Рубрика: Պատմություն 8

8-րդ դասարանի ամփոփում

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

8-րդ դասարանի առաջադրանքների փաթերի հղումը տեղադրել:

Թարգմանությունների հղումը տեղադրել:

Նախագծային աշխատանքների հղումը տեղադրել:

1.Որոնք էին հայ ազատագրական պայքարի արտաքին և ներքին նախադրյալները:Նշեք շարժման հայտնի գործիչներին:

Հայ ազատգրական շարժման նպատակը օտարի տիրապետությունօց ազատվելն էր ։

2.Ինչ դեր են խաղացել Հակոբ Դ Ջուղայեցին և Իսրայել Օրին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին պատվիրակությունով մեկնում է Եվրոպա հույս ունենալով , որ նրանք կօգնեն հայ ժաղավրդին ։

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ:Նա փորձում էր ամեն ինչ աներ Հայաստանի համար ։ Օգնություն էր փորձում գտնել Եվրոպայից , բայց չստացավ ։ Դրա համար որոշեց օգնություն գտնի Ռուսաստանի ցարի ՝ Պետրոս Մեծի մոտ , քանի որ այդ ժամանկ Ռուսաստանը գնալով հզորանում էր Իսրայել Օրին մտածեց , որ Ռուսաստանին միանալը ամռնալավ ելքն է ։

3.Ինչու հենց Սյունիքում և Արցախում տեղի ունեցավ զինված պայքարը օտար տիրապետությունների դեմ: թվարկեք այդ պայքարի նշանավոր ղեկավարներին:

Պետրոս 1-ը որոշել էր արշավանք կազմակերպել մերձկասպյան տարածք ։Սյունիքի ու արցախի հայերը կազմակերպեսին ազատագրական ջոկատներ , որ միանան Պետրոս 1-ին ։
Ղեկավարներից էր Դավիթ Բեկը , Ավան , Թարխան հարյուրապետորը ։

4. Ինչպես էին կոչվում Արցախում ստեղծված հայկական ինքնավարությունը: Ինչ նշանակություն է ունեցել այն:

Այն կոչվել է սղնախ ։ Դա կիսանկախ հայկական իշխանապետություն է ։

5. Որ պատերազմների արդյունքում Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը: Ինչ ակնկալիքներ ուներ հայությունն այդ պատերազմներից: Պատերազմներիարդյունքում  որքան հայ վերաբնակվեց Հայաստանի արևելյան հատվածում: Պարզաբանեք դրա բացասական և դրական կողմերը:

1806-1812թթ․ ռուս- թուրքական պատերազմի ժամանակ Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը ։ Հայերը հույս ունեին անցնեն Ռուսաստանի կազմի մեջ ։ Արևմտահայերը հույս ունեին անցնել Ռուսաստանի կազմի մեջ , բայց նրանց հույսերը չարդարացան ։ Մոտ 75000 հայեր անցան Ռուսաստանի տրապետության տակ , իսկ մնացածը մնացին Արևմտյան Հայաստանում ։

Այս հարցերին կարող եք պատասխանել՝ օգտվելով Հայոց պատմություն 8-րդ դասարան, էջ 3-52

  1. Ինչ բարեփոխումներ իրականացվեվին 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:


    Մի խումբ հայրենասեր հայեր ցանկանում էին Ռուսաստանի հովանու տակ ստեղծել Արևելյան Հայաստանի ինքնվարություն ։ Հայաստանը պետք է ունենար իր դրոշը , զինանաշանը , օրենքները ։ Բայց Ռուսաստանը իհարկե չընդունեց դա ու հայերի նկատմամբ սկսեց ճնշումներ անել ։
    Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը վատ էր ու ճնշված , նրանք ոչ մի իրավաունք չունեին ։

  2. Որ պատերազմի հետ կապված և որ պայմանագրերով  միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանեք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ.գնահատեք հայտնի 61-րդ հոդվածը:


    Հայկական հարցը ձևակերպվել է Սան Ստեֆանոյի պայմանագրում։ Այն եղել է 16րդ հոդվածը։
    Թուրքիայից ռուսների կողմից գրավված և թուրքերին հետ վերադարձվող գավառներում պետք է կատարվեին բարեփոխումներ։ Ռուսական զորքերը պետք 6 ամիս մնային այնտեղ մինչ բարեփոխումների ավարտը։
    Ապա հայկական հարցը փորձել են քննարկել Բեռլինի վեհաճողովում։ Այն արդեն դարձել էր 61րդ հոդվածը։ Այնտեղ նորից խոսվում էր հայկական գավառների բարեփոխումների մասին, բայց այստեղ պայմանագրի կնքումից հետո ռուսական զորքերը պետք է անմիջապես հեռանային։ Մեծ տերությունների նպատակը հենց դրանում էր կայանում։ Բարեփոխումների չկատարելու դեպքում կարողանային ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
  3. Որոնք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկեք ձեզ հայտնի հայդուկներին:


    Սուլթան Աբդուլ Համիդ 2— դաժան լծից ազատվելու համար ստեղծվեցին հայդուկային /հետևակ/ և ֆիդայական / ինքնազոհ/ խմբեր ։Նրանք վրիժառուներ էին , որոնք տեղակայվում էին լեռներում , անտառներում ու ստեղծում ազատագրական խմբեր , որոնց նպատակն էր ժողովրդի ազատագրումը թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաներից ։
    Առաջին ֆիդայիններն էին Մարգար Վարժապետը , Արաբոն , Թորոս Ծառուկյանը և այլոք 
  4. Ովքեր էին հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ինչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ հայկական կոտորածները:վերհանեքլ Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվները:


    1894թ հուլիսին օսմանյան զորքը շարժվում է Սասունի վար ։ Ինքնապաշտպանությունն ու կռիվները ղեկավարում էին Հրայրը ու Գևորգ Չաուշը ։ Թուրքերը ստորաբար սպսնում են բանակցություններիի գնացած հայերին ու գրավում Սասունը ։

    1895թ․ հոկտեմբերին սկսվեց պայքար Զեյթունում ։ Ղազար Շովրոյանի և Գարուն Աղասու գլխավորությամբ հայկական զորքը զինաթափեց թուրքական բանակին ու նրանք նահանջեցին ։

    Մեծ տերությունների ճնշման տակ սուլթանը 1896թ հուվարի 30-ին Հալեպում կնքեց պայմանագիր, հետ քաշեց իր զորքը Զեյթունից ու խոստացավ չապստամբել ու ժողովրդին հանգիստ թողեր ։ Զեյթունի կառավարիչ պիտի լիներ եվրոպացի , իսկ պաշտոնյաները հայեր ։

    896թ․ հուիսի 3-ին թուրքական զորքը մտավ Վան ։ Վանը պաշտպանում էին Մկրտիչ Ավետիսյանի գլխավորած պաշտպանների խումբը ։ Երբ Վանը ռմբակոծեցին ու հրդեհ սկսվեց պաշպանների գործն ավելի դժվարացավ ։ Նորից մեծ տերությունների միջոցով հաշտության պայմանագիր կնքվեց , ըստ որի հայերի , որոնց մեջ մտնում էին նաև Վանի պաշպանները կարող էին հանգիստ սահմանն անցնել ու գանալ Պարսկաստան ։ Սակայն այստեղ էլ սուլթանը խաբեց ու քրդերի միջոցով սպանեց 1500 հայերի , որոնցից ողջ մնացին միայն 30 մարդ ։ Վանում ու նրա շրջակայքում սպանվեցին 20․000 հայ ։

  5. Որ իրադարձության արդյունքում իշխանության  եկան երիտթուրքերը: Ինչ գաղափարախսություն որդեգրեցին նրանք արտաքին և ներքին քաղաքականության մեջ:


    Երիտասարդ թուրքեր կազմակերպությունը 1908թ հուլիսին Աբդուլ համիդին գահընկեց արեց ու Թուրքիան դարձավ սահմանադրական հանրապետություն , նրանց նպատակը պանթուրքիզմն էր ։
  6. Միջազգային ինչ իրադրությունում վերաբացվեց Հայկական հարցը: Ինչու թուրքական կողմն ի վերջո հաջողվեց հերթական անգամ տապալել հայկական գործադրումը:



  7. Ներկայացրեք ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում: Որոնք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916թթ


    Թուրքիայի առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու հիմնական պատճառը մեծ թուրանի գաղափարն էր , համախմբել թուրքալեզու ժողովրդին պանքուրքիզմի գաղափարի շուրջ ։ Հետևաբար Թուրքիայի հիմնական նպատակն էր հայ ժողովրդի բնաջնջում , հայրենազրկում  , Մեծ եղեռնի իրականացում ։
    Գերմանիային հաջողվում է Թուրքիային գրավել իր կողմը ։ Թուրքիայի նպատակն էր Ռուսաստանում ապրող թուրքալեզու ժողովուրդների միավորումը մեծ թուրանի գաղափարի շուրջ ։
    ռյակի մմիջև ։
    Ռուսաստանի նպատակն էր Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։ Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։
  8.  Ցարիզմի տապալումից հետո ինչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում:

    1917թ փետրվարից սկսած հեղափոխության շնորհիվ տապալվեց ցարիզմը Ռուսաստանում։ Եկած ժամանակավոր իշխանությունը բռնել էր ժողովրդական հանրապետության ձևավորման ուղին։
    Երկուսի վարած քաղաքականության հիմքում ամենից առաջ ընկած էին ռուսական շահերը, այնուհետև հայերի իրավիճակը տարածաշրջանում։
  9. Որ պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից:  Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին:

    1917թ-ին Պետրոգրադում Լենինի գլխավորությամբ հեղաշրջում են անում ու ստեղծում նոր կառավարութուն ժողովրդական կոմիսարների խորհուրդ ։

    1917թ նոյեմբերի 16-ին ստղծվում է Հայակակն Կորպուսը , որի կենտրոնն էր Երևանինահանգը ։ Հրամանատարն էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսարը ՝Դրոն ։

    1917թ վերջին երևան են գալիս գեներալ Մովսես Սիլիկյանը , գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսար Դրոն ։ Անդրանիկ Օզանյանի ստեղծած ջոկատը կոչվեց Հատուկ հավաքական ջոկատ ։

    1918-ի մարտի 1-ին ստեղծվում է Առանձին հայկական կորպուսըՆազարբեկյանի հրամանատարությամբ ։
  10. Թվարկել Մայիսյան հերոսամարտերը, վերհանել Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը:

    1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք-հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:
  11. Լրացնել թվականները:

1699թ — Մելիք սաֆրազի ու իսրայել օրու գլխավորությաամբ Անգեղակոթի գաղտնի ժողովի կազմակերպում

1724թ — Դավիթ բեկի գլխավորությամբ Հայկական իշխանության ստեղծումը Սյունիքում

1727թ., մարտ — հալիձորի հաղթական ճակատամարտը թուրքական զորքերի դեմ

1736թ — Արցախի մելիքությունների ինքնավարության ստեղծումը

1771թ —  Էջմիածնի տպարանի հիմնումը Սիմեոն Երևանիցի կաթողիկոսի կողմից

1804-1813թթ — ռուս — պարսկական պատերազմ

1813թ., հոկտեմբերի 12 —  Գուլիստանի հաշտության պայմանագրի կնքում
հաշտության պայմանագրի կնքում — ռուս — թուրքական պատերազմ

1806-1812թթ —

1812թ.,մայիսի 16 — Բուխարեստի հաշտության պայմանագրի կնքում

1826-1828թթ — ռուս- պարսկական պատերազմ

1828թ., փետրվարիի 10 — ռուս- պարսկական պատերազմի հաշտության պայմանագրի կնքում Թուրքմենչայում

1828թ ապրիլ-1829թթ — ռուս- թուրքակական պատերազմ

1829թ.,սեպտեմբերի 2 — ռուս- թուրքակական պատերազմի պայմանագրի կնքումը Ադրեանապոլսում

1908թ., հուլիս — Երիդթուրքական հեղաշրջումը Թուրքիայում

1914թ., օգոստոսի 1 — Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ

1917թ.,դեկտեմբերի 5 — Երզնկայում զինադադարի ստուրագրում

1918թ. Մարտի 1-ապրիլի 1 — Տրապիզոնի բանակցությունները

1918թ., մարտի 3 —  Բրեստ — Լիտովսկի պայմանագիր

1918թ., ապրիլի 9 — Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն / ԱԺԴՀ

1918թ. Մայիսի 11-հունիսի 4 — Հաշտության բանակցություններ Բաթումում

1918թ. Մայիսի 22-28 — Սարդարապատի հերոսամարտ

1918թ., մայիսի 23-29 — Բաշ- Ապարանի հերոսամարտ

1918թ., մայիսի 25-30 — Ղարաքիլիասայի հերոսամարտ

1918թ., մայիսի 28 —  Հայաստանի Հանրապետության հռչակում

1918թ. Հունիսի 4 — -Բաթումի հաշտության պայմանագրի կնքում ։ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում թուրք- հայկական պատերազմի ավարտ

Ամփոփել

Երեք տարվա Պատմություն առարկայի ուսումնասիրությունը ինչ տվեղ ձեզ

Ա. Ամենահետաքրքիր իրադարձությունները

Բ.Եզրահանգումներ

Рубрика: Պատմություն 8

Հարցեր

1.Ինչ բարեփոխումներ իրականացվեցին XIX դ. երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:

Ցարական հրովարտակով Ռուսաստանում 1861 թ. վերացվեց ճորտատիրությունը: Դա մեծ հնարավորություններ բացեց երկրի զարգացման համար: Նկատի ունենալով, որ Արևելյան Հայաստանում ճորտատիրություն չկար, այստեղ ավելի ուշ իրականացվեց հողային վերափոխումը:


1870 թ. մայիսի 14 ի ցարական օրենքն Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչեց կալվածատերերին: Նրանցից կախյալ գյուղացիներին միայն բարձր փրկագնով իրավունք տրվեց դառնալու հողի սեփականատեր: Այդ պատճառով շատ քիչ գյուղացիներ կարողացան հող ձեռք բերել: Բացի այդ, օրենքը չէր վերաբերում գյուղական բնակչության մոտ 72 տոկոսը կազմող պետական գյուղացիական տնտեսություններին: Միայն 1912 թ. դեկտեմբերի 20-ի օրենքով բոլոր գյուղացիներին պարտադրվեց հետ գնել իրենց հողերը՝ որպես մասնավոր սեփականություն:



Կովկասի փոխարքայության տարածքում կատարվեցին նաև դատական և քաղաքների կառավարման բարեփոխումներ: Քաղաքներում ընտրվում էին ինքնավարության մարմիններ՝ դումաներ:

Վարչական հերթական փոփոխությամբ Անդրկովկասը բաժանվեց հինգ նահանգների: 1874 թ. օրենքով Երևանի նահանգը տրոհվեց յոթ գավառների (Երևանի,Ալեքսանդրապոլի, Նախիջևանի, Սուրմալուի և այլն): Ելիզավետպոլի նահանգի մեջ ամփոփվեցին Արցախը, Գանձակը, Զանգեզուրը, իսկ Լոռին ու Ջավախքն ընդգրկվեցին Թիֆլիսի նահանգի կազմում:


1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Ռուսաստանին կցված տարածքներից ստեղծվեցին Կարսի և Բաթումի մարզերը:
Կովկասի փոխարքայությունը 1882 թ. վերափոխվեց կառավարչապետության (փոխարքայությունը վերականգնվեց միայն 1905 թ.): Չնայած անկատարությանը՝ բարենորոգումներն առաջադիմական նշանակություն ունեցան:

2.Ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:

XIX դ. երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունն անկասելի անկում էր ապրում: Թուրքական տիրապետության ծանր պայմաններում զտնվող ազզերը հերոսական պայքար էին ծավալել իրենց անկախությունը վերականգնելու համար: Նրանցից շատերը հաղթանակով ավարտեցին ազգային-ազատագրական պայքարը և հասան բաղձալի արդյունքների: Այլ էր իրավիճակը մեր հայրենիքի բռնազավթված մասում’ Արևմտյան Հայաստանում:

Рубрика: Պատմություն 8

Ապրիլի 17

Առաջադրանք 1

Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/

Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

Առաջադրանք 2

Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/

Հայոց պատմություն ,Էջ 186-187, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

Рубрика: Պատմություն 8

Ապրիլի 7-ից 13-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հայոց պատմություն, /էջ 153-168, դասարանական , գրավոր պատասխանել հարցերին:

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:

Մշակույթը բարդ հասկացություն է, որն ընդգրկում է կյանքի ձևը, սովորույթները, հավատալիքները, արվեստը, գիտությունը, բարոյական արժեքները և մարդկային գործունեության և սոցիալական կազմակերպման այլ ասպեկտները որոշակի համայնքում կամ հասարակության մեջ: Սա ներառում է այն ամենը, ինչ մարդիկ ստեղծում, կիրառում և փոխանցում են միմյանց, ներառյալ լեզուն, գրականությունը, կրոնը, տեխնոլոգիան, խոհարարությունը, երաժշտությունը, պարը, ճարտարապետությունը և այլն: Մշակույթը առանցքային դեր է խաղում անհատների և համայնքների ինքնության ձևավորման, ինչպես նաև նրանց փոխազդեցության և զարգացման գործում: Այն ոչ միայն արտացոլում է արժեքներն ու ավանդույթները, այլև կարող է լինել նորարարության և փոփոխության աղբյուր։

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:

Կրթական համակարգը կրթական հաստատությունների և անհատական ​​զարգացմանն ուղղված մեթոդների համալիր է: Եկեք համեմատենք ժամանակակից տարածաշրջանի հետ.

Կրթական համակարգը ձևավորում է կադրային և սոցիալ-մշակութային արժեքներ՝ ազդելով տարածաշրջանի զարգացման վրա։
Կրթությունն ապահովում է տնտեսական, սոցիալական և մշակութային կարիքները՝ արտացոլելով տարածաշրջանի յուրահատուկ առանձնահատկությունները:
Կրթության որակն անմիջականորեն կապված է տարածաշրջանի տնտեսական և սոցիալ-մշակութային ձեռքբերումների հետ։
Տարածաշրջանային առանձնահատկությունները ազդում են կրթության բովանդակության և դրա նկատմամբ մոտեցումների վրա՝ ձևավորելով դրա յուրահատուկ բնութագրերը։

Գիտության զարգացումը

Գիտության զարգացումը բացահայտումների, հետազոտությունների և նորարարությունների շարունակական գործընթաց է, որն ուղղված է աշխարհի մասին գիտելիքների ընդլայնմանը և տեխնոլոգիաների կատարելագործմանը: Այն առանցքային դեր է խաղում հասարակության, տնտեսության և մշակույթի զարգացման գործում՝ օգնելով լուծել ընթացիկ խնդիրները և ստեղծել նոր հնարավորություններ մարդկության համար։

Հայագիտություն

Հայագիտությունը գիտական ​​ուսումնասիրության ոլորտ է, որը նվիրված է հայ ժողովրդի պատմության, մշակույթի, լեզվի, գրականության, կրոնի, արվեստի և այլ ասպեկտների ուսումնասիրությանը և նրա ներդրմանը համաշխարհային պատմության և մշակույթի մեջ: Այս առարկան ներառում է հին և ժամանակակից հայերի, նրանց սովորույթների, ավանդույթների, կրոնական հավատալիքների, հնագիտական ​​գտածոների, գրական ստեղծագործությունների, արվեստի և հայկական մշակույթին և պատմությանն առնչվող այլ ասպեկտների ուսումնասիրություն:

Գրականություն և մամուլ

Գրականությունը և մամուլը երկու կարևոր մշակութային հաստատություններ են, որոնք առանցքային դեր են խաղում հասարակության մեջ տեղեկատվության, գաղափարների և արժեքների փոխանցման գործում: Գրականությունը ներառում է գրավոր ստեղծագործություններ, ինչպիսիք են գրքերը, վեպերը, բանաստեղծությունները, պիեսները, որոնք արտացոլում են մարդկային կյանքի և փորձի տարբեր կողմերը: Մամուլը թերթերի, ամսագրերի, առցանց պորտալների և այլ լրատվամիջոցների միջոցով տրամադրում է նորություններ, վերլուծություններ, մեկնաբանություններ և կարծիքներ տարբեր թեմաների վերաբերյալ: Երկու հաստատություններն էլ նպաստում են մտքերի ազատ փոխանակմանը և օգնում են հասարակական կարծիքի ձևավորմանը:

Արվեստ և ճարտարապետություն

Արվեստը և ճարտարապետությունը ստեղծագործության արտահայտիչ ձևեր են, որոնք արտացոլում են հասարակության մշակութային, գեղագիտական ​​և գաղափարական կողմերը: Արվեստը ներառում է գեղանկարչություն, քանդակ, երաժշտություն, թատրոն, կինո և մարդու հոգու արտահայտման այլ ձևեր: Ճարտարապետությունն արտացոլում է այն ուղիները, որոնցով մարդիկ կազմակերպում են իրենց շուրջ տարածությունը՝ ստեղծելով շենքեր և շինություններ, որոնք ծառայում են և՛ ֆունկցիոնալ, և՛ էսթետիկ նպատակներին: Այս երկու արվեստներն էլ կարևոր դեր են խաղում հասարակության մշակութային լանդշաֆտի և ժառանգության ձևավորման գործում:

Առաջադրանք 2

 Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:

Հայկական գաղութներն առաջացել են դեռևս միջնադարում։ Նոր դարերի սկզբի դրությամբ հայերը բնակություն էին հաստատել ավելի քան 20 երկրներում։ 17-20 րդ դդ․ հիմնական գաղթավայրերն էին Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Եվրոպայի զարգացած երկրները, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը։ Մեծ թվով հայեր էին ապրում նաև Կոստանդնուպոլսում, որտեղ 9-րդ դարի վերջին կար 200 հազար հայ։ Հնդկաստանում 10-րդ դարի սկզբում ապրում էր 25 հազար հայ, Իրանում՝ 200 հազար , իսկ Եգիպտոսում՝ 15 հազար հայ։ Նոր դարերում հայկական ամենամեծ գաղութը Ռուսաստանի կայսրությունն էր։ Այստեղ ապրում էր մոտ 1 մլն հայ։ Մեծ համայնքներ կային նաև Թիֆլիսում, Բաքվում, Հյուսիսային կովկասում, Մոսկվայում և այլն։ Մեծ գաղութներ էին կազմավորվել Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում։

2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:

Գաղթավայրերում ծնված սերունդներին հայեցի դաստիարակություն տալու, ազգային իքնությունը պահպանելու և Հայաստանից հեռու գոյատևելու համար անհրաժեշտ էր ունենալ ազգային եկեղեցի, դպրոց, համայնքի գործերը տնօրինող ազգային մարմիններ և գործիչներ։ Նոր շրջանում համայն հայության միավորող հոգևոր և ազգային-քաղաքական կառույցի դեր էր կատարում Հայ առաքելական եկեղեցին։ Օտար երկրներում ստեղծված հայկական կապիտալը չէր կարողանում դիմակայել հզոր երկրների կապիտալի մրցակցությանը։ Հարկավոր էր զարգանալ սեփական հայրենիքում։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանի անկախության վերականգնման համար մեծ գործունեություն են սահմանել Հնդկաստանի և Ռուսաստանի հայկական գաղութները՝ ի դեմս Հ․ Էմինի, Մ․ Բաղրամյանի, Շ․ Շահամիրյանի, Հ․ Արղությանի և ուրիշների։ Համազգային մեծ դեր ստանձնեց եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար փաշայի կողմից Եգիպտոսում 906 թ․ հիմնված հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը գործում էր մինչ օրս։ Համահայկական կառույց ստեղծվեց 1910 թ․ ԱՄՆ ում՝ հայ օգնության միություն։ Քաղաքական առումով համազգային նշանակություն ստացան նաև 1912 թ․ ստեղծված Հայոց ազգային բյուրոն և Ազգային պատվիրակությունը։ Մեծ էր նաև 1844 թ․ Պոլսում ստեղծված Պոլսի ազգային ժողովը։

Рубрика: Պատմություն 8

Ամփոփում

Համաշխարհային պատմություն 8 էջ 150-ից 157

Հայոց պատմություն 8 էջ153-ից 168

1․ Տալ հասկացությունների բացատրությունը

Աբսոլյուտիզմ-Ծագում է լատիներեն «բացարձակ» բառից: Հաճախ անվանում են նաև բացարձակ միապետություն: Միապետի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ, արքայի կամքը օրենք է: 

Անձի անձեռնմխելիություն-Լուսավորականների հռչակած` մարդու բնական իրավունքներից մեկը: Մարդու նկատմամբ չպետք է կիրառել որևէ բռնություն, եթե օրենքով ու դատարանով ապացուցված չէ նրա մեղքը:

Ազգայնականություն (նացիոնալիզմ)-Ծագում է լատիներեն «ազգ» բառից: Գաղափարախոսություն և շարժում, որը ազգի բարգավաճումը և բարեկեցությունը համարում է առաջնային: Փոքր ազգերի համար ազգայնականությունը՝ պաշտպանության միջոց է՝ ընդդեմ մեծ ազգերի ճնշումների:

Ահաբեկչություն (տեռորիզմ)-Ծագում է լատիներեն «վախ», «սարսափ» բառից: Մարդկանց ահաբեկումը (սպանություն, հետապնդում, բանտարկում և այլն) քաղաքական համոզմունքների և գաղափարների համար:

Ազատական (լիբերալ)-Ծագում է լատիներեն «ազատ» բառից:Դեմ էր հասարակական ցնցումներին և հեղափոխություններին: Կողմ էր աստիճանական և նպատակասլաց բարենորոգումներին: Նպատակն էր սահմանադրական կարգի և ժողովրդավարության ստեղծումը:

Աշխարհի արհեստանոց-XVIII դ. մինչև XIX դ. երկրորդ կեսը այս համարումն ուներ Անգլիան: Նրա արդյունաբերությունն ամենազարգացածն էր, ապրանքները՝ ամենաարդիականն ու որակյալը:

ԱՄՆ–ի Անկախության հռչակագիր — Ընդունվել է 1776 թ. հուլիսի 4-ին Ֆիլադելֆիա քաղաքում հրավիրված Համաժողովի (Կոնգրես) կողմից: Այն հռչակեց ամերիկյան ազգի իրավունքը՝ ստեղծելու իր ինքնուրույն կյանքը, ազատությունը և երջանկությունն ապահովող պետություն:

Առաջին կայսրություն-1804 թ. Ֆրանսիայում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Նապոլեոնը հռչակվեց «բոլոր ֆրանսիացիների կայսր»: Այսպես հիմնվեց Առաջին կայսրությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1814 թ.:

Բազմազգ տերություն — Տերություն, ուր տիրապետող ազգի գերիշխանության ներքո իրենց պատմական հայրենիքում ապրում են բազում ազգեր՝ ենթարկվելով տնտեսական, քաղաքական, ազգային, կրոնական և մշակութային խտրականության ու բռնաճնշումների:

Արևելյան հարց—Միջազգային դիվանագիտության հիմնախնդիր’ կապված Օսմանյան կայսրության հետագա ճակատագրի հետ: Վերջինիս թուլացման և քայքայման պայմաններում արդիական դարձավ հպատակ ազգերի ազատագրության և սեփական պետությունների ստեղծման հեռանկարը: Դրանից օգտվելով’ մեծ տերություններն աշխատում էին օսմանյան Թուրքիան վերածել կիսագաղութի: Հարցն առաջացել է XVIII դ. վերջին: Դրա բաղկացուցիչ մասն էր նաև Հայկական հարցը:

Արհեստակցական միություն—Հասարակական կազմակերպություններ, որոնք ստեղծել են բան վոր նե րը’ ի րենց ի րա վունք նե րը պաշտ պա նե լու հա մար: Առաջինը դրանք երևացին Անգլիայում XVIII դ. վերջին: XIX դ. երկրորդ կեսից արհմիութենական շարժումը մեծ թափ ստացավ: Ի հայտ եկան խոշոր արհմիություններ, որոնց անդամների թիվը հասնում էր միլիոնների: Ասվածի վառ օրինակներ կային ԱՄՆ ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, մյուս զարգացած երկրներում:

Բաժնետիրական ընկերություն— Արտադրական կամ այլ բնույթի ձեռնարկություն (կամ դրանց ցանց), որի հիմնական կապիտալը պատկանում է մարդկանց մի խմբի: Յուրաքանչյուրն ունի իր մասնաբաժինը և ըստ դրա էլ ստանում է եկամուտ:

Բանվորներ—Վարձու աշխատանքով ապրող մարդիկ: Նրանց վարձում են ձեռներեցները և վճարում ըստ կատարված աշխատանքի որակի և քանակի: Սովորաբար ձեռներեցների և բանվորների միջև ծագում են հակասություններ: Դրանց կարգավորման նպատակով զարգացած երկրներում XIX դ. ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք սահմանափակում էին աշխատաժամանակը, բանվորներին տալիս ապահովագրություն հիվանդության ու ծերության դեպքերում և այլն:

Բոլշեվիկներ—Ռուսական մարքսիստների մեծամասնությունը կազմող թևը: Կողմ էին ծայրահեղ գործողությունների: Իրենց առաջնորդ Վ. Լենինի գլխավորությամբ Ռուսաստանում ուժով գրավեցին իշխանությունը: Երազում էին ամբողջ աշխարհում կառուցել կոմունիզմ (համայնավարական կարգ):

Բորսա— Արդյունաբերական տնտեսության կարևոր հիմնարկություն, որտեղ ձեռներեցները հանդիպում էին, քննարկում միմյանց առաջարկները և կնքում տնտեսական տարաբնույթ գործարքներ:

Գահութ—Այստեղ’ արդյունաբերական որևէ տերության իշխանության ներքո գտնվող երկիր, որը զրկված էր ինքնուրույն տնտեսական, քաղաքական, հասարակական զարգացման հնարավորությունից: Մայր երկրի (մետրոպոլիա) տնտեսական կցորդն էր: Այստեղից արտահանում էին բնական հարստություններ’ շահագործելով տեղաբնիկների էժան աշխատուժը: Գաղութացումն սկսվել է դեռ XV դ., սակայն իր ծաղկմանն է հասել XIX դ. երկրորդ կեսին: Բացի բացասական հետևանքներից, այն հանգեցրել է նաև դրական արդյունքների: Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ժողովուրդները ծանոթացել են արդյունաբերական հասարակության նվաճումներին:

դաշնություն (ֆեդերացիա)—Ծագում է լատիներեն բառից: Առանձին պետությունների և պետական կազմավորումների միություն է: Դաշնության անդամները պահպանում են իրենց իրավունքների մի մասը: Ունեն տեղական սահմանադրություն, խորհրդարան, կառավարություն և դատական համակարգ: Սակայն դրանք ենթակա են դաշնային սահմանադրությանը և կառավարման մարմիններին: Առկա է ընդհանուր քաղաքացիություն: Դաշնային պետության օրինակ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Բրազիլիան և այլն:

դրամատուն (բանկ)—Ծագում է լատիներեն «դրամափոխարան» բառից: Ձեռնարկություն, որտեղ իրացվում է դրամական կապիտալի առուծախ, ընդունվում են ավանդներ և տրամադրվում վարկեր: Դրամատներն արդյունաբերական արտադրության անբաժանելի մասն են: Նրանց միջոցով ազատ կապիտալը ներդրվում է տնտեսության զա-ազան ճյուղեր և նպաստում դրանց զարգացմանը:

Ժամանակագրություն—1600թ. արևելա հնդկական ընկերության ստեղծում,1751-1776թ. աշխարհում առաջին անգամ Դենի Դիտրոի կողմից հրատարակվեց առաջին հանրագիտարանը,1768թ. առաջին շոքե շարժիչի ստեղծումը Ջեմս Վատի կողմից,18-րդ վերջ 19-րդ դարի կես վերածնության(ռիսորջիմենտո) մշակույթի սաղկումը իտալիայում,1789 հուլիսի 14 Բաստիլ ամրոցի գրավում,1789 օգոստոսի 26 «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր»։

Ենիչերի — Թուրքերեն’ «նոր զորք»: Օսմանյան հետևակային զորամասեր: Դրանք ստեղծվում էին մանկահավաքների միջոցով: Այսինքն’ մանուկ հասակում ծնողներից (հիմնականում քրիստոնյա) խլում Լին զավակներին, դարձնում իսլամի մոլևռանդ զինվոր:

Եռյակ դաշինք — 1879-1882 թթ. Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրերի արդյունքում ստեղծված դաշինք’ ուղղված Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ:

Եռյակ միություն — Անգլիայի և Ֆրանսիայի միջև 1904 թ. կնքված ռազմաքաղաքական դաշինք, որին 1907 թ. միացավ Ռուսաստանը:

Երիտթուրքեր — Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ: 1889 թ. ստեղծել են «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Իրենց շուրջ համախմբել են հայկական, արաբական, հրեական, հունական ընդդիմադիր ուժերը և 1908 թ. կատարել պետական հեղաշրջում: Հռչակել են ժողովրդավարական ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից’ ներկայանալով իբրև ազգայնամոլներ: Երազում էին ստեղծել պանթուրքական (համաթուրքական) տերություն’ Բոսֆորից մինչև Միջին Ասիա: Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին’ հայությունը: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը:

Երկմիասնական տերություն- Տերություն, որտեղ ապրող բազմաթիվ ազգերից տիրապետող են երկուսը: Նրանց միջև կնքվում է դաշինք’ իշխանության հստակ բաժանումով: Ասվածի լավագույն օրինակը 1867 թ. ձևավորված Ավստրո-Հունգարիան է,:

Թանզիմանթ — Ծագում է արաբերեն «բարենորոգում» բառից: Օսմանյան կայսրության այս բարենորոգումներն ընդգրկում էին 1839-1870-ական թթ.: Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ: Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն, անձի, գույքի անձեռնմխելիություն, խղճի (կրոն) ազատություն, հա վա սար հար կեր: Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերության անկումը: Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվեցին:

Ընտերային(սոցիալական ապահովագրություն) — Պետության, ձեռնարկատերերի և աշխատավորների մուծումների հաշվին ստեղծվում է հիմնադրամ, որից աշխատավորներին նյութական օժանդակություն (թոշակ) է հատկացվում հիվանդության և ծերության դեպքում: Այս համակարգը զարգացած երկրներում տարածում է գտել XIX դ. երկրորդ կեսից:

Ժողովրդավարություն — Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխանություն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն անձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով’ սահմանադրությամբ: Ժողովուրդն իր իշխանությունն իրագործում է ընտրովի խորհրդարանի և կառավարության միջոցով:

Իշխանության տարաանջատման սկզբունք — Մշակել է անգլիացի լուսավորական Ջ. Լոկը, զարգացրել է ֆրանսիացի Մոնտեսքյոն: Համաձայն դրա’ արդյունավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տարանջատվի երեք ճյուղի: Օրենսդրական, որը պետք է ներկայացնի ժողովրդի կողմից ընտրված խորհըդարանը: Այն պետք է օրենքներ մշակի’ պարտադիր բոլոր քաղաքացիների համար: Գործադիր, որը կոչված է ի կատար ածելու օրենքները և կառավարելու երկիրը: Այս նպատակով ստեղծվում է կառավարություն: Դատական, որը կոչված է հետևելու օրենքների ճշգրիտ կատար:անը և օրինականության պահպանմանը:

Լուսավորական շարժում — Գաղափարական, կրթական և քաղաքական շարժում, որ ծավալվեց Եվրոպայում XVII-XVIII դդ.: Նպատակն էր հաղթահարել միջնադարյան ավանդական պատկերացումները մարդու, հասարակության, բնության վերարերյալ: Ստեղծել է պատկերացումների մի նոր համակարգ’ կառուցված բանական արժեքների վրա: Շարժումն սկսվել է Անգլիայում, բայց իր գագաթնակետին է հասել շնորհիվ ֆրանսիական լուսավորականների: Նրա գաղափարները կենսական են առ այսօր:

2 ․ Ժամանակագրություն ՝ լրացնել թվականները

1600թ — արևելահնդկական ընկերության ստեղծում

1751-1776թթ — աշխարհում առաջին անգամ Դենի Հիդրոի կողմից հրատարակվեց առաջին հանրագիտարանը

1768թ — առաջին շոգեշարժիչի ստեղծումը Ջեինմ Ուատի կողմից

18դր վերջ, 19դր կես — վերածնության (ռիսորջիմենտո) մշակությի ծաղկումը Իտալիայում

1789թ հուլիսի 14 — Բաստիլ ամրոցի գրավում

1789թ օգոստոսի 26 — <<մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի>> ընդունում

3․ Համեմատել 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի Եվրոպական և Հայկական մշակույթը ։

Գիտությունը սկսեց ընկալվել, որպես հասարակուցաթյան առաջընթացի կարևորագույն պայման։

Հիմնարար գիտություններ

Չարլզ Դարվին-ստեղծեծ մի տեսություն, որը բացատրում է կենդանական տեսակների միլիոնավոր տարիներ տևած աստիճանական զարգացումը։

Դ․ Մենդելեև-հայնաբերեց քիմիական տարրերի պարբերականության օրհենքը։

Ա․ Էյնշտեյն-մշակեց տիեզերական ժամանակի, տարածության, նյութի զանգվածի, էներգիայի, շարժման նոր տեսություն։

Գ․ Մենդել-գենետիկա

Լ․ Պաստիոր-մանրէաբանություն

Ջ․ Մաքսվել-էլեկտրադինամիկա

Է․ ՌեզելֆորդՆ․ Բոր-ատոմային ֆիզիկա

Գ․ Մարկոնի-ռադիո

Աբել-հայտնաբերեց հեռախոսը

Գ․ Դայմլեր-ներքին այրման շարժիչ

Թ․ Էդիսոն-էլեկտրական լամպ

Հումանիտար գիտություններ

Հոգեբանություն գիծ-Զիգմունդ Ֆրեյդ

Գրականություն և թատրոն-Գիդը Մոպասան, Է․ Զոլան, Ֆ․ Դաստայեվսկի, Լ․ Տոլստոյ, Բերնարդ Շոու, Ջ․ Լոնդոն, Թ․ Ման, Ա․ Չեխով, Է․ Ռոստան, Ս․ Բեռար։

1895թ․ Լուի և Օգյուստ Լյումիեր եղբայրները Փարիզում առաջին անգամ ցուցադրեցին “Շարժուն լուսանկարը”

Կերպարվեստ և ճարտարեպություն

Ֆրանսիայում ստեղծվեց գեղանկարչության նոր ճյուղ, իմպրեսիոնիզմ (անմիջական տպավորություն)-Կ․ Մոնե, Օ․ Ռենուար, Կ․ Պիսարո, Է․ Դեգա։

Հայտնի քանդակագործ-Օ․ Ռոդեն

1889թ․-կառուցվեց Փարիզի Էյֆելյան աշտարակը

Երաժշտություն և օպերա

Կոմպոզիտորներ-Կ․ Դեգյուսի, Է․ Գրիգ, Յ․ Բրամս, Ջ․ Վելդի “Աիդա և Ռիգոլետո օպերաներ”, Ժ․ Պիզել “Կարմեն”Ռ․ Վագներ, Պ․ Չայկովսկի

Рубрика: Պատմություն 8

Մարտի 28-ից ապրիլի 4-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Համաշխարհային պատմություն,  էջ 150 -157 պատմել, դասարանական, հարցերին պատասխանել/

Դիտել տեսանյութը1,   տեսանյութ 2,15 նախադասությամբ ամփոփել:

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

1.Հիմնարար գիտություններ

Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն

2.Հոգեբանության պատմությունը. Զիգմոնդ Ֆրոյդ, Գ. Յունգ

3.Ալֆրեդ Նոբել

Առաջադրանք 2

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել նորարաության դրսևորումը տվյալ ժամանակարջանի համար,

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

Գրականությունը և թատրոնը

Օգյուստ Լյումիեր Եղբայրներ

Տալ «Իմպրեսիոնիզմ» հասկացության բացատրությունը. Կ.Պիսարո, Կ.Մոնե, Է.Դեգա, Օ.ՌԵնուար/ընտրել նկարիչներից մեկին/

Երաժշտություն-Կ.Դեբյուսի, Է.Գրիգ, Յ.Բրամս,Ջ.Վերդի, Ժ.Բիզե, Ռ.Վագներ, Ջ.Պուչինի, Պ.Չայկովսկի/պատրաստել պոպուրի/

Рубрика: Без рубрики, Պատմություն 8

Օգյուստ Ռոդեն

 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որպես ոսկերիչ:
Տարիների ընթացքում անելով որոշակի խնայողություններ, Ռոդենը 1875թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ:

——————————————————————————————————————

1880թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է «Դժողքի դուռը» քանդակային կոմպոզիցիայի վրա` ոգեշնչվելով Դանթեի «Աստվածային կատակերգություն», անտիկ դիցաբանության և այլ թեմաներով, սիմվոլիկ կերպով մարմնավորում է մարդկային կրքերի աշխարհը: Այդ կոմպոզիցիային բնորոշ թեմաները Ռոդենը մշակել է որպես ինքնուրույն գործեր:

——————————————————————————————————————

<< Մտածողը >>

Նախապես քանդակը անվանվում էր << Պոետը >> և պիտի դառնար << Աստվածային կատագերգության >> մոտիվներով ստեղծված << Դժողքի դարպասները >> քանդակի մի մասը ՝ ներկայացնելով Դանթե Ալգիերիին ։

<< Մտածողը >> քանդակը առաջին անգամ հասարակությանը ցուցադրվել է 1888 թ․ Կոպենհագենում ։

1906 թ․ բրոնզե << Մտածողը >> տեղադրվում է Փարիզի պանթեոնում ։ Բացման արարողությանը ներկա Ռոդենը հայտարարել է , որ << Մտածողը >> հուշարձան է ֆրանսիացի աշխատավորին ։ 1922 թ․-ին արձանը տեղափոխեցի Ռոդենի թանգարան ։

——————————————————————————————————————

<< Կալեի քաղաքացիները >> ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի բրոնզե քանդակը՝ նվիրված Հարյուրամյա պատերազմի դրամատիկ դրվագներից մեկին։

19-րդ դարից Կալեում թևածում էր անձնվեր քաղաքացիների հիշատակը հավերժացնելու գաղափարը։ Այդ հուշարձանը պետք է ցույց տար փոթորկող ֆրանսիական հույզերը՝ պարտության դառնությունը և հիացմունքը համաքաղաքացիների հերոսական անձնազոհությամբ։

1884 թվականին՝ ֆրանս-պրուսական պատերազմի պարտության մտքի հետ համակերպվելու նպատակով Կալեի քաղաքապետ Դեվարինը հայտարարեց բաժանորդությամբ դրամահավաք և պատվիրեց արձանը հանրահայտ քանդակագործ Օգյուստ Ռոդենին ։

Վեց ֆիգուրից կազմված խմբակային արձանախմբի վրա Ռոդենը աշխատեց 1884-1888 թվականներին։ Այդ տարիների Ռոդենի ստեղծագործությունը իրարամերժ կարծիքներ առաջացրեց։ Արձանախումբը առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 1889 թվականին և արժանացավ համընդանուր հավանության։

Բայց անցավ մի քանի տարի, նախքան այն տեղադրվեց Կալեում։ Բացման արարողությունը տեղի ունեցավ 1895 թվականին։ Քաղաքային իշխանության պահանջով այն տեղադրվեց պատվանդանի վրա, շրջափակված ցանկապատով։ Քանդակագործի կամքը, որ արձանախումբը պետք է տեղադրվի գետնին, կատարվեց միայն նրա մահից հետո՝ 1924 թվականին ։

Рубрика: Պատմություն 8

Մարտի 16-ից 20-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

    Ըստ որոշ փոփոխությունների, հայերը ձեռք բերեցին բանակային կորպուս ստեղծելու իրավունք: 1917թ նոյեմբերի 16-ին ստեղծվեց Հայկական կորպուսը: Այն առաջնորդում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը,իսկ կոմիսարն էր՝ Դրոն: Հայկական կորպուսը և մեր դիվիզան պատասխանատու էին երկրի անվտանգության համար:
  2.  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:

    Շատ հզոր և խելացի գործիչ, որը ուներ արտակարգ լիազորություններ և աջակցում էր հայկական զորամասերի ստեղծման գաղափարին:
  3. Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:

    Իշխանության համար պայքարը գնում էի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Երբ վրացիներն և թաթարներն հասկացան, որ նրանց շահերը համընկնում են՝ նրանք կազմեցին դաշինք, որը խոչընդոտում էր անկախ Հայաստան ստեղծելուն: Սակայն նրանց հետ մրցակցում էին հայ ազգային ուժերը, դաշնակցականները, հայ բոլշևիկ Ս. Շահումյանը: Շահումյանը և նրա կողմնակիցները խնդիր էին դրել գրավելու իշխանությունը նաև երկրամասի կենտրոն Թիֆլիսում: Ս. Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի էր նաև Բաքվի կոմունա անունով: Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով ստեծվել էր Հայկական կորպուսի 15–հազարանոց զինուժ: Երկաթուղու շրջափակման պատճառով այն միավորվեց կոմունայի զորքի հետ՝ կազմելով նրա մեծ մասը: Հայկական զորամասերի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:
  4. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

    Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Այդ իրավիճակում Սեյմն ընդհատեց բանակցությունները և ապրիլի1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրության մեջ: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց

Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

  1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:
  2. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:
  3. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:
  4. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛
  5. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
  6. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց

Լրացուցիչ «Սարդարապատի հուշահամալիրի կարևորությունը 21-րդ դարի պատանիների տեսանկյունից»

Ծանոթացեք «Հերոսապատում», նախագծին, մարտ ամսվա հետազոտական աշխատանքը այս նախագծի շրջանակներում կարող է լինել:

Рубрика: Պատմություն 8

Մարտի 4-ից 10-ը

Առաջադրանք 1

Դասարանական

Առաջին աշխարհամարտի ավարտը, հետևանքները/143-149/

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:


    1917 թվականին Ռուսաստանի վիճակը շատ վատ էր,քանի որ անկում էր ապրում տնտեսությունը և առաջ էր գալիս սովը։Փետրվարի վերջին սկսվեց հեղափոխությունը։Ռոմանովների միապետությունը տապալվեց և նրանք տեղը եկավ ժամանակավոր կառավարությունը։Ժամանակավոր կառավարությունը կազմված էր գյուցանիներից,զինվորներից,բանվորներից,որոնք կառավարում էին Ռուսաստանի հետագա գործունեությունը։Սակայն նրանց չհաջողվեց լուծել երկրի խնդիրները և դրա հետ մեկտեղ հեղինակազրկվեց։1917 թվականի հոկտեմբերի 25-ին մաքսիստների կուսակցությունը նույն ինքը բոլշևիկները տապալեցին ժամանակավոր կառավարությունը և վերցրեց իշխանություն իր ձեռքը։Վ․Լենինի գլխավորությամբ ընդունվեց տարբեր օրենքներ որոնցից են պատերազմից դուրս գալը, հաշտության պայմանագիր կնքելը և այլն։
  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

    Ցարիզմի նույնինքը միապետություն ժամանակ Ռոմանովների միապետությունը ինչ,որ առավելություններ չէր տալիս հայերին և օգտագործում էր հայերին որպես զինվոր,բայց փաստերով Մեծ Եղեռնը կատարվել է հենց Ռոմանովների միապետության ժամանակ,ինչը նշանակում է,որ նրանք մեզ ուղղակի չեն կարողացել կամ չեն ցանկացել պաշտպանել թշնամուց։

    Ժամանակավոր կառավարություն ժամանակ կարող ենք փաստել,որ հայերին վերաբերվել են ավելի լավ,քանի որ ստեղծվել է վարչական առանձին միավոր Թուրքահայաստան անվանումով։
  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

    Արևմտահայերի հրավիրված առաջին համագումարի բովանդակությունը դա Հայրենիքի վերաբնակեցման,տնտեսական,կրթական,Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու մասին էր որտեղ ընդունվեցին թվարկածս թեմաների մասին որոշ կարևոր որոշումներ

    Արևելահայերի հրավիրված առաջին համագումարի բովանդակությունը դա ավելի շատ վերաբերում էր բանակին։Այսինքն արևելահայերի հրավիրված առաջին համագումարի բովանդակությունը դա հայկական ազգային զորամասերի ստեղծման,Կովկասյան ճակատի պաշտպանության և այլ հարցերի մասին էր։Այդ համագումարում թվարկածս հարցերի մասին որոշումներ կայացվեց։

    Համեմատելով ես կարծում էր,որ ավելի լավ որոշումներ կայացվեցին Արևմտահայերի հրավիրված առաջին համագումարում,քանի որ այստեղ քննարկվում էին ավելի համընդհանուր հարցեր,որոնք բոլորի մասին էր։
  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

    Արևելահայերի հրավիրած համագումարից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց մարմին,որը կոչվեց Հայոց ազգային խորհուրդ։Այդ խորհուրդի նստավայրը դա Թիֆլիսն էր։Այդ ամենի ստեղծումով ավարտվեց Հայոց ազգային բյուրոյի գործունեությունը։Այսինքն Հայոց ազգային խորհուրդը դարձավ հայության կենսական խնդիրների տնօրինող գլխավոր մարմինը։
  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

    Քանի,որ այդ ամենից ամենաշատը տուժել էր Հայաստանը։Նրանք ստեղծեցին կառավարական ծրագիր։Հայաբնակ գավառներից կազմվելու են 3 հայկական նահանգներ որոնք են Երևանը,Ալեքսանդրապոլը,Գանձակը,որի մեծությունը 64 000 քառ․կմ։Բայց այդ ամենը չեղավ,քանի որ այս հարցում գերակշռեց վրաց-մահմեդական համագործակցությունը։

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

    Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917 թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ– ն լուծարվեց:
  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:

    Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:


    1917թ․ դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը ընդունեց <<Թուրքահայաստանի մասին>> հրովարտակը։

    Այդ հրովատարակով բոլշևիկյան կառավարությունը ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքը իրենից ներկայացնում էր Արևմտյան Հայաստանը վերադարձնել Թուրքիային, քանի որ զորքերի դուրսբերումը անպաշտպան կթողներ երկրամասը։
  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

    1917թ․ դեկտեմբերի 2-ին Խորհրդային կառավարությունը զինադադար կնքեց Անտանտի դաշնակից երկրների հետ Բրեստ-Լիտովսկում։

    Խորհրդային կառավարությունը նպատակ ուներ պատերազմող երկրներում հրահրելու համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն։

    Բրեստ-Լիտովսկի բանակցությունները շարունակվեցին և վերասկսվեց պատերազմը։ Գերմանիան պատերազմում էր Պենտոգրադի ուղղությամբ, իսկ թուրքական զորքը՝ Կովկասի ճակատում։

    1918թ․ Խորհրդային Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր, իր համար շատ ծանր պայմաններով։

    Ռուս-թուրքական պայմանագրի, Թուրքիային վերադարձրեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը։ Ռուսաստանը պետք է իր զորքերը հաներ Արևմտյան Հայաստանից, Կարսի և Բաթումի մարզերից։

    Որպես ամփոփում, ըստ այս պայմանագրի ոտնահարվեցին հայերի իրավունքները։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար

1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/

Իրադրությունը Երզնկայում

Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Рубрика: Պատմություն 8

Բրեստ Լիտովսկու Հաշտության պայմանագիր

Շուրջ երեք ամիս տևած բանակցությունների արդյունքում 1918թ-ի մարտի 3-ին Բրեստ- Լիտովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև։ Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դադարեց իր մասնակցությունը Առաջին աշխարհամարտին։ Հաշտության պայմանագրի 4-րդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի համաձայն՝ օսմանյան Թուրքիային անցան Արևմտյան Հայաստանի ազատագրված մարզերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը դուրս հանել ոչ միայն Արևմտյան հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից։ Ըստ լրացուցիչ պայմանագրի՝ Ռուսաստանը պարտավորվում էր նախկին պետական սահմանից որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքից հանել բոլոր ուժերը, զորացրել հայկական կամավորական ջոկատները, Կովկասում պահել ընդամենը մեկ դիվիզիա։ Իսկ օսմանյան թուրքիան իր բանակը պահելու էր պատերազմական վիճակում, քանի որ Անտանտի դեմ պատերազմը շարունակվում էր։

Փաստորեն՝ Բրեստի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները, բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ Երբ ստորագրվեց այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը։ Վրաց ազգայնական մենշևիկներն ու պանթյուրքիստ մուսավաթականները, գործելով միասաբար, Հայաստանը և հայ ժողովրդին թողեցին միայնակ թուրքական վտանգի առջև։