Рубрика: Կենսաբանություն

Ապրիլի 24-ից 30-ը

Միջատներ՝թիթեռներ, 1 , սարդեր, զատիկներ1

Լրացուցիչ աշխատանք

Գտնել լեգենդներ միջատների մասին, պատրաստել ուսումնական նյութեր

Լրացուցիչ աշխատանքի հղումը տես Այստեղ։

Рубрика: Երկրաչափություն - 7

Պարապմուքն 50

Հարցեր կրկնողության համար։
Լրացրու նախադասությունը․


1.Հավասարասրուն եռանկյան կողմերին անվանում են սրունքներ։
2.Ուղղանկյուն եռանկյան կողմերին անվանում են էջ, էջ, հիմք։
3.Ուղղանկյուն եռանկյան ամենամեծ կողմը դա ներքնաձիքն է։
4.Զուգահեռ ուղիղները դրանք այն ուղիղներն են, որ չեն հատվում։
5. Կից անկյունների գումարը հավասար Է 180օ։
6. Անկյուն ասելով հասկանում ենք մի կետից դուրս եկող երկու ճառագայթներից ստեղծված պատկերը։
7. Բութ անկյան աստիճանային չափն է 91-ից 180օ
8. Ուղղանկյուն եռանկյան բոլոր անկյունների աստիճանային չափերի  գումարը հավասար է 180օ։
9. Եռանկյան մի կողմը փոքր է մյուս երկու կողմերի գումարից։
10. Երկու եռանկյուններ  հավասար են, եթե մի եռանկյան  երկու կողմը և դրանցով կազմված անկյունները հավասար են մյուս եռանկյան երկու կողմին և դրանցով կազմված անկյուններին։

Խնդիրներ կրկնողության համար։

1. Ուղղանկյան եռանկյան սուր անկյուններից մեկը 29 աստիճան է: Գտեք մյուս սուր անկյունը:

180-90-29=61

2. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը չորս անգամ մեծ է մյուսից: Գտեք այդ եռանկյան բոլոր  անկյունները:

x+4x+90=180
5x=180-90
5x=90
x=90:5
x=18

18×4=72

18,72,90


3. Ուղղանկյուն եռանկյան անկյունները հարաբերում են ինչպես 4:5: Գտեք այդ եռանկյան բոլոր  անկյունները:

4x+5x+90=180
9x=180-90
9x=90
x=90:9
x=10

10×4=40
10×5=50
40,50,90

4. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 45 աստիճան է, էջերից մեկը՝ 20: Գտեք մյուս էջը:
180-90-45=45
Քանի որ երկու անկյունները հավասար են, ապա այդ անկյուններին առընթեր կողմերը նույնպես հավասար են, հետևաբար մյուս էջը ևս 20 է։

5. BK-ն ABC եռանկյան բարձրությունն է: Գտեք <ABK-ն, եթե <A=27 աստիճան է:

90+27=117

180-117=63

<ABK=63

6. ABC ուղղանկյուն եռանկյան  <A=30 աստիճան է, իսկ BC=14: Գտեք AB ներքնաձիգը:

14×2=28

7. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ <A=60 աստիճան է, AC=8: Գտեք AB ներքնաձիգը:

8×2=16, քանի որ <B=30 աստիճան, իսկ ուղղանկյուն եռանկյան մեջ 30 աստիճանի դիմացի էջը հավասար է ներքնաձգի կեսին

8. ABC ուղղանկյուն եռանկյան AB ներքնաձիգն երկու անգամ մեծ է AC էջից: Գտեք <B-ն:

Քանի որ, AC էջը կազմում է ներքնաձգի կեսը, հետևաբար դրա դիմացի անկյունը հավասար է 30-ի:

<B=30

Рубрика: Քիմիա - 7

Գործնական աշխատանք

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-29.png
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-35.png

1․ ՝ Ճիշտ պատասխան ՝ բ ․ պրոտոնների քանակին

2․ Ճիշտ պատասխան ՝ ա․ զանգվածային թիվը․

3․ Ճիշտ պատասխանը ՝ բ․ 32

4․ Ճիշտ պատասխան ՝ գ․ պարբերության համարի

5․ Ճիշտ պատասխան ՝ գ․ չեն փոխվում

6․ Ճիշտ պատասխան ՝ գ․ դրական և լիցք չունեցող

7․ Ճիշտ պատասխան ՝ գ․ 28Si

8․ Ճիշտ պատասխան ՝ դ․ Նեոն

Рубрика: Երկրաչափություն - 7

Պարապմունք 49


Հարցեր կրկնողության համար։ Իմանալ անգիր։

1.Նշիր ուղղանկյուն եռանկյան երեք հատկությունները։

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է 90°-ի: 

Ուղղանկյուն եռանկյան 30°-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին (ներքնաձիգը երկու անգամ մեծ է 30°-ի դիմացի էջից):

Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին (կամ ներքնաձիգը երկու անգամ մեծ է էջից), ապա այդ էջի դիմացի անկյունը 30° է:


2. Գրիր եռանկյան անհավասարության թեորեմը։

Եռանկյան յուրաքանչյուր կողմը փոքր է մյուս երկու կողմերի գումարից:

3. Գրիր ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները։

I հայտանիշ. Եթե մի ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:  

II հայտանիշ. Եթե ուղղանկյուն եռանկյան էջը և նրան առընթեր անկյունը հավասար են համապատասխանաբար մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և նրան առընթեր անկյանը, ապա եռանկյունները հավասար են: 

III հայտանիշ․ Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու էջը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և էջին, ապա եռանկյունները հավասար են:




Խառը խնդիրներ։
1.Կարո՞ղ է գոյություն ունենալ եռանկյուն 1սմ, 2սմ, 3սմ կողմերով։

Ոչ, չի կարող

2.Ուղղանկյուն եռանկյան 30 աստիճանի դիմացի էջը հավասար է 4սմ։ Գտիր ներքնաձիգի երկարությունը։

4×2=8

3.Հավասարասրուն եռանկյան կողմերից մեկը 25սմ է, իսկ մյուսը՝ 10սմ։ Դրանցից ո՞րն է հիմքը։

Եռանկյան հիմքը 10-ն է, քանի որ եռանկյան երկու կողմերի գումարը, պետք է մեծ լինի 3-րդ կողմից։

4. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60 աստիճան է, իսկ ներքնաձիգի և փոքր  էջի գումարը 24 է։ Գտեք եռանկյան ներքնաձիգը։

Քանի որ 30o-ի դիմացի կողմը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա կարող ենք կատարել հետևյալ նշանակումը։
AB=x, BC=2x
x+2x=24 BC=2x=2×8=16
x=8


5. AC հիմքով  ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է  AF կիսորդը և  AH բարձրությունը։ Գտեք   AHF  եռանկյան անկյունները, եթե  <B=112 աստիճան է։

<B=112o, <A+<C=180o-112o=66o
<A=<C=34o
<BAF=<CAF=17o
<AFB=51o, <H=90o
<FAH=90o-51o=39o

Рубрика: Իսպաներեն

Churro

Չուռոսի տեսքը կախված է պատրաստման եղանակից ՝ եթե օգտագործվում է հատուկ սարք, ապա կարելի է ստանալ տարբեր ձևերով և չափսերով չուրոսներ ։ Ի սկզբանե չուռոները պարզապես կլոր էին , քանի որ չուրոների տարբեր տեսակներ պատրաստելու համար սարքերը հայտնվել են համեմետաբար ուշ։ Չուրսը լայն տարածում է գտել ոչ միայն այլ երկրներում այլ նաև իսպանիայում և Կարիբյան ծովի իսպանախոս կղզիներում ։ Իսպանացիները չուրոսը մատուցում են շատ հետաքրքիր ձևով ՝ նրանք չուռոները ընկղմում են տաք շոկոլադով բաժակի մեջ կամ չուռոյի հետ մեկտեղ մատուցելով կաթով սուրճ։

