Рубрика: Քիմիա 8

Ապրիլի 8-ից 12-ը

Սովորել՝ Ջրածին։ Հասկացողություն թթուների և աղերի մասին։

Էջ՝ 129-133

Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է: 

images.png

ջրածին տարրի նշանը

Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

download (3).jpg

 ջրածնի ատոմի կառուցվածքը

Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

H0−1e→H+

Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1օքսիդացման աստիճան:  

H0+1e−→−H−

Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11 %-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ: 

Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում: 

Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ`        պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:

images (4).jpg
images.jpg

                                                     ջրածնի իզոտոպները

Ջրածին տարրն առաջացնում է ջրածին պարզ նյութը՝  

images (2).png

Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝

download.jpg

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

Рубрика: Քիմիա 8

Մարտի 29-ից ապրիլի 7-ը

Նախագիծ՝ Զատկային ծես

Սիրելի սովորողներ ,տանը` ընտանեկան միջավայրում պատրաստել ծիսական զատիկի ձվերի ներկումը ։ Մեկնաբանել բնական ներկանյութերի և քիմիական գույների տարբերությունը ։ Ձեր ընտրված գունանյութերի և զարդարված ծիսական զատիկի ձուն, ներկայացնել և մեկնաբանել տեսանյութերով և պատկերներով։ 

Նպատակը՝

  1. Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի  կատարման սովորույթները և ֆրանք դարձնել ուսումնական
  2. Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
  3. Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
  4. Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար 
  • Բացատրել ծեսի իմաստը
  • Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար
  • Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
  • Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին
  • Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը
  • Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:

Նյութերը տեղադրել բլոգներում,հղումները ուղարկել ինձ::

Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար

Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու համար, որոնք ծառայում են որպես զարդարանք: Իսկ ուտելու ձվերը գունավորելու համար գերադասելի է օգտագործել ավանդական մեթոդներ ու բնական ներկանյութեր, քանի որ Ձեր ընտանիքի անդամների առողջությունն ու ապահով լինելն ամենից կարևոր է:
Ներկայացնում ենք բնական ներկանյութեր , որոնք օգնում են ստանալ վառ գույներ ու բացարձակ անվնաս են:

Օգտակար խորհուրդներ՝

Հղումը՝


Որպեսզի ստանաք առավել հագեցած և նուրբ երանգ, հարկավոր է օգտագործել միայն սպիտակ ձվեր:
Ձվերը բնական նյութերով ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանք լավ լվանալ ու մաքրել քացախով, որպեսզի գույններն ավելի լավ ստացվեն:
Ձվերը ներկելուց հետո պետք է դրանք մաքրել ձիթայուղով՝ գույնն առավել վառ դարձնելու ու փայլ հաղորդելու համար:

Рубрика: Քիմիա 8

» Զատկական նախագիծ » բնական և արհեստական նյութեր

Մասնակիցներ ՝ միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Վայրը՝ Միջին դպրոց

Համագործակցություն՝ Անի Ժամհարյանի հետ

Նպատակը՝

  • Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի կատարման սովորույթները և դրանք դարձնել ուսումնական։
  • Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
  • Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը
  • Ձվի հետ կատարվող փորձերում,դիտարկել քիմիական երևույթները

Ընթացքը՝

Սովորողները կխոսեն ձվի բաղադրության մասին,կներկայացնեն բնական նյութեր ,որոնք կարող են փոխարինել արհեստական ներկանյութերին:Սովորողները կխոսեն բազուկի, գազարի, քրքումի օգտակար հատկությունների մասին:

Արդյունքները՝ կտեղադրվեն իմ և սովորողների բլոգներում

Рубрика: Քիմիա 8

Պատասխանել Հարցերին

  1. Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:

    Այդ մետաղներն են` Na, K, Ca, Ba, Li
  2. Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:

    Հիմնային են կոչվում այն օքսիդներ որոնց համապատասխանում են հիմքեր

    Na2O, K2O, CuO, CaO, BaO, FeO
  3. Գրե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձևներն ու անունները Li2Օ, CaO, MgO, 

    Li2Օ – Լիթիումի օքսիդ,
    CaO – Կալցիումի օքսիդ,
    MgO – Մագնեզիումի օքսիդ

  4. Ներկայացրեք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի(II) և երկաթի (III) հիդրօքսիդների բանաձևերը:

    լիթիումի – LiOH
    նատրիումի – NaOH
    մագնեզիումի – Mg(OH)2
    բարիումի – Ba(OH)2
    ցինկի – Zn(OH)2
    պղնձի (II) – Cu(OH)2
    եւ եր-կաթի (III) – Fe(OH)3

5)Ո՞ր ինդիկատորի գույնն է նույնը և ջրում, և՛ ալկալու լուծույթում։

Լիտմուս

Рубрика: Քիմիա 8

Մարտի 18-ից 22-ը

Սովորել՝ Մետաղների օքսիդներ ՝ Հիմնային օքսիդներ ։ Հիմքեր։

Էջ ՝ 105-108

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:

Օրինակ՝  CuO→Cu(OH)2,Na2O→NaOH,MgO→Mg(OH)2 և այլն:

Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:

Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ Cr+2O,Cr+32O3,և Cr+6O3,, որոնցից միայն Cr+2O է հիմնային օքսիդ:

Պարբերական համակարգի I Ա և II Ա  (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր:

Օրինակ՝  Na2O+H2O=2NaOHCaO+H2O=Ca(OH)2

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝   0Hխմբից:

Рубрика: Քիմիա 8

Փետրվարի 19-ից 23

Էջ՝ 97-101

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի:

Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).

2C+O2→2CO↑

Ամենակարևորը թթվածինը նպաստում է այրմանը և շնչառությանը։ Այն մեծ չափով նպաստում է մետալուրգիական գործընթացներին՝ թուջի, պողպատի, ինչպես նաև գունավոր մետաղների (Cu, Zn, Sn, Au) արտադրության համար։ Բժշկության մեջ ծանր հիվանդներին տալիս են թթվածին։ Թթվածին ծախսվում է մետաղների կտրման և եռակցման ժամանակ, սուզանավերում, տիեզերանավերում, ջրի տակ աշխատող մարդկանց համար։

Рубрика: Քիմիա 8

Փետրվարի 12-16

Սովորել՝ Թթվածնի ֆիզիկական հատկությունները և ստացումը։

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100ծավալ սառցաջրում (0°𝐶) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°𝐶-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°𝐶-ում, իսկ պնդանում է  −219°𝐶-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

Թթվածնի ստացումը

Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի (𝐻𝑔𝑂) քայքայումից:

2𝐻𝑔𝑂=𝑡°2𝐻𝑔+Օ2

Սնդիկի օքսիդ

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝

1. Հեղուկ օդից

2. Ջրի էլեկտրոլիզից

2𝐻2Օ=2𝐻2+𝑂2

Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:

1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝

2𝐾𝑀𝑛𝑂4=𝑡°𝐾2𝑀𝑛𝑂2+𝑀𝑛𝑂4+𝑂2

2.Կալիումի քլորատի քայքայումից՝

2𝐾𝐶𝑙𝑂3=𝑡°,𝑀𝑛𝑂22𝐾𝐶𝑙+3𝑂2

3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝

2𝐻2𝑂2=2𝐻2𝑂+𝑂2

4. Կալիումի նիտրատի քայքայումից՝

2𝐾𝑁𝑂3=𝑡°2𝐾𝑁𝑂2+𝑂2

Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

Рубрика: Քիմիա 8

Փետրվարի 5-9-ը

Նոր թեմա- Թթվածին։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) ո՞րն է թթվածին տարրի քիմիական նշանը,

O-օ

բ) որքա՞ն են թթվածնի հարաբերական ատոմային և մոլային զանգվածները,

Ar(O)=16

Mr(O2)=32

գ) ո՞րն է թթվածին տարրի կարգաթիվը,

8

դ) քանի՞ էլեկտրոն է առկա թթվածնի ատոմի արտաքին էներգիական մակարդակում,

6

  1. Հիմնականում ի՞նչ գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսը բնության մեջ, և ո՞ր երևույթով է այն վերականգնվում։

    Թթվածինը ծախսվում է կենդանի օրգանիզմների շնչառության, նյութերի այրման, փթման, նեխմամ և ժանգոտման ժամանակ, իսկ առաջանում է լուսասինթեզի շնորհիվ, որը կատարում են կանաչ բույսերը։
  2. Գազային խառնուրդը պարունակում է 2,5 մոլ թթվածին և 3 մոլ օզոն: Որքա՞ն է այդ խառնուրդի զանգվածը (գ):

    n(O2)=2,5մոլ

n(O3)=3մոլ

M(O2)=32գ/մոլ

M(O3)=48գ/մոլ

m(O2)+m(O3)?

m(O2)=n×M(O2)=2,5մոլ×32գ/մոլ=80գ

m(O3)=n×M(O3)=3մոլ×48գ/մոլ=144գ

m(O2)+m(O3)=224գ

Рубрика: Քիմիա 8

Հունվարի 29-ից Փետրվարի 2

Նոր թեմա- Նյութի գազային վիճակը։ Ավոգադրոյի օրենքը։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր նյութերին է վերաբերում Ավոգադրոյի օրենքը և ինչո՞ւ:

    Գազային նյութերին է վերաբերում Ավոգադրոյի օրենքը ։
  2. Ի՞նչ գազային նյութեր գիտեք, թվարկեք 5 նյութ, որոնք սովորական պայմաններում գտնվում են գազային վիճակում:

    Թթվածին,ջրածին,ազոտ,ածխաթթու գազ,գրային գոլորշի,մեթան
  3. Ինչո՞ւ ճնշման չափավոր փոփոխությունը հեղուկ և պինդ նյութերի ծավալների վրա գրեթե չի ազդում, մինչդեռ գազային նյութի ծավալը փոփոխվում է՝ ճնշման փոփոխությանը համապատասխան:


    Արտաքին միատեսակ պայմաններում հաստատուն ջերմաստիճան և ճնշու գտնվող տարբեր իդեալական գազերի հավասար ծավալները պարանակում են միևնույն թվով մոլեկուլներ ։

  4. Ինչպե՞ս կփոխվի շարժվող մխոցի տակ գտնվող գազի ծավալը ջերմաստիճանն իջեցնելիս:


    Ճնշումը մեծացնելի գազի մոլեկուլների միջև հեռավորությունը համապատասխանորեն փոքրանում է

Խմբային աշխատանք

Հաշվե՛ք ձեր դասասենյակի օդի ծավալն ու զանգվածը՝ ընդունելով M(օդ)= 29գ / մոլ

p(օդ) =1, 29գ / լ : Հաշվե՛ք նաև, թե քանի լիտր թթվածին և թթվածնի քանի մոլեկուլ է բաժին ընկնում յուրաքանչյուր աշակերտին:

Рубрика: Քիմիա 8

Ինքնաստուգում

1․) Ո՞ր օրենքի սահմանումն է «քիմիական ռեակցիայում ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանք ընդհանուր զանգվածին».

  1. Ավոգադրոյի օրենք
  2. բաղադրության հաստատունության օրենք
  3. զանգվածի պահպանման օրենք

2․ )Ինչպե՞ս է կոչվում այն թիվը, որը դրվում է ռեակցիայի հավասարման մեր քիմիական բանաձևերից առաջ,

  1. ինդեքս

2. զանգված

  1. գործակից
  2. հարաբերական մոլեկուլային զանգված

3)Հետևյալ ռեակցիաներից ո՞րն է միացման ռեակցիաի հավասարում,

  1. Pb+S PbS
  2. 2HgO= 2Hg + O2

3, CaCOg = CaO + CO,

4)Հետևյալ քիմիական հավասարման մեջ ո՞ր նյութն է ծածկագրված հարցական նշանի տակ,

2Mg + O = 2MgO

5. Տեղադրեք գործակիցները, նշե՛ք յուրաքանչյուր ռեակցիայի տեսակն ըստ մոլեկուլների թվի փոփոխության և ջերմէֆեկտի.

ш) H2 + O2 → H2O + 484 42

p) CaCO3 → CaO + CO2 — 177 42

q) Fe + O2→ Fe3O4 +1117 42

n) HgO Hg + O2 — 182 42

6. Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ, որն ընթանում է տաքացման պայմաններում:

Շաքարի տաքացումը

7. Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

երկաթի ժանգոտումը, կաթի թթվելը, հացի բորբոսնելը, ձվի նեխելը

8. Ի՞նչ միավորներով է արտահայտվում քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը:

9. Ո՞ր պնդումն է ճիշտ քիմիական ռեակցիային ուղեկցող ջերմային էներգիայի վերաբերյալ.

ա) միայն անջատվում է

բ) միայն կլանվում է

գ) հաստատուն մեծություն է

դ) կարող է և՛ անջատվել, և՛ կլանվել

10. Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

Գդալը պատրաստված է պողպատից
Ռետինը պատրաստվում է ռետինից
Տոպրակը պատրաստված է պոլիէթիլենենից


11. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

Ապակուց պատրաստված բաժակը մարմին է:

12. Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

Մարմիններ – ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ
Նյութեր – ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին

13. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.

ա) Ռետինե լար , բ) Պողպատե պատառաքաղ , գ) Ռետինե գնդակ , դ) Ապակե բաժակ , ե) Փայտե քանոն , զ) Մետաղե սեղան

14. Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.

ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) եր­ կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:

Քանի որ , այս բոլոր ռեակցիաների ընդացում նյութի բաղադրությունը փոխվում է ։

  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:


    Պինդ — երկաթ, ալումինին և այլն:
    Հեղուկ — սնդիկ, ցերիում, գալիում, ֆրանսիում:

  2. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
  • Պինդ — բոր, ածխածին, ծծումբ և այլն
  • Հեղուկ — բրոմ
  • Գազային — ազոտ, քլոր, թթվածին և այլն:

15.Հետևյալ քիմիական տարրերից երկու սյունակով դո՛ւր գրեք մետաղներն ու ոչ մետաղները.

ծծումբ, երկաթ, ալյումին, ջրածին, նատրիում, սնդիկ,ֆոսֆոր, բրոմ։

Ոչ մետաղական ՝ ծծումբ , ջրածին , բրոմ , ֆոսֆոր

Մետաղական ՝ Ալյումին , նատրիում , սնդիկ , երկաթ