Рубрика: Պատմություն 8

Ամփոփում

1․Առաջին աշխհարամարտի պատճառները , ավարտը և հետևանքները ։

Պատճառները ՝ հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում:

Ավարտը և հետևանքները — պատերազմը վերջացել է 1918 թվականի նոյեմբերի 11-ին:
Պաշտոնապես զինադադարից հետո պատերազմը շարունակվեց ևս յոթ ամիս մինչև Վերսալի պայմանագրի ստորագրումը Գերմանիայի կողմից 1919 թվականի հունիսի 28-ին։ Միացյալ նահանգների Սենատը չվավերացրեց պայմանագիրը, չնայած այն վայելում էր ժողովրդի հավանություն, և պաշտոնապես չդադարեցրեց իր մասնակցությունը պատերազմին մինչև1921 թվականի հուլիսի 2-ին նախագահ Ուորեն Հարդինգի կողմից Կնոքս-Պորտեր բանաձևի ստորագրումը։ Միացյալ Թագավորությունը և Բրիտանական կայսրությունը պատերազմական վիճակը ավարտված համարեցին պառլամենտի կողմից 1918 թվականի պատերազմի ավարտի մասին օրենքի ընդունումից հետո միայն։ Որի համաձայն Բրիտանական կայսրությունը պատերազմն ավարտված է հայտարարել հետևյալ երկրների հետ հետևյալ կերպ․

2․ Օտտո Բիսմարկի դերը Գերմանիաի միավորման և զարգացման գործում ։

Բիսմարկը միավորեց գերմանական պետությունները, ստեղծելով միսնական գերմանական պետություն դառնալով երկրի առաջին կանցլերը:

Բիսմարկ 19-րդ դարի երկրորդ կեսին գերմանական բազմաթիվ նահանգների համար կտրուկ առաջացավ միավորման անհրաժեշտության հարցը: Գերմանական ազգի Սուրբ Հռոմեական կայսրության փոխարեն, որը կազմալուծվեց 1806 թվականին, 1815 թվականին ստեղծվեց գերմանական միությունը, որն ընդգրկում էր 39 անկախ պետություններ: Ավստրիան դրանում գլխավոր դեր է խաղացել: Այնուամենայնիվ, սա հարիր չէր Պրուսիային: Վիեննայի և Բեռլինի միջև հակամարտությունը սկսեց թեժանալ:

1862 թվականին Բիսմարկը (Օտտո Էդուարդ Լեոպոլդ ֆոն Բիսմարկ-Շյոնհաուզեն) դառնում է Պրուսիայի վարչապետ: Պատերազմների օգնությամբ է, որ Բիսմարկը ակնկալում է որոշել Գերմանիայի ճակատագիրը: «Theամանակի մեծ հարցերը կորոշվեն ոչ թե մեծամասնության ելույթներով և բանաձևերով, այլ երկաթով և արյունով», — հավատաց նա:

Ավստրիայի և Պրուսիայի մրցակցությունը հանգեցրեց բացահայտ պատերազմի 1866 թվականին: Պրուսական բանակը արագորեն ջախջախեց ավստրիացուն: Գերմանիայի Համադաշնությունը հայտարարվում է լուծարված: Փոխարենը, 1867 թ.-ին, Բիսմարկի նախաձեռնությամբ, ստեղծվեց նոր ասոցիացիա ՝ Հյուսիսային Գերմանիայի Համադաշնություն, որը, բացի Պրուսիայից, ներառում էր Հյուսիսային Գերմանիայի փոքր նահանգները: Այս դաշինքը հիմք դարձավ Պրուսիայի ղեկավարած կայսրության ստեղծման համար:

3․ Տալ բառերի բացատրությունը

աբսոլուտիզմ — միահեծան իշխանություն

իմպերիալիզմ — կայսրություն

արդյունաբերական հեղաշրջում — մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի

4․մարդու և քաղաքացու իրավուների հռչակագիր

5․ Լուսավորական շարժում

Հասարակության արմատական փոփոխությունները հեշտ չէին ընթանում, բոլոր նորամուծությունները թշնամաբար էին ընթունվում բերնախավի և հոգեվորական կողմից:

18-րդ դարում սկսվեց լուսավորական շարժումը, որի նպատակն էր ազատության, իրավահավասարության և օրենքի գերակայության պահանջի ներկայացումը, կրթության և նոր գիտելիքների տարածումը:

6․ Վիեննաի վեհաժողով

Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ ։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։

Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։

Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։

Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված գահատոհմերի (դինաստիաների) վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։

Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը): Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։

Рубрика: Հայոց լեզու 8, Գրականություն - 8

Հաշվետվություն

Այս ամսվա աշխատանքներս

Փետրվարի 1 — Տերյանական նյութերի փնտրտուք

Փետրվարի 5- Գործնական Քերականություն

Փետրվարի 7 — Բառարանային ֆլեշմոբ նվիրված ՝ Սեբաստացու օրվան

Փետրվարի 12 — Գործնական Քերականություն , Ընթերցում ՝ Որպես Լայերտի որդին , որպես

Փետրվարի 14 — Տեքստային աշխատանք , Ֆլեշմոբը կատարել եմ

Փետրվարի 19 — Թումանյանական ընթերցումներ , Փարվանա Ստեղծագործություն , Նվարդի հուշերը ՝ Թումանյանի մասին ,

Փետրվարի 20 — Գործնական Քերականություն

Փետրվարի 21 — Տրված բանաստեղծություններից առանձնացնել անհասկանալի բառերը , և վերլուծություն

Փետրվարի 23 — Գործնական Քերականություն

Рубрика: Հանրահաշիվ ՝ 8

Պարապմունք 40

Թեմա՝ Մեկ անհայտով գծային անհավասարումներ։

Անհավասարումները, որոնց ձախ և աջ մասերը x փոփոխականի նկատմամբ առաջին աստիճանի բազմանդամներ կամ թվեր են, անվանում են x մեկ անհայտով գծային անհավասարումներ: 

Հետևյալ անհավասարումները գծային անհավասարումների օրինակներ են:

ա)3x+5<x−2,  բ)5x−4≥−3x−8,  գ)−4x<−2x+6

Լուծենք դրանք:

ա 3x+5<x−2 3x−x<−2−5 2x<−7 x<−3.5 Պատ․՝ x∈(−∞;−3.5]

բ 5x−4≥−3x−8 5x+3x≥−8+4 8x≥−4 x≥−0.5 Պատ․՝ x∈[−0.5;+∞)

գ −4x<−2x+6 −4x+2x<6 −2x<6 x>−3 Պատ․ ՝x∈(−3;+∞)

Գծային անհավասարումներ լուծելիս օգտվում են հետևյալ կանոններից:

1) Անհավասարման անդամները կարելի է տեղափոխել նրա մի մասից մյուսը՝ փոխելով տեղափոխվող անդամի նշանը հակադիրով:

2) Անհավասարման մեջ կարելի է կատարել նման անդամների միացում:

3) Անհավասարումը դրական թվով բազմապատկելիս նրա նշանը չի փոխվում:

4) Անհավասարումը բացասական թվով բազմապատկելիս նրա նշանը փոխվում է հակադիրով:

Առաջադրանքներ։

1․ Լուծել անհավասարումները։

1.
ա) x=(-∞;1)
բ) x=(-1;+∞)
գ) x=(-∞,-1)
դ) x=(-∞;-13/2)

2.
ա) x=(-∞;3)
բ) x=(8/3;+∞)
գ) x=(-∞; -1/2)
դ) x=(-∞;3)

3.
ա) x=(-∞;5)
բ) 0
գ) x=R
դ) 0

4.
ա) 0
բ) 0
գ) 0
դ) x=5

5.
ա) x=(-∞;24)
բ) x=(-∞;6)

2․ Լուծել անհավասարումները։

ա) x=(1;+∞)
բ) x=(-∞;5)
գ) x=(-∞;2)
դ) x=(5;+∞)

3․Լուծել անհավասարումները

ա) x=(-∞;3)
բ) x=(-5/2;+∞)
գ) x=(-∞;1/2)
դ) o

Рубрика: Գրականություն - 8

Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը. առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր, նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը՝ նշանավոր հերոս է խաղում, երրորդը՝ հրապարակախոսություն է սարքել, չորրորդը՝ բարեգործ է ձևանում, հինգերորդը՝ գրող է կեղծում, վեցերորդը՝ հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը՝ գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,

Рубрика: Ֆիզիկա ՝ 8

Դաս ․ 17

Դիտել տեսանյութերը.

http://esource.armedu.am/app/?subject=6&grade=10#49,24467

Մարմնի (կերոսինի)  ներքին էներգիայի փոփոխումը մեխանիկական աշխատանք կատարելով՝

§40. Ջերմաքանակ.

§41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

1. Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան։

2. Ինչ է ջերմանաքանակը: 

Այն էներգիան, որի մարմինը ստանում է կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

3. Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Ջերմաքանակ արտահայտվում է` 1Ջ(Ջոուլ), 1ԿՋ(Կիլաջոուլ), 1ՄՋ(Մեգաջոուլ)

4. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ջուր ստանալու համար, իսկ ավելի կոնկրետ 100°։

5. 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ տարողությամբ անոթը ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

6. Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

?

7. Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր;

Լավ ջերմահաղորդիչներ են համարվում` Երկաթ, պղինձ, արծաթ:

Վատ ջերմահաղորդիչներ են համարվում`

Հեղուկները, գազերը, և օդը:

8. Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ;

Քանի որ գազերը վատ ջերմահաղորդիչներ են, իսկ օդի մեջ կան գազեր, օդը համարվում է վատ ջերմահաղորդիչ;

9. Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

Այո հնարավոր է, քանի որ տերմոսը աշխատում է նույն սկզբունքով:

Рубрика: Հանրահաշիվ ՝ 8

Պարապմունք 39

Թեմա՝ Առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարումներ։

kx−b>0 կամ kx−b<0 տեսքի անհավասարումները, որտեղ k -ն և b -ն տրված թվեր են, ընդ որում k≠0, անվանում են առաջին աստիճանի մեկ x անհայտով անհավասարումներ:Օրինակ՝ 2 +>0,3-<0

k-ն անհավասարման անհայտի գործակից, իսկ b-ն ազատ անդամ։

Անհավասարման լուծումը այն թիվն է, որը x-ի փոխարեն տեղադրելով ստացվում է ճիշտ թվային անհավասարություն։

Լուծել անհավասարումը նշանակում է, գտնել նրա բոլոր լուծումները, կամ ապացուցել, որ դրանք չկան։

Օրինակ 1․ a−5<0, a<5 Պատասխան՝a∈(-∞;5)

Օրինակ 2․ −2y−100<0 Երկու մասը բաժանելով -2-ի, կստանանք՝
y>−50 (անհավասարության նշանը փոխվում է)
Պատասխան՝y∈(−50;+∞)

Հուշում՝ երբ թիվը կամ փոփոխականը անհավասարման մի մասից տեղափոխվում է մյուս մասը, ապա նրա նշանը փոխվում է:

Մեկ անհայտով առաջին աստիճանի անհավասարումների լուծման ալգորիթմը հետևյալն է՝ ա այդ անհավասարման ազատ անդամը տեղափոխում ենք անհավասարման աջ մասը, փոխելով նշանը հակադիրով, բ ստացված անհավասարման երկու մասը բաժանել անհայտի գործակցի վրա, ընդ որում, եթե >0, ապա անհավասարման նշանը չի փոխվում, իսկ եթե<0, ապա անհավասարման նշանը փոխվում է հակադիրով։ Ստացված անհավասարումը հենց պատասխանն է։

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ի՞նչն են անվանում առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարում։ Գրել մի քանի օրինակ։

kx−b>0 կամ kx−b<0 տեսքի անհավասարումները, որտեղ k -ն և b -ն տրված թվեր են, ընդ որում  k≠0, անվանում են առաջին աստիճանի մեկ x անհայտով անհավասարումներ:
a−5>0

−2y−100<0

2․ Ի՞նչն են անվանում առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարման լուծում։

Անհավասարման լուծումը այն թիվն է, որը x-ի փոխարեն տեղադրելով ստացվում է ճիշտ թվային անհավասարություն։

3․ Ի՞նչ է նշանակում լուծել առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարումը։

Լուծել անհավասարումը նշանակում է, գտնել նրա բոլոր լուծումները, կամ ապացուցել, որ դրանք չկան։

4․ Արդյո՞ք 4 թիվը հանդիսանում է նշված անհավասարման լուծում՝ ա) x>0-այո բ) x<-2-ոչ գ) -4<x<4-ոչ դ) x<4,2-այո ե) 3,8 <x<4,1-այո

5․ Լուծել անհավասարումները․

ա) x>1

բ) x<-5

գ) x<0,5

դ) x<12

ե) x>-2

զ) x<-9

ա) x>3

բ) x<4

գ) x>0

դ) x<12

ե) x>-2

զ) x<-9

ա) x>2,2

բ) x<7,5

գ) x<9,1

դ) x>1,4

ե) x>-2,8

զ) x<-5

6․ Լուծել անհավասարումները և լուծումը պատկերել թվային ուղղի վրա․

ա) x>2

բ) x<-2

գ) x<-20

դ) x<-3

ե) x>1

զ) x>2

7․ Լուծել անհավասարումները և լուծումը պատկերել թվային ուղղի վրա․

8․ Լուծել անհավասարումները․

ա) x<6

բ) x<4/3

գ) x<3

դ) x>0

ե) x>1/3

զ) x>-2/11

9․ Լուծել անհավասարումները․

ա) x<5/4

բ) x<-2

գ) x>-2/3

դ) x>15/11

ե) x>-5/3

զ) x>22/23

10․ Լուծել անհավասարումները․

ա) x>2

բ) x<3/5

գ) x>-4

դ) x>6

ե) x>7/3

զ) x>12

11․ Լուծել անհավասարումները․

ա) x>2

բ) x<1/3

գ) x<-2

դ) x<-4/7

ե) x>-3/4

զ) x>3/4

Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական Քերականություն

Պարզ նախադասություն ամփոփ միտք արտահայտող, մեկ ստորոգումով դրսևորվող նախադասություն։ Կառուցվածքային հիմնական տարրերն (բաղադրիչները) են գլխավոր ու երկրորդական (որոշ կառույցներում՝ գերադաս ու ստորադաս) անդամները։ Գլխավոր անդամներն են ենթական ու ստորոգյալը, երկրորդական են լրացման դերով հանդես եկող անդամները՝ որոշիչը, հատկացուցիչը, բացահայտիչը, խնդիրներն ու պարագաները։

Պարզ համառոտ են կոչվում այն նախադասությունները, որոնք կազմված են՝

ա) Միայն ենթակայից և ստորոգյալից (Սոխակը երգում է: Լսում են վարդերը):

բ) Միայն ստորոգյալից (Գնում եմ: Սասեցե՜ք: Ցրտեց: Կայծակին է տալիս: Եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ Արամը…):

գ) Ստորոգյալի դեր կատարող բառերից (դերբայից)՝ Չծխե՜լ: Կանգնել… Ցրվե՜լ. տղանե՜ր:

գ) Տրամաբանորե՛ն ենթակայի դեր կատարող (ստորոգում ունեցող) բառերից (Ահա Զվարթնոցը: «Ռադիո: Մոսկվա: Կրեմլ: Ի՞նչ…Ճառե՞ր… Հեռագի՞ր… Սո՞ւգ գուցե» (Ե. Չարենց)։

ե) Եղանակավորող բառերից, ձայնարկություններից և կոչականներից.

— Սիրո՞ւմ ես քո հայրենիքը։

— Այո՛, իհարկե:

— Իսկ մո՞րդ։

— Անշուշտ:

— Արմենը հիվանդացել է։

— Վա՜յ, ափսո՜ս

— Սամվե՛լ:

— Ի՞նչ է, դավաճան» (Րաֆֆի)։

— «Ավա՜գ, Ավա՜գ, հե՜յ, Ավա՜գ»:

— Հե՜յ»: (Հ. Թումանյան)

1․Պարզ ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ պարզ համառոտ։

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում:

Ամենամեծը գրավում է:

Փարոսը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր:

Փարոսը մեկն է:

Սարի լանջից ջուրը գոչգոչալով իջնում Էր:

Ջուրը իջնում է:

Ֆրանսիացի քիմիկոսները շաքարի մի քանի փոխարինիչ են ստացել` բուսաշաքարից երկու հարյուր հազար անգամ քաղցր:

Քմիկոսները ստացել են:

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, փիղը կնճիթ չուներ։

Փիղը չուներ:

2.Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
 Ու բոլորն էլ.
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:

Թագավորը ցանկանում էր, որ իր անունը մարդկանց հիշողության մեջ մնար:Եվ այդ պատճառով նա բանտ նստեց, որպեսզի ազատի մեղք չգործած բանտարկյալներին:


Բանտարկյալները թագավորին ինչպե՛ս ընդունեցին:

Բոլորը բանտարկյալենրը բողոք բարձրացրին և իրենք, պահանջում էին բաց թողնել իրենց:


Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:

Թագավորը մռայլվեց, քանի որ լսելով բանտի վերակացուին հասկացավ, որ բոլորը իրեն խափում են և սուտ երդումներ են տալիս:


Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:

Երիտասարդ բանտարկյալը լիովին ընդունում էր իր մեղքը և չէր էլ ցանկանում ազատվել, մտածելով, որ արժանի չէ դրան:5. Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:Թագավորը որոշեց արձակել երիտասարդ բանտարկյալին, քանի որ նա անկեղծ գտնվեց և լիովին ընդունում էր իր մեղքը:


Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:

 3.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:

Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից   Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:

Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.
— Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:

Рубрика: Ֆիզիկա ՝ 8

Դաս 16

Թեմա՝    Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V)

§38.  Ներքին էներգիա.

§39.  Ներքին էներգիայի փոփոխման եղանակները.

Առաջադրվող հարցեր՝

1. Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Ջերմային էներգիա, էլեկտրական էներգիա, միջուկային էներգիա, քիմիական էներգիա, ճառագայթային էներգիա.

2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 

Բազմաթիվ փորձերի արդյունքներով հաստատվել է, որ էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում, այլ` մի տեսակից փոխակերպվում է մեկ այլ տեսակի:

Այս պնդումն անվանում են էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք:

3.Ինչպե՞ս է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

Գնդի սկզբնական պոտենցիալ էներգիան գրեթե ամբողջությամբ  փոխակերպվում է կինետիկիԹիթեղին հարվածելուց հետո գունդը վեր չի բարձրանումՆշանակում է ՝ գունդը կորցրել է ձեռք բերած կինետիկ էներգիանհետևաբար՝ նաև լրիվ մեխանիկական էներգիան:

Էներգիայի պահպանման օրենքը չի խախտվումքանի որ թիթեղը և գունդը հարվածից հետո դեֆորմացել ենՆուրբ չափումներով կարելի է նաև համոզվելոր փոքրինչ բարձրացել է ինչպես գնդիայնպես էլ թիթեղի ջերմաստիճանը:

4.Ինչո՞ւ է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:

Թիթեղի և գնդի տաքացումը ցույց է տալիս, որ մեծացել է դրանց մոլեկուլների ջերմային միջին կինետիկ էներգիան: Այլ կերպ ասած՝ մեխանիկական էներգիան մասամբ փոխակերպվել է մոլեկուլների շարժման էներգիայի: Բայց մոլեկուլները ոչ միայն շարժվում են, այլև փոխազդում:

5.Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:

Օդահան պոմպի զանգի տակ դնենք մխոցով գլան: Գլանում՝ մխոցի տակ, կա օդ, իսկ մխոցին դրված է ծանրոց: Զանգից օդը հանելիս գլանի օդն սկսում է ընդարձակվել և բարձրացնում է մխոցը՝ ծանրոցի հետ՝ կատարելով մեխանիկական աշխատանք: Նշանակում է՝ գլանի օդն օժտված է ներքին էներգիայով:

7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

Երբ շարժվող մարմնի վրա ազդում են շփման կամ դիմադրության ուժերը, ապա դրանք հաղթահարելիս վատնված մեխանիկական էներգիան փոխակերպվում է մարմնի և շրջապատի  ներքին էներգիայի: Օրինակ ՝ երկնաքարերը, հսկայական արագությամբ /վայրկյանում մի քանի տասնյակ միլոմետր/ թափանցելով Երկրի մթնոլորտ, սաստիկ տաքանում են: Մանր երկնաքարերը՝ ասուպները, նույնիսկ ամբողջությամբ այրվուն են մթնոլորտում՝ թողնելով լուսավոր հետք: Երկնաքարերը, մեծ արագությամբ մխրճվելով լուսնահողի մեջ, շիկանում են և ապա պայթում՝ Լուսնի մակերևույթին առաջացնելով խառնարաններ:

8.Ի՞նչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

Մարմնի ֆիզիկական վիճակը:

9.Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:

10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:

11.Ի՞նչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմափոխանակություն: Ոչ, որովհետև էներգիան չի փոխվում,այլ մի մարմնից անցնում է մյուսին՝տաք մարմնից սառին։

12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:

Ջերմահաղորդման միջոցով:

13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչո՞ւ է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:

Տաք ջրի մոլեկուլները, փոխազդելով սառը ջրի մոլեկուլների հոտ, իրենց կինետիկ էներգիայի մի մասը հաղորդում են դրանց, որի հետևանքով տաք ջրի մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիան նվազում է, իսկ սառը  ջրի մոլեկուլներինը՝ աճում: Հետևաբար՝ տաք ջրի ջերմաստիճանն իջնում է, իսկ սառը ջրինը բարձրանում: Որոշ ժամանակ անց այդ ջրերի ջերմաստիճանները հավասարվում են: Այսպիսով՝ ջերմահաղորդման հետևանքով տաք ջրի ներքին էներգիան փոքրանում է, իսկ սառը ջրինը՝ մեծանում:

14.Հնարավո՞ր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:

Սառույցը աստիճանաբար կհալվի և ջուրը ավելի կսառի։Ջրի մոլեկուլները կթափանցեն սառուցի մեջ ու կթուլացնեն նրան, սառույց և ջրի մոլեկուլները կխառնվեն ։

Рубрика: Երկրաչափություն ՝ 8

Պարապմունք 38

Թեմա՝ Պատկերացում գլանի մասին։

Ծանոթանանք տարածական այնպիսի մարմինների, որոնց մեջ շրջանագիծը նրա մասն է և ունի կարևոր դեր։ Սահմանում ` Ուղղանկյունը նրա որևէ կողմի շուրջը պտտումից առաջացած տարածական մարմինը կոչվում է գլան։ Գլանը ստանալու համար ուղղանկյունը պտտում ենք մի կողմի շուրջ։

Շրջանների կենտրոններով անցնող ուղիղը կոչվում է գլանի առանցք, շրջանները՝ գլանի հիմքեր, իսկ դրանց շառավիղները՝ գլանի շառավիղներ:Գլանի առանցքն ընդգրկող հարթությունը գլանի հետ ունի ընդհանուր մաս, որը կոչվում է գլանի առանցքային հատույթ:Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է, որի երկու հանդիպակաց կողմերը հիմքի տրամագծեր են: Իսկ մյուս երկու տրամագծեր չհանդիսացող կողմերը կոչվում են ծնորդներ:Գլանի ծնորդները հավասար են:

Գլանի կողմնային մակերևույթի բացվածքը ևս ուղղանկյուն է:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում գլան։ GEOGEBRA ծրագրով գծել գլան:

Ուղղանկյունը նրա որևէ կողմի շուրջը պտտումից առաջացած տարածական մարմինը կոչվում է գլան։

2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ գլան։

Գլանը ստանալու համար ուղղանկյունը պտտում ենք մի կողմի շուրջ։

3․ Ո՞րն է գլանի առանցքը, հիմքերը, շառավիղը, առանցքային հատույթը և ծնորդը։

Շրջանների կենտրոններով անցնող ուղիղը կոչվում է գլանի առանցք, շրջանները՝ գլանի հիմքեր, իսկ դրանց շառավիղները՝ գլանի շառավիղներ:

4․ Ի՞նչ պատկեր է գլանի առանցքային հատույթը։

Գլանի առանցքն ընդգրկող հարթությունը գլանի հետ ունի ընդհանուր մաս, որը կոչվում է գլանի առանցքային հատույթ:

5․Գլանի առանցքային հատույթը քառակուսի է: Գտեք գլանի ծնորդի և շառավիղի հարաբերությունը:

Եթե գլանի առանցքային հատույթը քառակուսի է, ապա գնալի ծնորդի և շառավիղի հարաբերությունը հավասար է 2:1:

6․ Գլանի առանցքային հատույթը 40սմ պարագծով մի ուղղանկյուն է, որի անկյունագծերը փոխուղղահայաց են: Գտեք գլանի շառավիղը:

40:4=10 (մի կողմ)

10:2=5 (շառավիղ)

7․Գլանի առանցքային հատույթը մի ուղղանկյուն է, որի անկյունագիծը ծնորդ հանդիսացող կողմի հետ կազմում է 600-ի անկյուն: Գտեք այդ անկյունագիծը, եթե գլանի ծնորդի երկարությունը 6սմ է:

90-60=30
6×2=12 (անկյունագիծ):

8․ Գլանաձև բաժակը կիսով չափ լցված է թեյով: Գոլորիշիանալուց հետո թեյի հետքը մնացել էր բաժակի պատերին: Երկրաչափական ի՞նչ պատկեր է այդ հետքը:

Այդ պատկերն շրջանագիծն է:

9․ Գլանաձև ցիստեռնի մի մասը լցված է հեղուկով: Ի՞նչ պատկեր է հեղուկի մակերևույթը: Դիտարկեք ցիստեռնի տեղադրման երկու դեպք՝ ուղղաձիգ և հորիզոնական:

Ողղաձիգի դեպքում շրջանագիծ, հորիզոնականի դեպքում՝ ուղղանկյուն: