Рубрика: Հանրահաշիվ - 7

Պարապմունք 33

Կրկնողություն․
1.Քննարկում, լրացնում  և հրապարակում ենք հետևյալ խնդիրները
բլոգում։
2.Տանը՝ փորձիր ուժերդ և լուծիր գոնե հինգ խնդիր այս
մակարդակից, լուծումները հրապարակիր բլոգում։

1. Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

Պատ․՝ 1002001

2. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

Պատ ․՝ 8

3. Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։

Պատ ․ ՝ 57

4․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։

Պատասխան՝ 3

5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։

Պատասխան՝ 5

 6. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։

Պատ․՝ 525

7. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 

Անխորագիր պատկեր
  1. 6.2=12
    2) 72-12=60
    3)60:2=30
    4) 30-6-6=18
    5) 18 և 30

8. Ամիրյանի վեց որդիներից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով  մեծ է, իսկ ավագը կրտսերից ՝ 3 անգամ։ Գտեք ավագ որդու տարիքը։

Պատասխան ՝ 30

9. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։

Պատ ․ ՝ նեղով

10. Գտեք 1+2+3+…+2023 գումարի և 2023-ի քանորդը։ 
Պատասխան ՝ 1012

Рубрика: Իսպաներեն

Vocabulario de los animalesn

Tortuga — կրիա

Caparason — պատյան

Conejo — Նապաստակ

Orejo — ականջ

Jirafa — ընձուղտ

Cuello — վիզ

Camello — ուղտ

Joroba — սապատ

OSO — արջ

Cuidado — զգուշացեք

Perro — շուն

Vaca — կով

Rana — գորտ

Insectos — միջատ

Gato — կատու

Verdad — ճիշտ

Pajaro — թռչուն

Vuelan — թռչել

Tigre — վագր

Carnivoro — մսակեր

Pez — ձուկ

Agua — ջուր

Rato´n — մուկ

Cola — պոչ

Serpiente — օձ

Huevo — ձու

Cerdo — խոզ

Mono — կապիկ

Caballo — ձի

Oveja — ոչխար

Leo´n — Առյուծ

Elefante — փիղ

Рубрика: Без рубрики

Գործնական Քերականություն

1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

փրբուր – փրփուր , երբներանգ – երփներանգ

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

շամբուր – շամփուր , ճամբա – ճամփա

2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

արգա – արքա
քրգջալ – քրքջալ

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ (կապույտ), ավաք:

հաքնել – հագնել
ավաք – ավագ

3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին։

Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի։

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են։  

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը։  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրվիորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի։

4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Գոտեմարտիկ-ըմբիշ։
Բերկրանք-հրճվանք։
Կողով-զամբյուղ։
Ատելություն-հակակրանք։
Ուժ-զորություն։
Երաշխիք-գրավական։


բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:

Արահետ-կածան։
Թագավոր-գահակալ։
Անուրջ-երազանք։
Հարգանք-ակնածանք։
Դրախտ-եդեմ։
Երեկո-մթնշաղ։


գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:

Ագահ-անկուշտ։
Ապերախտ-երախտամոռ։
Երկչոտ-անհամարձակ։
Դյութական-կախարդական։
Խարտյաշ-ոսկեգույն։
Արդարացի-շիտակ։


դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:

Բերկրանք-խինդ

դեզ-կույտ

խանդավառություն-եռանդ

պատնեշ-պարսիպ

իրիկնամուտ-վերջալույս

կարեկցանք-խիղջ


ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:

ապուշ, զմայլելի, մռայլ:

Ծածուկ-գաղտնի

համեստ-խոնարհ

կայուն-ամուր

հիասքանչ-զմայելի

անմիտ-ապուշ

խոժոռ-մռայլ։

5. Ստեղծագործական աշխատանք

  • Առաջին ձյունը
  • Ձյան փաթիլի պատմությունը
  • Ձյունը իր երգն է երգում

Ստեղծագործական աշխատան << Ձյան փաթիլի պատմությունը >>

Рубрика: Քիմիա - 7

Նախագիծ ՝ այցելություն Ոսկեվազ գինու գործարան

Հունվարի 20-ին առավոտյան ժամը ՝ 10։00-ին մենք դպրոցից շարժվեցինք դեպի Արագածոտնի մարզ , Ոսկեվազ գինու գործարան։ Առաջին տպավորությունը շատ հետաքրքիր էր , մենք միասին շրջեցինք գործարանի բակում , այդ բակը ուներ յուրօրինակ գեղեցկություն , ուղղակի կարելի էր ջամերով շրջել բակով և չկշտանալ այդ գեղեցկությունից ։ Այնուհետև մեզ միացավ գիդը , նա ավելի մանրամասն պատմեց քանդակագործության , գինիների մասին ։ Դրսում շրջելուց հետո մենք այցելեցինք մառան և անզեն աչքով տեսնք տակառներ , որոնց մեջ գինիներ էին հնեցվում , Այնուհետև ծանոթացանք ճիշտ գինի պատրաստելու ձևերին։

Ահա և մեկ տեսանյութով դուք կարող էք ծանոթանալ տեղանքին

Հաճելի դիտում

Рубрика: Քիմիա - 7

Ձմեռային ճամբար 2023 , օր ՝ հունվարի 16

Այսօր մենք անցկացրեցինք շատ հետաքրքիր և հավես օր ։ Այսօր մեզ մոտ առաջին ժամը պարուսուցում էր , և մենք գնացինք պարի դասի , այսօր մենք կրկնել ենք անցյալ դասին սովորած պարը , նաև սովորել ենք նոր պար , որպեսզի Մեդիա Ուրբաթին մասնակցենք և պարենք։

Այսօր մեզ մոտ նաև խոհանոցաին ժամ էր , մենք պատրաստել էինք ֆունչոզա , այն շատ համեղ էր ստացվել ։ Առաջին հերթին մենք մի քանի հոգով գնացինք սիթի , որպեսզի գնեինք անհրաժեշտ բանջարեղենները և ֆունչոզան։ Այս ամենը գնելուց հետո մենք միացանք մեր խմբին և գնացինք ակումբ ։ Ակումբի խոհանոցում մենք լվացինք մեր բանջարեղենները եփեցինք ֆունչոզան , պատրաստեցինք սեղանը , և բոլոր ափսեներում հավասարաչափ լցրեցին ֆունչոզան։

Ահա և արդյունը

Рубрика: Քիմիա - 7

Այցելություն պլանետարիում

Հունվարի 15-ին , << Բացահայտիր տիեզերքը >> նախագծի շրջանակներում մենք այցելեցինք պլանետարիում , որպեսզի բացահայտենք տիեզերքը։ Մենք դիտել ենք << Արև >> ֆիլմը , այն շատ հետաքրքիր էր և ուսուցողական , այդ ֆիլմի ընդացքում մենք ուսումնասիրել ենք տիեզերքում գտնվող բոլոր մոլորակները ։ Այդ ֆիլմում պատմում էին ՝ օրինակ եթե հնարավոր լիներ գոլորշիացնել Երկիր մոլորակի բոլոր ծովերի և օվկիանոսների ջրերը, ապա դրա տակ մնացած աղի քանակությամբ հնարավոր կլիներ ամբողջ մոլորակը հավասարաչափ ծածկել 150 մետրանոց աղի շերտով , կամ ամեն տարի Երկիր մոլորակի վրա տեղի է ունենում մոտ մեկ միլիոն երկրաշարժ: Բարեբախտաբար դրանց մեծ մասը այնքան թույլ են, որ նույնիսկ չեն գրանցվում գերճշգրիտ չափիչ սարքերով , նաև ֆիլմում պատմում էին , որ Երկիր մոլորակի ամենաշոգ վայրը՝ Կալիֆորնիայում գտնվող Մահվան Արահետն է: Իրականում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Լիբիայում 1922թ. սեպտեմբերի 22-ին: Այն ժամանակ ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել էր մինչև 57.8 աստիճան ըստ Ցելսիուսի ։