Рубрика: Լրացուցիչ աշխատանքներ

Հեքիաթի մասին

Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերը, փերիները, հսկաները, գնոմները, գոբլինները, ջրահարսերը, տրոլները, միաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդները, առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ։ Հեքիաթների մեջ ժողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները։ Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում։

Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն։

Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել։ 

Рубрика: Մայրենի, Պատմվացքներ, Լրացուցիչ աշխատանքներ

Իմ ընկեր Նեսոն

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III

Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Рубрика: Լրացուցիչ աշխատանքներ

Իմ ուրբաթ օրը գրադարանում

Այսոր մենք այցելեցինք գրադարան, բայց նշեմ որ մենք ամեն ուրբաթ մեր դասը անցկացնում ենք կամ գրադարանում կամ ակումբում։ Այսոր մենք գրադարանում անցկացրեցինք մեր դասը։ Առաջին ժամը մենք գիրք կարդացին , իմ կարդացած գիրքը ինձ շատ դուր եկավ։

Հիմա ես ձեզ ցույց կտամ ինչպիսի տեսք ունի մեր գրադարանը։

Սա Վանո Սիրադեղյանի օրեր , նախագծի համար է պատրաստված։

Այստեղ՝ նկարում պատկերված է գրքերի պահեստը։

Սա իմ կարդացած գիրքն է։

Վերջ։

Рубрика: Լրացուցիչ աշխատանքներ

Վանի թագավորության մասին

khertvisi6

Վանի թագավորությունը հիմնադրվել է Ք. ա. 9-րդ դարում: Հիմնադիրն է Սարդուրի I արքան(Ք.ա. 835-825թթ.): Նրան հաջորդեց Իշպուինին, որի օրոք թագավորությունը ընդլայնվեց և կատարվեցին ռազմական, կրոնական, մշակույթային բարեփոխումներ: Նրան հաջորդեց որդին՝ Մենուան(Ք.ա. 810-786թթ.):Իր պետության մեջ ընդգրկեց համարյա ամբողջ լեռնաշխարհը՝ հյուսիսում սահմանը հասավ Արաքս գետ, արևմուտքում Եփրատից այն կողմ: Մասիսի լանջին կառուցեց Մենուախինիլի քաղաքը և Տուշպայի մոտ կառուցեց 72կմ երկարությամբ ջրանցք: Մենուային հաջորդեց որդին՝ Արգիշտի I-ը: Նրա օրոք Ուրարտուն դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Արգիշտի I-ը նվաճեց Արարատյան դաշտը, Սևանա լճի ավազանը և դեպի հարավ մինչև Բաբելոն՝ նպատակ ունենալով շրջափակման մեջ վերցնել Ասորեստանը և կործանել: Ք.ա. 782թ. Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի քաղաք- ամրոցը: Արգիշտիին հաջորդեց որդին՝ Սարդուրի II-ը(Ք.ա. 764-735թթ.): Նա հյուսիսում իր նվաճումներով հասավ Կուր գետ: Հարավում 2-րդ անգամ հասավ մինչև Բաբելոն, սակայն Ասորեստանը սկսեց հզորանալ Թիգլաթպալասար III-ի օրոք, որի հետ Ք.ա. 743թ. ճակատամարտում պարտվեց: Ք.ա. 735թ. Թիգլաթպալասար III-ը արշավեց Ուրարտու, գրավեց Տուշպա մայրաքաղաքը, սակայն միջնաբերդը գրավել չկարողացավ: Սարդուրի II-ին հաջորդեց Ռուսա I-ը: Նա կառուցեց Ռուսախինիլի քաղաքը: Ք. ա. 714թ. Ուրարտու է արշավում Սարգոն II-ը: Նրան հաջորդեց Ռուսա II-ը: Նա ներկայիս Երևանի տարածքում Թեյշեբաինի քաղաք-ամրոցը՝ Կարմիր բլուրի վրա: Նրանից հետո Վանի թագավորությունը թուլացավ քոչվոր կիմմերների և սկյութների արշավանքներից, ինչպես նաև Ասորեստանի դեմ երկարատև պատերազմներից: Ք. ա. 7-րդ դարի վերջին Վանի թագավորությունը դադարեց գոյություն ունենալ:

Рубрика: Լրացուցիչ աշխատանքներ

Բագրատունիներ

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։

Բագրատունիների ծագմանը Խորենացին առաջին անգամ անդրադառնում է հայոց Հրաչյա թագավորի մասին հիշատակելիս, վերջինս Պարույր նահապետի որդին էր և Ասորեստանի Նաբուգոդոնոսոր Բ (Ք.ա. 605–562 թթ.) թագավորի ժամանակակիցը.

Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին։ Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհներից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս։

Рубрика: Լրացուցիչ աշխատանքներ

Տիգրան Մեծի մասին։

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ (հին հունարեն՝ Τιγράνης ὁ Μέγας, մ․թ․ա․ մոտ 140, Արտաշատ, Այրարատ, Արտաշեսյանների թագավորություն — մ․թ․ա․ 55, Տիգրանակերտ, Աղձնիք, Մեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Рубрика: Լրացուցիչ աշխատանքներ

Թարգմանություն

Истина и Ложь․

Истина и Ложь встретились однажды. Ложь поздравила Истину, сказав ей: «Сегодня хороший день». Истина оглянулась вокруг, глядя на небо, и действительно, день был хорош.
Они провели некоторое время вместе, пока не достигли большого колодца с водой. Ложь опустила руку в воду и повернулась к Истине.

«Приятная и теплая вода», сказала она, если вы хотите мы можем искупаться вместе ?»

Правда снова была подозрительной. Она опустила руку в воду, и вода была действительно приятной. Некоторое время они плавали, когда внезапно Ложь вышла из колодца, одела одежду Истины и исчезла.

Истина, сердитая, вышла обнаженной, бежавшей повсюду, ища Ложь, чтобы получить ее одежду. Мир, который видел ее обнаженной, повернул глаза к стыду и гневу. Бедная Истина, стыдясь, повернулась к колодцу и пропала там навсегда.

С тех пор Ложь путешествует по всему миру, одетая как Истина, удовлетворяющая мировые потребности, и мир никоим образом не хочет видеть голую Истину.

Ճշմարտությունը և սուտը

Ճշմարտությունն ու սուտը մեկ անգամ հանդիպեցին: Սուտը շնորհավորեց Ճշմարտությանը` ասելով նրան. «Այսօր լավ օր է»: Ճշմարտությունը նայեց շուրջը՝ երկինք նայելով, և իրոք, օրը լավ էր:
Նրանք որոշ ժամանակ անցկացրին միասին, մինչև հասան մի մեծ ջրհորի։ Սուտը ձեռքը դրեց ջրի մեջ և դարձավ դեպի Ճշմարտությունը:

«Գեղեցիկ և տաք ջուր», - ասաց նա, եթե ուզում եք, մենք կարող ենք միասին լողալ:


Ճշմարտությունը դարձյալ կասկածելի էր. Նա ձեռքը դրեց ջրի մեջ, և ջուրն իսկապես հաճելի էր: Նրանք մի քիչ լողացին, երբ հանկարծ Սուտը դուրս եկավ ջրհորից, հագավ Ճշմարտության շորերն ու անհետացավ։



Ճշմարտությունը, զայրացած, դուրս եկավ մերկ, վազելով ամենուր, փնտրելով Սուտը, որպեսզի վերցնի իր հագուստը: Աշխարհը, որ տեսավ նրան մերկ, աչքերը դարձրեց ամոթի և զայրույթի։ Խեղճ Ճշմարտությունը, ամաչելով, դիմեց դեպի ջրհորը և ընդմիշտ անհետացավ այնտեղ։


Այդ ժամանակվանից Սուտը ճամփորդում է աշխարհով մեկ՝ հագնված Ճշմարտության պես՝ բավարարելով աշխարհի կարիքները, և աշխարհը ոչ մի կերպ չի ցանկանում տեսնել մերկ Ճշմարտությունը:




Рубрика: Լրացուցիչ աշխատանքներ

Թարգմանություն

Легенда о шелке․

О возникновении искусства возделывать шёлк в Китае существует красивая легенда. Согласно ей жена Великого Желтого Императора — Лэй Цзу сидела под тенистой кроной тутовника, наслаждаясь отваром из трав. Неожиданно в ароматный напиток упал кокон шелкопряда. Раздосадованная императрица извлекла кокон из чаши и обнаружила, что он начал разматываться, нить все тянулась и тянулась… В тот миг прекрасная Лэй Цзу догадалась, что из этой нити можно получить чудесное волокно для пряжи… С тех пор императрицу нарекли «Божеством Шёлка». По праздникам в ее честь на алтари храмов возлагали подношения в виде коконов шелкопряда.

История же гласит, что первые коконы тутового шелкопряда и их удивительные свойства были обнаружены китайцами почти пять тысяч лет назад. При раскопках в разных районах Китая коконы тутового шелкопряда были обнаружены в культурных слоях, относящихся к III тысячелетию до н. э. На найденных надписях на черепашьих панцирях и костях содержались иероглифы, обозначающие понятия « шелкопряд», «тутовник», «шёлк» и «шёлковая материя».

Մետաքսի լեգենդը

Գոյություն ունի գեղեցիկ լեգենդ Չինաստանում մետաքսագործության արվեստի առաջացման մասին։ Ըստ նրա՝ Մեծ դեղին կայսրի կինը՝ Լեյ Ցուն, նստած էր թթի ստվերային թագի տակ և վայելում էր խոտաբույսերի թուրմը։ Հանկարծ մետաքսի որդն ընկավ անուշաբույր խմիչքի մեջ։ Նեղացած կայսրուհին թասի միջից հանեց կոկոնը և պարզեց, որ այն սկսել է արձակվել, թելը շարունակել է ձգվել ու ձգվել... Այդ պահին գեղեցկուհի Լեյ Ցուն կռահել է, որ այս թելով կարելի է ստանալ մանվածքի հիանալի մանրաթել։ ... Այդ ժամանակվանից կայսրուհին կոչվել է «Մետաքսի աստվածություն»։ Նրա պատվին տոներին տաճարների զոհասեղաններին մետաքսյա որդերի կոկոնների տեսքով ընծաներ էին դնում։
Պատմությունն ասում է, որ մետաքսի որդերի առաջին կոկոնները և դրանց զարմանալի հատկությունները հայտնաբերվել են չինացիների կողմից գրեթե հինգ հազար տարի առաջ: Չինաստանի տարբեր շրջաններում կատարվող պեղումների ժամանակ մետաքսի որդերի կոկոններ են հայտնաբերվել մ.թ.ա 3-րդ հազարամյակի մշակութային շերտերում։ Ն.Ս. Կրիայի պատյանների և ոսկորների վրա հայտնաբերված արձանագրությունները պարունակում էին «մետաքսի որդ», «թութ», «մետաքս» և «մետաքսե նյութ» հասկացությունները:
Рубрика: Լրացուցիչ աշխատանքներ

Տիեզերքի մասին հետաքրքիր փաստեր

Տիեզերքը գրավում է բոլորիս իր անվերջությամբ, գեղեցկությամբ և առեղծվածայնությամբ: Այժմ աշխարհին տիեզերքի մասին շատ բան է հայտնի, անգամ ավելին, քան օվկիանոսների մասին: Այսօր Գալակտիկուսի տիեզերական բլոգում մեր փոքրիկ տիեզերագնացների համար առանձնացրել ենք անծայրածիր տիեզերքի մասին ամենա՜հետաքրքիր 20 փաստերը:  Լուսինը մոտ 4,5 միլիարդ տարեկան է, և Լուսնի ծավալը Երկիր մոլորակի ծավալից փոքր է 80 անգամ:  Տիեզերքում կա մոտ 200 000 000 000 000 000 000 000 000 000 աստղ: Եթե գումարենք բոլոր մարդկանց՝ տիեզերքում անցկացրած ժամանակը, կստացվի 30 400 օր կամ 83 տարի: Վեներան միակ մոլորակն է, որը արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում:  Մերկուրիի մեկ օրը հավասար է մեր 58 օրվան, սակայն միևնույն ժամանակ Մերկուրիի մեկ տարին մեր 88 օրն է: Գիտե՞ք ինչու, քանի որ Մերկուրին շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջ, բայց բավականին արագ է պտտվում արեգակի շուրջ: 

20 հետաքրքրաշարժ փաստ տիեզերքի մասին