Рубрика: Հայոց լեզու 8

Տեքստային աշխատանք

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։

    Շրջագայել-անորոշ
    նշմարվող-ենթակայական
    ուսումնասիրել-անորոշ
    պատճառող-ենթակայական
    անվանել-անորոշ
    պարգևող-ենթակայական :
  3. Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։
  4. Մուգ գրված գոյականների հոլովները որոշիր։

    Ավանդությունները-ուղղական
    հիացմունք-հայցական
    հուշարձանները-ուղղական
    լեռնաշղթաների-սեռական
    ձորերով-գործիական
    արահետներին-տրական
    արջերն-ուղղական
    գիշերը-ուղղական
    ձիերին-տրական
    թափից-բացառական:
  5. Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։

Որոշել էինք շրջագայել հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները ճարտարապետական կոթողները։

Շրջում էինք ձիերով հաղթահարում լեռնաշղթաների հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով։ Ձիրեին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կղտարներն էին խայտում արջերն էին մրթմրթում գնում իրենց որբերը։ Ահա փոքրիկ լիճը ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր երբ գիշրը վրա էր հասնում ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասարսուր արձագանքներով։

Առաջադրանքները՝ Մարգարիտ Սարգսյանի

Рубрика: Հայոց լեզու 8, Գրականություն - 8

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Այս ամսվա ընդացքում կատարել եմ շատ ու շատ աշխատանքներ ։ Ապրիլի 1-ին կատարել եմ ՝ Գործնական Քերականություն , Ապրիլի 2-ին դասարանում ընթերցել ենք Ղազարոս Աղայանի հեքիաթները , ես ընթերցել եմ ՝ Անտառի մանուկը ։ Հետաքրքիր պատմվածք էր , ինձ շատ դուր եկավ , Ապրիլի 3-ին դասարանում քննարկել ենք ՝ Ուսումնական Գարուն- ը , Ապրիլի 4-ին դասարանում քննարկել ենք Աղայանի հեքիաթները և ընթերցել ենք հոդված ՝ << Երկու խոշոր չարիք >> ։ Ապրիլի 5-ին դասարանում քննարկել ենք ՝ Երկու խոշոր չարիք հոդվածը , Ապրիլի 8-ին կատարել եմ Գործնական Քերականություն , Ուսումնասիրել ենք ՝ Հատկացուցիչ թեման , մի փոքր դժվար էր ինձ համար ։ Ապրիլի 9-ին քննարկել ենք ՝ << Ջոնաթան Լիվինգսթոն Ճայ >> պատմվածքի 2-րդ մասը , ինձ շատ էր դուր եկել Ճայի նպատակասլաց լինելը , ընդհանուր իր կերպարը , ձգտելը հասնելու իր նպատակին , որը շատ կարևոր էր ։ Կատարել եմ այս ամսվա ֆլեշմոբը , Ապրիլի 16-ին կատարել եմ ՝ Գործնական քերականություն , Ապրիլի 17-ին դասարանում ընթերցել ենք Համո Սահյանի մասին , Ապրիլի 18-ին դասարանում ընթերցել ենք բանաստեղծություններ , Ապրիլի 19-ին դիտել ենք տեսանյութեր որտեղ Համո Սահյանը ընթերցում էր իր իսկ բանաստեղծությունները , Ապրիլի 22-ին կատարել եմ Գործնական Քերականություն , Ապրիլի 3-ին ընթերցել ենք << Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը >> պատմվածքի 3-րդ մասը և Ապրիլի 29-ին կատարել եմ Տեքստային աշխատանք ։

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական Քերականություն

Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

  • Աննան` իմ դասընկերուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
  • Աննան` որպես դուստր (մասնական), շատ հոգատար է:
  • Դպրոցում` երաժշտության սրահում (մասնավորող պարագայական), Աննան հիանալի ելույթ ունեցավ:

Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:

Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:

  • Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
    • Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
  • Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
    • Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
  • Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը կամ հանգույցը:
    • Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
  • Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
    • Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես:

1.Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ` Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:


Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:

Սևանից` Հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում միայն Հրազդանը։

Տղան մոտեցավ արքայադստերը չարաճճի գեղեցկուհի :

Տղան մոտեցավ արքայադստերը` չարաճճի գեղեցկուհուն։


Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:

Զորքը պաշարում է Նինվեն` երկրի մայրաքաղաքը, ու սպասում նոր հրամանի։


Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից:

Կինը հարևաններին բողոքում է Նազարից` իր ոչ ու փուչ մարդուց։

Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:

Սաքոն` Նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում։

 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:

Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի` իր հայրենիքի թշվառ վիճակից։

Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Ծերունին հաճախ էր Կարոյով` իր թոռնիկով հպարտանում։

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ընկերս , երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` տիկին Անիից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` շան երևալուն:
Մայրը որդուց` Դավիթից , արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:
Հրազդանը` գետը , Երևանով է անցնում:

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Անահիտը ՝ որպես դիզայներ , որոշեց ձևափոխել երեխաների զգեստները ։

Արմանը ՝ որպես սպորտով զբաղվող մարդ , որոշեց մասնակցել վազքի մրցույթին ։

Քանզի տատիկս ողջ է , ուրեմն ամեն ինչ պետք է անեմ , որ նա հպարտանա ինձնով ։

Չնայած , որ շատ բարի էր ՝ բայց երբեմն գնահատում էի իրեն ։

Էլիասը` որպես ճամփորդ , ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`շատ փոքր , մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`որպես ձայն , չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` միակ խորհրդանիշը :
Պահակը`որպես բարի մարդ , որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`որպես անտեղյակ :
Հարցերին պատասխանող պարոնը`որպես դերասան անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նա իմ քույրն էր , այնուամենայնիվ սխալ էր :
Թեպետ լուռ է , սակայն տեղյակ է բոլորից :
Չնայած որ շատ խելոք էր , բայց երբեմն չարաճճի էր դառնում:
Թեև ես ասեցի ճիշտը , բայց և այնպես ոչ ոք չլսեց ինձ :

6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե ուշանանք, ապա բաց կթողնենք երազանքիս հասնելու միակ ճանապարհը :
Քանի որ նա շատ խելացի էր , հետևաբար օգնեց ինձ աշխատանքի հարցում :
Որովհետև այլ ելք չկա , ուստի մենք այսպես կանենք:
Քանզի հայրս ողջ է , ուրեմն ամեն ինչ պետք է անենք որ նա հպարտանա մեզնով :

7. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողի ինքնամաքրելու  հատկություն  ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց  շատ ծանրաբեռնել  օրգանական  և անօրգանական թափոններ , բնակավայր  հավաքված կենցաղային աղբով, որովհետև հոդի հնարավորությունը  նույնպես անսահման  չեն: Իսկ թափոններն  աղտոտված հողը սպառնում է հիվանդության  առաջացման պատճառ դառնալ: Գետտեխնիկական  առաջընթացման  հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի ,  պահպանության  արդյունք  ունեցող միջոցներ ստեղծելու մասին:

3.Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը` հայրիկիս գրած ո՞ր, բերել էին գիշերը:
Ծաղիկը` անուշ բույրով ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` համեղ ինչպիսի՞:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` անդադար ինձ նայող ինչպիսի՞:
Մի ժպիտ` պայծառ և քնքուշ ինչպիսի՞, թառել էր դեմքին:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր որոշիչները և հատկացուցիչները։

Վիլյամ Սարոյան «Գյուղացին»

5.Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ. Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական Քերականություն

Հատկացուցչը գոյական անդամի լրացումներից է։

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Հատկացուցիչ ունեցող անդամը կոչվում է հատկացյալ։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:

    • Նրա աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
    • Միշտ հիշում է պապիկի խոսքը:
    • Օվկիանոսի ջուրը բարձրացել էր ձնհալից:
    • ծաղիկի արմատները շատ խորն էին թափանցել:
    • Անգլիաի փողոցները լայն էին և ուղիղ:

  2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:
    • Ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:
    • Սիրով կարդում էր Չարենցյան  բանաստեղծությունները:
    • Երեկվա Երեկոն շատ խաղաղ էր:
    • Հայրիկիս Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
    • Հրամանատարի Հրամանները շատ արագ էին կատարվում:
  3. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:
    • Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
    • Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
    • Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
    • Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքը ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
    • Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:
  4. Ղազարոս Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածից դո՛ւրս գրել 4-5 նախադասություն, որտեղ հատկացուցիչ-հատկացյալներ կան և ընդգծել դրանք։

    Վերջին ժամանակներս լույս տեսած եվրոպական մի քանի խոշոր գիտական աշխատությունների մեջ ընդհանուր ուշադրություն է գրավել ֆրանսիական երկու գիտնականների՝ Բինեի և Անրիի գիրքը՝ ժամանակակից սերնդի մտավոր հոգնածության հարցի մասին։

    Բայց ինչի՞ց առաջ եկավ մեր դարի անօրինակ ներվոտությունը և մտավոր հոգնածությունը, ի՞նչն այսքան նպաստեց նրանց հսկայական զարգացմանը։

    Ծնողների միակ ձգտումն է կրթություն տալ իրանց զավակներին՝ դրդված զանազան պատճառներից։

    Եվ որովհետև դպրոցն ինքն է հանդիսանում աղբյուր այդ բոլոր չարիքների, նա ինքն էլ պետք է լինի նրանց բժշկողը։

    Նոր մանկավարժությունը, որ կոչված է թարմացնելու մարդկային միտքը, պետք է հիմնվի դիտողության և փորձի վրա, այսինքն այն սյուների վրա, որոնց վրա հիմնված է ամբողջ ժամանակակից գիտությունը։
Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվել էին , որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել ենք , թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է  թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր Հանրապետության թռչնաշխարհարի տարատեսակությունը պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական, Միջերկրական ծովի և Կովկասյան թռչուններ: Դրանցից համընդհանուր ճանաչում ունեն մարդու հարևանությամբ ապրողները և նրանք, որոնց կենսակերպը առնչվում է մարդու տնտեսական գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք-բարդ

Գոյություն-պարզ ածանցավոր

Գետին-պարզ

Ողբերգություն-բարդ ածանցավոր

Գազան-պարզ

նախաճաշ-բարդ

ցնցում-պարզ ածանցավոր

Արտասահման-պարզ ածանցավոր

ճամփա-պարզ

ուժ-պարզ

զոհ-պարզ

նավ-պարզ

նավահանգիստ-բարդ

նավակ-պարզ ածանցավոր

հայրենիք-պարզ ածանցավոր

վերադարձ-բարդ

մայրաքաղաք-բարդ

օտարամոլություն-բարդ ածանցավոր

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայուհի , դպրոց , այգաստան , հնություն , բուրաստան , ծառաստան , բժշկություն , Պարսկաստան ։

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները(ենթակա) տասնմեկերորդ դարում(որոշիչ) մի հետաքրքիր(որոշիչ) ուտելիք էին պատրաստում(ստորոգյալ). թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին(ստորոգյալ), դատարկ (որոշիչ) կճեպի մեջ համեմված (որոշիչ)ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին (որոշիչ) հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն (որոշիչ)աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին (որոշիչ)չինացիներին է պատկանում: Նրանք (ենթակա)հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն (որոշիչ)անուշեղեն, գործածել են (ստորոգյալ) ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել (ստորոգյալ), դա (ենթակա) շատ համով է (ստորոգյալ):

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական Քերականություն

Որոշիչ

Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Առաջադրանքներ

Կարդա՛ Թումանյանի «Ձևն ու հոգին» հոդվածը՝ ընդգծելով որոշիչները։

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևըէ՝ անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» № 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք, հայոց թատրոնը մեռնում է․․․ Այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ Նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» № 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությունները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչև այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհքին տվել է հանճարներ»։ («Սուրհանդակ», № 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիկական ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիկական ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ

Рубрика: Հայոց լեզու 8, Գրականություն - 8

Հաշվետվություն

Այս ամսվա աշխատանքներս

Փետրվարի 1 — Տերյանական նյութերի փնտրտուք

Փետրվարի 5- Գործնական Քերականություն

Փետրվարի 7 — Բառարանային ֆլեշմոբ նվիրված ՝ Սեբաստացու օրվան

Փետրվարի 12 — Գործնական Քերականություն , Ընթերցում ՝ Որպես Լայերտի որդին , որպես

Փետրվարի 14 — Տեքստային աշխատանք , Ֆլեշմոբը կատարել եմ

Փետրվարի 19 — Թումանյանական ընթերցումներ , Փարվանա Ստեղծագործություն , Նվարդի հուշերը ՝ Թումանյանի մասին ,

Փետրվարի 20 — Գործնական Քերականություն

Փետրվարի 21 — Տրված բանաստեղծություններից առանձնացնել անհասկանալի բառերը , և վերլուծություն

Փետրվարի 23 — Գործնական Քերականություն

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական Քերականություն

Պարզ նախադասություն ամփոփ միտք արտահայտող, մեկ ստորոգումով դրսևորվող նախադասություն։ Կառուցվածքային հիմնական տարրերն (բաղադրիչները) են գլխավոր ու երկրորդական (որոշ կառույցներում՝ գերադաս ու ստորադաս) անդամները։ Գլխավոր անդամներն են ենթական ու ստորոգյալը, երկրորդական են լրացման դերով հանդես եկող անդամները՝ որոշիչը, հատկացուցիչը, բացահայտիչը, խնդիրներն ու պարագաները։

Պարզ համառոտ են կոչվում այն նախադասությունները, որոնք կազմված են՝

ա) Միայն ենթակայից և ստորոգյալից (Սոխակը երգում է: Լսում են վարդերը):

բ) Միայն ստորոգյալից (Գնում եմ: Սասեցե՜ք: Ցրտեց: Կայծակին է տալիս: Եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ Արամը…):

գ) Ստորոգյալի դեր կատարող բառերից (դերբայից)՝ Չծխե՜լ: Կանգնել… Ցրվե՜լ. տղանե՜ր:

գ) Տրամաբանորե՛ն ենթակայի դեր կատարող (ստորոգում ունեցող) բառերից (Ահա Զվարթնոցը: «Ռադիո: Մոսկվա: Կրեմլ: Ի՞նչ…Ճառե՞ր… Հեռագի՞ր… Սո՞ւգ գուցե» (Ե. Չարենց)։

ե) Եղանակավորող բառերից, ձայնարկություններից և կոչականներից.

— Սիրո՞ւմ ես քո հայրենիքը։

— Այո՛, իհարկե:

— Իսկ մո՞րդ։

— Անշուշտ:

— Արմենը հիվանդացել է։

— Վա՜յ, ափսո՜ս

— Սամվե՛լ:

— Ի՞նչ է, դավաճան» (Րաֆֆի)։

— «Ավա՜գ, Ավա՜գ, հե՜յ, Ավա՜գ»:

— Հե՜յ»: (Հ. Թումանյան)

1․Պարզ ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ պարզ համառոտ։

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում:

Ամենամեծը գրավում է:

Փարոսը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր:

Փարոսը մեկն է:

Սարի լանջից ջուրը գոչգոչալով իջնում Էր:

Ջուրը իջնում է:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

Քմիկոսները ստացել են:

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, փիղը կնճիթ չուներ։

Փիղը չուներ:

2.Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
 Ու բոլորն էլ.
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:

Թագավորը ցանկանում էր, որ իր անունը մարդկանց հիշողության մեջ մնար:Եվ այդ պատճառով նա բանտ նստեց, որպեսզի ազատի մեղք չգործած բանտարկյալներին:


Բանտարկյալները թագավորին ինչպե՛ս ընդունեցին:

Բոլորը բանտարկյալենրը բողոք բարձրացրին և իրենք, պահանջում էին բաց թողնել իրենց:


Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:

Թագավորը մռայլվեց, քանի որ լսելով բանտի վերակացուին հասկացավ, որ բոլորը իրեն խափում են և սուտ երդումներ են տալիս:


Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:

Երիտասարդ բանտարկյալը լիովին ընդունում էր իր մեղքը և չէր էլ ցանկանում ազատվել, մտածելով, որ արժանի չէ դրան:5. Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:Թագավորը որոշեց արձակել երիտասարդ բանտարկյալին, քանի որ նա անկեղծ գտնվեց և լիովին ընդունում էր իր մեղքը:


Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:

 3.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:

Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից   Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:

Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.
— Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական Քերականություն

1․ Նախադասության բառերը փոխարինի՛ր հարցում արտահայտող համապատասխան բառերով:

Օրիանկ՝ Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:

Գնացքն անցավ — ի՞նչը ի՞նչ արեց

Եկեղեցու զանգերը ղողանջում են — Ինչի՞ ի՞նչերը ի՞նչ էին անում

Մարդը դաշտում բահով փորում էր — ո՞վ ո՞րտեղ ինչո՞վ ի՞նչ է անում

Մարդու ոտքը քարին կպավ — ու՞մ ի՞նչը ինչի՞ն ի՞նչ արեց

Լուսացավ — ի՞նչ արեց

Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր — ի՞նչը ո՞րտեղ ի՞նչպես ի՞նչ էր անում:

Աղջիկները ձորն իջան ջրի: Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով:

2․Նախադասությունից հանի՛ր ընդգծված բառը (ենթական): Ո՞ր բառերն ու բառակապակցությունները նրա հետ դուրս եկան:

Քամու ուժը երբեմն ապշեցնում է: Թունավոր շունչը կործանում է կենդանի ամեն բան: Կատաղի պտուտահողմը ճանապարհին ամեն ինչ կործանում է: Մրրիկի սյունը կարծես երկնային վիշապ լինի: Կործանարար մրրիկը մի անգամ ամբողջովին ավերել էր տունը՝ բացի ապակե սպասքների պահարանից (մի գավաթ անգամ չէր ջարդվել):

3․ . Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Օրինակ՝ Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց:

Լայնեզր գլխարկով կինը հարցրեց-լայնեզր գլխարկով ծեր կինը հարցրեց:

Շունը մտավ-սև շունը մտավ:

Սիրտը քար է-կարմիր սիրտը քար է:

Հայրն ընկեր է-բարեսիրտ հայրն ընկեր է:

Երկիրը պտտվում է-այս երկիրը պտտվում է:

4․ Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթ-ութ բառանի:

Երկիրը պտտվում է: Հասկանում ենք: Ընկերները հեռանում են: Մոռացել ես: Գտա։