Рубрика: Հայոց պատմություն

Փետրվար ամսվա ամփոփում

Սիրելի սովորողներ, մինչև կիրակի օրը, խնդրում եմ իմի բերել ձեր բլոգները, ամփոփել փետրվարը, հաջորդ շաբաթ ներկայացնել ձեր բլոգային առաջադրանքները,այդ թեմաները կրկնել:

Առաջադրանք 1,2-

Առաջադրանք, 7-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք 1, 2-

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 6-10-ը

Առաջադրանք 1, 2-

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը

Առաջադրանք 1, 2-

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 20-27-ը

Մի քանի նախադասությամբ ամփոփել  ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ներկայացնել ամենադուր եկած թեման, հիմնավորել:

Ես բոլոր թեմաները շատ եմ հավանել , շատ հետաքրքիր թեմաներ էին , բայց ամենադուրեկած թեման դա < Հայաստանը VI դարում > ` թեման է ։ Ես այդ թեման շատ եմ հավանել և այն ինձ շատ հետաքրքրեց քան միուսները։

Թարգմանություն ՝ թարգմանություն 1 , թարգմանություն 2 , թարգմանություն 3 , թարգմանություն 4 , թարգմանություն 5 , թարգմանություն 6 , թարգմանություն 7 , թարգմանություն 8 , թարգմանություն 9 , թարգմանություն 10 , թարգմանություն 11 ։

Հետազոտական, կամ անհատական նախագիծ ՝ Անհատական նախագիծ , Անհատական նախագիծ, Անհատական նախագիծ ։

Рубрика: Կենսաբանություն

Փետրվար ամսվա ամփոփում

1․ Ներկայացնել կանաչ էվգլենաի տարածվածությունը , արտաքին և ներքին կառուցվածքը

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր է ։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ, թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվո ւմ է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով , Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։


2․ Էվգլենաի բազմացումը

Ամեոբան բարենպաստ պայմաններում բազմանում է անսեռ եղանակով: Անսեռ բազմացումը ընթանում է բազմակիսման միջոցով: Եթե ամեոբայի բջիջը կիսվում է պատահական սկզբունքով, ապա էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ:

i.jpg


3․ Ներկայացնել Հողաթափիկ ինֆուզորիաի տարածվածությունը , արտաքին և ներքին կառուցվածքը

Հողաթափիկ ինֆուզորիան ունի 170–330 միկրոմետր երկարություն սովորաբար լինում են 200–300 միկրոմետր: Բջջի մակերեսի վրա հիմնականում երկայնական շարքերով տեղակայված են թարթիչներ, որոնց քանակը կազմում է 10-ից մինչև 15 հազար։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքում ընկած է հիմային մարմնիկը, իսկ կողքին՝ երկրորդը, որից թարթիչը չի անջատվում։ Ինֆուզորիաների մոտ հիմային մարմնիկներին է միացած ինֆրացիլիատուրան՝ ցիտոկմախքի բարդ կառուցվածքը։ Հողաթափիկի մոտ այն ներառում է դեպի ետ ուղղված պոստքինետոդեսմալ ֆիբրիլները և ճագաֆայթաձև տարամետ ուղղված լայնակի ֆիլամենտները։ 


4․ Հողաթափիկ ինֆուզորիաի բազմացում ( Սեռական և անսեռ )

Հողաթափիկ ինֆուզորիաները բազմանում են անսեռ եղանակով, միևնույն ժամանակ նրանց մոտ տեղի է ունենում նաև սեռական գործընթաց, որը չի հանգեցնում վերարտադրության։ Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։

Սեռական գործընթացը, ինչպես և մյուս ինֆուզորիաների դեպքում, տեղի է ունենում կոնյուգացիայի ձևով։ Հողաթափիկները, որոնք վերաբերում են տարբեր կլոնների, ժամանակավորապես «սոսնձվում են» բերանային անցքերով, և բջիջների միջև ձևավորվում է ցիտոպլազմատիկ կամուրջ։ Այնուհետեւ, ինֆուզորիաների մակրոնուկլեուսները քայքայվում են, իսկ միկրոնուկլեուսները բաժանվում են մեյոզով։ Գոյացած չորս հապլոիդային կորիզներից երեքը մահանում են, իսկ մնացածը կիսվում է միտոզով։ Յուրաքանչյուր ինֆուզորիայում այժմ կան երկու հապլոիդային պրոնուկլեուսներ, որոնցից մեկը իգական (ստացիոնար) է, իսկ մյուսը՝ արական (գաղթող)։


5․ Միաբջիջ կենդանիների առաջացրած հիվանդություններ , վերցնել մեկ օրինակ և ուսումնասիրել ( Մալարիա , Դիզինտերիա , Քնախտ և այլն )

Ատխանիներ- որովայնային ցավ․ 

Տարածման մեթոդները- Դիզենտերիան մարդկանց և կենդանիների սուր կամ քրոնիկական կրկնվող վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է հաստ աղիքի ախտահարումով։

 Կանխարգելումն ու բուժումը- Հիվանդների անհապաղ հոսպիտալացում վարակիչ հիվանդանոցներում, անտիբիոտիկաբուժություն (լևոմիցետին, տետրացիկլին), քիմիաբուժություն (նիտրոֆորաններ), սուլֆանիլամիդային պատրաստուկներ, էնտերոսեպտոլ։ Բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղուցանցի սանիտարական պայմանների բարելավում, անձնական հիգիենայի պահպանում, սննդամթերքի խոհարարական ճիշտ մշակում։ Բացիլակիր աշխատակիցների անհապաղ արգելում աշխատելու սննդի արդյունաբերությունում, պարենային խանութներում, ջրամատակարարման ցանցում և մանկական հիմնակություններում, մանկական կոլեկտիվներում բակտերիաֆագերի օգտագործում։

Рубрика: Հայոց պատմություն

Առաջադրանք փետրվարի 28-ից մարտի 4-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԻՆ
ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը յուրացնել ձգտող նոր գերտերությունը
Հայաստանի համար մղված արաբա-բյուզանդական հակամարտությունն ավարտվեց արաբների հաղթանակով: Արաբական զորքերը 701 թ. գրավեցին Հայաստանը: Նրանք շարունակեցին արշավանքները՝ գրավելով Վիրքն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ: Հայաստանում նրանց իշխանությունը հանդիպեց հայ ժողովրդի բոլոր խավերի դիմադրությանը, քանի որ արաբները, ժամանակ առ ժամանակ, տարաբնույթ հալածանքներ էին սկսում իշխանների, եկեղեցու, խաղաղ բնակչության նկատմամբ։

