Рубрика: Բնագիտություն

Բակտերիաների դերը բնության մեջ

1 Ժամ. Բակտերիաների դերը բնության մեջ
Հարցեր՝

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
    Բակտերիաների կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք՝մյուս կենդանի օրգանիզմների հետ նրանք կազմում են կենսոլորտը։Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:
    Կան բակտերիաներ,որոնք օգտակար են բնությանը,մարդուն,սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն: Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ :
    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։
Рубрика: Բնագիտություն

Իմ դպրոցի կանաչ անկյունները

Նախագծի մասնակիցներն են՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Բույսերի բազմացման եւ խնամքի մասին ստացած գիտելիքները, կիրառել տանը և դպրոցում ստեղծելով «կանաչող անկյուններ»:

  • Ճանաչել բույսերը
  • Արմատակալված կտրոնները տնկել եւ խնամել

Նախագծի ընթացքը

Ներկայացնել, թե ինչպես են խնամում եւ մշակում բույսերը

Ինչպես խնամել բույսերը ՝ տեսանյութ

Рубрика: Բնագիտություն

Մարդու առողջությունը

2 ժամ. Մարդու առողջությունը

Գրականության հղումը Էջ  146, 147

1.Ո՞րն է օրգանիզմի առողջ վիճակը:

Օրգանիզմի առողջ վիճակը մեկն է, մինչդեռ այդ
վիճակի խաթարումները՝ հիվան դությունները, բազմաթիվ տեսակներ ունեն և կարող են առաջանալ տարբեր պատճառներով:

2.Թվարկե՛ք մարդու առողջ ապրելակերպի մի քանի կանոն:

Սպորտ, չծխել, օգտակար բան ուտել։

3. Առողջության համար ի՞նչ նշանակության ունի քունը:

Կանոնավոր և բավարար քունը խիստ կարևոր է առողջության համար

Рубрика: Բնագիտություն

Շրջակա միջավայրի գործոնները

1 Ժամ.Շրջակա միջավայրի գործոնները

Գրականության հղումը Էջ 140, 141

Հարցեր՝

  1. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:

  Էկոլոգիական գործոններն ըստ իրենց բնույթի և օրգանիզմների վրա ունեցած ազդեցության՝ շատ բազմազան են։Ըստ ծագման, միջավայրի գործոնները դասակարգվում են երեք խմբերի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին։

Ոչ կենսածին գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները։Առաջին հերթին կլիմայական (լույս, ջերմություն, խոնավություն), հողի հատկությունները, տվյալ տարածքի ռելեֆը, քամիները և այլն։Այս գործոնները կարող են ազդել օրգանիզմների վրա ինչպես ուղղակի, օրինակ՝ լույսը, ջերմությունը, այնպես էլ անուղղակի, օրինակ՝ տվյալ տարածքի ռելիեֆը։

Կենսածին գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են։Օրինակ, միջատներով բույսերի փոշոտումը, մեկ տեսակի օրգանիզմների կողմից մյուսներին ուտելը։Կենսածին գործոններով փոխազդեցությունները կարող են լինել ուղղակի և անուղղակի։

Մարդածին  գործոնների շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը,որոնք փոխում են միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի,կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա։

Մարդու կողմից բնության տեսակների ոչնչացումը մարդածին ուղղակի գործոն է,իսկ միջավայրի աղտոտումը՝ անուղղակի։

  1. Ինչո՞վ է պայմանավորված Երկրի վրա կենդանի օրգանիզմների տարածումը:
  2. Տեսանյութ պատրաստիր շրջակա միջավայրի պահպանության մասին:
Рубрика: Բնագիտություն

Բնական համակեցություններ

2 ժամ. Բնական համակեցություններ
Գրականության հղումը Էջ 143, 144

Հարցեր՝

1. Ի՞նչ բնական համակեցություն գիտեք:
Բնական համակեցության օրինակներ են անտառը, անապատը, ճահիճը, մարգագետինը, լիճ:
2. Ինչու՞ են բույսերին համարում արտադրողներ:
Բույսերին համարում են արտադրողներ, որովհետև նրանք են միայն արտադրում այն օրգանական նյութերը, որոնց օգտագործում են բոլոր մնացած կենդանի օրգանիզմներ:
3. Թվարկե՛ք էկոհամակարգի երեք հիմնական բաղադրիչներ:

Կառուցվածքային տեսանկյունից էկոհամակարգում առանձնացնում են՝

  1. կլիմայական ռեժիմը, որը բնորոշում է ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորման ռեժիմները և միջավայրի մնացած ֆիզիկական բնութագրիչները.
  2. ոչ օրգանական նյութերը, որոնք ներառվում են շրջապտույտի մեջ.
  3. օրգանական միացությունները, որոնք նյութերի և էներգիայի շրջապտույտում միավորում են բիոտիկ և աբիոտիկ մասերը.
  4. պրոդուցենտ օրգանիզմները, որոնք ստեղծում են նախասկզբնական արտադրանքը.
  5. մակրոկոնսումենտներ կամ ֆագոտրոֆներ՝ հետերոտրոֆներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով կամ օրգանական նյութի խոշոր մասնիկներով.
  6. միկրոկոնսումենտներ (սապրոտրոֆ)` հետերոտրոֆներ, հիմնականում սնկեր և բակտերիաներ, որոնք քայքայում են մեռած օրգանական նյութը՝ բյուրեղացնելով այն, դրանով վերադարձնելով այն շրջապտույտի մեջ.

Վերջին երեք բաղադրիչները ձևավորում են էկոհամակարգի բիոմասսան։ Էկոհամակարգում ֆունկցիոնալության տեսանկյունից առանձնացնում են օրգանզմների ֆունկցիոնալ բլոկները (բացի ավտոտրոֆներից)

  1. բիոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են այլ կենդանի օրգանիզմներով,
  2. սապրոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են մահացած օրգանական նյութերով։
Рубрика: Բնագիտություն

Կենդանի օրգանիզմի Կենսամիջավայրեր

1 ժամ. Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրեր
Գրականության հղումը Էջ 137-139

Հարցեր՝

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը:

ա) Ջրային միջավայր-ջրիմուռներ և քիչ թվով բարձրա կարգ բույսեր, ձկներ, կետեր,
խեցգետիններ։

բ)Օդացամաքային միջավայր-բոլոր բարձրակարգ բույսերը, միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները։

գ)Հողային միջավայր-հատկապես նրա բերրի, հումուսով հարուստ մասում ապրում են բազմաթիվ մանր ջրիմուռներ, կան տարբեր բույսերի արմատներ, սերմեր և սպորներ։ Հողում ապրում են նաև տարբեր կենդանիներ` անձրևորդեր, տարբեր միջատներ և նրանց թրթուրները, բազմաթիվ մանրէներ և սնկեր։

դ)Օրգանիզմային միջավայր մակաբույծ բույսեր (գայլուկ), կենդանիներ (մակաբույծ որդեր, նախակենդանիներ), մանրէներ և սնկեր։

  • Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
    Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
  • Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:
  • Ինչպե՞ս է խոնավությունը ազդում կենդանի օրգանիզմների վրա:
    Բոլոր կենդանի օրգանիզմները հարմարեցված են իրենց ապրելու միջավայրին: Կան բույսեր, որոնք շատ ջուր են կլանում, և կան բույսեր որոնք կարող են շատ քիչ ջուր խմել երկար ժամանակահատվածների մեջտեղում: Բույսը չի կարող անապատում ապրել, ինչպես նաև մյուս կենդանի օրգանիզմները:
  • Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:
    Բոլոր բույսերը օգտագործում են լույսը ֆոտոսինթեզի միջոցով իրենց համար սնունդ պատրաստել: Առանց լույսի չեն լինի բույսեր, և այդպես կվերանան բոլոր կենդանիները, սկսած բուսակերներից: Լույսը նաև ջերմություն է տալիս կենդանի օրգանիզմներին:
Рубрика: Բնագիտություն

Անսեռ և Սեռական բազմացում

Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:
Ծաղկավոր բույսերի սեռական բազմացման օրգանը ծաղիկն է, իսկ վարսանդը և առէջները նրա գլխավոր մասերն են: Որպեսզի ծաղկից առաջանա սերմերով պտուղ, անհրաժեշտ է, որ տեղի ունենա փոշոտում:

Գրականության հղումը

Բազմացում

Հարցեր՝

1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:

2. Ի՞նչ է բազմացումը:

Բազմացումը կենդանի օրգանզիմներին բնորոշ հատկություններից է։ Բազմացման միջոցով կենդանի օրգանիզմները վերարտադրում են իրենց նմաններին և դրա շնորհիվ կյանքը շարունակվում է սերնդեսերունդ։ Բազմացումը կարող է լինել սեռական կամ անսեռ։

3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:

Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր իրար նման օրգանիզմներ։

4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Անսեռ բազմացման ամենապարզ ձևը կիսումն է, երբ մայրական օրգանիզմը բաժանվում է երկու հավասար մասերի։

5. Ի՞նչ է սպորը:

Սպորագոյացման ընթացքում մայրական օրգանիզմում առաջանում են հատուկ բջիջներ ՝սպորներ։ Սպորը շատ ուժեղ արմատ ունեցող բջիջ է, որը բարենպաստ պայմաններում ծլում է առաջացնելով նոր օրգանիզմ։

6. Ի՞նչ է փոշոտումը:

Рубрика: Բնագիտություն

Նյութերի և Էներգիայի փոխանակությունը

Նյութերի և էներգիայի փոխանակությունը կյանքի պարտադիր պայմանն է: Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:

Գրականության հղումը

Հարցեր՝

1. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:

Օրգանիզմ մուտք գործած նյութերը վերամշակվում և վերափոխվում են։
2. Թվարկե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:

Ջուր, ածխաթթու գազ, թթվածին և հանքային աղեր։
3. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

Ձկները։

Рубрика: Բնագիտություն

Նյութերի տեղափոխումն օրգանիզմում

Կենդանի  օրգանիզմներում  արտաքին  միջավայրից ստացած  թթվածինը,  ջուրը,   բազմաթիվ  սննդամթերքներ  և  դրանցից  ստացված  նոր  նյութերը  տեղափոխվում  են  թե՛  բջջի  ներսում,   թե  մի  բջջից  մյուս, մի  օրգանից  մեկ  այլ  օրգան:

Գրականության հղումը

Հարցեր՝

1.Ի՞նչ  նշանակություն  ունի  նյութերի  փոխադրումը  բույսում:

Բուսական բջիջներում նյութերի տեղափոխումն իրականանում է նրբագույն խողովակների` ցիտոպլազմային կամրջակների միջոցով, որոնցով մի բջջից մյուսն են անցնում ջուրը և սննդանյութերը:
2. Որո՞նք  են  արյան  հիմնական  գործառույթները:

Մարսողական համակարգից ներծծված սննդանյութերը տեղափոխում է հյուսվածքներ, իսկ նյութափոխանակության արգասիքները՝ արտաթորության օրգաններ։
3. Ի՞նչ  է  տեղափոխում  արյունը:
Այն շնչառական օրգաններից թթվածինը փոխադրում է հյուսվածքներ, իսկ նրանցից ածխաթթու գազը՝ շնչառական օրգաններ:

Рубрика: Բնագիտություն

Արտազատությունը կենդանի օրգանիզմում

Բույսերի և կենդանիների կենսագործունեության արդյունքում առաջանում են նյութեր՝ ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, միզանյութ և այլ միացություններ, որոնք նրանց պիտանի չեն, որոշ նյութեր նույնիսկ վնասակար են:

Արտազատություն

Գրականության հղումը

Հարցեր
1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:

Բույսերը ունեն տերևների վրա անցքեր, մազիկներ, որոնցով  իրականացնում խարամների հեռացումը։
2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:

տերևաթափնել է  իրականացնում խարամների
3. Ո՞րն է կոչվում արգասիք:

Կան շատ արտազատության միջոց բայց ես օրինակ կբերեմ 1-հատը

օրինակ կան միջատններ որոնք փոխում են իր կաշին և այդ ժամանակ արտազատվում:


4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:

 Որտե՞ղ են կուտակվում վնասակարնյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմնե

րում:

Կուտակվում են արտազատման օրգաններում: