Рубрика: Պատմություն

Պատմության ամփոփում

Սիրելի սովորողներ, խնդրում եմ մինչև չորեքշաբթի լրացնել, ուղարկել, իմի բերել բլոգները, բոլորինդ հատիկ-հատիկ նայելու եմ:

Փետրվար  ամսվա ամփոփում

Հունվարի 31-Փետրվարի 6

Փետրվարի 7-13-ը

Փետրվարի 14-20

Փետրվարի 21-27

Լրացուցիչ աշխատանք ՝ 1-անհատական նախագիծ , լրացուցիչ աշխատանք ,

Հետազոտական աշխատանք ՝ աշխատանք 1, աշխատանք տեսանյութի տեսքով , աշխատանք 3 ։

Թարգմանություն ՝ Աշխատանք 1 , աշխատանք 2 , աշխատանք 3 , աշխատանք 4 , աշխատանք 5 , աշխատանք 6 , աշխատանք 7 ։

Մի քանի նախադասությամբ ամփոփել ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, հիմնավորել ամենադուր եկած թեման:

Ինձ բոլոր թեմաները շատ են դուր եկել ․

Գնահատել աշխատանքը/10 բալի շրջանակում/:

Սովորող՝ 9

Ծնող՝ 9

Рубрика: Պատմություն

Հետազոտական աշխատանք

Տրդատ 3-րդի մասին

Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։

Հռոմեա-պարսկական պատերազմները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

Рубрика: Պատմություն

Պատմության առաջադրանք ՝ փետրվարի 21-27-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հին Հունաստան/պատմել էջ 61-66/

Դիտել մուլտֆիլմը՝ Հին Հունաստան

Ամփոփել-ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին ․

Հին Հունաստանի մասին ես չգիտեի ոչ մի հետաքրքիր բան։

բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին

Ես իմացա,որ այն ժամանակ նրանք չունեին ջուր,բայց նրանք ունեին շատ արժեքավոր քարեր։

գ. ինչի մասին ավելին կուզեիր ուսումնասիրել․

Կուզեի ուսումնասիրել Միկենքի մասին

Առաջադրանք 2

Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:

Ինձ թվում է այս դարաշրջանը Հին Հունաստանի վատագույն դարաշրջանն էր,որովհետև նրանք մարդկանց բաժանել էին մասերի,իսկ այդպես չի կարելի անել։

2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը. արխաիկ, պոլիս, դեմոս, պարտային ստրուկ, էվպատրիդներ, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրան, տիրանիա, գաղութ/Կազմել փոքրիկ խաչբառ/:

Արխաիկ-վաղջնական

պոլիս-ինքնիշխան քաղաքապետություններ

դեմոս-միջին վիճակագրական մարդ։

պարտային-պարտքը չվճարաց մարդը դառնում էր պարտային ստրուկ։

ստրուկ-հարուստ մարդկանց համար աշխատող։(ճորտ)

էվպատրիդներ-ավագանի,հարուստ մարդկանց ասում էին էվպատրիդներ։

օլիգարխիա-խմբաշինություն

դեմոկրատիա-ժողովրդավարություն

տիրան-տիրան անվանում էին դեմոսներին,երբ դարձան առաջնորդներ

տիրանիա-դեմոսների կառավարման անունը տիրանիա

գաղութ-նոր բնակավայր

3.Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն / էջ 67-71/

Առաջադրանք 3

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :

Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից:

Սպարտիատները իրար հավասար էին, ունեին իրավունքներ։  Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու, նրանք Ունեին իրենց ընտանիքը և տնտեսությունը և Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից:

Պատմել սպարտայի կառավարման համակարգի մասին:

Սպարտայում երկու արքա էին կառավարում, արքաների իշխանությունը ժառանգական էր։ Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Այդ պետության հզորությունը բանակն էր։ Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում: Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի զարգացած պոլիսները: Եվ Ք.ա. VI դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը:

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը. հելոտներ, ծերակույտ, աշխարհաժողով, Պելոպոնեսյան միություն, փաղանգ, էկլեսիա, ստրատեգոսների խորհուրդ, օստրակիզմի իրավունք, լակոնիկ, օստրակոն:

Լրացուցիչ

Դիտել ֆիլմը, 15 նախադասությամբ ամփոփել: Հին Հունաստանը

Սպարտայում երեխաների դաստիարակությունը:

Հունական  յոթ իմաստուններից Սոլոնի մասին:

Рубрика: Ռուսերեն

Русский язык

Переводческая деятельность. 

  1. Переводим текст ,,Ветер,, на армянский язык.

Քամի

Հին ժամանակներում քամին մարդ էր։ Բայց հետո նա դարձավ թռչուն և սկսեց թռչել։Դրանից հետո էլ չեր կարողանում քայլել հողի վրա , Հին ժամանակների նման։ Տեղավորվեց քամի — թռչունը սարերի մոտ և քարանձավներում։ Կեսորին նա իր քարանձավից դուրս է գալիս թրջում է որս անելու , իսկ երեկոյան հետ վերադառնում լեռների մոտ իր քարանձավ։ Մի անգամ մարդը հանդիպեց քամուն։ Նա մտածեց որ դա թռչուն է և քարով հարվածեց։ Քամին զայրացավ , սկսեց թրջել և սուլեց։ Այդ ընդացքում փոշին և քարերը բարցրացա օդ։ Ոչ մի մարդ չկարողացավ որսալ և հավաքել արմատները։ Բոլորը նստած էին իրենց խրճիթներում և սպասում էին։ Երբ կվերջանա քամու բարկությունը։

  1. Перевод текста на русский язык.

Ուրախություն

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։ Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։

Радость

Весь день он грустил, и был близок момент, когда ему следовало бы подумать, что люди первыми создали слово «грусть».Потом он вспомнил, как в одной истории мальчик и грустная девочка встретились на вечеринке. Затем слово «вечеринка» напомнило ему уродливую девушку его друга, которая приглашала его на вечеринку. Он протрезвел от всего этого и стал припоминать, почему он вспомнил ту некрасивую девушку. Он вспоминал то, что помнил, и снова и снова удивлялся самому себе. Затем он подошел к пишущей машинке. Он был писателем и терпеть не мог своих удачных произведений.Потому что они всем нравились и как будто принадлежали кому-то другому. И он должен был любить слабые дела, которые им не нравились. Близок момент, когда он почувствует, что второе слово, созданное людьми, — это справ։ышался стук машинки. За окном больше не постукивали, потому что он закончил свой рассказ, но не смог найти название. Он вышел на улицу погулять. И был близок момент, когда он найдет настоящее название своей новой истории ․ Это было третье слово, созданное людьми – «Радость».

Рубрика: Մայրենի

Անիմացիոն ֆիլմ Թումանյանի մասին

Ես դիտեցի այս ֆիլմը այն ինձ շատ դուր եկավ ՝ այս ֆիլը պատմում էր Հովհաններ Թումանյանի մասին , թե օվ է եղել նրա մայրը , հայրը , որտեղ է ծնվել և իհարկե որտեղ է մեծացել։ Նաև պատմում էր իր դպրոցի մասին , համալսարանի մասին որտեղ է սովորել և այլն։ Այս ֆիլմում կայն նաև տեղեկություններ իր երեխաների մասին , իր ծննդյան մասին , թե ինչի պատճառով է բանտում հայտնվել, իսկ վերջում պատում էրմահի մասին։

Рубрика: Մաթեմատիկա 6

Ամփոփիչ աշխատանք

1.Գրիր ռացիոնալ թվեր( հինգ հատ), գտիր յուրաքանչյուրի բացարձակ արժեքը հակադիրը: օրինակ՝
-½ ՝ -1/4 = հակադիրը ՝+1/4 — բացարձակ արժեքը ՝ I 1/4I = +1/4 , -1/5 = հակադիրը ՝ +1/5 — բացարձակ արժեքը ՝ I -1/5 I = +1/5 , -2/5 = հակադիրը ՝ +2/5 — բացարձակ արժեքը ՝ I -2/5I=+2/5 , +6/5 -հակադիրը ՝ -6/5 — բացարձակ արժեք ՝ I -6/5 I = +6/5, — 4/5 = հակադիրը +4/5 ժ բացարձակ արժեքը ՝ I -4/5 I = +4/5:
բացարձակ արժեքը՝|-½|=½
hակադիրը՝ +½

2. Համեմատիր՝
-6 > -10
1/25 > 1/50
|-2/11| < |2/11|
-1.5/16 <   -1.⅝
-7 <  7.½
10.⅔ > 11.⅔

3.Կատարիր գործողությունը
45/51+1/51= 46/51
-½+(-1/2)= -2/2
-⅙+2/6= -3/6
-2/3×3/2= -5/6
¼+⅛= 3/8
2.⅕+10.1/4= 12 . 9/10
1.3/7:2/7=11/2
+25/27x(-9/10)=1/6
46:(-1/2)=-92

4. Լուծիր խնդիրը՝
Ապրանքն արժեր 5000 դրամ: Նրա գինը բարձրացավ  20%-ով: Քանի՞ դրամով բարձրացավ գինը:

5000 : 100 x 20 = 1000

Պատ․՝ 1000

5. Ամբողջ թվերի և ռացիոնալ թվերի զույգի համար ստուգե՛ք գումարման տեղափոխական

+2/21   և -6/21
+2/21+(-6/21)=-4/21
-6/21+(+2/21)=-4/21

ա) –9, –1,

-1 + (-9) = -10
բ) +8/11  –10/11,

-10/11 + (+8/11)=-2/11
գ) –13/25, +14/25,

14/25 + (-13/25)=-27/25
դ) +8, 0,

0 + 8 = +8

Рубрика: Մայրենի

Աշխարհի վերջին մարդը

Ինչ կլիներ, որ ես լինեի աշխարհի վերջին մարդը։ Նախ, որ անկեղծ լինեմ, ես շատ եմ երազել լինել աշխարհում մենակ, բայց մի կողմից էլ մտածում եմ, որ տխուր կանցնի ժամանակս։ Այդ ժամանակ ես կլինեմ մենակ և կարող եմ այցելել բոլոր վայրերը և ինչ-որ մտքիս գա, կարող եմ անել։ Այդ ժամանակ չեն լինի մարդիկ , ոստիկաններ , ավտոմեքենաներ, և ես շատ ուրախ կլինեմ, որովհետև չեմ լսի ավտոմեքենաների ձայները։ Բայց մի կողմում էլ տխուր կլինեմ, քանի որ չեմ ունենա ընկերներ , չի լինի դպրոցը և այլն։

Рубрика: Մայրենի, Պատմվացքներ, Լրացուցիչ աշխատանքներ

Իմ ընկեր Նեսոն

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III

Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապունք 70

1. 2, 3, 5, 7 թվանշաններով, առանց դրանք կրկնելու, գրեք բոլոր քառանիշ թվերը, որոնք բաժանվում են 2-ի:

3572, 5732։

2. Կրճատեք կոտորակը.
ա) 75/100= 3/4 բ) -42/63= -2/3
գ) 56/60, դ)- 8/420,
ե) 72 /24, զ) 75/25, է) -35/42

3.Ծախսել են 750 դրամ, որը սկզբնական գումարի 1/6 -ն է: Գտեք սկզբնական գումարը:

Լուծում

750 x 6= 4500

4. Օգտվելով գումարման օրենքներից՝ հաշվեք հարմար եղանակով:
ա) 13/21 + (15/21 + 12/21)= 40/21
բ) (21/35 + 7/35 )+ 23/3=
գ) 190/601 + (370/601 + 10/601),
դ) -37/41 + (17/41 + 20/41)= -20/41 + 20/41 = 0

5. Գտեք երկու կոտորակ, որոնց տարբերությունը լինի.
ա) 1/8=2/8 — 1/8 , բ) 3 /10, գ) 5/ 9 , դ) 5/ 7

6.Ճի՞շտ է արդյոք հավասարությունը:
ա) 1/2 · 1/3  = 1/3 · 1/2,
բ) 1/4 · 2 /3 · 3 /7  = 3 /7 · 1 /4 · 2/ 3
գ) 2/3 · ( 1 /5  +  3 /4 ) = 2/ 3 · 1 /5  +  2 /3 · 3 /4 ,
դ) ( 1/ 2  +  1 /4 ) · 8 = 1 /2 · 8 +  1/ 4 · 8

7. Հաշվիր հարմար եղանակով, տե՛ս օրինակը

ա) 48 · 5 /17 + 48 · 12 /17=48 · (5/17+12/17)=48·17/17=48
բ) 55 · 7 /11 − 55 · 6 /11,
գ) 11 /13 · 11 /15 +  11 /13 · 2/ 15,
դ) 12/ 19 · 23 /15 − 12/ 19 · 4 /15,
ե) 22 /21 · 5/ 14 +  20 /21 · 5 /14,
զ) 47 /11 · 1 /2  − 25/ 11 · 1 /2

Հիշեցում: Այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի հերթական օրն է:

Рубрика: Մաթեմատիկա 6

Պարապունք 69

1.Իրար հաջորդող ո՞ր բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.

ա)2.1/4 , բ)18.5/6 , գ)17.1/3 , դ)99.12/13

2.Քառակուսու կողմը 22.¼ սմ է, գտեք քառակուսու պարագիծը:

P=22.1/4×4=89սմ

3. Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝

ա) 14.1/5սմ,  10սմ

S=14.1/5×10=142

բ)25.1/2 սմ, 2.1/4սմ

25. 1/2x 2. 1/4=225/4

4. Ո՞ր թիվը պետք է գումարել՝

ա) 5.4/9-ին, որպեսզի ստացվի 15.4/9 10

բ) –3-ին, որպեսզի ստացվի –17

5.Կատարեք հանումը՝

(+20, 3/10)-(-8, 1/4)=28. 1/20

(+14, 7/9)-(-28. 18/9)=-14. -1/9

(+11/100)-(-10. 1/5)=

6. Կատարեք գործողությունը՝
(9/100+7/10) x 100/79=16/79
9/100+7/10=16/100

16/100×100/79=16/79

7. Օրվա գլուխկոտրուկը.
Գտնելով օրինաչափությունը, նշի՛ր հաջորդ կոտորակը. 2/3, 5/7, 11/13, 17/19, …

Հիշեցում: Այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի հերթական օրն է: