատ աշխատասեր են:
  5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

    Ճապոնիայի տնտեսության ամենաառաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Դրանից հետո գալիս են ծառայությունները և գյուղատնտեսությունը:
Рубрика: Պատմություն 8

8-րդ դասարանի ամփոփում

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

8-րդ դասարանի առաջադրանքների փաթերի հղումը տեղադրել:

Թարգմանությունների հղումը տեղադրել:

Նախագծային աշխատանքների հղումը տեղադրել:

1.Որոնք էին հայ ազատագրական պայքարի արտաքին և ներքին նախադրյալները:Նշեք շարժման հայտնի գործիչներին:

Հայ ազատգրական շարժման նպատակը օտարի տիրապետությունօց ազատվելն էր ։

2.Ինչ դեր են խաղացել Հակոբ Դ Ջուղայեցին և Իսրայել Օրին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին պատվիրակությունով մեկնում է Եվրոպա հույս ունենալով , որ նրանք կօգնեն հայ ժաղավրդին ։

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ:Նա փորձում էր ամեն ինչ աներ Հայաստանի համար ։ Օգնություն էր փորձում գտնել Եվրոպայից , բայց չստացավ ։ Դրա համար որոշեց օգնություն գտնի Ռուսաստանի ցարի ՝ Պետրոս Մեծի մոտ , քանի որ այդ ժամանկ Ռուսաստանը գնալով հզորանում էր Իսրայել Օրին մտածեց , որ Ռուսաստանին միանալը ամռնալավ ելքն է ։

3.Ինչու հենց Սյունիքում և Արցախում տեղի ունեցավ զինված պայքարը օտար տիրապետությունների դեմ: թվարկեք այդ պայքարի նշանավոր ղեկավարներին:

Պետրոս 1-ը որոշել էր արշավանք կազմակերպել մերձկասպյան տարածք ։Սյունիքի ու արցախի հայերը կազմակերպեսին ազատագրական ջոկատներ , որ միանան Պետրոս 1-ին ։
Ղեկավարներից էր Դավիթ Բեկը , Ավան , Թարխան հարյուրապետորը ։

4. Ինչպես էին կոչվում Արցախում ստեղծված հայկական ինքնավարությունը: Ինչ նշանակություն է ունեցել այն:

Այն կոչվել է սղնախ ։ Դա կիսանկախ հայկական իշխանապետություն է ։

5. Որ պատերազմների արդյունքում Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը: Ինչ ակնկալիքներ ուներ հայությունն այդ պատերազմներից: Պատերազմներիարդյունքում  որքան հայ վերաբնակվեց Հայաստանի արևելյան հատվածում: Պարզաբանեք դրա բացասական և դրական կողմերը:

1806-1812թթ․ ռուս- թուրքական պատերազմի ժամանակ Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը ։ Հայերը հույս ունեին անցնեն Ռուսաստանի կազմի մեջ ։ Արևմտահայերը հույս ունեին անցնել Ռուսաստանի կազմի մեջ , բայց նրանց հույսերը չարդարացան ։ Մոտ 75000 հայեր անցան Ռուսաստանի տրապետության տակ , իսկ մնացածը մնացին Արևմտյան Հայաստանում ։

Այս հարցերին կարող եք պատասխանել՝ օգտվելով Հայոց պատմություն 8-րդ դասարան, էջ 3-52

  1. Ինչ բարեփոխումներ իրականացվեվին 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:


    Մի խումբ հայրենասեր հայեր ցանկանում էին Ռուսաստանի հովանու տակ ստեղծել Արևելյան Հայաստանի ինքնվարություն ։ Հայաստանը պետք է ունենար իր դրոշը , զինանաշանը , օրենքները ։ Բայց Ռուսաստանը իհարկե չընդունեց դա ու հայերի նկատմամբ սկսեց ճնշումներ անել ։
    Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը վատ էր ու ճնշված , նրանք ոչ մի իրավաունք չունեին ։

  2. Որ պատերազմի հետ կապված և որ պայմանագրերով  միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանեք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ.գնահատեք հայտնի 61-րդ հոդվածը:


    Հայկական հարցը ձևակերպվել է Սան Ստեֆանոյի պայմանագրում։ Այն եղել է 16րդ հոդվածը։
    Թուրքիայից ռուսների կողմից գրավված և թուրքերին հետ վերադարձվող գավառներում պետք է կատարվեին բարեփոխումներ։ Ռուսական զորքերը պետք 6 ամիս մնային այնտեղ մինչ բարեփոխումների ավարտը։
    Ապա հայկական հարցը փորձել են քննարկել Բեռլինի վեհաճողովում։ Այն արդեն դարձել էր 61րդ հոդվածը։ Այնտեղ նորից խոսվում էր հայկական գավառների բարեփոխումների մասին, բայց այստեղ պայմանագրի կնքումից հետո ռուսական զորքերը պետք է անմիջապես հեռանային։ Մեծ տերությունների նպատակը հենց դրանում էր կայանում։ Բարեփոխումների չկատարելու դեպքում կարողանային ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
  3. Որոնք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկեք ձեզ հայտնի հայդուկներին:


    Սուլթան Աբդուլ Համիդ 2— դաժան լծից ազատվելու համար ստեղծվեցին հայդուկային /հետևակ/ և ֆիդայական / ինքնազոհ/ խմբեր ։Նրանք վրիժառուներ էին , որոնք տեղակայվում էին լեռներում , անտառներում ու ստեղծում ազատագրական խմբեր , որոնց նպատակն էր ժողովրդի ազատագրումը թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաներից ։
    Առաջին ֆիդայիններն էին Մարգար Վարժապետը , Արաբոն , Թորոս Ծառուկյանը և այլոք 
  4. Ովքեր էին հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ինչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ հայկական կոտորածները:վերհանեքլ Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվները:


    1894թ հուլիսին օսմանյան զորքը շարժվում է Սասունի վար ։ Ինքնապաշտպանությունն ու կռիվները ղեկավարում էին Հրայրը ու Գևորգ Չաուշը ։ Թուրքերը ստորաբար սպսնում են բանակցություններիի գնացած հայերին ու գրավում Սասունը ։

    1895թ․ հոկտեմբերին սկսվեց պայքար Զեյթունում ։ Ղազար Շովրոյանի և Գարուն Աղասու գլխավորությամբ հայկական զորքը զինաթափեց թուրքական բանակին ու նրանք նահանջեցին ։

    Մեծ տերությունների ճնշման տակ սուլթանը 1896թ հուվարի 30-ին Հալեպում կնքեց պայմանագիր, հետ քաշեց իր զորքը Զեյթունից ու խոստացավ չապստամբել ու ժողովրդին հանգիստ թողեր ։ Զեյթունի կառավարիչ պիտի լիներ եվրոպացի , իսկ պաշտոնյաները հայեր ։

    896թ․ հուիսի 3-ին թուրքական զորքը մտավ Վան ։ Վանը պաշտպանում էին Մկրտիչ Ավետիսյանի գլխավորած պաշտպանների խումբը ։ Երբ Վանը ռմբակոծեցին ու հրդեհ սկսվեց պաշպանների գործն ավելի դժվարացավ ։ Նորից մեծ տերությունների միջոցով հաշտության պայմանագիր կնքվեց , ըստ որի հայերի , որոնց մեջ մտնում էին նաև Վանի պաշպանները կարող էին հանգիստ սահմանն անցնել ու գանալ Պարսկաստան ։ Սակայն այստեղ էլ սուլթանը խաբեց ու քրդերի միջոցով սպանեց 1500 հայերի , որոնցից ողջ մնացին միայն 30 մարդ ։ Վանում ու նրա շրջակայքում սպանվեցին 20․000 հայ ։

  5. Որ իրադարձության արդյունքում իշխանության  եկան երիտթուրքերը: Ինչ գաղափարախսություն որդեգրեցին նրանք արտաքին և ներքին քաղաքականության մեջ:


