Рубрика: Մայրենի

Ինչ կփոխեիր եթե լինեիր պատգամավոր

Իմ երազանքներից մեկն է եղել լինել պատգամավոր , և երբ ինձ պատկերացնում եմ որպես պատգամավոր , նաև պատկերացնում եմ իմ երզանքների Երևանը։ Իմ պատկերացրած Երևանում գոյություն ունեն շենքեր , որոնց վրա պատկերված են հայ հայտնիները և նրանց հայտնի ստեղծագործությունները ․՝ Օրինակ մի շենքի վրա պատկերված է Հովհաննես Թումանյանի << Շունն ու Կատուն >> հեքիաթի հերոսները միմիանց հետ վիճելիս , իսկ այդ շենքի միուս կողմում պատկերված է հայտնի <<Ախթամար>> լեգենդից հատված , որտեղ Թամար անունով աղջիկը լույսը ձեռքին սպասում է ջրում լողող տղային։ Իսկ մեկ այլ շենքի վրա պատկերված կլինի Մարտիրոս Սարյանի հայտնի << Հայաստան >> նկարը ։ Բայց, օդում կախված կլինեն մի քանի շինություն, որոնք կհիշեցնեն Ենգիբարյանի թեթև թռիչքը օդում։ Կրկնակի կկանաչապատեի ամբողջ քաղաքը բերքատու ծառերով ։ Բոլոր առևտրի կենտրոնները որոնք գտնվում են Երևանում կլինեն քաղաքից դուրս։ Քաղաքում, մեծամասնությունը կշրջեր հեծանիվնրով , որպեսզի չաղտոտվեր օդը։ Հայաստանի բոլոր մարզերում կբացեի թանգարաններ որոնք նվիրված կլինեին հայտնիներին։ Կանեի ամեն ինչ , որ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները լինեին իմ դպրոցի նման ՝ չլինեին ճնշող համազգեստները , ծույլերի և գերազանցիկների տարբերությունը , ամենօրյա խիստ գնահատականները և այլն։

Մանանա Առաքելյան

Քաղաք ՝ Երևան , Հ․Ա․Թ․

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՝ 7-րդ դաս.

հեռ․ 091041428

էլ․հասցե ՝ manana.araqelyan85@mail.ru

Рубрика: Մայրենի

Հետաքրքիր դեպք

Մի անգամ մենք գնացել էինք ճամփորդության ՝ մեր ճամբարի երեխաներով։ Այդ ժամանակ դեռ խորը ձմեռ էր , և մենք ՝ կարելի է ասել , պետք է բարձունք հաղթահարեին։ Ավտոմեքենան կանգնեց ՝ որպեսզի մենք իջնենք , հենց ոտքս դրեցի ներքև , մինչև ոտքիս ծունկը ձուն եղավ ։ Այնուհետև երբ բարձրունը հաղթահարեցինք և հետ եկանք , ամբորղջովին ջուր էինք եղել։😂😄

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում բացվում են վայրի վարդերը դեղին սպիտակ երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին պառկում են տաք քարերի վրա լեզուները հանում

Այն ժամանակ երբ շեն էր Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ այժմ այդ արահետն էլ չկա

Մանաս ինչու տունդ Օրանջիայում շինեցիր չգիտեիր որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում

Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում ուստան էլ տաշած քարերն էր շարում

Առաքելը գյուղում չէր վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին հերսոտեց և սրտում զայրույթը պահեց որ առավոտյան Մանասի երեսով տա կռիվ անի Օրանջիայի համար

Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի  որ զոռ ես անում ասաց Մանասը Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել

Մանաս իմացիր առաջդ ով ա կանգնած ես Դավոյենց Առաքելն եմ բա դու ում լակոտն ես

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով իրար անցան աղմուկ աղաղակ եղավ Մանասին արնաթաթախ տուն տարան

Առաքելն էլ նայեց հեռացողներին պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր- սահման ,- ա-դիր զմրուխտափայլ- զմրրուխտ — ա — փայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորք, անարդյունք, անօրեն, անձև:

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։

Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։

Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը  որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։

  1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: ՝ անորոշ Բ. Դերձակը հագուստն էր կարում: ՝ որոշյալ

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: ՝ անորոշ Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր: ՝ որոշյալ

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր: ՝ անորոշ

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր: ՝ որոշյալ

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: ՝ անորոշԲ. Անտառում որսորդին հանդիպեց: ՝ որոշյալ

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: ՝ անորոշ Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել: ՝ որոշյալ

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:

Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: ՝ անորոշ Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված: ՝ որոշյալ

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: ՝ անորոշ Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ: ՝ որոշյալ

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: ՝ անորոշ Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար: ՝ որոշյալ

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: ՝ անորոշ Բ. Նա ուսապարկից հանեց տուփը: ՝ որոշյալ

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Рубрика: Մայրենի

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ընթերցումներ

Գործնական քերականություն

Տեսագրություններիդ և ձայնագրություններիդ հղումները

Թարգմանություններ

Տեղադրի՛ր թարգմանություններիդ վերնագրերը՝ հղումներով։

թարգմանություն թարգմանություն թարգմանություն

Ստեղծագործական աշխատանք

Տեղադրի՛ր ստեղծագործական աշխատանքներիդ վերնագրերը՝ հղումներով։

Ստեղծագործական աշխատանք 1․ Ստեղծագործական աշխատանք 2․ Ստեղծագործական աշխատանք 3․

Մասնակցությունը մայրենիի ֆլեշմոբին` այո, ոչ

Ապրիլ ամսվա աշխատանքս գնահատում եմ` 9 (1֊10 միավոր)

Рубрика: Մայրենի

Թարգմանություն

James took the milk out of the refrigerator. He put the carton of milk on the counter. He took the cap off the carton of milk. He opened the kitchen cabinet. He took a glass out of the cabinet. He put the glass on the counter next to the milk. He poured some milk into the glass. He put the cap back on the carton of milk. He put the milk back into the refrigerator. He took the chocolate syrup out of the refrigerator. He poured some chocolate syrup into the glass of milk. He stirred the milk with a spoon. He licked the spoon.

Ջեյմսը վերցրեց կաթը սառնարանից ։ Նա դրեց կաթի մուլտֆիլմը իր համակարգչի մեջ ։ Նա վերցրեց բաժակը և անջատեց կաթի մուլտֆիլմը ։ Նա բացեց խոհանոցի պահարանը ։ Եվ վերցրեց ապակյա բաժակ պահարանից ։ Նա դրեց ապակյա բաժակը կաթի կողքին ։ Նա լցրեց կաթ ապակյա բաժակի մեջ ։ Նա միացրեց կաթի մուլտֆիլմը ։ Նա դրեց կաթը ետ սառնարան ։ Նա վերցրեց շոկոլադե օշարակը սառնարանից ։ Նա լցրեց շոկոլադե օշարակը ապակյա բաժակի մեջ ։ Նա խառնեց կաթը գդալով ։ Նա լիզեց գդալը ։

Рубрика: Մայրենի

Գործնական Քերականություն

Տեքստը պատմի՛ր՝ 

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից,

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):  

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

Տարբերակ ՝ ա . Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, այդ թվում և ես։ Այստեղ հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Մեր ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև ամստերդամցի մյուս դպրոցականների պես մենք ևս մնացած օրերին դպրոց ենք գնում:

Տարբերակ ՝ բ. Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

Տարբերակ ՝ գ. Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա:   Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Իմ կարծիքով այս ռեստորանն շատ լավ է, որովհետև, եթե քեզ ծնողներն տանում են ռեստորան նրանք սկսում են խոսալ մեծական բաներից։ Այն տեղ ոչմի մեծահասա չկա և գումարած դու կարող ես այն տեղ աշխատել։ Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում: Շատ լավ է, որ այնաշխատում է շաբաթ և կիրակի, որովհետև այդ որերը շատ հարմար են դպրոցականներին

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Ես ամեն օր թռչում եմ Պարագվայում, և տեսնում եմ, որ մի բույս կա այնտեղ, որը կարողանում է հազալ ու փռշտալ։ Ամեն օր նրան տեսնելիս սիտս կտոր-կտոր է լինում։ Մի փոքր մոտենում եմ նրան և տեսնում, որ մի փոքր փոշի է նստում վրան ապա տերևը սկսվում են գունաթափվել, իսկ հետո սկսում է փռշտալ։ Վերջում նրա ծաղկոտներից ջուր է դուրս ցայտում այնքան մինչև փոշին մաքրվում է։ Իմ բունը բույսից շատ հեռու չէր և ամեն գիշեր, չէի կարողանում քնել, որովհետև անընդհատ լսում էի նրա փռշտոցի և ջրի ցայտոցի ձայնը։ Մտածեցի, որ պետք է նրան օգնել, երևի նա էլ ամբողջ գիշեր չէր կարողանում քնել փռշտոցի պատճառով։ Առավոտյան դուրս եկա ծառի վրա երգելու և տեսա, որ նա էլի փռշտում է ու ծաղկոտներից դուրս ցայտում ջուրը։ Դադարեցի երգելը և գնացի նրա մոտ։ Ասացի բարև, ինչու° ես անընդհատ փռշտում։ Նա ասաց, որ փռշտում է, որովհետև անընդհատ նրա վրա փոշի է նստում։ Ես հարցրի, թե նա տուն չունի°։ Նա ասաց, որ չունի, եթե ունենա մաքուր օդ չի շնչի։ Ես ասացի, որ, եթե իր վրա անընդհատ փոշի է նստում, հիմա մաքուր օդ շնչու°մ է։ Նա ասաց, որ ոչ չի շնչում, բայց միևնույն է չի ուզում տուն ունենալ։ Այդպես նա մի կերպ քնեց։ Բայց ես միևնույն է մտածեցի, որ նրան տուն է պետք։ Մինչ դեռ նա քնած էր ես նրան փայտից տուն պատրաստեցի։ Դա այնպիսի տուն էր, որ նա կարող էր մաքուր օդ շնչել, բայց համ էլ նրա վրա փոշի չէր նստի։ Նա արթնացավ սկսբում վախեցավ, բայց հետո ինձ հարցրեց, թե սա ինչ է; Ես պատասխանեցի, որ նրա համար տւն եմ պատրաստել։ Նրան տունը շատ դուր եկավ։ Հիմա նա համ մաքուր օդ է շնչում և նրա վրա փոշի չի նստում։ Իսկ գիշերները ես էլ նա էլ հանգիստ քնում էինք։

Рубрика: Մայրենի

Իմ Սրտում ❤

Եթե ես լինեի , իմ սրտում կտեղավորեի ինձ համար ամենակարևոր մարդկանց ՝ օրինակ, Ամենա առաջինը Մայրիկիս , Տատիկիս , Պապիկիս, եղբորս , քեռիիս և քեռակնոջս: Բացի այդ մարդկանցից նաև իմ սրտում կտեղավորեի բարի մարդկանց որոն չեն նախանձում միմյանց և սիրում են բարիությունը:

Рубрика: Մայրենի

Մեդիա Ուրբաթի երգերի ՝ անծանոթ բառերի բացատրություն

Իմ Երևան 

ԽոսքՀովհաննես Ղուկասյան 

Երաժշտություն` Կոնստանտին Օրբելյան 

Քո երկինքը ծով Է կապուտակ, 

Դու կանաչ ես ու ծաղկուն, 

Ինձ ժպտում են արևաթագ  — Արևի նման թագ ունեցող

Քո շենքերը վարդագույն։ 

Քո գրկումն Է վարդը իմ բացվել, 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո գրկումն եմ սիրտս բացել 

Ու սիրել մի աղջկա։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում — ծաղկոց

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Քո երգերը քաղցր են և անուշ. 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո ցերեկն Է արևալույս, 

Քո գիշերը՝ պարզկա— անամպ

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս, 

Եվ գրկում լուռ գիշերվա 

Քո լույսերն են երջանկալի 

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

Դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Հայաստան իմ չքնաղ 

ԵրաժշտությունԱրթուր Գրիգորյան 

ԽոսքերՄարիա Մինասյան 

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, 

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ, 

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում 

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով 

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով 

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։ 

Նանարի Նայ 

Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ 

(Արագ մաս) 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Դուն էկար բարով էկար, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Քու գալ ինձի դուր էկավ, 

Նանարի նայ, նանարի նայ: 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Հազար էրնեկ քու տիրուն, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

(Դանդաղ մաս) 

Կըց գիշերն ու ցերեկուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Չեներ էսի երերուն, 

Նանարի նայ, ջանարի նայ, 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Հազար էրնեկ քու տիրուն: 

Նանարի, նանարի, նանարի նայ: 

(Արագ մաս) 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Հեյ գյուլ եմ 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Մանի ասեմ ու շարեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Լցնեմ տոպրակն ու կարեմ: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ծաղիկ ունեմ նարնջի, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Տղա վեր արի, փընջի: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ոսկին ծալեծալ կուզեմ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Рубрика: Մայրենի

Սպիտակ ջրաշուշան պատմվածքի ՝ առաջադրանքներ

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Գուժել — վատ լուր հաղորդել

Ցախսարեկ — խիտ մացառներում ու թփերում ապրող փոքրիկ երգեցիկ թռչուն

Սմբակ — միասմբակ կենդանիների ոտքի մատները պատող եղջերային գոյացություն

Նշույլ — լույսի շող, ճառագայթ, ճաճանչ

Մակույկ — նավակ

2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր հեքիաթը։

Հեքիաթը մի գյուղակի մասին է, որտեղ մարդիկ ապրում էին խաղաղ և երջանիկ։ Այդ քաղաքում ցերեկը արևը շատ սիրուն էր, իսկ գիշերը՝ աստղերն էին գեղեցիկ փայլում։ Եվ մի օր աստղերը որոշում են ցած իջնել, նրանց միշտ լուսինը չեր թողնում, բայց այս անգամ թողեց։ Լուսինը մինչ նրանց իջնելը ասաց, որ զգույշ լինեն, որ չընկնեն, որովհետև եթե նրանք ընկնեն, ցերեկը արևը նրանց կսպանի։ Աստղերը իջնում են քաղաք, այդ ժամին բոլորը քնած էին, բացի մի տղայից։ Նա տեսավ աստղերին և որոշեց բարձանալ վրանի վրա, որ ավելի լավ տեսնի նրանց։ Այդ ժամանակ աստղերից մեկը ընկնում է և աղջկա վերածվում։ Աղջիկը ասում է, որ եթե նա այստեղ մնա, ցերեկվա արևը նրան կայրի։ Տղան խղճում է նրան, և պահում է նրան ցերեկվա արևից, և աղջիկը մի գեղեցիկ սպիտակ ծաղիկի է վերածվում։ Տղան նրան տանում է մի ժայռի վրա դնում, բայց ծաղիկը երկար ժամանակ այնտեղ մնալուց հետո ձանձրանում է, և ուզում է մի քիչ մարդկային շունչ տեսնել։ Այդ հարցում նրան մի թռչուն է օգնում, նա ծաղիկին իր կտուցով վերցնում է, և մի գետի վրա դնում։ Եվ այսպես նա սպիտակ ջրաշուշան է դառնում և դառնում մարդկանց սիրելի ծաղիկը։

3․ Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

• Սյուժեն հետաքրքիր է։

• Պատկերավորման միջոցները շատ են։

• Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։

• Պատմելու ոճը հետաքրքիր է։

• Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։

• Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։

• Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

Իմ կարծիքով՝ հեքիաթի արժանիքը Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթն է, որովհետև այստեղ շատ գեղեցիկ է ներկայացված աստղի կերպարը, թե ինչից ինչ է դառնում։

4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։