Рубрика: Աշխարհագրություն 8

Ճապոնիա

Դասի հղումը

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

    Ճապոնիան բոլոր չորս կողմերից ջրով է պատված, Ճապոնիայում ամեն օր լինում են երկրաշարժեր, եթե չեմ սխալվում երեք անգամ օրվա մեջ և Ճապոնիան նաև շատ լեռներով երկիր է։
  3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

    Այսոր Ճապոնիան գտնվում է երրորդ տեղում աշխարհում, իսկ առագին ԱՄՆ է և Չինաստանը, բայց Ճապոնիան ունի այնպիսի հատկանիշներ որոնք չունեն նաև նրանք և Ճապոնիան կարողանում է մի քիչ առաջ անցնել դրանով։
  4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

    Ճապոնիայի զարգացմանը նպաստում է այն փաստը, որ ճապոնացիները շատ աշխատասեր են:
  5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

    Ճապոնիայի տնտեսության ամենաառաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Դրանից հետո գալիս են ծառայությունները և գյուղատնտեսությունը:
Рубрика: Աշխարհագրություն 8

Չինաստան

Դասի հղումը

1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը բավականին խոշոր երկիր է Արևելյան Ասիայում: Նրա սահմանները հարում են 14 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին և Վիետնամին։ Հարավից սահմանակից է արևադարձային ջունգլիներով, իսկ հյուսիսում՝ ցուրտ տափաստաններով և անապատներով։ Չինաստանի աշխարհագրությունը բազմազան է, ներառյալ բարձր լեռները, ինչպիսիք են Հիմալայները և Տյան Շանը, ինչպես նաև պարարտ գետերի հովիտները, ինչպիսիք են Դեղին և Յանցզեն: Այս իրավիճակը նպաստեց տնտեսական տարբեր ոլորտների զարգացմանը՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն և առևտուր։

3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Չինաստանը կարևոր դեր է խաղում Հարավարևելյան Ասիայում՝ որպես խոշոր ներդրող և առևտրային գործընկեր։ Համաշխարհային հարթակում նա առաջատար տնտեսական և առևտրային երկիր է, ազդելով համաշխարհային շուկաների վրա: Բացի այդ, Չինաստանը զգալի ազդեցություն ունի համաշխարհային քաղաքականության վրա՝ նպաստելով համաշխարհային խնդիրների լուծմանը և զարգացմանը։

4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի զարգացման նախադրյալներն են՝ աշխարհագրական դիրքը, բնական պաշարներ, ռազմավարական ծովային դիրք, ջրային համակարգը, Կլիմայական բազմազանությունը և բնակչության թվաքանակը։

5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են՝ Արդյունաբերությունը, Գյուղատնտեսությունը և Ծառայությունները։

Рубрика: Աշխարհագրություն 8

Արևելյան Ասիա

Դասի հղումը

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները

Ասիայի ինտերակտիվ քարտեզ


Ասիայի երկրների մայրաքաղաքներով

Ասիայի Երկրների ուրվագծերով

1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիայի տարածքում ըստ մակերևույթի բնույթի առանձնանում է ֆիզիկաաշխարհագրական երկու ենթատարածաշրջան: Արևմտյան մասում հիմնականում լեռներ են և սարահարթեր՝ Հիմալայների արևելյան լանջերը, Կունլուն, Մոնղոլական Ալթայ և այլ լեռնաշղթաները, ինչպես նաև Տիբեթի, Գոբի, Տակլամական և այլ սարահարթերը: Լեռներում և սարահարթերում մարդու կյանքի համար վտանգավոր են սառցադաշտը, ցուրտը, կլիմայի չորությունը, ինչպես նաև երկրաշարժերը: Տարածաշրջանի արևելքում խաղաղօվկիանոսյան երկրաշարժավտանգավոր գոտու մի հատվածն է, իսկ արևմուտքում՝ միջերկրածովյան ասիական (Ալպ-Հիմալայան) գոտու մի հատվածը: Արևելյան Ասիայում են տեղի ունեցել աշխարհի ամենակործանարար երկրաշարժերը:

Տարածաշրջանի արևելյան մասում մակերևույթը գլխավորապես հարթավայրային է: Այստեղ առավել խոշորը Մեծ Չինական դաշտավայրն է` գյուղատնտեսական մթերքի արտադրության խոշորագույն տարածքներից մեկը: Թեպետ բնական պայմաններն այստեղ բարենպաստ են տնտեսական գործունեության համար, սակայն երբեմն լինում են ջրհեղեղներ, ավերիչ թայֆուններ և ցունամիներ:


2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ մեծ դեր ունի։ Ինչպես գիտենք Ասիայում գյուղատնտեսությունը զարգացած է, այդ պատճառով էլ հենց Ասիայից են մատակարարվում այլ պետություններ բրնձեղեն, ցորեն և հացահատւկներ։ Ասիան նաև հայտնի է իր հումքերով և ձարգացած արդյունաբերությամբ, որը նույնպես մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհում։

3.Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Արևելյան Ասիայի բնական պայմաններն ու ռեսուրսները բարենպաստ նախադրյալներ են ստեղծել և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության զարգացման համար:

Տարածաշրջանն աշխարհի առաջատարն է ածխի հանույթով, սև մետաղաձուլությամբ, մեքենաշինության որոշ արտադրատեսակների, տեքստիլ արդյունաբերության, հացահատիկի, ոչխարների ու խոզերի գլխաքանակի, ձկնորսության և բազմաթիվ արտադրությունների գծով:

4.Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Արևելյան Ասիա | Լուիզա Եղիազարյան
Рубрика: Աշխարհագրություն 8

Ադրբեջան

1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը լեռնային երկիր է։ Այն ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։

2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանը տարբեր երկրներ նավթ և գազ է մատակարարում, այդ պատճառով էլ մեծ դեր ունի հարավ-արևմտյան Ասիայում։

3. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Մեծ դեր ունի Կասպից ծովը Ադրբեջանի համար։ Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ։ Կասպից ծովը նաև էժան տրանսպորտային հաղորդակցության միջավայր է և միավորում է 5 պետությունների։
Ադրբեջանը հարուստ է նավթով և գազով։ Զգալի են նաև երկաթի հանքաքարի, ալյումինի պաշարները։ Շատ են հանքային աղբյուրները։
Ադրբեջանում զարգացած է արդյունաբերությունը։ Զարգացած է նավթի հանույթն ու վերամշակումը, մետաղաձուլությունը, մեքենաշինությունը։
Թեթև արդյունաբերությունից զարգացած է մետաքսագործությունը և գորգագործությունը։
Գյուղատնտեսության զարգացման համար, կան ընդարձակ հարթավայրային տարածքներ։

Рубрика: Աշխարհագրություն 8

Վրաստան

1.Թվարկել Վրաստանի հանրապետությունները, խոշոր քաղաքները,հարևան պետությունները։

Աբխազիա-Սուխում

Վրաստան-Թբիլիսի, Բաթումի, Քութայիս, Թելավ։

Աջարիա-Բաթումի

Հարավային Օսեթիա-Ցխինվալ

Հարևան պետություններ-Հայաստան, թուրքիա, ՌԴ, ադրբեջան։

2.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը։

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք, քանի որ Սև ծովի արևելյան ափին է գտնվում: Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև: Աշխարհագրական դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում:

3.Որո՞նք են Վրաստանի տնտեսության գլխավոր ճյուղերը։ Որտեղ են դրանք տեղաբաշխված։

Рубрика: Աշխարհագրություն 8

Իրան

Դասի հղում։

  1. Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Իրանի աշխարհագրական դիրքը նախ որոշվում է իր ընդարձակ տարածքով։Իրանի տարածքը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի և Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան և Պակիստան։Առանձնահատկությունը այն է,որ Իրանը գտնվում է Պարսից ծոցում ինչպես նշեցի և հենց այնտեղ է նավթի 67 տոկոսը։Առանձնահատկություններից մեկն էլ այն է,որ նրա հարևանը ՆԱՏՈ-ի անդամ Թուրքիան է,իսկ մյուսը առանձնահատկությունը դա արաբական աշխարհին շատ մոտ լինելը։

2. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանը շատ ազդեցիկ է ամբողջ աշխարհում ինչպես նաև հվ-արմ Ասիայում։Իրանը տարածքի առումով դոմինանտ է և դրա պատճառով կարող է հվ-արմ Ասիայում գտնվող որոշ պետությունների թելադրել իր քաղաքականությունը։Ինչպես գիտենք Իրանը ունի որոշ խնդիրեն ԱՄՆ-ի հետ և եթե ԱՄՆ-ն չի կարողանում լուծել այդ խնդիրները իր առավելությամբ վստահ եմ,որ օրինակ Ադրբեջանը,Քաթարը,Սիրիան,Հորդանանը,Օմանը և այլ երկներ չեն ցանկանա ունենալ խնդիրներ Իրանի հետ։Իրանը զարգանում է տարեցտարի դառնալով հզոր և կայուն երկիր։Իրականում չունի հզոր մեքենաշինություն,բայց ունի շատ մեծ նավթի,բնական գազի պաշարներ և այդ ամենը վաճառելով գնում է կամ արտադրում է լավ որակի զինտեխնիկա,որը շատ կարևոր է այժմյան բոլոր երկրների համար։

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Զարգացման նախադրյալները շատ շատ են։Նաև ընդերքում Իրանը ունի շատ մեծ պաշարներ։Իրանի ընդերքում են գտնվում Նավթը,բնական գազը,տարբեր շինանյութեր,մետաղային պաշարներ։Ինչպես գիտենք Նավթը աշխարհում շատ կարևոր և թանկ հեղուկ է։Նավթին նաև անվանում են Սև ոսկի։Զարգացման նախադրյալներից է տարբեր տեսարժան վայրերը ունենալը,որոնցից է մայրաքաղաք Թեհրանը,Սպահանը,Շիրազը և այլ գեղեցիկ քաղաքներ։Իրանը նաև զարգացած է քիմիական արդյունաբերության մեջ։Այնտեղ թողարկվում է պլաստնմասներ,ներկեր,լաքեր,լվացող նյութեր և այլն։Իրանը նաև շատ զարգացած է թեթև արդյունաբերության մեջ։Իրանը հայտնի է իր գորգագործությամբ։Այսինքն Իրանի զարգացման նախադրյալները դա ընդերքում հարուստ պաշարներն են,քիմիական հարուստ պաշարներն են,Թեթև արդյունաբերությունն է,Զբոսաշրջությունն է և այլ ճյուղեր որոնցով Իրանը դառնում է հզոր երկիր։

5. Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։

Ես կարծում եմ,որ հայ-իրանական հարաբերությունները կզարգանան միմիայն լավ կողմով,քանի որ հայերը և պարսիկները ունեն նույն մտածելակերպը և մշակույթով նման են իրար։Այսինքն երկուսն էլ ունեն հարուստ մշակույթ։

Рубрика: Աշխարհագրություն 8

Թուրքիա

1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները , ափերը ողողող ջրային ավազանները։

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան այն փոքրաթիվ երկրներից է,որ գտնվում է և Ասիայում և Եվրոպայում։Թուրքիայի տարածքի մոտ (97 տոկոսը) գտնվում է Ասիայում,այդ պատճառով Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում։

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հվ-արմ․ Ասիայում:

Թուրքիան շատ ազդեցիկ երկիր է ոչ միայն Հվ-արմ Ասիայում այլ նաև Ամբողջ աշխարհում,քանի որ Թուրքիան ունի բնական գազի,նավթի պաշարներ,որը մեր օրերում կարևորում են բոլոր պետությունները։Ունի մեծ ածխի պաշարներ,սնդիկի,քրոմի,վոլֆրամի,պղնձի պաշարներ։Թուրքիան ունի շատ մեծ բորատի պաշար,Այնտեղ է գտնվում բորատի համաշխարհային պաշարների կեսից ավելին։Շատ արագ փորձում է զարգացնել Մեքենաշինությունը։Թուրքիան նաև ՆԱՏՈ-ի անդամ է,որը Թուրքիային առավելություն է տալիս որոշ երկրների նկատմամբ։

4. Որո՞նք են Թուրքիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Զարգացման գլխավոր երկու նախադրյալները դա բերրի հողն է և լավ կլիման։

5.Ո՞վ է թուրքերենի այբուբենի հեղինակը։

Հակոբ Մարթայանը

6.Թվարկել Հարավարևմտյան Ասիայի պետությունները մայրաքաղաքներով։

Հայաստան-Երևան

Սաուդյան Արաբիա-Ալ-Ռիադ

Սիրիա-Դամասկոս

Թուրքիա-Անկարա

Արաբական Միացյալ էմիրություններ-Աբու Դաբի

Ադրբեջան-Բաքու

Բահրեյն-Մանամա

Կիպրոս-Նիկոսիա

Վրաստան-Թբիլիսի

Իրան-Թեհրան

Իրաք-Բաղդադ

Իսրայել-Երուսաղեմ

Հորդանան-Ամման

Լիբանան-Բեյրութ

Օման-Մասկատ

Քաթար-Դոհա

Եմեն-Սանաա

7.Ինչե՞ր են պատկերված նկարներում։

Վան

ալբուրնուս

Վանա կատու

Նեմրութ

Рубрика: Աշխարհագրություն 8

ՌԴ-ն ընդհանուր բնութագիրը և բնական պայմանները

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 852 դեպք | MedMedia

Դասի հղումը

Այլ հղումներ՝ 1․ 2․

Ուսաստանի սահմանները։

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։

    Ռուսաստանի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի զարգացման մեջ մեծ դեր ունեն: Ռուսաստանը իր բնական պայմաններով ու ռեսուրսներով աշխարհում առաջին տեղում է: Նախ ռուսաստանում շատ են արտահանվում օգտակար հանածոների պաշարները, որը ոչ միայն հենց Ռուսաստանին են օգուտ այլ նաև այլ շատ երկրների: Ռուսաստանը շատ հարուստ է երկաթի, ոսկու, գունավոր մետաղների, բնական ալմաստների, ածխի, նավթի… պաշարներով: Բացի դրանցից հարուստ է նաև կենդանական աշխարհը, որը նույնպես ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:
  2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Լրացուցիչ աշխատանք

  • Գտնել տեղեկություններ և փաստեր  ՌԴ-ի մասին։

    Աշխարհի ամենախորը լիճը՝ Բայկալը, գտնվում է Ռուսաստանում:

    Ռուսաստանի և ԱՄՆ-ի սահմանները հյուսիսում բաժանում է ընդամենը 4 կմ տարածություն:

     Աշխարհում ամենախորը մետրոն գտնվում է Սանկտ Պետերբուրգում:

    Աշխարհում ամենահին միջնադարյան բերդը մոսկովյալ Կրեմլն է:

    Ռուսաստանը սահմանակից է 16 երկրների հետ:

    Ռուսաստանը և Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև հիմա դեռ հաշտության պայմանագիր չեն ստորագրել:

    Ռուսաստանի տարածքը կազմում է ավելի քան 17 միլիոն քառակուսի կիլոմետր, ինչը համեմատելի է Պլուտոն մոլորակի հետ, որի տարածքը կազմում է 16.6 միլիոն քառակուսի կիլոմետր:

  • Ներկայացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը(քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով):
  • Պատրաստել ուսումնական նյութ(տեսանյութերի կամ ձայնագրությունների միջոցով)։
Рубрика: Աշխարհագրություն 8

Արևելյան Եվրոպա

1․ Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արևելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 10 պետություն, որոնք հավաք տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն. կմ․ քառ․ է, որտեղ ապրում է մոտ 155 մլն. մարդ:Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

2․ Բնութագրե՜լ տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։

Տարածաշրջանում գրեթե բոլոր երկրները գտնվում են ՆԱՏՕ-ի շարքերում, պահպանում են իրար հանդեպ բարի-դրացիական կապեր և ամենակարևորը չունեն ոչ մի գրամ թշնամանք:

Արևելյան Եվրոպայում ապրում են տարատեսակ ազգեր ՝ Լեհաստանում ապրում են ուկրաինացիներ , բելառուսներ, սլովակներ, Չեխիայում ՝ սլովակներ,հունգարներ,գերմանացիներ,լեհեր , իսկ Սլովակիայում ՝ չեխեր ,հունգարներ, Հունգարիայում՝ ռումիններ,գերմանացիներ,խորվաթներ,սերբեր, Ռումինիայում ՝ հունգարներ,գերմանացիներ,գնչուներ,հրեաներ,ուկրաինացիներ,հայեր, Բուլղարիայում ՝ թուրքեր,գնչուներ,հայեր,ռուսներ։

3․ Ուսումնասիրե՜լ Արևելյան Եվրոպային որևէ երկրի քաղաքականության, գիտականության և մշակույթի բնագավառներում հայազգի առնվազն երեք գործչի թողած ավանդը։

Վարուժան Ոսկանյանը ռումինահայ պետական-քաղաքական գործիչ է, տնտեսագետ, գրող։ Եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը (2006-2008 թթ, 2012-2013 թթ)։ Ռումինիայի Հայոց Միության նախագահն է 1990 թվականից, Ռումինիայի Գրողների Միության առաջին փոխնախագահը` 2005 թվականից։ Նրա գրքերը թարգմանվել են 18 լեզվով։
Վարուժան Ոսկանյանը ծնվել է Ռումինիայի Կրայովա քաղաքում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընտանիքում, 1958  թվականին։ Հորական կողմի արմատները Ափիոն Գարահիսարից և Կոստանդնուպոլսից են, իսկ մորական կողմինը`  Ուրմիայից, Էրզրումից և բուլղարական Ռուսեից, ուր փախել էր նրա մորական տատիկի ընտանիքը 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Ֆոքշանում։ Ավարտել է Ֆոքշանի Ալեքսանդրու Իոն Կուզայի անվան դպրոցը, այնուհետև Բուխարեստի Տնտեսական գիտությունների ակադեմիայի առևտրի ֆակուլտետն (1982) ու Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը (1991)։ 1998 թվականին դառնում է տնտեսագիտության դոկտոր` պաշտպանելով թեզը ֆինանսական շուկաների բարեփոխումների վերաբերյալ։

1978-1991 թվականների ընթացքում Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցում դասավանդել է հայոց լեզու, պատմություն և մշակույթ։ Հարցազրույցներից մեկում Ոսկանյանը խոստովանել է, որ հայերեն գրել-կարդալ սովորել է տանը, քանի որ այն ժամանակ հայկական դպրոցն արդեն փակ էր։ Գերազանց խոսում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և  իսպաներեն

Հայկ Արամի Աքթերյան ( 1904 – 1943թթ․), ռումինահայ բեմադրիչ, թատերագետ, թարգմանիչ։
Հայկ Աքթերյանը ծնվել է Ռումինիայի Կոստանցա քաղաքում։ Ավարտել է Բուխարեստի համալսարանը և դրամատիկական արվեստի կոնսերվատորիան։ Կատարելագործվել է Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Վիեննայում։ 1940-1941 թվականներին եղել է Բուխարեստի Ազգային թատրոնի տնօրենը։ Եղել է ժամանակակից նոր թատրոնի ջատագովներից, որի վառ արտահայտությունն է համարել Խորհրդային Ռուսաստանի թատերարվեստը։ Եղել է ռումինական Մեծ հանրագիտարանի խմբագիրներից։ Մասնակցել է ՀՕԿ-ի Բուխարեստի մասնաճյուղի «Հայաստանյան երեկոներին»։ Թարգմանությունները հրատարակվել են «Անի» հայագիտական հանդեսում (ռումիներեն)։ Ռումիներեն է թարգմանել Եղիշե Չարենցի և Միսաք Մեծարենցի գործերից։ Միհայիլ կեղծանունով լույս է ընծայել բանաստեղծությունների երկու ժողովածու։

4․ Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե՜ արևելաեվրոպական երկրներից, որո՞նք են ամենահարուստը.

  • քարածխով և գորշածխով ՝ Չեխիա , Ուկրաինա , Լեհաստան
  • նավթով և բնական գազով ՝ Հունգարիա , Ուկրաինա , Ռումինիա
  • գունավոր մետաղների հանքաքարով ՝ Բուլգարիա , Ռումինիա , Լեհաստան , Հունգարիա , Ուկրաինա
  • քիմիական արդյունաբերության հանքային հումքով ՝ Լեհաստան , Ուկրաինա
  • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

5․ Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

Գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին, մյուս երկրներում առաջացավ բազմակուսակցություն կումունիստական կուսակցությունները հեռացվեցին, այս երկրները վերադարձան ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության:

6․ Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

Լեհաստանը զարգացած է քարածխով և գորշածխով։ Լեհաստանում կան նաև նավթի և գազի որոշ պաշարներ, բազմամետաղներ։ Լեհաստանն աչքի է ընկնում բնածին ծծմբի, կալիումական և կերակրի աղերի պաշարներով։

Ուկրաինայում նույնպես կան նավթի և գազի որոշ պաշարներ։ Ուկրաինան հարուստ է սև և գունավոր մետաղներով (երկաթ, մանգան, նիկել, տիտան, բազմամետաղներ), կերակրի աղի խոշոր պաշարներով։

7. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

Սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո երկրների ազգային կազմը ավելի միատար է դարձել ազգամիջյան ավելի բարդ հարաբերությունների պատճառով, չնայած բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ:

Ժողովրդի ներքին տեղաբաշխությունը երկրի մեջ բաշխվածությունը հավասարաչափ է:Կան բազմաթիվ միջին և փոքր քաղաքներ և պետությունը փորձում է կառավարել խոշոր քաղաքների աճը:

8. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները: 

Արևելյան Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության»  հիմնական դժվարություններ ը պայմանավորված են եղել բնառեսուրսային գործոններով։

Արևելյան Եվրոպայի երկրներն իրենց զարգացման մակարդակով նկատելիորեն
տարբերվում են միմյանցից և մեծ չափով Եվրոպայի մնացած տարածաշրջանների
երկրներից: Այս երկրները դասվում են զարգացման միջին մակարդակի հասած
երկրների թվին: Գերիշխող է տնտեսապես ակտիվ բնակչության զբաղվածությունն
արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ և ցածր` ծառայությունների ոլորտում:
Նոր շուկայական տնտեսության ձևավորման և զարգացման խնդիրների միաժամանակյա լուծումը պահանջում է նպատակաուղղված, գիտականորեն հիմնավորված տնտեսական քաղաքականություն:

Рубрика: Աշխարհագրություն 8

Գործնական Աշխատանք

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

   1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

   2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:

   3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

    4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

   1.Հունգարիա  — Բուդապեշտ    2.Ռումինիա - Բուխարեստ  3.Բելառուս — Մինսկ     4.Չեխիա — Պրահա                                   

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան Չեխիա ։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6. Բնութագրումով որոշել պետությունը.
Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
1) Ֆրանսիան 3) Մեծ Բրիտանիան
2) Գերմանիան 4) Շվեդիան

7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
պատասխանությունների ճիշտ շարքը.
1. Շվեդիա ա. այրվող թերթաքար
2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
3. Ֆինլանդիա գ. նավթ
4. Էստոնիա դ. երկաթաքար
1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

 8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա 2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ 4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:

2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:
4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե-
տաղաձուլությունը:
4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
ղությունը:
4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

12․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։