    Երիտասարդ թուրքեր կազմակերպությունը 1908թ հուլիսին Աբդուլ համիդին գահընկեց արեց ու Թուրքիան դարձավ սահմանադրական հանրապետություն , նրանց նպատակը պանթուրքիզմն էր ։
  6. Միջազգային ինչ իրադրությունում վերաբացվեց Հայկական հարցը: Ինչու թուրքական կողմն ի վերջո հաջողվեց հերթական անգամ տապալել հայկական գործադրումը:



  7. Ներկայացրեք ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում: Որոնք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916թթ


    Թուրքիայի առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու հիմնական պատճառը մեծ թուրանի գաղափարն էր , համախմբել թուրքալեզու ժողովրդին պանքուրքիզմի գաղափարի շուրջ ։ Հետևաբար Թուրքիայի հիմնական նպատակն էր հայ ժողովրդի բնաջնջում , հայրենազրկում  , Մեծ եղեռնի իրականացում ։
    Գերմանիային հաջողվում է Թուրքիային գրավել իր կողմը ։ Թուրքիայի նպատակն էր Ռուսաստանում ապրող թուրքալեզու ժողովուրդների միավորումը մեծ թուրանի գաղափարի շուրջ ։
    ռյակի մմիջև ։
    Ռուսաստանի նպատակն էր Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։ Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։
  8.  Ցարիզմի տապալումից հետո ինչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում:

    1917թ փետրվարից սկսած հեղափոխության շնորհիվ տապալվեց ցարիզմը Ռուսաստանում։ Եկած ժամանակավոր իշխանությունը բռնել էր ժողովրդական հանրապետության ձևավորման ուղին։
    Երկուսի վարած քաղաքականության հիմքում ամենից առաջ ընկած էին ռուսական շահերը, այնուհետև հայերի իրավիճակը տարածաշրջանում։
  9. Որ պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից:  Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին:

    1917թ-ին Պետրոգրադում Լենինի գլխավորությամբ հեղաշրջում են անում ու ստեղծում նոր կառավարութուն ժողովրդական կոմիսարների խորհուրդ ։

    1917թ նոյեմբերի 16-ին ստղծվում է Հայակակն Կորպուսը , որի կենտրոնն էր Երևանինահանգը ։ Հրամանատարն էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսարը ՝Դրոն ։

    1917թ վերջին երևան են գալիս գեներալ Մովսես Սիլիկյանը , գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսար Դրոն ։ Անդրանիկ Օզանյանի ստեղծած ջոկատը կոչվեց Հատուկ հավաքական ջոկատ ։

    1918-ի մարտի 1-ին ստեղծվում է Առանձին հայկական կորպուսըՆազարբեկյանի հրամանատարությամբ ։
  10. Թվարկել Մայիսյան հերոսամարտերը, վերհանել Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը:

    1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք-հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:
  11. Լրացնել թվականները:

1699թ — Մելիք սաֆրազի ու իսրայել օրու գլխավորությաամբ Անգեղակոթի գաղտնի ժողովի կազմակերպում

1724թ — Դավիթ բեկի գլխավորությամբ Հայկական իշխանության ստեղծումը Սյունիքում

1727թ., մարտ — հալիձորի հաղթական ճակատամարտը թուրքական զորքերի դեմ

1736թ — Արցախի մելիքությունների ինքնավարության ստեղծումը

1771թ —  Էջմիածնի տպարանի հիմնումը Սիմեոն Երևանիցի կաթողիկոսի կողմից

1804-1813թթ — ռուս — պարսկական պատերազմ

1813թ., հոկտեմբերի 12 —  Գուլիստանի հաշտության պայմանագրի կնքում
հաշտության պայմանագրի կնքում — ռուս — թուրքական պատերազմ

1806-1812թթ —

1812թ.,մայիսի 16 — Բուխարեստի հաշտության պայմանագրի կնքում

1826-1828թթ — ռուս- պարսկական պատերազմ

1828թ., փետրվարիի 10 — ռուս- պարսկական պատերազմի հաշտության պայմանագրի կնքում Թուրքմենչայում

1828թ ապրիլ-1829թթ — ռուս- թուրքակական պատերազմ

1829թ.,սեպտեմբերի 2 — ռուս- թուրքակական պատերազմի պայմանագրի կնքումը Ադրեանապոլսում

1908թ., հուլիս — Երիդթուրքական հեղաշրջումը Թուրքիայում

1914թ., օգոստոսի 1 — Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ

1917թ.,դեկտեմբերի 5 — Երզնկայում զինադադարի ստուրագրում

1918թ. Մարտի 1-ապրիլի 1 — Տրապիզոնի բանակցությունները

1918թ., մարտի 3 —  Բրեստ — Լիտովսկի պայմանագիր

1918թ., ապրիլի 9 — Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն / ԱԺԴՀ

1918թ. Մայիսի 11-հունիսի 4 — Հաշտության բանակցություններ Բաթումում

1918թ. Մայիսի 22-28 — Սարդարապատի հերոսամարտ

1918թ., մայիսի 23-29 — Բաշ- Ապարանի հերոսամարտ

1918թ., մայիսի 25-30 — Ղարաքիլիասայի հերոսամարտ

1918թ., մայիսի 28 —  Հայաստանի Հանրապետության հռչակում

1918թ. Հունիսի 4 — -Բաթումի հաշտության պայմանագրի կնքում ։ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում թուրք- հայկական պատերազմի ավարտ

Ամփոփել

Երեք տարվա Պատմություն առարկայի ուսումնասիրությունը ինչ տվեղ ձեզ

Ա. Ամենահետաքրքիր իրադարձությունները

Բ.Եզրահանգումներ

Рубрика: Աշխարհագրություն 8

Չինաստան

Դասի հղումը

1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը բավականին խոշոր երկիր է Արևելյան Ասիայում: Նրա սահմանները հարում են 14 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին և Վիետնամին։ Հարավից սահմանակից է արևադարձային ջունգլիներով, իսկ հյուսիսում՝ ցուրտ տափաստաններով և անապատներով։ Չինաստանի աշխարհագրությունը բազմազան է, ներառյալ բարձր լեռները, ինչպիսիք են Հիմալայները և Տյան Շանը, ինչպես նաև պարարտ գետերի հովիտները, ինչպիսիք են Դեղին և Յանցզեն: Այս իրավիճակը նպաստեց տնտեսական տարբեր ոլորտների զարգացմանը՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն և առևտուր։

3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Չինաստանը կարևոր դեր է խաղում Հարավարևելյան Ասիայում՝ որպես խոշոր ներդրող և առևտրային գործընկեր։ Համաշխարհային հարթակում նա առաջատար տնտեսական և առևտրային երկիր է, ազդելով համաշխարհային շուկաների վրա: Բացի այդ, Չինաստանը զգալի ազդեցություն ունի համաշխարհային քաղաքականության վրա՝ նպաստելով համաշխարհային խնդիրների լուծմանը և զարգացմանը։

4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի զարգացման նախադրյալներն են՝ աշխարհագրական դիրքը, բնական պաշարներ, ռազմավարական ծովային դիրք, ջրային համակարգը, Կլիմայական բազմազանությունը և բնակչության թվաքանակը։

5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են՝ Արդյունաբերությունը, Գյուղատնտեսությունը և Ծառայությունները։

Рубрика: Ֆիզիկա ՝ 8

Դաս․27

§ 57. ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ.

1. Բերե՛ք գոլորշու՝ ներքին մեխանիկական էներգիայի վերածվելու օրինակներ: 

Ջրի և սպիրտայրոցի բոցի միջև ջերմափոխանակության հետևանքով ջրի ներքին էներգիան մեծանում է, և որոշ ժամանակ անց ջուրը սկսում է եռալ։

2. Ի՞նչ է ջերմաշարժիչը: 

Ջերմաշարժիչներ են անվանում այն մեքենաները, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխարկում են մեխանիկական էներգիայի։

3. Թվարկե՛ք ջերմաշարժիչների տեսակները: 

 Ջերմաշարժիչի տեսակներն են՝ ներքին այրման շարժիչ, դիզելյային շարժիչ, շոգետուրբին, ռեակտիվ շարժիչ և այլն։

4. Ի՞նչն են անվանում ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից: 

Ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից է կոչվում կատարված օգտակար աշխատանքի հարաբերությունն այն ջերմաքանակին, որն ստացվել է վառելիքի այրումից։

5. Ո՞վ է հայտնագործել շոգեմեքենան

Իվան Պոլզունովը։

Պատրաստել ուսումնական նյութ՝ «ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉ» կամ «ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ» թեմայով:

§53.ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 6 .

ՋՐԻ ԵՌՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱԽՈՒՄԸ ՆՐԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԱԾ ԱՂԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ.

 Աշխատանքի նպատակը. Պարզել, թե ջրի եռման ջերմաստիճանը ինչ պ ես է կախված նրանում լուծված աղի առկայությունից: Սարքեր և նյութեր. մոտ 150 մլ թորած ջրով լի փորձանոթ, ջերմա չափ (120 0C-ից բարձր չափման սահմանով), ջեռուցիչ, 40-50 գ կերակրի աղ: 

Աշխատանքը կատարելու ընթացքը .

1. Ջերմաչափը դրեք փորձանոթի ջրի մեջ: 

2. Փորձանոթը դրեք ջեռուցիչի վրա և միացրեք այն: 

3. Սպասեք մինչև ջուրը եռա: 

4. Ջերմաչափի ցուցմունքը գրանցեք աղ յու սակում: 

5. Փորձանոթը վերցրեք ջեռուցիչից: 

6. Աղը լցրեք ջրի մեջ և խառնեք մինչև նրա լուծվելը: 

7. Փորձանոթը կրկին դրեք ջեռու ցիչի վրա և տաքացրեք մինչև աղա ջուրը եռա: 

8. Աղաջրի եռման ջերմաստիճանը գրան ցեք աղյու սա կում: 

Նյութը՝ ջուր:  Եռման ջերմաստիճանը, օ C Մաքուր ջուր Աղաջուր 9. Համեմատեք մաքուր ջրի և աղաջրի եռման ջերմաստիճանները. 

• Ի՞նչ արդյունք եք ստացել: Մաքուր ջրի եռման ջերմաստիճա՞նն է բարձր, թե՞ աղաջրի: 

• Ի՞նչ եզրակացություն կարելի է անել փոր ձի արդյունքում: 

• Ջրի եռ ման ջերմաստիճանը ինչ պ ե՞ս է կախված նրա նում լուծ ված աղի առկայու թյու նից: 

• Ի՞նչ եք կարծում՝ ﬕսը շուտ եփելու համար աղը սկզբո՞ւմ է պետք լցնել, թե՞ եփելուց հետո?

Հարցեր՝

  1. Ինչո՞ւ է շատրվանի մոտ ավելի հով?
  2. Ինչո՞ւ են նույնիսկ ուժեղ անձրևից հետո վարդի թերթիկները չոր մնում?

Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևյթի վրա ազդող ճնշուﬕց և հեղուկում լուծված նյութերից: 

ՓՈՐՁԱՐԱՐԿԱՆ ԱՌԱՋԱԴՐՆՔՆԵՐ.

1. 1.Երկու ﬕ անման ափսեների ﬔջ լցրեք նույն քանակությամբ ջուր (ասենք՝ երեքական ճաշի գդալ): Առաջին ափսեն դրեք տաք տեղ, երկրոր դը՝ սառը: Չափեք այն ժամանակաﬕ ջոցները, որոնց ընթացքում գոլորշիանում են երկու ափսեների ջրերը: Բացատրեք գոլորշիացման արագությունների տարբերությունը: 

2. Կաթոցիկից թղթի վրա ﬔ կական կաթիլ ջուր և սպիրտ կաթեցրեք: Չա փեք ժամանակը, որն անհրաժեշտ է դրանց գոլորշիացման համար: Այդ հեղուկներից որի՞ ﬕ ջմոլեկուլային ձգողության ուժն է ավելի փոքր: 

3. Նույն քանակի ջուր լցրեք բաժակի և ափսեի ﬔ ջ: Չափեք ժամանակը, որի ընթացքում ջուրը կգոլորշիանա: Բացատրեք ջրի գոլորշիացման արա գու թյունների տարբերությունը:

Մայիսյան ֆլեշմոբ բնագիտությունից / Ֆիզիկա

Рубрика: Կենսաբանություն 8

2023-2024 տարվա ամփոփում

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Փետրվար ամսվա ամփոփում

Մարտ ամսվա ամփոփում

Ապրիլ ամսվա ամփոփում

Մայիս ամսվա ամփոփում

Рубрика: Կենսաբանություն 8

Մայիսի 13-ից 19-ը

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Պատասխանել հարցերին-դասարանակնա աշխատանքնե․

1․Ինչպե՞ս է մաշկն իրականացնում պաշտպանական, արտազատման և շնչառական գործառույթները:

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

Ճարպագեղձերից արտադրված ճարպն օծում է մաշկը` դարձնելով այն ճկուն և առաձգական: Քրտնագեղձերը արտազատում են քրտինք: Դա հեղուկ է, որ պարունակում է ջուր, աղեր, միզանյութ, որոնք քրտինքին տալիս են աղի համ և յուրովի հոտ:



2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի վերնամաշկը, և ի՞նչ դեր է այն կատարում:

Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:

Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Այն, ինչպես արդեն նշվեց, ունի պաշտպանողական նշանակություն: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:



3.Ինչպիսի՞ն է բուն մաշկի կառուցվածքը:

Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:

Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:


4. Ո՞րն է ենթամաշկային բջջանքի դերը:

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:

Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:


Рубрика: Կենսաբանություն 8

Մայիսի 6-12

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  • Արտաթորության համակարգի— դասգիրքից էջ՝ 166-168
  • երիկամների հանդիպող հիվանդությունները 12Լրացուցիչ աշխատանք:
  • Պատասխանել հարցերին

    1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

    Վատ մշակված:

    2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

    Սովորաբար այս հիվանդությունները առաջանում են ուրիշ հիվանդություններից հետո որոնցից են օրինակի համար՝ ուժեղ մրսածությունը, անգինան, թոքաբորբը և այլն

    3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

    Ախտածին մանրէների արյան միջոցով:

    4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
    վրա:

Սուր և գրգռիչ :

Рубрика: Գրականություն - 8

Էդմոնդո դե Ամիչիս ․ Գրագիր Ջուլիոն

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:

Ինձ թվում է ոչ , քանի որ միայն սովորելու համար սիրել երեխային սխալ է ։

2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:

Շատ լավ, քանի որ տղան տեսել էր թե ինչ դժվարությամբ էր իր հայրը վաստակում այդ գումարը և ցանկացել էր օգնել հորը ։

3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

Ինձ թվում է երբ ծնողը երեխայի վրա բարկանում է գնահատականի համար , կամ սիրում է երեխային այն ժամանակ երբ իր գնահատականները բարցր են լինում այդ ժամանակ երեխան ընկճվում է և գիտակցում , որ ծնողները իրեն միայն սովորելու համար են սիրում ։

4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:


5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Ինձ սովորեցրեց , որ ամեն գործ պետք է հասցնել կատարել և ամենակարևորը կատարել ճիշտ ։

Рубрика: Գրականություն - 8

Էդմոնդո դե Ամիչիս ․ Գրագիր Ջուլիոն ՝ Վերլուծություն

Ինձ թվում է Ջուլիոին պետք չէ մեղադրել օգնելու հարցում , քանի որ դա իր ցանկությունն է եղել , նա ինքն է տեսել թե ինչ դժվարությամբ է իր հայրը վաստակում այդ գումարը , անքուն գիշերներ անցկացնելով աշխատում , նա անտեսում էր իր դասերը , որպեսզի ամեն գիշեր օգներ հորը ու թեթևացներ հոքսը ։ Նրա հայրը շատ խիստ էր դասերի հարցում , ցանկանում էր որ իր տղան շատ լավ սովորեր , որ ապագայում ունենար լավ աշխատանք ։ Իմ կարծիքով , եթե տղան իր ազատ ժամանակը տրամադրեր օգնելու ընտանիքի անդամներին ՝ մասնավորապես հայրիկին , կհասցներ ամեն ինչ և ծնողները կհպարտանաին իրենով ։