Արաբական ռազմաքաղաքական գերիշխանության հաստատումը Հայաստանում և հակաարաբական առաջին ապստամբությունը
Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի, Վիրքի և Աղվանքի նվաճումից հետո տարածաշրջանում արաբները ստեղծեցին նոր վարչական միավոր, որը կոչեցին Արմինիա։ Այդ վարչական միավորի կենտրոնը սկզբում Դվինն էր, իսկ ավելի ուշ՝ Պարտավը:
Արմինիան գլխավորում էր խալիֆի կողմից նշանակված պաշտոնյան՝ ոստիկանը: Հայաստանի ռազմաքաղաքական կյանքում մեծ կշիռ էր ձեռք բերում Բագրատունյաց տոհմը: Այս տոհմի ներկայացուցիչը երբեմն
համատեղ վարում էր Հայոց իշխանի և սպարապետի պաշտոնները: Հայոց կաթողիկոսին էր շարունակում պատկանել դատական գործը: Նա նաև կատարում էր դիվանագիտական գործառույթներ: Այս պաշտոնների
պահպանումը խոսում է այն մասին, որ Հայաստանում կար որոշակի ներքին ինքնավարություն: Սակայն, միևնույն ժամանակ, արաբական պաշտոնյաները հաճախ էին կամայականությունների դիմում՝ խառնվելով հայոց ներքին կյանքի ամենատարբեր ոլորտների գործերին։
Արաբ առաջին ոստիկանը Հայաստանում ծանր հարկեր է սահմանում: Նա նաև մտադիր էր ոչնչացնել հայ նախարարների զինական ուժը և հենց իրենց՝
նախարարներին, կորստյան մատնել: Տեղեկանալով այս մասին՝ հայ նախարարները գաղտնի ժողով են գումարում: Ժողովի ընթացքում որոշվում է դիմել Բյուզանդիայի օգնությանը՝ արաբների դեմ ազատագրական պայքար սկսելու համար։ Ժողովի մասնակից հայ իշխաններից Սմբատ Բագրատունին բազմաթիվ այլ իշխանների և իշխանական տների ներկայացուցիչների ու զինվորների հետ որոշում է հեռանալ դեպի հայ-բյուզանդական սահմանը։ Հայկական 2000-անոց այս այրուձին առաջնորդում էր հենց Սմբատ Բագրատունին։ Հայ իշխանները նպատակ ունեին շարժվել դեպի Բյուզանդիայի սահմանը և սպասել մինչև կհասնի օգնական զորքը: Երբ հայկական այրուձին
հասնում է Մասիսի լանջերին, նրան սկսում է հետապնդել արաբական 5000-անոց զորագունդը: Փաստորեն, արաբները տեղեկացել էին Սմբատ Բագրատունու ծրագրի մասին։ Ի վերջո, հայերը բանակ են դնում Արաքսի ափին գտնվող Վարդանակերտ բնակավայրում, իսկ արաբական զորագունդը՝ գետի մյուս ափին՝ բաց երկնքի տակ: Հաջորդ առավոտ հայկական զորքն անակնալ հարձակմամբ հանկարծակիի է բերում արաբներին: Ցրտաշունչ գիշերվա պատճառովարաբները կորցրել էին մարտունակությունը, օգնության էր հասել նաև բյուզանդական մի զորաջոկատ, որը նույնպես գրոհում է հակառակորդի վրա: Մարտում արաբական զորաջոկատը գլխովին ջախջախվում է: Արաբներից ողջ է մնում միայն 300 մարդ, որոնք ապավինում են Վանանդ գավառի իշխանուհիներից տիկին Շուշանի գթասրտությանը։ Վերջինս ընդունում է վիրավոր արաբ զինյալներին և օգնություն ցույց տալիս վերքերը բուժելու համար, ինչպես նաև նամակով խնդրում Սմբատ Բագրատունուն՝ չհետապնդել
նրանց։ Այսպիսով նա, կարելի է ասել, մահից փրկում է այդ երեք հարյուր արաբ զինյալներին և հետ ուղարկում իրենց առաջնորդի մոտ։ Հաղթանակից հետո Սմբատ Բագրատունին իր զինակիցների հետ անցնում է Տայք:
Ապստամբությունն ընդգրկում է Հայաստանի այլ շրջաններ ևս: Հայկական ուժերը, Արծրունի և Կամսարական իշխանների գլխավորությամբ, արաբների
նկատմամբ փայլուն հաղթանակներ են տանում: Խալիֆայությունը հայերի դեմ ուղարկում է մեծաթիվ ուժեր, և ապստամբությունը ճնշվում է: Հայկական ապստամբ ուժերին ծանր հարված հասցնելու համար արաբները
դիմում են նենգ քայլի: Հայաստանը նվաճելուց հետո հայ իշխաններին թույլ էր տրվել պահպանել որոշակի թվով զինական ուժ։ Դրա պահպանման հետ կապված ծախսերը երբեմն վճարում էր արաբական իշխանությունը, երբեմն նրանք պարտադրում էին, որ հայ իշխաններն իրենք հոգան զինյալների ռոճիկի և այլ ծախսերը։ Այս ապստամբությունից հետո արաբ կառավարիչը, հայերի այրուձին հաշվառելու և ռոճիկ վճարելու պատրվակով, նախարարներին կանչում է իր մոտ՝ Նախիջևան: Արաբները հայ նախարարներին փակում
են Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում ու, կողպելով դռները, այրում տանիքի գերանները: Կրակով բռնկված այդ եկեղեցիներում ողջակիզվեցին բազմաթիվ հայ իշխաններ։ Այդ տարիներին շատ նախարարական ընտանիքներ բնաջնջվեցին ամբողջությամբ: Այս սոսկալի ոճրագործության պատճառով այս ժամանակահատվածը պատմական մի շարք սկզբնաղբյուրներում հիշատակվում է որպես կրակի տարի
Հակաարաբական այս ապստամբության ճնշումից
հետո արաբական իշխանություններն ավելի են ծանրացնում հայ ժողովրդի վիճակը։ Նրանք ձեռնարկում են հետևյալ քայլերը.
1. 725 թ. Հայաստան է գալիս Հերթ անունով մի արաբ
ոստիկան, որը ծխահարկը փոխարինում է գլխահարկով։ Սա հարկային ծանրացում էր, քանի որ ավելի հեշտ էր հարկ վճարել գերդաստանով, քան՝
անհատապես։ Ըստ հարկային այդ փոփոխության՝15-60 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է հարկ վճարեին։
2. Արաբական իշխանությունները երբեմն հարկը պահանջում էին դրամով, ինչը լրացուցիչ բարդություններ էր առաջացնում: Ժողովրդի շրջանում դրամաշրջանառությունը միջնադարի այս ժամանակաշրջանում շատ քիչ տարածված երևույթ էր, ուստի դրամ ձեռք բերելու համար մարդիկ
պետք է ոչ թե իրենց ապրանքը փոխանակեին այլ ապրանքի հետ՝ սեփական կարիքները բավարարելու և հարկը մթերքով վճարելու համար, այլ վաճառեին, ինչը կապված էր բազմաթիվ լրացուցիչ դժվարությունների հետ։
3. Արաբական իշխանությունները Հայաստանի բարեբեր և առավել ծաղկուն շրջանները սկսեցին բնակեցնել արաբական ցեղերով։
4. Ժամանակ առ ժամանակ հալածանքների էին
ենթարկվում հոգևորականները, արաբները պահանջում էին, որ եկեղեցին նույնպես հարկ վճարի։
Արաբական կենտրոնական իշխանությունների և
տեղի արաբ պաշտոնյաների այս գործողությունները
չեն կոտրում հայ ժողովրդի ազատագրական պայքարի
ոգին։ VIII դարի առաջին կեսին հայ հոգևոր և ռազմաքաղաքական գործիչները շարունակում էին քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի վիճակը բարելավելու
և ազատագրական պայքարը շարունակելու ուղղությամբ։
5. Արաբների դեմ պայքարը շարունակելու ռազմավարության մեջ ի հայտ են գալիս երկու տարբեր
մոտեցումներ։ Մամիկոնյան իշխանական տան
ներկայացուցիչները կարծում էին, որ հարկավոր
է, Բյուզանդիայի օգնությանը դիմելով, ակտիվորեն շարունակել ազատագրական պայքարը արաբական իշխանության դեմ՝ անկախություն ձեռք
բերելու համար։ Բագրատունի իշխանական տունը համարում էր, որ հարկավոր է, արաբների հետ բանակցություններ վարելով, ժողովրդի համար
տանելի վիճակ ապահովել՝ զուգահեռաբար պատրաստվելով նրանց դեմ վճռական ռազմական գործողությունների: Երկու խոշոր իշխանական տների
միջև առկա այս ներքին տարաձայնություններն ավարտվում են Բագրատունյաց տան դիրքորոշման որդեգրումով։
6. VIII դարի առաջին կեսի կաթողիկոսներից հատկապես Հովհան Օձնեցին մեծ քայլեր կատարեց հայ ժողովրդի միասնությունն ու ինքնուրույնությունը ամրապնդելու ուղղությամբ։ Նա նաև նպաստեց արաբական իշխանության պայմաններում հայ ժողովրդի վիճակը ժամանակավորապես
թեթևացնելու գործին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է կաթողիկոս Հովհան Օձնեցու և Օմար II Արդարամիտ խալիֆի միջև տեղի ունեցած հանդիպման և երկխոսության դրվագը։ Մինչ տեքստի ընթերցանությանն անցնելը ասենք, որ Հովհան Օձնեցին մշտապես մարդկանց երևում էր գեղեցիկ քարերով զարդարված
հոգևորականի հագուստներով, ինչպես նաև ոսկու փոշով օծում էր երկար մորուքը: Իմանալու համար՝ ինչու էր նա այդպես անում, ընթերցեք մեջբերված
տեքստը։
Հայաստանի Վլիթ անունով ոստիկանը, տեսնելով կաթողիկոսին, նրա մասին տեղեկացրեց ամիրապետին։
Ամիրապետը ցանկացավ տեսնել նրան։ Անմիջապես իր ծառաներից մեկին ուղարկում է Աստծո մարդուն (կաթողիկոսին) իր մոտ բերելու համար։ Երբ նա մեծ պատվով բերվում է արքունական քաղաքը, ամիրապետը նրան
պատգամ է հղում, որպեսզի սովորական հագուստներով իրեն ներկայանա։ Սակայն կաթողիկոսն իր բարձրահասակ կերպարանքն է՛լ ավելի փայլուն զգեստներով զարդարելով և նոր սպիտակած մորուքը ոսկե ծաղիկների փնջի նման կազմելով ու ձեռքն առնելով ոսկենկար գավազանը, որը եբենոսյա փայտից էր…, գնում է ամիրապետի մոտ։ Ամիրապետը տեսնելով ու հիանալով
նրա գեղեցկությամբ, գեղեցիկ հասակով ու փառահեղ տեսքով՝ խնդրում է նրան նստել և սկսում է հարցեր տալ.
– Ինչո՞ւ ես այդպես պճնազարդված…
Իսկ նա պատասխանելով ասում է.
– …Այս բանը կարելի է տեսնել նաև ձեր մարմնավոր թագավորների մեջ, որոնք զարդարված են ծիրանազարդ, ոսկեզարդ զգեստներով և գեղեցիկ զարդերով ու զենքերով, որպեսզի ահաբեկեն շատերին… Բայց եթե ցանկանաս ինձ ամբողջությամբ հետազոտել, դո՛ւ, տե՛րդ, պետք է հրաման տաս, որ մարդիկ մի փոքր հեռու գնան։
Իսկ հետո առանձնանալով՝ արտաքին զգեստները հանեց և նրան ցույց տվեց այդ զգեստների տակից հագած այծամազե ցփսին՝ ասելով.
– Իմ մերկությունն է իմ զգեստը, իսկ արտաքինը միայն
մարդկանց համար է։
Եվ երբ ամիրապետը ձեռք է տալիս այծամազե շապիկին, մռայլվելով, խոժոռվելով և քստմնելով ասում է.
– Ինչպե՞ս կարող է մարդու մարմինը դիմանալ այսպիսի անտանելի քրձին, եթե Աստծո կողմից նրան համբերություն տրված չլինի։
Եվ ապա, մեծ պատվով նրան մեծարելով, յոթ անգամ
նրան զարդարելով արքունական զգեստով և նրան պարգևելով ոսկու և արծաթի գանձեր՝ ամիրապետը կաթողիկոսին ուղարկում է իր աշխարհը։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Պատմական այս փաստը ևս մեկ անգամ ցույց է
տալիս, թե մեկ անհատի իմաստնությունն ինչպես
կարող է անդրադառնալ ողջ ժողովրդի վիճակի
վրա։ Պատմաբանները նշում են, որ արաբական
իշխանությունների կողմից Հովհան Օձնեցուն մեծ
ազատություն է տրվել կրոնական հարցերի կարգավորման համար։ Օգտվելով այդ հանգամանքից՝
Հովհան Օձնեցին անմիջապես վճռական գործողություններ է սկսում հայոց եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրող հունական եկեղեցու դեմ։ Նա
նաև հրավիրում է հայ և ասորական եկեղեցիների
համատեղ ժողով, որտեղ քննադատվում է քաղկեդոնականությունը, և հաստատվում է հայ-ասորական եկեղեցիների միություն։
2. Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ
կաթողիկոսի արտաքին տեսքի մասին Հայաստանի
ոստիկանը նամակով հայտնել է ամիրապետին՝
խալիֆին։ Ինչպես հիշում եք, արաբներն իրենց նվաճումներով նպատակ ունեին աշխարհով մեկ տարածել մուսուլմանությունը։ Գուցե դա է պատճառը, որ
նրանք մեծ ուշադրությամբ հետևում էին հայոց եկեղեցու առաջնորդի գործողություններին՝ փորձելով,
հնարավորության դեպքում, կրոնական բանավեճի
մեջ մտնելու միջոցով պայմաններ ստեղծել մուսուլմանության տարածման համար։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ խալիֆը զրույցի
սկզբում սրամիտ կշտամբանքի միջոցով Հովհան
Օձնեցուն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի համեստ
արտաքին տեսքի մասին։ 
3. Ուշագրավ է, որ խալիֆի պաշտոնը Հովհաննես
Դրասխանակերտցին հիշատակում է «ամիրապետ»
տարբերակով։ Ինչպես նշված է այս թեմայի բառարանում, ամիրա (էմիր) էին կոչվում արաբ իշխանները։ Փաստորեն խալիֆին, որը արաբ իշխանների
առաջնորդն էր, պատմիչը հենց այդպես էլ կոչում է՝
ամիրապետ։
4.Պատմական այլ աղբյուրներից մեզ հայտնի է, որ
Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած խալիֆը
Օմար Բ-ն է։ Նա այդ աղբյուրներում հիշատակվում է Արդարամիտ պատվանունով։ Հովհան Օձնեցու հանդեպ նրա վերաբերմունքը ևս մեկ անգամ
հաստատում է, որ խալիֆին հենց այնպես չի տրվել
այդ բարձր պատվանունը։ Նա, փաստորեն, լիովին ճանաչեց քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Հովհան Օձնեցու իմաստնությունը և որևէ կերպով
չօգտվեց նրա անպաշտպան վիճակից՝ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ բռնություններ սկսելու նպատակով։
Օգտվելով արաբական իշխանությունների կողմից
իր հանդեպ բարեհաճ վերաբերմունքից՝ Հովհան Օձնեցին իրականացրեց մի շարք գործողություններ, որոնք
ուղղված էին հայ ժողովրդի հոգևոր ինքնուրույնության
և միասնության պահպանմանը։ Նա ակտիվ պայքար
ծավալեց նաև պավլիկյան աղանդավորական շարժման դեմ՝ ժողովրդին հեռու պահելով եկեղեցուց հեռանալու հնարավոր վտանգից։

Առաջադրանք 2

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՈՒՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՄԱՆ

Մեծ հրդեհ՝ փոքր կայծից
VIII դարի երկրորդ կեսից արաբական տիրապետությունը հայ ժողովրդի համար դառնում է անչափ ծանր։ Արաբական պաշտոնյաները հատկապես մեծ ապօրինություններ էին թույլ տալիս հարկահավաքության
ժամանակ։ Այդ պատճառով ժողովուրդը հետզհետե
ունեզրկվում էր և հայտնվում սոցիալ-տնտեսական անելանելի վիճակում։
Այս պայմաններում, երբ ամենուր կարելի էր ականատես լինել արաբ պաշտոնյաների կողմից Հայաստանի կողոպուտի, հայ երիտասարդ իշխաններից մեկը՝ Արտավազդ Մամիկոնյանը, որոշում է պատժիչ գործողություն իրականացնել արաբ հարկահանների նկատմամբ։ Նա իր ռազմաջոկատով 774 թ. ժամանում է Դվին և ոստիկանից սպառազինություն խնդրում իր զինվորների համար։ Երիտասարդ իշխանն իր խնդրանքը պատճառաբանում է այն պնդմամբ, թե ցանկանում է կռվել արաբների թշնամիների դեմ։ Ոստիկանը վստահում է նրան և զենք ու այլ սպառազինություն տրամադրում նրա զորաջոկատին։
Դվինից Արտավազդն իր զորաջոկատով շարժվում է դեպի հյուսիս և Կումայրի գյուղի մոտ հարձակվում արաբների գլխավոր հարկահանի վրա։ Արաբները չեն
կարողանում դիմադրություն ցույց տալ, և Արտավազդը
նրանցից խլում է հավաքված հարկը։ Այս գործողությունից հետո նա հեռանում է հյուսիս՝ Վիրքի սահմանները։
Դվինի ոստիկանը, տեղեկանալով այդ մասին, անմիջապես զորաջոկատով շարժվում է Սամցխե գավառի կողմերը (ժամանակակից Ախալցխայի 
Այստեղ նրան հաջողվում է Արտավազդից ետ խլել
հարկի մեծ մասը, սակայն ըմբոստության առաջնորդին
և նրա զինակիցներին չի հաջողվում ձերբակալել։
Թվում է, թե Արտավազդի այս քայլը անարձագանք
պետք է անցներ և ոչ մի հետևանք չունենար, բայց կրկին
հիշենք, որ ժողովուրդը, չափազանց ծանր վիճակում
գտնվելով, անսահման դժգոհ էր անօրեն արաբ պաշտոնյաներից և առիթի էր սպասում արաբների դեմ իր զայրույթն արտահայտելու համար։ Արտավազդի արարքը լայն արձագանք է գտնում:Հայաստանի տարբեր շրջաններում։ Ստեղծված ծանր պայմաններում ժողովրդի մի ստվար մասը և իշխաններից շատերը միակ ելքը համարում էին արաբական տիրապետությունը տապալելը:
Քանի որ Արտավազդի դեմ կռիվներում զոհվել էին արաբ պաշտոնյաներ ու զինյալներ, արաբ զինյալների փոքր խմբեր շարժվում են դեպի Տարոն՝ Մամիկոնյանների կալվածքները։ Նրանք Մամիկոնյան տան իշխաններից Մուշեղ Մամիկոնյանից արյան վրեժ են պահանջում զոհված արաբների համար։ Մուշեղ Մամիկոնյանը, սակայն, արագ հարձակումներով ոչնչացնում է Տարոն
ժամանած արաբական խմբերին և ամրանում Արտագերս անառիկ ամրոցում։ Բազմաթիվ հայ իշխաններ իրենց զորաջոկատներով աջակցություն են հայտնում Մուշեղ Մամիկոնյանին։ Մուշեղ Մամիկոնյանի զորաջոկատներին միանալու են շտապում բազմաթիվ խաղաղ բնակիչներ։
Այսպիսի իրադրությունում տեղի է ունենում հայ նախարարների ժողով, որում քննարկվում է ապստամբություն բարձրացնելու հարցը։ Այս գաղտնի ժողովում
որոշվում է ապստամբել արաբների իշխանության դեմ։ Ապստամբությանը միանում է նաև հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, և այս փաստն ավելի է ոգևորում ապստամբության մասնակիցներին։ Չնայած այս ոգևորությանը՝ ոչ բոլոր իշխաններն են միանում ապստամբությանը։ Օրինակ, Սմբատ Բագրատունու ազգական Աշոտ Բագրատունին, համարելով, որ
ապստամբների ուժերը, միևնույն է, բավարար չեն լինի արաբական զորքերին հաղթելու համար, հրաժարվում է միանալ ապստամբությանը։
Ավելին՝ նա նույնիսկ կոչ է անում դադարեցնել
ըմբոստությունները արաբական իշխանության դեմ՝ նշելով, որ արաբների դեմ պայքարում պարտվեց անգամ Բյուզանդիայի հզոր կայսրությունը:
Այսպիսի իրավիճակում 774 թ. սկսվում է հակաարաբական հերթական ապստամբությունը։ Արաբական զորագնդերը տարբեր կողմերից փորձում են
մոտենալ և պաշարել Արտագերս ամրոցը, սակայն հայ ապստամբ ուժերը, Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, անակնկալ հարձակումներով պարտության են մատնում արաբական ուժերին, այդ թվում՝ Դվինի
ոստիկանի զորագնդերին։ Ապստամբությունն ավելի է
ծավալվում, ապստամբների թիվն աճում է աշխարհազորայինների շնորհիվ։
Չնայած այս հանգամանքին՝ որոշ նախարարներ
փակվում են սեփական ամրոցներում՝ պահպանելով
չեզոքություն։ Վրա է հասնում 774 թ. ձմեռը։ Ապստամբները որոշում են ազատագրել Կարին քաղաքը։ Կարինի ազատագրումը կարևոր նշանակություն
կարող էր ունենալ ապտամբության համար, քանի որ
այն Բյուզանդիայի սահմանի վրա էր և կայսրության համար մեծ նշանակություն ուներ խալիֆայության դեմ պայքարում։
Ապստամբները կարողանում են պաշարել քաղաքը, ու թեև չի հաջողվում անմիջապես գրավել այն, սակայն խրամատներ փորելով պարիսպների շուրջը՝ սկսում են բաբաններով (քարանետ սայլ) վնասել քաղաքի
պատերը։ Ներսում գտնվող արաբական կայազորը ծանր վիճակում է հայտնվում, քանի որ որոշ ժամանակ անց սովի վտանգ է առաջանում։ Տեղեկանալով
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ խալիֆը վճռական քայլ է ձեռնարկում ապստամբներին հաղթելու և ապստամբությունը ճնշելու
համար։ Նա Հայաստան է ուղարկում 30 հազարանոց զորք, որը հաստատվում է Խլաթ քաղաքում և սկսում տեղեկություններ հավաքել ապստամբության ղեկավարների, զորքի քանակի և սպառազինության վերաբերյալ։
Իմանալով այսպիսի մեծ զորքի Հայաստան մտնելու մասին՝ Աշոտ Բագրատունին, որ ինքն էլ Խլաթում էր, նամակով տեղեկացնում է ապստամբներին արաբական մեծաթիվ զորքի մասին։ Նա առաջարկում է
թողնել Կարին քաղաքի պաշարումը և շարժվել դեպի
Խլաթ՝ միավորվելու իր և մյուս նախարարների զորքերին։ Ստանալով Աշոտի նամակը՝ ապստամբները, սակայն, չեն վստահում նրա անկեղծությանը և շարունակում են մնալ Կարինի մատույցներում։
Այդ ժամանակ ապստամբությանը միանում են նոր իշխաններ, որոնք իրենց զորաջոկատներով և աշխարհազորայինների ուժերով, շարժվում են ազատագրելու մեկ այլ քաղաք՝ Արճեշը։ Արճեշից եկած մարդիկ տեղեկացնում են ապստամբներին, որ քաղաքի մոտակայքում արաբական մեծաթիվ ուժեր կան։ Զորքին առաջնորդող իշխան Համազասպ Արծրունին, այնուամենայնիվ, հրամայում է շարունակել ընթանալ դեպի Արճեշ։ Արաբական զորքի առաջնորդը, տեղեկանալով Արճեշին մոտեցող հայկական ուժերի մասին, իր
զորքի մի մասին հրամայում է դարանակալել քաղաքի
մատույցներում։ Երբ հայկական ուժերը, տեղ հասնելով, սկսում են գրոհը քաղաքի վրա, դարանակալած արաբական զորաջոկատները հանկարծակի հարձակվում են հայկական ուժերի վրա և պարտության մատնում նրանց։ Ապստամբներից շատերը խեղդվում են Վանա լճի ջրերում։ Կարինը պաշարած ապստամբները, տեղեկանալով Արճեշի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին, որոշում են շարժվել արաբական զորքերին ընդառաջ և վճռական ճակատամարտ տալ։
Արաբական և հայկական ուժերը հանդիպում են Արածանի գետի ափին՝ Արձնի գյուղի մոտակայքում։ Հայկական 5000-անոց զորքը և աշխարհազորայինները միմյանց քաջալերում էին այսպիսի խոսքերով. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների
և մեր Աստծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը…»։
Հայերի գրոհն այնքան հուժկու է եղել, որ արաբների զորքի շարքերում մի պահ խուճապ է սկսվել։ Ճակատամարտի սկզբում իրենց զինվորների շրջանում
առաջացած խուճապը արաբները կարողանում են հաղթահարել թվական գերակշռության շնորհիվ։ Նրանք հակահարձակման են անցնում, և ապստամբները ծանր
պարտություն են կրում այս խոշոր ճակատամարտում,
որը տեղի ունեցավ 775 թ. ապրիլի 25-ին։
Ճակատամարտում ընկան Մուշեղ Մամիկոնյանը,
սպարապետ Սմբատ Բագրատունին և շատ այլ իշխաններ։ Այս ապստամբությունն ավարտվեց անհաջողությամբ, սակայն հայ ժողովրդի պայքարն ընդդեմ արաբների և հանուն անկախության նոր լիցքեր ստացավ։
Ապստամբությանը հաջորդած մի քանի տարում
արաբական իշխանությունը որոշակիորեն թեթևացրեց հարկերը և սկսեց առավել մեղմ քաղաքականություն վարել Հայաստանում։
Անկախ պետականության վերականգնման ճանապարհին
Թվում է, թե VIII դարի ամբողջ ընթացքում մղված
հակաարաբական ապստամբություններում կրած պարտությունները հուսալքություն էին բերելու հայ ժողովրդի
շրջանում։ Սակայն այդ ապստամբությունները, անկախ
դրանց ելքից, մարտական ոգու բարձրացման և անկախության ձգտման առումով հաղթանակներ էին, քանի
որ նախապատրաստում էին հայ ժողովրդի՝ արաբական տիրապետությունից ազատագրումն ու անկախ
պետության վերականգնումը։ Միևնույն ժամանակ
սկսեց թուլանալ արաբական խալիֆայությունը։ Խալիֆայության թուլացման պատճառները տարբեր էին.
ապստամբություններ, գահակալական կռիվներ, անջատողական տրամադրություններ։ Սակայն թուլացած
արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ
Հայաստանի անկախացումը, և IX դարում նույնպես փորձում է ռազմական ճանապարհով հպատակեցնել հայ ժողովրդին։
Հաշվի նստելով հայ իշխանական տների հզորացման հետ՝ խալիֆը 804 թ. հայոց իշխան է ճանաչում Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչ Աշոտ իշխանին, որը նաև հայտնի է Աշոտ Մսակեր անունով։ Նա իր եղբայր Շապուհին նշանակում է հայոց սպարապետ, իսկ իր նստավայրը դարձնում Բագարան բերդաքաղաքը:
Աշոտ Մսակերից հետո՝ 826 թ., Հայոց իշխան դարձավ նրա ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը: Աշոտ Մսակերի և Բագարատի օրոք զգալի նվազում է խալիֆայությանը տրվող հարկը: Աշոտ Մսակերի և Բագարատ Բագրատունու գործողությունները և խալիֆայությանը տրվող հարկի չափի նվազումը հնարավորություն են տալիս եզրակացնել, որ IX դարի սկզբում Հայաստանը գտնվում էր արտոնյալ կարգավիճակում։ Դրա պատճառներից էր նաև այլ իշխանական տների, մասնավորապես, Արծրունիների, Սյունիների և Արցախի
հայ իշխանական տոհմերի հզորացումը։
Հայ նախարարական տների հզորացումն անմիջապես դրականորեն անդրադարձավ նաև ամբողջ ժողովրդի վիճակի վրա։ Հարկահանությունը սկսեցին կատարել հայ իշխանները, և այդպիսով վերացան
արաբ պաշտոնյաների կամայականություններն ու
հարստահարությունները։ Հարկ է նշել, որ Բագարատ
Բագրատունին խալիֆի կողմից արժանացել էր իշխանաց իշխան տիտղոսին, ինչը նշանակում էր, որ նրա գերիշխանությունը պետք է ընդունեին նաև Աղվանքի և Վիրքի իշխանները։
Այսպիսի իրավիճակ էր հաստատվել Հայաստանում,
երբ 849 թ. խալիֆը Հայաստան է ուղարկում նոր ոստիկանի, որպեսզի որպեսզի վերջինս վերացնի հայ նախարարների
արտոնյալ վիճակը և անձամբ իրականացնի հարկահանությունը։ Իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին, խախտելով ընդունված կարգը, ընդառաջ չի գնում
նոր ոստիկանին և չի դիմավորում նրան սահմանի մոտ:
Դրանով, փաստորեն, ցույց է տալիս ինքնուրույնության
հասնելու իր ձգտումը: Ավելին, հայ իշխանների կողմից
արդեն իսկ հավաքված հարկը փոխանցելով արաբ
ոստիկանին՝ Բագարատը թույլ չի տալիս նրան իրականացնել խալիֆի հանձնարարությունը։
Տեսնելով հայ իշխանների համախմբվածությունը և
Բագարատի հզորությունը՝ արաբ ոստիկանը ձևացնում
է, թե իբր Հայաստան էր ժամանել արդեն հավաքված
հարկը տանելու համար։ Վերադառնալով խալիֆայության մայրաքաղաք՝ ոստիկանը Բագարատ Բագրատունուն և նրա մտերիմ իշխան Աշոտ Արծրունուն
ներկայացնում է որպես խալիֆայության թշնամիներ։ Զայրացած խալիֆը մեծ զորքով ետ է ուղարկում ոստիկանին՝ հրամայելով հնազանդեցնել հայ իշխաններին։
Հայաստան գալու ճանապարհին, սակայն, ոստիկանը
մահանում է, և խալիֆը զորքի հրամանատար է նշանակում մահացած ոստիկանի որդուն՝ Յուսուֆին։ Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակում է Վասպուրականի մի շարք բնակավայրեր, ապա նամակ
հղում Աշոտ Արծրունուն՝ առաջարկելով հանդիպել
ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Սակայն
Աշոտ Արծրունին մերժում է հանդիպման առաջարկը,
և 850 թ. սկսվում հակաարաբական հերթական ապստամբությունը։
Չկարողանալով հանդիպել Աշոտ Արծրունու հետ՝
Յուսուֆն իր մոտ է հրավիրում Բագարատ իշխանաց
իշխանին՝ խոստանալով նրան հանձնել ոստիկանի
պաշտոնը։ Այդ պաշտոնը ինքը՝ Բագարատն էր պահանջել շնորհել իրեն։ Վստահելով Յուսուֆի խոստմանը՝
Բագարատը գալիս է հանդիպման, սակայն Յուսուֆը,
դրժելով տված խոստումը, ձերբակալում է նրան և
ուղարկում խալիֆայության մայրաքաղաք։
Բագարատին ձերբակալելուց հետո Յուսուֆն
ամրանում է Մուշում՝ որոշելով այնտեղ ձմեռելուց
հետո գարնանը վերսկսել հայ իշխանների հնազանդեցման գործողությունները։ Գերեվարված իշխանաց
իշխան Բագարատի որդիները՝ Աշոտն ու Դավիթը,
զինում են Խութի և Սասունի լեռնականներին, որոնք
հայտնի էին մեծ խիզախությամբ, և պատրաստվում
հարձակվել Յուսուֆի զորքի վրա։ Ապստամբ լեռնականների գլուխ է կանգնում Հովնան Խութեցին՝ կրկին
Բագրատունի տոհմից։
Ապստամբները անակնկալ հարձակմամբ ներխուժեցին Մուշ քաղաք և հաղթանակի հասան քաղաքի
արաբական կայազորի նկատմամբ։ Յուսուֆը փախչում
է՝ փորձելով ապաստան գտնել Բագարատ Բագրատունու կառուցած Սուրբ Փրկիչ եկեղեցու գմբեթում։
Նրան նկատում է սասունցիներից մեկը և սպանում
աշտեով։
Այս իրադարձությունների լուրերը լայն տարածում
են ստացել ժողովրդի շրջանում, պատմվել և, ի վերջո,
արտացոլվել «Սասնա ծռեր» էպոսում։

Չհաշտվելով այս անհաջողությունների հետ՝
852 թ. խալիֆը հայերի դեմ է ուղարկում նոր բանակ՝
թյուրք վարձկան Բուղայի գլխավորությամբ: Սա աչքի
էր ընկնում իր բացառիկ դաժանությամբ: Հսկայական
զորքի գլուխն անցած՝ նա մտնում է Տարոն գավառ,
դաժանորեն հալածում է մի շարք բնակավայրերի
խաղաղ բնակիչներին: Այնուհետև անցնում է Վասպուրական և փորձում ավերածություններ գործել այստեղի
բնակավայրերում: Սակայն վասպուրականցիները
հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան
ամրոցում, իսկ Արյան լճի մոտ 852 թ. տեղի ունեցած
հերոսական ճակատամարտում մեծ հաղթանակ են
տանում:
Այս ճակատամարտում Գուրգեն Արծրունի իշխանը
900 ռազմիկով կռվում է Բուղայի 15000-անոց զորքի դեմ
և հերոսական հաղթանակ տանում: Բուղան անմիջապես չի հեռանում Հայաստանից և հաջորդ տարի շարժվում է դեպի Սյունիք, Արցախ
և Վիրք: Արցախում Քթիշ ամրոցի զորականները,
Եսայի իշխանի գլխավորությամբ, շուրջ մեկ տարի
դիմադրում են Բուղայի զորքին, որն ավելի քան
28 անգամ գրոհում է ամրոցի վրա: Տեսնելով, որ զենքի ուժով չի կարողանում գրավել ամրոցը՝ Բուղան
բանակցությունների է հրավիրում բերդի զորականների հրամանատար Եսայուն, ապա նրան բերդի այլ պաշտպանների հետ ուղարկում է խալիֆայության
մայրաքաղաք: Ազատության շունչն ու խանդավառությունը, սակայն,
ամենուր էին, և Վասպուրականում իրենց հաղթարշավն են շարունակում ապստամբական ուժերը, որոնց գլխավորում է Գուրգեն Արծրունին: Բուղան փորձում է պարտության մատնել Գուրգեն Արծրունու զորքերին,
սակայն կրկին պարտություն է կրում։ Այս ձախողումներից հետո՝ 855 թ., խալիֆը Բուղային՝ իր զորքով հանդերձ, հետ է կանչում:
850-855 թթ. ապստամբությունը լրջորեն թուլացրեց
արաբների դիրքերը Հայաստանում: Ապստամբությունն
իր տևողությամբ ամենաերկարն էր և չճնշվեց:
Հայոց իշխանական տներն ամրապնդեցին
իրենց դիրքերը և ներքին ինքնուրույնությունը: Այս ապստամբության շնորհիվ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, որպեսզի հետագայում Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվի հայոց պետականությունը:


Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով՝ հակաարաբական ո՞ր ապստամբությունն էր.
ա. առավել կազմակերպվածը.
բ. առավել լայնածավալը.
գ, առավել վտանգավորը արաբական իշխանության
համար։
Հիմնավորի՛ր պատասխաններդ՝ հիմնվելով թեմայի
տեքստի վրա։
2. Այս թեմայում դու ուսումնասիրեցիր VIII-IX դարերի
հակաարաբական ապստամբությունների պատմությունները։ Ինչպե՞ս ես քեզ համար սահմանել «ապստամբություն» հասկացությունը, եթե բառարաններում
փնտրել ես բառի, հասկացության բացատրությունները, ապա դրանք կարող են նպաստել քո սահմանման ձևակերպմանը։
3. Փորձի՛ր թեմայի տեքստից հասկանալ և նշել, թե արաբ
պաշտոնյաների, ոստիկանների, ամիրաների ո՞ր գործողություններն էին պատճառ դառնում Հայաստանում ապստամբությունների ծագման համար։
4. Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած Օմար Բ
խալիֆը, ինչպես տեսանք մեջբերված հատվածում,
շատ զարմացավ՝ տեսնելով Հովհան Օձնեցու՝ այծի
մորթուց կարված հագուստը։ Սակայն սկզբում նա
դրա մասին չգիտեր և կարծում էր, թե հայոց կաթողիկոսը պարզապես սիրում է շքեղ հագնվել։ Փորձիր
նկարագրել կամ նկարել կամ այլ կերպ պատկերել
Օմար Բ-ի զարմանքը, հիացմունքը Հովհան Օձնեցու
անձի և իմաստնության նկատմամբ:

Рубрика: Հանրահաշիվ - 7

Պարապմունք 41

1. Բերեք գծային հավասարման հինգ  օրինակ, նշեք յուրաքանչյուր հավասարման արմատը։

x+6=19 x = 13

x*6=48 x = 8

x/2 = 44 x = 88

x*2+1 = 45 x = 22

x*7+5 = 54 x = 7


2. Հորինիր խնդիր, լուծիր խնդիրը կազմելով հավասարում։

Տատիկը ունի 100 կոնֆետ , նա իր կոնֆետների կեսը կերավ իսկ միուս 50-ը որոշեց , որ պետք է հավասար բաժանի իր երկու թոռնիկների միջև։ Հարց , քանի՞ կոնֆետ հասավ ամեն մի թոռնիկի ։

3.  -3x+15=0 հավասարման մեջ նշիր ազատ անդամը, անհայտ թվի գործակիցը։

Անհայտ թվի գործակից = -3
Ազատ անդամ = 15


4. Լուծիր մեկ անհայտով առաջին աստիճանի հետևյալ հավասարումները՝

2x=14 x = 8
2x=15 x = 7.5
-2x=0 x = 0
-2x=-18 x = 9


5. Lուծիր հավասարումը
2x+15=x+16 x = 1
12(x-3)=36 x = 6
7x=½ x = 1/14
-13x+50-10x=-25(x-10) x = 100

6. Լուծիր խնդիրը կազմելով գծային հավասարում․
Հայրը 50 տարեկան է, որդին՝ 20: Քանի՞ տարի առաջ հայրը երեք անգամ մեծ էր որդուց։

50-x = 3*(20-x) = 50-x = 60-3x;

x = 5


Լրացուցիչ աշխատանք։

Рубрика: Без рубрики

Այգեպանի աղջիկները

Կլինի չիլինի մի հատ այգեպան կլինի։Մի անգամ այդ այգեպանը հողը փորելիս մի կճուճ ոսկի կգտնի և կասի․

֊Ով որ եկավ իմ բանջարանոցի մոտով անցավ,այս գունդ ոսկին կկիսեմ նրա հետ։

Հանկարծ թագավորն կգա ու կանցնի այդ այգապանու բանջարանոցի մոտով,այգեպանը թագավորին կտենա և կկանչի․

֊Թագավոր ապրած կենա,արի այս ոսկին կիսենք։

Թագավորը այդ ոսկին տեսնելով աչքերն կչռա,այգեպանի մոտի ոսկին կվերցնի ու կփախնի։Այդ բանը, որ այգեպանի աղջիկները կտեսնեն,հորը կասեն․

֊Հայրիկ դու մի վշտացիր,հեսա մենք երեք քրովս կգնանք և ոսկին կբերենք։

Այգեպանի աղջիկները կգնան թագավորի պալատ։

Թագավորը իր այգում նստած կլինի։Թագավորը որ երեք հուրի֊փերի աղջիկ կտեսնի,կուզենա ծանոթանալ,կհարցնի առաջին աղջկան։

֊Օրրիորդ քո անունը ի՞նչ է։

Աղջիկը կասի․

֊Իմ անունը իմ նման է։

Մյուս աղջկան կհարցնի,աղջիկը կասի

֊Իմ անունը ինձնից բեթար է։

Երրորդ աղջիկը կասի։

֊Իմ անունը Ուր Խաղամ է։

Այգեպանի խորամանկ աշջիկները թագավորին լավ խմեցրեցին, քնցրեցին, երեսի կեսը թրաշեցին, կեսը թողեցին, գլխի մազերի կեսը խուզեցին, կեսը թողեցին այդպես փռչոտ, վոսկիները վերցրեցին ու գնացին իրնց տուն:

Արավոտյան թագավորը արթնացավ և տեսավ, որ ոչ աղջիկներ կան, ոչ որսկի: Այդտեղ թագավորը գլուխ ընկավ և վազեց վեզիրի մոտ.
-Իմ Նմանին տեսա՞ր:
Վեզիրը զարմացած ասում է.
-Վայ ես քո նմանին չեմ տեսել:
Թագավորը նորից հարցրեց.
-Ինձնից բեթարին տեսա՞ր:
Վեզիրն նորից զարմացավ ու ասեց.
-Վայ, թագավոր ապրած կենա, որ քո նմանին չեմ տեսել, քեզնից բեթարին ո՞նց տեսնեմ:
Թագավորը նորից հարցրեց.
-Բա Ուր Խաղամն ու՞ր է:
Վեզիր նորից զարմացած ասեց.
-Վայ, թագավոր ապրած կենա, այդ լայն բակերը, այդ լայն դաշտերը տեղ չկա՞, որ դու գնաս խաղաս, որ ինձնից ես հարցնում:

Рубрика: Աշխարհագրություն - 7

Ամփոփում 7-րդ դասարան

  1. Թվարկե՜լ տնտեսության ճյուղային կառուցվածքը։

    Տնտեսության ճյուղային կառուցվածք ասելով՝ նկատի ունենք այն բոլոր ճյուղերի և ենթաճյուղերի ամբողջությունը , որոնք մտնում են տվյալ երկրի (տարածաշրջանի, աշխարհի) տնտեսության մեջ: Ներկայումս ձևավորվել են տասնյակ ճյուղեր և ենթաճյուղեր, որոնք տալիս են հազարավոր արտադրատեսակներ և տրամադրում բազմաթիվ ծառայություններ: Ընդհանուր առմամբ, ընդունված է տնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնացնել երկու ոլորտ՝ նյութական արտադրության ոլորտի ճյուղեր և ոչ նյութական կամ սպասարկման (ծառայությունների) ոլորտի:

  2. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։

    Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության և ընդհանրապես համաշխարհային տնտեսության զարգացման կարևորագույն նախադրյալն ու բազային ճյուղն է: Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է էներգիայի տարբեր աղբյուրների և տեսակների յուրացման ու օգտագործման հետ։
  3. Առանձնացնել էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ավանգարդային եռյակի ճյուղերը և այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները։

    էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ավանգարդային եռյակի ճյուղերն  են ջրային, ջերմային և ատոմային։ է։ Մեր հասարակության տնտեսական զարգացումը կապված է էներգիայի աղբյուրների հետ:

  4. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

    Մետաղաձուլությունը յուրաքանչյուր երկրի տնտեսական և ռազմական
    հզորության հիմքն է, որը մարդու արտադրական գործունեության հնագույն բնագավառներից է։

  5. Ինչպիսի՞ փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

    Նրանք փողկապակցված են, մեքենաշինության հիմքը դա մետաղաձուլությունն է։
  6. Ի՞նչ արտադրանքներ են թողարկում մեքենաշինական արդյունաբերությունը։

    Մեքենաշինական արդյունաբերությունը թողարկում է մեքենաներ, ինքնաթիռներ, համակարգիչներ և այլն։Ամեն մի ճյուղ ունի իր կարևորություն և սա բացառություն չէ։ օրինակներից մեկը՝ Bugatti-ին է, որը թողարկում է երբևիցե ամենաարագ և հարմարավետ մեքենաները աշխարհում (տրանսպորտային միջոց է):
  7. Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։


    Թվարկել քիմիական արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։


    Քիմիական արդյունաբերությունը մեքենաշինության և էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերն են:
    Ճյուղի առավել հայտնի արտադրատեսակներն են` ծծմբական թթուն, հանքային պարարտանյութերը, սինթետիկ կաուչուկը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասաները:
     Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր (պլաստ-
    մասսաներ, պոլիմերներ, քիմիական մանրաթելեր եւ այլն), որոնք բնության մեջ չեն լինում։


  8. Ի՞նչ դեր ունի թեթև արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել թեթև արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։


    Թեթև արդյունաբերությունը համալիր ճյուղ է, որի գլխավոր ենթաճյուղերն են գործվածքի, կարի, տրիկոտաժի, գորգերի արտադրությունները: Այդ ճյուղն ապահովում է
    բնակչությանը հագուստով, կոշկեղենով, ամենօրյա օգտագործման կենցաղային իրերով, իսկ ավտոմեքենաշինությանը և այլ ոլորտներին մատակարարում է կաշի, գործվածք եւ այլ արտադրանք։


  9. Ի՞նչ դեր ունի սննդի արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Թվարկել սննդի արդյունաբերության կողից թողարկվող արտադրատեսակները։

Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով: Այն առկա է աշխարհի բոլոր երկրներում , այսինքն դա նշանակում է որ Սննդի արդյունաբերության տեղաբաշխումը համատարած բնույթ ունի ամբողջ աշխարհում ։ Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի տեսականին և ծավալները , որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով ։ Ինչպես նաև սպառման և պահանջարկի գործով ։

Рубрика: Ֆիզիկա-7

Թեման.Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Թեման.Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:  Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Շփման առկայությունը հաստատելու համար պետք է դիտարկենք և բերենք օրինակ

Օրինակ ՝ Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է

2.Ինչով է պայմանավորված շփումը

Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:

10.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և 

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Նրա արագությունը չի փոփոխվում:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81

Լրացուցիչ առաջադրանք.Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ39-ից մինչև էջ 51Պատրաստել ուսումնական նյութ Է․Ղազարյանի դասագրքի էջ77և էջ79 <<Հետաքրքիր է իմաալ>․բաժնում գտնվող նյութի վերաբերյալ՝՝Լեոնարդո դա Վինչին,որպես ճարտարագետ-գիտնական։

Рубрика: Հայոց պատմություն

Թարգմանություն

Temple of Artemis 

Another wonder was the marble temple of the Greek goddess Artemis in the city of Ephesus in Asia Minor . The temple was built in year a. 550, the construction lasted 120 years. It was designed by the Greek architect Kersiphrones. The author of some of the statues decorating the building is Phidias. The temple of Artemis stood for 100 years. M. year a. In 356, the Ephesian Herostrates, blinded by the mania of ambition, set fire to the temple. 25 years later, it was rebuilt, but was destroyed by earthquakes. Some of the bas-reliefs of the temple are kept in the British Museum.

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։

Рубрика: Հանրահաշիվ - 7, Երկրաչափություն - 7

Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։

Պատասխան ՝ 99

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։

Պատասխան ՝ 6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

Պատասխան ՝ 4 պիցա

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:

Պատասխան ՝ 5

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 

Պատասխան ՝ 6 դույլ

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։

Պատասխան ՝ 70

7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:

Պատասխան ՝ 3

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը

Պատասխան ՝ 130

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։

Պատասխան ՝ 1620 գ

10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։

Պատասխան ՝ 18