Рубрика: Հայոց պատմություն

Տարեվերջյան ամփոփում ՝ պատմություն

7-րդ դասարանի տարեվերջյան ամփոփում 

  1. Ինչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը:
    Ներկայացրեք ավատատիրական աստիճանակարգությունը: 

    Ավատատիրական հասարակություն դասը կազմված էր ավատատիրական հասարակության ձևավորումը, պետական կառավարման համակարգը , Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն դասերից։Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը, հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, ապա ՝ գործակալ նախարարները, հետո ՝ սեպուհները, ովքեր կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճան։
  2. Որոնք էին հողատիրության հիմնական ձևերը.Նշեք դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 

    Հորից որդուն անցնող հողատարածքը կոչվում էր հայրենիք, զինվորականներին շնորովող հողերը կոչվում էր պարգևականք, առք ու վաճառքի ենթակա կալվածքները կոչվում էր գանձագին, թագավորից եկեղեցուն շնորվող հողատարածքները ՝ բանքապատկան։
  3. Երբ է քրիստոնեությունը հռչակվել Հայաստանի պետական կրոն: ով էր գլխավորում Հայոց եկեղեցին: 

    Քրիստոնեությունը ընդունվել է 301թ․-ին։ Հայոց եկեղեցին գլխավորում էր Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսը։
  4. Գնահատեք հայ Արշակունի արքաների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: 

    Արշակունիների թագավորությունը թևել է 301 – 428 թթ․։Արշակունյաց թագավորության բոլոր թագավորները վարել են երկրի հզորացման , սահմանների ամրապնդման, բանակի ուժեղացման քաղաքականություն։
  5. Ներկայացրեք 5-րդ դարի ազատագրական պատերազմները:: Թվարկեք նշանավոր ճակատամարտերը: 

    Քանի որ 5-րդ դարում Հայաստանում սաստկանում է պարսից գերիշխանությունը Հայերը որոշում են ապստամբել։ 450թ․-ին Վարդան Մամիկոնյանի զորագունդը Կուր գետի անցման տեղում ջախջախում է։ Այնուհետև Հայերի 66 000 անոց զորքը շարժվում է Արտասգավառ և կանգ առնում Տղմուտ գետի ափին։ 451թ․ին մայիսի 26 ին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ ՈՒժերն անհավասար են։ Վարդան Մամիկոնյանը և 8 նախարարերը հերոսաբար զոհվում են ռազմի դաշտում։ Հայերը կորցնում են 1036 զինվոր իսկ պարսիկները ՝ 3544 զինվոր։
  6. Բերեք փաստեր և հիմնավորեք, որ 6-9-րդ դարերում հայ ժողովուրդը չի կորցրել սեփական անկախ պետականությունը վերականգնելու վժռականությունը և շարունակել է ազատակգրական պայքարը նվաժողների դեմ: 


    539թ Հուստիանոս 1 կայսրը բռնություններ է գործադրում հայ իշխանների նիկատմամբ ։ Հովհանես Արշակունին և նիա որդի Արտավանը ապստամբում և սպանում են բյուզանդական կառավարչին։ 571 թ․ հայերը Վարդան Մամիկոնյան կրտսերի գլխավորությամբ ապստամբեցին։ Նրանք գրավեցին Դվինը և սպանեցին պարսիկ մարզպանին։ Այնուհետև ազատագրական պայքար է սկսում Սմբատ Բագրատունին։ 7-րդ դարի 30-ական թվականներին արաբները սկսում են արշավել հարևան երկրների դեմ։ 636թ․-ին նրանք պարտության մատնեցին »Բյուզանդիաին, իսկ հայորդ տարի ՝ պարսիկ զորքին։ օգտվելով նպաստավոր պայմաններից հայ րշխան և սպարապետ Թեոդորոս ռշտունին միավորեց Արևելյան և Արևմտյան Հայաստանը իր իշխանապետության մեջ 640 թ ին Արաբները ներխուժում են Հայաստան Նրանք գրավում և ավիրում են Դվին քաղաքը, սպանում և գերեվարում են տասնյակ հազարավոր մարդկանց ։ հաջորդ արշավանքի ժամանակ Արաբները հանդիպում են Հայերի կազմակերպված դիմադրությանը ։ Թեոդորոս ռշտունին Արծափ ամրոցի հայերի հետ միասի ջախջախում է արաբներին

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն, 7-րդ 

դասարան, էջ 6-74 

1.Ներքին և արտաքին ինչ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել բուն Հայաստանում Բագրատունյաց թագավորության և Կիլիկիայում  հայկական պետության ստեղծման համար: 

VIII դարի ընթացքում և IX դարի առաջին կեսին արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայ- քարը տվեց ցանկալի արդյունք: Ինչպեսգիտեք, 855 թ. Աշոտ Բագրարունին խալիֆի կողմից ճանաչվել էր Հայոց իշխան և սպարապետ: Արաբները, բացի Դվինից, լուծարեցին Հայաստանի իրենց զորակայանները և մյուս քաղաքներից դուրս բերեցին զորքերը:

2. ներկայացրեք և բնութագրեք հայ Բագրատունի նշանավոր արքաներին: Ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել նրանց օրոք: 

963-964 թվականներին Աշոտ ողորմածը կառուցել է Անիի աշտարակներով պարիսպներով առաջին գիծը։

987 թվականին Սմբատ II-ը վերջ տվեց ամիրայության գոյությանը։

1001 թվականին Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ։

998 թվականի Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։

1001 թվականին ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը։

Աշոտ III (953-977թթ)

Արտաքին քաղաքականություն

Երկրում եղավ մեծ ծավալի շինարարական աշխատանք,961 թվականին մայրաքաղաք Կարսը տեղափոխեց Շիրակի Անի։Նա իր բարի գործերի շնորհիվ ստացավ Աշոտ Ողորմած անունը։

Ներքին քաղաքականություն

Վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։

Գագիկ I (990-1020)

Արտաքին քաղաքականություն

Նա ուներ շահնշահ հայոց պատվատիտղոսը,որի պատճառով ուներ գերադասելի դիրք մյուս հայկական բոլոր թագավորների նկատմամբ,նա կասեցնում է շատ արագ 1001 թվականի Դավիթի ապստամբությունը իր նկատմամբ, վերցնում Դավիթի հողերը և դրա համար պատմիչները վերջինիս հիշատակում են Դավիթ Անհողին անունով,998 թվականի Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան,բայց Հայ-Վրաց զորքերը փայլուն հաղթանակ տարան։

Ներքին քաղաքականություն

Երկրում եղավ մեծ ծավալի շինարարական աշխատանք,1001 թվականին ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը: 

3. Կիլիկյան Հայաստանի գահակալներից ով էձեզ դուր եկել. Տվեք նրա պատմական բնութագիրը: 

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքայակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։

4.Ովքեր էին Զաքարյանները: Ներկայացրեք նրանց ստեղծած իշխանապետությունը: 

5. Ինչ հետևանքներ ունեցան մոնղոլների տիրապետությունը Հայաստանի համար: 

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 75-143 

Բացատրել  հասկացությունները: 

Աթաբեկ —  Վրացական արքունիքում թագաժառանգի խնամակալը։

Ամիրայություն — Հայաստանի տարածքում ստեղծված վարչաքաղաքական միավոր արաբական տիրապետության ժամանակաշրջանում։

Ամիրսպասալար — Միջնադարյան վրացական թագավորությունում սպարապետը:

Աշխարհագիր — Հարկերը կարգավորելու նպատակով հողերի, ունեցվածքի և բնակչության հաշվառումը:

Ավատատիրություն — Միջնադարյան հասարակության անվանումը. գերակշռող դարձավ հողային մասնավոր սեփականությունը՝ ավատը։

Ասրուշան — Կրակատուն, կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակը միշտ վառ էր պահվում:

Բազիլիկ — Անտիկ և միջնադարյան շրջանի տաճարային շինությանոճ երկայնակի քառանկյունու ձև ուներ, որի ներսը բաժանված է երկու սյունաշարով:  

Գանձագին — Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքների անվանումը:

Գործակալություն — Պետական վարչություններ, որոնց միջոցով իրականացվում էր երկրի կառավարումն ու պաշտպանությունը: 

Գունդստաբլ — Կիլիկյան Հայաստանում բանակի ընդհանուր հրամանատարը՝սպարապետը: 

Երդ — Կիլիկյան Հայաստանում բանակի ընդհանուր հրամանատարը՝սպարապետը:

Կանցլեր — Կիլիկյան Հայաստանում արքունի քարտուղարություն գործակալության ղեկավարը, վարում էր բանակցություններ օտար երկրների ներկայացուցիչների հետ։ 

Հայրենական հողեր կամ հայրենիք — Հայաստանում հորից որդուն ժառան- գաբար անցնող մասնավոր հողային խոշոր սեփականության անվանումը:

Մամլուք — Եգիպտոսի սուլթանի անձնական գվարդիայում ծառայող գնված ստրուկներ: 1250 թ. մամլուքները զավթեցին իշխանությունը Եգիպտոսում։

Շահապ — Միջնադարում քաղաքի կառավարիչ` քաղաքագլուխ:

Պարգևականք — Պետական պաշտոնյաներին և զինվորականներին ծառայու- թյան դիմաց` թագավորի և խոշոր նախարարների շնորհած՝ պարգևած հողերի անվանումը: 

Պայլություն — Պետական պաշտոնյաներին և զինվորականներին ծառայու- թյան դիմաց` թագավորի և խոշոր նախարարների շնորհած՝ պարգևած հողերի անվանումը:

Սենեսկալ — Արքունի պալատի կառավարիչ, տնօրինում էր արքունի եկամուտներն ու ծախսերը:

Սեպուհ — Նախարարական կամ իշխանական տների ժառանգների անունը:

Սպասալար — Կիլիկյան Հայաստանում արքունական հեծելազորի հրամանատարը։

Վարդապետարան — Բարձրագույն տիպի դպրոց միջնադարյան Հայաստանում:

Լրացնել թվականները 

301թ. — Քրիստոնեության հռչակումը որպես Հայաստանի պետական կրոն

350-368թթ — Արշակ II-ի գահակալումը

354թ — Աշտիշատի ժողովի գումարումը

363թ —  Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև «ամոթալի» պայմանագրի կնքումը

370-374թթ — Պապի գահակալումը

371թ — Ձիրավի ճակատամարը 

405 — Հայոց գրերի գյուտը

451թ մայիսի 26 — Ավարայրի ճակատամարտ

481-484թթ — Վահանանց ապստամբություն

484թ — Նվարսակի պայմանագրի կնքումը

591թ — Հայաստանի բաժանումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև

639թ — Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորումը Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ

640թ — Արաբական ներխուժումների

869թ — Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորումը Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ

885թ, օգոստոսի 26 — Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի թագավոր օծելը:

961թ — Անիի հռչակվելը մայրաքաղաք

1071թ — Մանազկերտի Ճակատամարտը. Բյուզանդիայի պարտությունը սելջուկներից

1187-1219թթ — Լևոն II Ռուբինյան, 1198 թ. հունվարի 6-ից՝ Կիլիկյան Հայաստանի

1254թ. Աշուն —  Հայ–մոնղոլական պայմանագրի կնքումը Կարակորումում Մանգու խանի և Հեթում I-ի միջև

 Օգտվել Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 169-171 

Рубрика: Հայոց պատմություն

Լևոն Բ-ի մասին

Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87 թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը` պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185 թ-ին` Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187 թ-ին փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը դարձել կրոնավոր: 1187 թ-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) ջախջախել է Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, ազատագրել հայաբնակ մի քանի շրջան՝ ներառյալ Պռականա բերդը: 1187 թ-ին հաղթել և  իրենից կախման մեջ է գցել Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Եգիպտոսի սուլթանության դեմ Խաչակրաց երրորդ արշավանքի (1189–92 թթ.) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) Հենրիկոս VI կայսրը պարտավորվել է Լևոնին ճանաչել Հայոց թագավոր: 

Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ Լևոն Բ-ն թագադրվել է Սուրբ Ծննդյան օրը՝ Տարսոն քաղաքի Սբ Սոփիա մայր տաճարում: Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը՝ հայկական ծեսով, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և Հռոմի պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախը լատինական ծեսով Լևոն Բ-ին օծել են «Թագավոր ամենայն Հայոց և Կիլիկիայի նահանգի ու Իսավրիայի»: 

Պատմագիրները Լևոն Բ-ի թագադրությունը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Ձգտելով ստեղծել կենտրոնացված և անսահմանափակ միապետություն՝ Լևոն Բ-ն հնազանդեցրել է կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների (մասնավորապես Հեթումյաններին): Նոր դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով խնամիական կապեր է հաստատել մերձակա քրիստոնեական պետությունների (Նիկիա, Կիպրոս, Երուսաղեմ և այլն)  արքայատների հետ:

Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար: Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից (1197/98 թթ.) հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: 1203 թ-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը՝ Տրիպոլսի դուքս Բոհեմուդ Միակնանին, երկրից վտարել է ինքնակոչին աջակցած Տաճարական ուխտի ասպետներին, պատանի Ռայմունդին կարգել դուքս, 1210 թ-ին Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել նրա գահակալական իրավունքը: 1219 թ-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել էր Անտիոքը, Լևոն Բ-ն նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1222–52 թթ-ին):

Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերիշխանության տակ էին նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն Բ-ի հրամանով  վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել (1211, 1212 թթ.) Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով): 

Լևոն Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական ու գրական արժեքավոր երկեր:

 Լևոն Բ-ի մարմինն ամփոփվել է Սսում, իսկ սիրտը՝ իր կառուցած Ակների վանքում (Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին):

Рубрика: Հայոց պատմություն

Հարցեր և առաջադրանքներ

1․ սելջուկ թյուրքերի հայրենիքը հեռավոր Ալթյան է ․

2․ Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

3․ 1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց:

4․ Երբ սելջուկ — թյուրքերը պատրաստվում էին վերադառնալ , բյուզանդացիները Բասենի դաշտում նրանց ժակատամարտ տվեցին , սակայն միասնաբար չգործելով ՝ ջախջախեցին ։

5․ Հայաստանն ընկավ սելջուկյան տիրապետության տակ , Հայերը զինաթափված էին , նրանք շատ վատ վիճակում էին և այլն ։

Рубрика: Հայոց պատմություն

Լրացուցիչ աշխատանք ՝ Սելջուկ — թյուրքերի մասին

Սելջյուկ-թյուրքերի արշավանքները

Բագրատունիների թագավորության անկում

Դարեր առաջ Բագրատունիների շնորհիվ կորսված հայկական պետականությունը վերականգնվել էր 885 թվականին, և Աշոտ Առաջինը օծվել էր հայոց թագավոր։ Բագրատունիների թագավորությունը երկար չգոյատևեց (885-1045), և մաս-մաս նվաճվեց  Բյուզանդական կայսրության կողմից։ Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը և ձգտում՝ հնազանդ պահել երկիրը։ Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը։ Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները։ Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը։ Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը:

Բագրատունյաց Հայաստան

Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի։ Բյուզանդացիները ջանում էին վերահսկել  Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին։ Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի։ Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսի հետ։ Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում։ Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից։ Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը. դա չէր կատարվել անգամ արաբական տիրապետության շրջանում։

Փորձելով վերացնել հայկական զինուժը՝ կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել։ Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թյուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը:

Սելջուկ-թուրքերի արշավանքները

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

Հայաստանի նվաճումը

Սելջուկ-թուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում: Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը: 1064թ. նրա գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան և Վրաստան: Բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:

1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:

XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:

Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։

12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։

ԱՐՑԱԽԸ ՍԵԼՋՈՒԿ ԹՈՒՐՔԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արցախի իշխանությունների բարգավաճ կյանքը խաթարվեց սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով։ 11-րդ դարում սելջուկ-թուրքերն իրենց ծավալուն աշխարհակալությամբ ստեղծեցին պատ­մական մի նոր իրադրություն, որից կախված էր նաև հայ ժողովրդի բախտը։

11-րդ դարի 40-ական թվականներից սկսվեցին սելջուկյան ծավալուն արշավանքները դեպի Իրան, Իրաք, Այսրկովկաս և Փոքր Ասիա, այդ թվում՝ Հայաստան։

Տուղրիլ բեկի (1025-1063թթ.) կառավարման շրջանում սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հա­րավային շրջանները, դեռևս չշոշափելով Հայոց Արևելից գավառների հայության շահերը։

1064թ. սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերը նոր սուլթան Ալփասլանի գլխավորությամբ անցան Արաքս գետը և մտան Նախիջևան։ Նա իր որդու՝ Մելիքշահի առաջնորդությամբ մի մեծ զորաբանակ Նախիջևանի վրայով ուղարկեց Հայաստանի կենտրոնական շրջանները նվաճելու, իսկ ինքը ուղղվեց դեպի Վրաստան։

Ճանապարհին Ալփասլանը սրի ու գերության մատնեց Արցախն ու Ուտիքը, այնուհետև ողջ բուն Աղվանքը և մտավ Վրաստան։ Ալփասլանի կառավարման տարիներին (1036-1072թթ.) արդեն նվաճված էր ամբողջ Հայաստանը և Փոքր Ասիայի տարածքների զգալի մասը։ Այն իր ավարտին հասցվեց Ալփասլանի հաջորդ Մելիքշահի սուլթանության տարիներին (1072-1092թթ.)։

Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Հայաստանի և Փոքր Ասիայի մեծագույն մասը ավերվեց։ Ժամանակակից հայ և օտարազգի մատենագիրները ահով ու սարսափով են գրել սելջուկ-թուրքերի չլսված չարագործությունների մասին։

Ժամանակակիցը վկայում է, որ Ալփասլանը Անին գրավելուց հե­տո բնակչության մեջ սարսափ տարածելու նպատակով ժողովրդի ներկայությամբ լողանում է գերիների արյան մեջ։

Մելիքշահի ժամանակ սելջուկ-թուրքերը հիմնավորվելով Փոքր Ասիայում, հսկայածավալ կայսրության դատարկ գանձարանը լցնելու նպատակով հնարավորություն տվեցին նվաճված ժողովուրդներին՝ մասամբ վերականգնելու իրենց քայքայված երկրներն ու տնտեսու­թյունը։

Մելիքշահը բարիացակամ վերաբերմունք ուներ Արևելյան Հայաստանի բնիկ իշխանությունների և առանձնապես Բաղաց թագա­վոր Սենիքերիմի ու նրա տոհմակիցների՝ Խաչենի իշխանների նկատմամբ։ Այս կապերի շնորհիվ որոշ չափով վերաշինվեցին Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգների ավերված գյուղերն ու քա­ղաքները, թեթևացվեցին հարկերը, կառուցվեցին նոր շինություններ։

Մելիքշահի մահից հետո նրա որդիների, եղբայրների ու սելջու­կյան տան մյուս անդամների միջև սկսվեցին գահակալական արյու­նահեղ կռիվներ, որի հետևանքով վերափոխվեց սելջուկյան կայսրու­թյան քաղաքական քարտեզը։ Հսկայածավալ տերությունը տրոհվեց բազմաթիվ մեծ ու փոքր իշխանությունների և ամիրայությունների։

Հայոց երկիրը բաժան-բաժան էր եղել սելջուկներին ենթակա տեղական մի քանի մանր իշխանությունների և ավելի մեծ թվով նոր առաջացած սելջուկ-թուրքական ամիրայությունների միջև։

Մեծ Հայքին սահմանակից սելջուկ ամիրայություններից ամենազորեղը Ատրպատականի Ելտկուզյանների իշխանությունն էր։ Նրանք աստիճանաբար թուրքացրին Ատրպատականը և հիմնավոր­վեցին այնտեղ։ Նրանց մայրաքաղաքը սկզբում Եկբատանն (Համադան) էր, իսկ հետո Դավրեժը (Թավրիզը)։ Բացի Ատրպատականից, Ելտկուզյաններին էր ենթարկվում նաև Ուտիքը՝ Պարտավ, Բայլական և Գանձակ քաղաքներով։

Ելտկուզյանները խլել էին Նախիջևանը և հաստատվել այնտեղ, իսկ Սյունիքն ու Արցախը, ինչպես նաև Դվինը, Անին, ենթարկվում էին նրանց հաճախակի ասպատակություններին։

Սելջուկյան արշավանքների հետևանքով զգալիորեն փոխվեց Ա­ռաջավոր Ասիայի ցեղային կազմը՝ Արևելքի հին ժողովուրդների՝ հույ­ների, հայերի, պարսիկների, ասորիների և ուրիշների հաշվին Փոքր Ասիայի մի շարք երկրներ քայլ առ քայլ ենթարկվեցին թուրքացման։

11-րդ դարի վերջերին Ուտիքը նվաճելուց հետո սելջուկ-թուրքերը անընդհատ կրկնվող գրոհներով փորձում էին տիրանալ Արցախի լեռնային գավառներին։ Նման պայմաններում Սյունիք է տեղափոխվում Աղվանից կաթողիկոս Տեր Ստեփանոսը։

Այս ամենին գումարվեց 1139թ. սեպտեմբերի 30-ի ահավոր երկրաշարժը։ Մխիթար Գոշի վկայությամբ. «Երկրաշարժից բազում ավերածություններ էին եղել Փառիսոսի ու Խաչենի բազմաթիվ վայրե­րում, դաշտերում լեռներում։ Ընդ որում Գանձակ մայրաքաղաքն առ­հասարակ անդունդի մեջ է խորտակվել՝ խորասույզ անելով իր բնակիչներին, քանի որ չորս կողմերի ամեն ինչ առել էր իր ծոցը։ Եվ լեռ­նային մասում շատ դղյակներ ու գյուղեր տապալվեցին, վանքերի ու եկեղեցիների հետ միասին, որոնք էլ փլվել էին իրենց բնակիչների գլխներին»։

«Երկրաշարժից փլվեց նաև Ալհարակ լեռը և փակեց իր միջով անցնող ձորակը, և գոյացավ ծովակ (խոսքը այժմյան Գյոյ-գյոլ կամ Կապույտ լճին է վերաբերվում−Վ.Բ.), որ կա մինչև այսօր»,−պատ­մում է Կիրակոս Գանձակեցին։

Բնական աղետին հաջորդեցին սելջուկ ամիրանների արշավանքները դեպի Խաչեն։

1142թ. Գանձակի ամիրան ասպատակեց Թարթառի հովտի բնակավայրերը։ 1143թ. Պարսկաստանի կողմերից Չոլի ամիրայի գլխավորությամբ մի մեծ զորաբանակ, մտնելով Խաչեն նվաճեց գավառի ամրոցները, քանդեց եկեղեցիները, կոտորեց բնակչությանը և մեծաքանակ գերիներով ու ավարով հեռացավ Պարսկաստան։ Չնայած դրան Արցախի իշխանները արագ վերականգնելով կորցրածը չհպատակվեցին սելջուկ ամիրային։

Երկու տարի անց(1145–1146թթ.) Չոլին կրկին գալիս է Խաչենի վրա, բայց այս անգամ չկարողանալով գրավել բերդերը, բավարարվում է անպաշտպան բնակավայրերի թալանով ու եկեղեցիների ավե­րումով։ Այրվում է նաև Դադի վանքը։ Արշավանքները դեպի Ար­ցախ և Սյունիք ավելի սաստկացան, երբ 12-րդ դարի կեսին Գանձա­կի կուսակալությանը տիրացավ Ատրպատականի Ելտկուզյան կամ Փահլավանյան տոհմը։

Սյունյաց Գրիգոր թագավորը, որ արու ժառանգներ չուներ, իր դստերը՝ Կատային ամուսնացնում է Խաչենի Հասան Գեռաքարեցի իշ­խանի հետ և նրան դարձնում թագաժառանգ։ Վերջինս փորձում էր համագործակցել վրացիների հետ և փրկել թագավորությունը։ Սա­կայն օրավուր աճող ճնշմանը անհնարին էր դիմակայել։ 1170թ. սել­ջուկները պաշարեցին թագավորության վերջին հենակետը՝ Բաղաբերդը։ Չնայած դիմադրությանը, Բաղաբերդի վիճակը դարձավ օրհասական։ Հասան Գեղաքարեցին ստիպված իր ընտանիքի հետ գիշերով հեռանում է Խաչեն՝ դեպի իր հայրենական կալվածքը։ Դրանից շատ չանցած սելջուկները խաբեությամբ տիրացան բերդին և հիմնավեր արին։ Բերդում պահվում էին մեծարժեք իրեր, մեծ թվով սրբություններ, եկեղեցական թանկարժեք սպասներ, մասնավորապես Տաթևի եպիսկոպոսական աթոռի մասունքները, ոսկե և արծաթե գոհարազարդ իրերը և շուրջ 10000-ի հասնող ձեռագրեր, մոտավորապես այնքան, որքան այսօր պահվում է Մատենադարանում։ Կո­ղոպտվեց ողջ հարստությունը և ոչնչացվեց վերոհիշյալ ձեռագրերի մեծագույն մասը։

Սյունյաց թագավորության անկումից հետո մնաց Խաչենի իշխա­նությունը։ Այս ժամանակաշրջանում այն արդեն վերջնականապես բաժանված էր երեք ճյուղերի, որոնցից մեկի իշխանանիստն էր Խոխանաբերդը՝ Գանձասարի վանքի մոտ, մյուսինը՝ Հաթերք ամրոցը Թարթառի ձախ ափին, երրորդինը՝ Հանդաբերդը Ծար գավառում։ Նման քաղաքական կացություն էր տիրում Արցախում, երբ Զաքարյանները հայ-վրացական զորքերի գլուխ անցած սկսեցին ազա­տագրել Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգները։

Рубрика: Հայոց պատմություն

Ամփոփում ՝ Բագրատունիներ

  1. Նկարագրել Բագրատունյաց թագավորության վերականգնման նախադրյալները:

    Հայ նախարարները անկախության էին ձգտում , և նրանք էլ գլխավորում էին հայկական պատականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը ։ Բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին։
  1. Համեմատել Աշոտ Երկաթի և Գագիկ Առաջին թագավորների գործունեությունը: 

    Ա.ներքին քաղաքականությունը 

    Բ.Արտաքին քաղաքականությունը 

Գ.Գնահատել գործունեությունը 

Աշոտ երկաթ

Աշոտ Երկաթը երկար տարիներ պայքարել է երկրի արտաքին թշնամիների և ներքին կենտրոնախույս ուժերի դեմ ։ Նա ավելի շատ ուշադրություն էր դարցնում ներքին քաղաքականությունը , ինչպես նաև արտաքին քաղաքականությանը ։ 928 թ-ին Աշոտ երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին։ Ատրպատականի արաբական զորքերի դեմ 921թ. Սևանի ճակատամարտում տարած հաղթանակով Աշոտ Երկաթը վերջնականապես վերականգնել է երկրի անկախությունն ու միասնականությունը:

Գագիկ առաջին

Գագիկը ուշադրություն էր դարձնում արտաքին քաղաքականությանը, քանի, որ իր օրոք տեղի ունեցան բավականին մեծ ճակատամարտեր , Գագիկ առաջինի օրոք ավարտվել է Անիի հոյակերտ Մայրի տաճարի Կաթողիկների կառուցումը։Զարգացել են երկրի տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը: Բարգավաճել են մայրաքաղաք Անին, Դվին և Կարս քաղաքները:


Երկուսն էլ շատ լավ գործունեություն են վարել, և շատ լավ կառավարել են երկիրը ։

      3. Համեմատել և գնահատել Խոսրովանույշ և Կատրամիդե թագուհիների գործունեությունը: 

Խոսրովանույշ և Կատրամիդե թագուհիները հզոր շինարարություներ են նախաձեռնել և Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ կառուցվել են միջնադարի հայ ճարտարապետության գլուխգործոցներ Հաղպատի և Սանահինի վանքերը։ Թագավորը այդ վանքերին շնորհել է ընդարձակ կալվածքներ։ Այդ վանքերը առ այսօր կանգուն են առ այսօր և գտնվում են ՀՈՒՆԵՍԿՈ-յի պատմամշակութային ժառանգության պահպանման ներքո։ Իսկ Կատրամիդե թագուհու, ով Սյունյաց թագավոր Վասակի դուստրն էր, նախաձեռնությամբ կառուցվել է Անիի հոյակերտ Մայր տաճար կաթողիկեն։

      4.Ինչով է քաղաքը տարբերվում մայրաքաղաքից: Բագրատունիների ժամանակաշրջանում ինչ մայրաքաղաքներ են եղել: 

Քաղաքները խոշոր բնակավայր են ՝ այսինքն արդյունաբերական, վարչական, առևտրական և մշակութային կենտրոն է։

Մայրաքաղաքը պետության գլխավոր քաղաքն է ՝ այսինքն որտեղ գտնվում են կառավարությունն ու կառավարական մարմինները։

5. Լրացնել ժամանակագրությունը.  

885-1015թթ. ՝ Բագրատունիների թագավորություն

885-890թթ ՝ Աշոտ առաջինի կառավարումը

890-914թթ ՝ Սմբատ առաջինի կառավարումը

914-928թթ ՝ Աշոտ Բ երկաթի կառավարումը

928-953թթ ՝ Աբաս Բ բագրատունու կառավարումը

953-977թթ ՝ Աշոտ Գ-ի ողորմածիկ կառավարում

977-990թթ ՝ Սմբատ Բ-ի տիեզերական կառավարում

990-1020թթ ՝ Գագիկ 1-ի կառավարություն

1042-1045թթ ՝ Գահ է բարձրանում Աշոտի որդի տասնութամյա Գագիկ Բ-ն

893թ ՝ երկրաշարժ որը տեղի է ունեցել  փետրվարի 13-ին Դվին քաղաքում:

921թ ՝ Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշինք կնքեցին նրա հետ:

948թ ՝ Աղթամար կղզուց կաթողիկոսական աթոռը տեղափոխեց պետության մայրաքաղաք:

961թ ՝ Բագրատունիները հռչակեցին մայրաքաղաք։

908-1021թթ ՝ Վասպուրականի թագավորություն

978-1113թթ ՝ Լոռու թագավորություն

987-1170թթ ՝ Սյունյանց թագավորության գոյության ընթացքում Խաչենի իշխան Հասան Գեռաքարացուն։

1044թ ՝ Գագիկ Բ-ն մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք։

6.Բագրատունյաց թագավորության անկման պատճաները 

Կայսրը, իբր հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս , սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում , նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:

Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:

7. Մի քանի նախադասությամբ ամփոփել Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանը: 

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածըմայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի: Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհիմեծագույն մասը։11-րդ դարում Հայաստանը աստիճանաբար նվաճվում է Բյուզանդական կայսրությանկողմից։ 

Рубрика: Հայոց պատմություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա ամփոփում

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 28-ից մարտի 4-ը

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 8-12-ը

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 13-20-ը

Անհատական նախագծի ներկայացում

Անհատական նախագիծ , Անհատական նախագիծ , Անհատական նախագիծ , Անհատական նախագիծ ։

Ամփոփել մեր անցած թեմաները՝ պատասխանելով հետևյալ հարցերին:

1.Ներկայացնել 8-9-րդ դարերում հայ ժողովրդի իրադրությունը։

701թ․ – Արաբները գրավեցին Հայսատանը։
725թ․ – Հերթ ոստիկանը բարձրացրեց հարկերը, ծխահարկը դրձրեց գլխահարկ։
774թ․ – Արտավազդ Մամիկոնյանը Դվինի ոստիկանից սպառազինություն է խնդրում և պատրաստվում ապստաբության արաբների դեմ։
774թ․ – Սկսվում է հերթական հակա Արաբական ապստամբությունը։
775թ․ – Ապրիլի 25-ին Արծնի գյուղի մոտակայքում Հայերը պարտութություն են կրում։
804թ․ – Խալիֆը Հայոց իշխան է ճանաչում Բագրատունյանց Աշոտ Մսակերին։
826թ․ – Աշոտ Մսակերից հետո Հայոց իշխան դարձավ Բագարատը, հետագոյում Խալիֆի կողմից ճանաչվում է իշխանաց-իշխան։
850թ․ – Սկսվում է հակա Արաբական հերթական ապստամբությունը։
852թ․ – Խալիֆը հայերի դեմ է ուղարկում թյուրք վարսկան Բուղան։
825թ․ – Հայերը նկան ամրոցում դիմադրոություն են ցուցաբերում, իսկ Արյան լճի մոտի ճակատամրտում հախթանակ տանում։
850-855թթ-երի – ապտստամբությունը թուլացրեց արաբական արաբական Խալիֆայությանը։
855թ․ – Աշոտ Բագրատունին արաբների կողմից ճանաչվեց Հայոց իշխան և սպարապետ։
862թ․ – Աշոտ Գագրատունին ճանաչվեց Հայոց իժխանաց իշխան։
869թ․ – Զաքարյա Ձագեցու նախաձեռնությամբ, հրավիրվեց հատուկ ժողով, որտեղ Հայ իշխաները Աշոտ Բագրատուոնուն հռչակեց հայոց թագավոր։
876թ․ – Բյոզադիայի կայս Վասի 1-ը շտապեց դաշինք կնքել Հայաստանի հետ և Աշոտ Բագրատունուց և թագ խնդրեց։
885թ․ – Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն ճանաչում Հայոց թագավոր։
885-890թթ․ – Աշոտ 1-ին Բագրատունի
885թ․ օգոստոսի 26 – Շիրակ գավառի Բագարան Աշոտ Բագրատութնին օծվում է Հայոց թագավոր։

2.Հիմնավորել կամ հերքել արաբների դեմ ապստամբության անհրաժեշտությունը, առաջարկել քո տարբերակը։

Իմ կարծիքով եթե արաբների դեմ չապստամբեին մենք հիմա պետականություն չէինք ունենա։

3.Բյուզանդական կայսրության, արաբների  վարած քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Համեմատել, գրել եզրակացություն’հիմնավորելով։

Միչև արաբների հարձակվելը Բյուզանդիանն էր իշխում Հայաստանին։ Երբ արաբները հարձակվում են հայերը օգնություն են խնդրում Բյուզանդիայից բայց Բյուզնդիան չի օգնում պատճառաբանելով որ հայերը չեն ընդունել քաղկեդոնականություն։ Բայց երբ հայերը արաբների պայմանագիր են կնքում Բյուզանդիան մեծաթիվ զորքով արշավում է հայաստան։

Արաբական խալիֆայությունը բացահայտ հարձակվում էր և կողոպտում էր Հայաստանին, հարկերով ճնշում էր մարդկանց և այլն։

Այս ամսվա աշխատանքը գնահատեք՝ հիմնավորելով:

Рубрика: Հայոց պատմություն

Բագրատունիներ

Բագրատունիները կառավարել են ՝ 885 — 1040 թթ․

Աշոտ I

( 885 — 890 )

Ներքին քաղաքականություն

Միավորեց երկիրը , ճնշեց Վանանդի ապստամբությունը և Կարս կենտրոնով միացրեց պետությանը , Կարսը դարցրեց սպարապետների նստավայրը ։ Իր ազդեցությունը ամրապնդեց Սյունյաց և Արծրունյաց իշխանների վրա։

Արտաքին քաղաքականություն

Աշոտի գերիշխանությունը ընդունեցին Մանասկերտի , Արճեշի , Բերկրի և այս շրջանների արաբական ամիրայությունները , սանձահարեց հյուսիս կովկասյան լեռնականներին , բարեկամություն հաստատեց Վիրքի և Աղվանքի հետ ։

ժամանակագրություն

Սմբատ I

( 890 — 914 )

Ներքին քաղաքականություն

Արտաքին քաղաքականություն

892 թ ․ ՝ Սմբատ I — ը գրավեց արաբների հենակետ Դվինը և շխթայակապ ամիրաններին ուղարկեց Կ․ պոլիս ։ Սմպատը միավորեց Տայքը , Տարոնը , Աղձնիքը , Բարձր Հայքը , Գուգարքի ջավախքը , նրա օրոք Արևելքում սահմանները հասան մինչև Ատրպատական , Արևմուտքում ՝ Եփրատ , Հյուսիսում ՝ Վիրք , Հարավում ՝ Տավրոսի լեռներ ։ Սմբատի օժանդակությամբ Վրաց բագրատունիներից , Ատրներսեհը դարցավ Վրաստանի թագավոր ։

Ժամանակագրություն

Рубрика: Հայոց պատմություն

Tigranes the Great

Alliance with Pontus

During the First Mithridatic War (89–85 BC), Tigranes supported Mithridates VI of Pontus, but was careful not to become directly involved in the war.

He rapidly built up his power and established an alliance with Mithridates VI, marrying his daughter Cleopatra. Tigranes agreed to extend his influence in the East, while Mithridates set to conquer Roman land in Asia Minor and in Europe. By creating a stronger Hellenistic state, Mithridates was to contend with the well-established Roman foothold in Europe. Mithridates executed a planned general attack on Romans and Italians in Asia Minor, tapping into local discontent with the Romans and their taxes and urging the peoples of Asia Minor to raise against foreign influence. The slaughter of 80,000 people in the province of Asia Minor was known as the Asiatic Vespers. The two kings’ attempts to control Cappadocia and then the massacres resulted in guaranteed Roman intervention. The senate decided that Lucius Cornelius Sulla, who was then one of the consuls, would command the army against Mithridates.

The renowned French historian René Grousset remarked that in their alliance Mithridates was somewhat subservient to Tigranes.

Early years

In approximately 120 BC, the Parthian king Mithridates II (r. 124–91 BC) invaded Armenia and made its king Artavasdes I acknowledge Parthian suzerainty. Artavasdes I was forced to give the Parthians Tigranes, who was either his son or nephew, as a hostage. Tigranes lived in the Parthian court at Ctesiphon, where he was schooled in Parthian culture. Tigranes remained a hostage at the Parthian court until c. 96/95 BC, when Mithridates II released him and appointed him as the king of Armenia. Tigranes ceded an area called «seventy valleys» in the Caspiane to Mithridates II, either as a pledge or because Mithridates II demanded it. Tigranes’ daughter Ariazate had also married a son of Mithridates II, which has been suggested by the modern historian Edward Dąbrowa to have taken place shortly before he ascended the Armenian throne as a guarantee of his loyalty.Tigranes would remain a Parthian vassal until the late 80s BC.

When he came to power, the foundation upon which Tigranes was to build his Empire was already in place, a legacy of the founder of the Artaxiad Dynasty, Artaxias I, and subsequent kings. The mountains of Armenia, however, formed natural borders between the different regions of the country and as a result, the feudalistic nakharars had significant influence over the regions or provinces in which they were based. This did not suit Tigranes, who wanted to create a centralist empire. He thus proceeded by consolidating his power within Armenia before embarking on his campaign.

He deposed Artanes, the last king of the Kingdom of Sophene and a descendant of Zariadres.

Рубрика: Հայոց պատմություն

Աշոտ Բ Երկաթի մասին

Աշոտ Բ Երկաթը Բագրատունիների հայոց թագավոր է 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։

Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։

Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցիկաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ–ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդիտերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922–ին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին։

Աշոտ Երկաթը «Գևորգ Մարզպետունի» վեպի գլխավոր հերոսներից է։ Այդ վեպում նրա կինն է Սահակ Սևադայի աղջիկը՝ Սահականույշ թագուհին։ Սակայն նա սիրել է Սևորդյաց Գևորգ նահապետի աղջկան՝ Ասպրամ իշխանուհուն։ Եվ սերը փոխադարձ է եղել։

Рубрика: Հայոց պատմություն

Առաջադրանք Մարտի 13-ից 20-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:
  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

Առաջադրանք 2

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
  • Բնութագրել Աշոտ Երկաթին:
  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
  • Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել

Աղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87,   Աշոտ Երկաթ