Рубрика: Աշխարհագրություն - 7

Լրացուցիչ աշխատանք ՝ Տրանսպորտի մասին

Ի սկզբանե մարդիկ մեկ կետից մյուսը տեղաշարժվելու համար քայլում, վազում կամ լողում էին։ Կենդանիների ընտելացումը հնարավորություն ընձեռեց ազատվելու բեռնափոխադրման դժվարություններից՝ դրանք հանձնելով ավելի ուժեղ արարածների, հնարավոր դարձնելով ծանր բեռների փոխադրումը և, ընտելացված կենդանիներին հեծնելով, ավելի արագ ու երկար երթևեկելը։ Անվի և սահմակի գյութից հետո առաջին փոխադրամիջոցների շնորհիվ կենդանական տրանսպորտն էլ ավելի արդյունավետ դարձավ։ Մարդիկ անհիշելի ժամանակներից շահագործում էին թիավարվող նավեր, որոնք ընդհուպ մինչև Արդյունաբերական հեղափոխությունը համարվում էին մեծ հեռավորությամբ մեծաքանակ ապրանքներ փոխադրելու ամենաարդյունավետ միջոցը։

Ստեղծված առաջին ճանապարհատրանսպորտային միջոցներում օգտագործվում էին կենդանիներ՝ մ․թ․ա․ 4-րդ կամ 3-րդ հազարամյակում ընտելացված ձիեր, սկսած մ․թ․ա․ 8000-ականներից ընտանի ցլեր և մարդիկ, ովքեր ապրանքները քարշ տալիս էին ցեխոտ արահետներով ։ Բազում վաղ քաղաքակրթություններում, այդ թվում նաև Միջագետքում և Հարապպայի քաղաքակրթությունում, կառուցվել են սալարկված ճանապարհներ։ Հին աշխարհում՝ Պարսկական և Հռոմեական կայսրություններում բանակի արագ տեղաշարժման համար կառուցվում էին քարերով սալարկված ճանապարհներ։ Նմանատիպ ճանապարհները խոնավությունից զերծ էին պահվում հաստ խճային պաստառի շնորհիվ։ Միջնադարում Արաբական Խալիֆայությունում ճանապարհները կառուցվում էին ձութի և խճաքարի խառնուրդից։

Ջրային առաջին փոխադրամիջոցները ծառաբներից պատրաստված մակույկներն էին։ Ջրային փոխադրամիջոցները շարժման էին դրվում թիավարելով, քամու ուժով կամ երկուսի համադրությամբ։ Ջրամբարների կարևորությունը բերեց նրան, որ մի շարք ափամերձ գոտիներում՝ գետերի, ծովերի մոտ կամ երկու ջրային մարմինների միջև տեղակայված քաղաքները վերածվեցին առևտրային կենտրոնների։ Մինչ Արդյունաբերական հեղափոխությունը տրանսպորտը դանդաղ էր և թանկարժեք, իսկ արտադրամասերն սպառման շուկաներին հնարավորին չափ մոտ էին տեղակայված։

Ռայթ եղբայրների առաջին թռիչքը, 1903 թվական

19-րդ դարում տեղի ունեցած Արդյունաբերական հեղափոխության ընթացքում տրանսպորտը շրջադարձորեն փոփոխվեց՝ շնորհիվ մի շարք հայտնագործությունների։ Հեռագրության շնորհիվ հաղորդակցությունը դարձավ ակնթարթային և վերացավ առարկաները ֆիզիկապես տեղափոխելու անհրաժեշտությունը։ Շոգեմեքենայի հայտնագործումից ոչ շատ անց այն կիրառության դրվեց երկաթուղային տրանսպորտում՝ վերացնելով հողային տրանսպորտային միջոցներում մարդկային և կենդանական ուժի օգտագործման անհրաժեշտությունը։ Միանգամից ավելացավ փոխադրամիջոցների թե արագությունը, թե հզորությունը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ արտադրամասերի հիմնել անգամ այն վայրերում, ուր հումքի աղբյուրներ չկային։ 19-րդ դարում հայտնագործվեց նաև շոգենավը, որը թույլ տվեց արագացնել համաշխարհային տրանսպորտը։

1900-ականներին ներքին այրման շարժիչի և ավտոմեքենայի գյուտը ճանապարհային տրանսպորտը կրկին մրցակցային դարձրեց․ ստեղծվեցին առաջին մեխանիկական անձանական մեքենաները։ Առաջին «ժամանակակից» մայրուղիները կառուցվել են 19-րդ դարում՝ մակադամից։ Ավելի ուշ գործածության մեջ դրվեցին բիտումի խառնուրդով խճաքարային և բետոնե պատվածքները, որոնցով ներկայումս սալարկված է ճանապարհների գերակշիռ մասը։ 1903 թվականին Ռայթ եղբայրներին հաջողվեց կառուցել առաջին կառավարվող օդանավը, և արդեն Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո օդանավերը դարձան մեծ հեռավորությամբ ուղևորներ և ապրանքներ փոխադրելու արագ տարբերակ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո ավտոմեքենաների և օդանավերի քանակը ավելացավ՝ նվազեցնելով երկաթուղային և ջրային փոխադրամիջոցների դերը․ վերջիններս արդեն իրականացնում էին բեռնափոխադրումներ կամ կարճատև ուղևորափոխադրումներ։ 1950-ականներին սկիզբ դրվեց գիտական ուսումնասիրությունների նպատակով դեպի տիեզերք թռիչքներին, որոնք սրընթաց զարգացում ապրեցին ընդհուպ մինչև 1970-ական թվականները, ինչից հետո այս ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը նվազեց։ 1950-ական թվականներին բեռնարկղավորման տեխնոլոգիայի հայտնագործումը դրական տեղաշարժ ապահովեց բեռնափոխադրման ոլորտում՝ նպաստելով գլոբալացմանը։ 1960-ականներին ռեակտիվ շարժիչի առևտրայնացման շնորհիվ միջազգային օդային ճանապարհորդություններն առավել հասանելի դարձան։ Ավտոմեքենաների և ճանապարհների աճին զուգընթաց երկաթուղային և ջրային տրանսպորտը համեմատաբար կորցրեցին իրենց կարևորությունը։ Սակայն 1964 թվականին Ճապոնիայում Սինկանսեն տեխնոլոգիայի հայտնագործումից հետո Ասիայում և Եվրոպայում արագագնաց երկաթուղին ավելի գրավիչ դարձավ հեռավոր վայրեր ուղևորվելիս՝ որպես այլընտրանք ավիափոխադրումներին ։

Рубрика: Աշխարհագրություն - 7

Տրանսպորտ և կապ

Դասի հղումը։

Պրեզենտացիա

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

    Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների հումքի փոխադրումը: Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև :
  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

    Բեռնաշրջանառությունը դա Ուղևորաշրջանառություն ավտոմոբիլով փոխադրված ուղևորների թվաքանակն է։
  3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

Ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ։ Դրանք կարևոր են, որովհետև միայն այս տեսակներ կարող են օգտագործվել Հայաստանում։

Рубрика: Հայոց պատմություն

Հարցեր և առաջադրանքներ

1․ սելջուկ թյուրքերի հայրենիքը հեռավոր Ալթյան է ․

2․ Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

3․ 1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց:

4․ Երբ սելջուկ — թյուրքերը պատրաստվում էին վերադառնալ , բյուզանդացիները Բասենի դաշտում նրանց ժակատամարտ տվեցին , սակայն միասնաբար չգործելով ՝ ջախջախեցին ։

5․ Հայաստանն ընկավ սելջուկյան տիրապետության տակ , Հայերը զինաթափված էին , նրանք շատ վատ վիճակում էին և այլն ։

Рубрика: Հայոց պատմություն

Լրացուցիչ աշխատանք ՝ Սելջուկ — թյուրքերի մասին

Սելջյուկ-թյուրքերի արշավանքները

Բագրատունիների թագավորության անկում

Դարեր առաջ Բագրատունիների շնորհիվ կորսված հայկական պետականությունը վերականգնվել էր 885 թվականին, և Աշոտ Առաջինը օծվել էր հայոց թագավոր։ Բագրատունիների թագավորությունը երկար չգոյատևեց (885-1045), և մաս-մաս նվաճվեց  Բյուզանդական կայսրության կողմից։ Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը և ձգտում՝ հնազանդ պահել երկիրը։ Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը։ Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները։ Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը։ Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը:

Բագրատունյաց Հայաստան

Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի։ Բյուզանդացիները ջանում էին վերահսկել  Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին։ Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի։ Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսի հետ։ Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում։ Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից։ Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը. դա չէր կատարվել անգամ արաբական տիրապետության շրջանում։

Փորձելով վերացնել հայկական զինուժը՝ կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել։ Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թյուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը:

Սելջուկ-թուրքերի արշավանքները

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

Հայաստանի նվաճումը

Սելջուկ-թուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում: Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը: 1064թ. նրա գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան և Վրաստան: Բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:

1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:

XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:

Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։

12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։

ԱՐՑԱԽԸ ՍԵԼՋՈՒԿ ԹՈՒՐՔԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արցախի իշխանությունների բարգավաճ կյանքը խաթարվեց սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով։ 11-րդ դարում սելջուկ-թուրքերն իրենց ծավալուն աշխարհակալությամբ ստեղծեցին պատ­մական մի նոր իրադրություն, որից կախված էր նաև հայ ժողովրդի բախտը։

11-րդ դարի 40-ական թվականներից սկսվեցին սելջուկյան ծավալուն արշավանքները դեպի Իրան, Իրաք, Այսրկովկաս և Փոքր Ասիա, այդ թվում՝ Հայաստան։

Տուղրիլ բեկի (1025-1063թթ.) կառավարման շրջանում սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հա­րավային շրջանները, դեռևս չշոշափելով Հայոց Արևելից գավառների հայության շահերը։

1064թ. սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերը նոր սուլթան Ալփասլանի գլխավորությամբ անցան Արաքս գետը և մտան Նախիջևան։ Նա իր որդու՝ Մելիքշահի առաջնորդությամբ մի մեծ զորաբանակ Նախիջևանի վրայով ուղարկեց Հայաստանի կենտրոնական շրջանները նվաճելու, իսկ ինքը ուղղվեց դեպի Վրաստան։

Ճանապարհին Ալփասլանը սրի ու գերության մատնեց Արցախն ու Ուտիքը, այնուհետև ողջ բուն Աղվանքը և մտավ Վրաստան։ Ալփասլանի կառավարման տարիներին (1036-1072թթ.) արդեն նվաճված էր ամբողջ Հայաստանը և Փոքր Ասիայի տարածքների զգալի մասը։ Այն իր ավարտին հասցվեց Ալփասլանի հաջորդ Մելիքշահի սուլթանության տարիներին (1072-1092թթ.)։

Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Հայաստանի և Փոքր Ասիայի մեծագույն մասը ավերվեց։ Ժամանակակից հայ և օտարազգի մատենագիրները ահով ու սարսափով են գրել սելջուկ-թուրքերի չլսված չարագործությունների մասին։

Ժամանակակիցը վկայում է, որ Ալփասլանը Անին գրավելուց հե­տո բնակչության մեջ սարսափ տարածելու նպատակով ժողովրդի ներկայությամբ լողանում է գերիների արյան մեջ։

Մելիքշահի ժամանակ սելջուկ-թուրքերը հիմնավորվելով Փոքր Ասիայում, հսկայածավալ կայսրության դատարկ գանձարանը լցնելու նպատակով հնարավորություն տվեցին նվաճված ժողովուրդներին՝ մասամբ վերականգնելու իրենց քայքայված երկրներն ու տնտեսու­թյունը։

Մելիքշահը բարիացակամ վերաբերմունք ուներ Արևելյան Հայաստանի բնիկ իշխանությունների և առանձնապես Բաղաց թագա­վոր Սենիքերիմի ու նրա տոհմակիցների՝ Խաչենի իշխանների նկատմամբ։ Այս կապերի շնորհիվ որոշ չափով վերաշինվեցին Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգների ավերված գյուղերն ու քա­ղաքները, թեթևացվեցին հարկերը, կառուցվեցին նոր շինություններ։

Մելիքշահի մահից հետո նրա որդիների, եղբայրների ու սելջու­կյան տան մյուս անդամների միջև սկսվեցին գահակալական արյու­նահեղ կռիվներ, որի հետևանքով վերափոխվեց սելջուկյան կայսրու­թյան քաղաքական քարտեզը։ Հսկայածավալ տերությունը տրոհվեց բազմաթիվ մեծ ու փոքր իշխանությունների և ամիրայությունների։

Հայոց երկիրը բաժան-բաժան էր եղել սելջուկներին ենթակա տեղական մի քանի մանր իշխանությունների և ավելի մեծ թվով նոր առաջացած սելջուկ-թուրքական ամիրայությունների միջև։

Մեծ Հայքին սահմանակից սելջուկ ամիրայություններից ամենազորեղը Ատրպատականի Ելտկուզյանների իշխանությունն էր։ Նրանք աստիճանաբար թուրքացրին Ատրպատականը և հիմնավոր­վեցին այնտեղ։ Նրանց մայրաքաղաքը սկզբում Եկբատանն (Համադան) էր, իսկ հետո Դավրեժը (Թավրիզը)։ Բացի Ատրպատականից, Ելտկուզյաններին էր ենթարկվում նաև Ուտիքը՝ Պարտավ, Բայլական և Գանձակ քաղաքներով։

Ելտկուզյանները խլել էին Նախիջևանը և հաստատվել այնտեղ, իսկ Սյունիքն ու Արցախը, ինչպես նաև Դվինը, Անին, ենթարկվում էին նրանց հաճախակի ասպատակություններին։

Սելջուկյան արշավանքների հետևանքով զգալիորեն փոխվեց Ա­ռաջավոր Ասիայի ցեղային կազմը՝ Արևելքի հին ժողովուրդների՝ հույ­ների, հայերի, պարսիկների, ասորիների և ուրիշների հաշվին Փոքր Ասիայի մի շարք երկրներ քայլ առ քայլ ենթարկվեցին թուրքացման։

11-րդ դարի վերջերին Ուտիքը նվաճելուց հետո սելջուկ-թուրքերը անընդհատ կրկնվող գրոհներով փորձում էին տիրանալ Արցախի լեռնային գավառներին։ Նման պայմաններում Սյունիք է տեղափոխվում Աղվանից կաթողիկոս Տեր Ստեփանոսը։

Այս ամենին գումարվեց 1139թ. սեպտեմբերի 30-ի ահավոր երկրաշարժը։ Մխիթար Գոշի վկայությամբ. «Երկրաշարժից բազում ավերածություններ էին եղել Փառիսոսի ու Խաչենի բազմաթիվ վայրե­րում, դաշտերում լեռներում։ Ընդ որում Գանձակ մայրաքաղաքն առ­հասարակ անդունդի մեջ է խորտակվել՝ խորասույզ անելով իր բնակիչներին, քանի որ չորս կողմերի ամեն ինչ առել էր իր ծոցը։ Եվ լեռ­նային մասում շատ դղյակներ ու գյուղեր տապալվեցին, վանքերի ու եկեղեցիների հետ միասին, որոնք էլ փլվել էին իրենց բնակիչների գլխներին»։

«Երկրաշարժից փլվեց նաև Ալհարակ լեռը և փակեց իր միջով անցնող ձորակը, և գոյացավ ծովակ (խոսքը այժմյան Գյոյ-գյոլ կամ Կապույտ լճին է վերաբերվում−Վ.Բ.), որ կա մինչև այսօր»,−պատ­մում է Կիրակոս Գանձակեցին։

Բնական աղետին հաջորդեցին սելջուկ ամիրանների արշավանքները դեպի Խաչեն։

1142թ. Գանձակի ամիրան ասպատակեց Թարթառի հովտի բնակավայրերը։ 1143թ. Պարսկաստանի կողմերից Չոլի ամիրայի գլխավորությամբ մի մեծ զորաբանակ, մտնելով Խաչեն նվաճեց գավառի ամրոցները, քանդեց եկեղեցիները, կոտորեց բնակչությանը և մեծաքանակ գերիներով ու ավարով հեռացավ Պարսկաստան։ Չնայած դրան Արցախի իշխանները արագ վերականգնելով կորցրածը չհպատակվեցին սելջուկ ամիրային։

Երկու տարի անց(1145–1146թթ.) Չոլին կրկին գալիս է Խաչենի վրա, բայց այս անգամ չկարողանալով գրավել բերդերը, բավարարվում է անպաշտպան բնակավայրերի թալանով ու եկեղեցիների ավե­րումով։ Այրվում է նաև Դադի վանքը։ Արշավանքները դեպի Ար­ցախ և Սյունիք ավելի սաստկացան, երբ 12-րդ դարի կեսին Գանձա­կի կուսակալությանը տիրացավ Ատրպատականի Ելտկուզյան կամ Փահլավանյան տոհմը։

Սյունյաց Գրիգոր թագավորը, որ արու ժառանգներ չուներ, իր դստերը՝ Կատային ամուսնացնում է Խաչենի Հասան Գեռաքարեցի իշ­խանի հետ և նրան դարձնում թագաժառանգ։ Վերջինս փորձում էր համագործակցել վրացիների հետ և փրկել թագավորությունը։ Սա­կայն օրավուր աճող ճնշմանը անհնարին էր դիմակայել։ 1170թ. սել­ջուկները պաշարեցին թագավորության վերջին հենակետը՝ Բաղաբերդը։ Չնայած դիմադրությանը, Բաղաբերդի վիճակը դարձավ օրհասական։ Հասան Գեղաքարեցին ստիպված իր ընտանիքի հետ գիշերով հեռանում է Խաչեն՝ դեպի իր հայրենական կալվածքը։ Դրանից շատ չանցած սելջուկները խաբեությամբ տիրացան բերդին և հիմնավեր արին։ Բերդում պահվում էին մեծարժեք իրեր, մեծ թվով սրբություններ, եկեղեցական թանկարժեք սպասներ, մասնավորապես Տաթևի եպիսկոպոսական աթոռի մասունքները, ոսկե և արծաթե գոհարազարդ իրերը և շուրջ 10000-ի հասնող ձեռագրեր, մոտավորապես այնքան, որքան այսօր պահվում է Մատենադարանում։ Կո­ղոպտվեց ողջ հարստությունը և ոչնչացվեց վերոհիշյալ ձեռագրերի մեծագույն մասը։

Սյունյաց թագավորության անկումից հետո մնաց Խաչենի իշխա­նությունը։ Այս ժամանակաշրջանում այն արդեն վերջնականապես բաժանված էր երեք ճյուղերի, որոնցից մեկի իշխանանիստն էր Խոխանաբերդը՝ Գանձասարի վանքի մոտ, մյուսինը՝ Հաթերք ամրոցը Թարթառի ձախ ափին, երրորդինը՝ Հանդաբերդը Ծար գավառում։ Նման քաղաքական կացություն էր տիրում Արցախում, երբ Զաքարյանները հայ-վրացական զորքերի գլուխ անցած սկսեցին ազա­տագրել Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգները։