Рубрика: Без рубрики

Դեկտեմբերի 25-ից հունվարի 8-ը

Սիրելի՛ սովորողներ, կից տեղադրում եմ այս շաբաթների առաջադրանքները․

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին

1.Ինչ պիսի՞ կառուցվածք ունեն կմախքային մկանները:

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության:

2. Ի՞նչ դեր է կա տարում մկանային համակարգը:

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։

Bb_2_9.jpg

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։


3.Ի նչպե՞ս են կատարվում շարժուﬓերը հոդերի ﬕջոցով:

Օրինակ՝ սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։

4.Որտե՞ղ են տեղակայված հարթ և ﬕջաձիգ զոլավոր մկանները:

Հարթ մկանը գտնվում է ներքին օրգանների և արյունատար անոթների պատերում, մաշկում։

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։

мыш-ткань-3.jpg



5.Ի նչպիսի՞ հիﬓական մկանախմբեր գիտեք:

Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։

Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զայրույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փոփոխությանը, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրերին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։

 Դիմախաղի մկաններ                                            Ծամիչ  մկաններ

10639594442nothumb650.jpg
ծամող.png

Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին:

Օրինակ

Կրծքի մեծ մկանները մասնակցում են վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։

Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։

Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ: Սրանք պաշտպանում են նաև որովայնի խոռոչի մկանները հարվածներից և վնասվածքից: 

Որովայնի  մկաններ  Կրծքի մկաններ 

Pryamaya-myshtsa-zhivota-277x300.jpg
4-13.jpg

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։ Ազդրի վրա տեղադրված է մարդու մարմնի ամենաերկար մկանը` (դերձակամկանը՝ մինչև 50 սմ):


6. Ի՞նչ է հոգնածությունը:

Աշխատունակության ժամանակավոր նվազումը, որն առաջանում է երկարատև աշխատանքի ընթացքում, կոչվում է հոգնածություն:


7. Ո՞րն է ակտիվ հանգիստը:

Ակտիվ հանգիստն այն է, երբ գործունեության մի տեսակը փոխարինվում է մյուսով։

Рубрика: English 8

December 18-22

Lesson one

  • ClassworkSpotlight 8, slide 22, “Social Etiquette in UK”
  • Homework–What rules of social etiquette in Armenia do you know? Write some of them. 

Homework

  • Armenians greet each other with a kiss and hold hands.
  • Armenians use the French word for “thank you”
  • It’s OK to ask personal questions.
  • Come hungry when invited to an Armenian family’s home.
  • It’s OK to live with parents.
Рубрика: Հանրահաշիվ ՝ 8

Պարապմունք 31

Թեմա՝Ռացիոնալ արտահայտություն և նրա թվային արժեքը։ Վարժությունների լուծում։

  1. Արտահայտությունը գրել առանց բացասական աստիճանների.

ա) a + b / ab
բ)
 1 / (a + b)^2
գ) (ab)^2 / a^2 + b^2
դ) a / a^2 + 1

2. Հաշվել.

ա) 3 / 10
բ) 1 / 36
գ) 1 / 8

3. Տառերի ինչպիսի՞ արժեքների դեպքում է որոշված արտահայտությունը

ա) a-ն հավասար չէ 0-յի
բ) x-ն հավասար չէ 1-ի
գ) c-ն հավասար չէ -3-ի
դ) a-ն հավասար չէ 3-ի

4.  Գտնել արտահայտության արժեքը.

ա) 0.96
բ) 2.5
գ)
դ

5. Գտնել արտահայտության արժեքը.

ա) 1 / 10
բ) 2

Рубрика: Կենսաբանություն 8

Դեկտեմբերի 18-24

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու ենք մարդու կմախքը

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ինչո՞վ է տարբերվում մարդու կրծքավանդակը կաթնասունների կրծքավանդակից:

    Կաթնասունների ողնաշարի բնորոշ առանձնահատկությունները նրանց ողերի հարթ մակերեսն է, որոնց միջև գտնվում են աճառային միջնորմեր։
  2. Ի՞նչ դեր է կատարում ոտնաթաթի կամարաձև կորությունը:

    Վերջույթների ոսկրերը իրար շարժուն են միացած և ապահովում են ակտիվ շարժումներն ու տարածության մեջ տեղափոխումը:

Рубрика: Հանրահաշիվ ՝ 8

Պարապմունք 30

Թեմա՝ Ռացիոնալ արտահայտություններ և դրանց թվային արժեքը:

Ռացիոնալ արտահայտություն կոչվում է այն արտահայտությունը, որում մի քանի հանրահաշվական կոտորակներ միացված են թվաբանական գործողությունների նշաններով:

Ընդ որում այդ արտահայտությունը չպետք է պարունակի զրոյական բազմանդամի վրա բաժանման գործողություն:

Հանրահաշվական կոտորակը նույնպես անվանում են ռացիոնալ արտահայտություն:

Օրինակ․

Ռացիոնալ են հետևյալ արտահայտությունները՝

Որպեսզի այսպիսի արտահայտությունները ճիշտ պարզեցնել, պետք է՝

  •  պահպանել գործողությունների հերթականությունը,
  •  պահպանել այդ գործողությունների կատարման կանոնները,
  •  հիշել, որ բոլոր գործողությունները կատարվում են միայն այն արժեքների համար, որոնց դեպքում կոտորակներն իմաստ ունեն:

Օրինակ՝

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Ո՞ր արտահայտությունն է կոչվում ռացիոնալ:

Ռացիոնալ արտահայտություն կոչվում է այն արտահայտությունը, որում մի քանի հանրահաշվական կոտորակներ միացված են թվաբանական գործողությունների նշաններով:

2. Պարզեցնել ռացիոնալ արտահայտությունը.

ա) bc+ac+ab/abc*abc=bc+ac+ab

բ) 5x^2*1-x+3x^2/x^2=5(1-x+3x^2)=5-5x+15x^2=15x^2-5x+5

3. Արտահայտություններից որո՞նք իմաստ չունեն.

4.x-ի ինչպիսի թվային արժեքի համար հանրահաշվական կոտորակի արժեքը հավասար է 0-ի.

ա) 2

բ) 0

գ) -3

դ) 3

ե) x

5. Գտնել արտահայտության արժեքը, երբ x=2

ա) 0

բ) 0

գ) 0

դ) 2/3

6. Հաշվել արտահայտության արժեքը.

ա) 7/-7+3+4/3=-1+3+4/3=2+4/3=10/3

Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

Մասնակիցներ` Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Ինչ է ազատությունը

Ազատությունն այն է , երբ մարդը կատարում է այն ինցհ ուզում է ։

  • Ազատություն տեսակները

Խոսքի ազատություն․ իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը՝ առանց կառավարության արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից վախենալու։

Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:

Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։

Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:

Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։

  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ 

  • Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր,  

Արդյունքում` Սովորողները պատրաստում են ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր, գրում են պատումներ:

Рубрика: Հայոց լեզու 8

Դեկտեմբերյան ֆլեշմոբ

1. Իմաստային ի՞նչ մասերից է բաղկացած «Ամանոր» բառը, գրի՛ր բառի հոմանիշները։

Նոր տարի

2. Առաջին շարքի բառերում կա ավելորդ տառ, որը պետք է լրացվի դիմացի շարքի բառերում։ Գտի՛ր ավելորդ տառը և տեղադրի՛ր ճիշտ տեղում՝ վերականգնելով բառերի ճիշտ ուղղագրությունը։

Օրինակ՝ 
տասնըմեկ — ոչ մեկ 
տասնմեկ — ոչ մեկը։


Ա) հույսով եմ — ատամնաբուժ

հուսով եմ — ատամնաբույժ

Բ)  կանանչի — վերջի

կանաչի — վերջին

Գ)  ֆիդային — պատճե

ֆիդայի — պատճեն

Դ)  նշխարհ-աշխար

նշխար — աշխարհ

3. Ո՞ր բառն է ավելորդ, բացատրի՛ր՝ ինչու։

Գրել, ջրել, մրոտել, հորովել, խորովել, պարել։

խորովել

4. Որքան հնարավոր է շատ բառեր «քամիր» նավասարդ բառից։

նավ ,սարդ , դար , սար , Նվարդ , վարդ , Վարդան , սան , Նավասարդ , նավս , դաս , ասա , սա , նա , վնաս ։

5.  Փոխադրի՛ր բանաստեղծության հատվածը արևմտահայերենից արևելահայերեն`

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

(Զահրատ)

Տոնածառը զարդարելու համար
Երկու բան է պետք
Նախ ծառ է պետք հետո զարդեր ծառի վրա
Տոնածառը զարդարելու համար
Երեք բան է պետք
Ծառից զարդերից բացի
Լավ ճշօրվա հանդեպ հավատք է պետք։

6. Գուշակի՛ր ժողովրդական հանելուկը.
Ճերմակ մրսավոր (մորուքավոր), Առավ սար ու ձոր:

Ձյուն

7. Ծաղրանկարներին համապատասխան դարձվածքներ գրիր։

Ծաղրանկարները՝ Դիլլաքյան եղբայրների

Подпись отсутствует

Աչքից ընկնել

Подпись отсутствует

Աչք մտնել

ականջտ կանչի

աչքտ լույս

բերան բաց

փակ բերան

Գրողի ծոց

ատամ հաշվել

8. Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը։

Ա) Վարպետը ուներ (երկաթե, ոսկի, արծաթե) ձեռքեր։

երկաթե

ոսկե

արծաթե

Բ) Գյուղապետին բոլորն էին սիրում․ լավ մարդու (անուն, աչք, տպավորություն) էր հանել։

անուն

աչք

տպավորություն

Գ) Խումբը ոչ մի կերպ գլուխ չէր (տանում, հանում, բերում) այդ գործից։

տանում

հանում

բերում

Դ) Վերջին դեպքերից հետո գործարարը չէր կարողանում լեզու (հանել, գտնել, դնել) աշխատակցի հետ։

հանել

գտնել

դնել

Ե)  Ոտքի (տակ, առաջ, վրա) արած գործը չի կարող լավ որակ ունենալ։

տակ

առաջ

վրա

9. Առածները խառնվել են։ Օգնի՛ր, որ գտնեն իրենց ճիշտ շարունակությունը՝

Ամառվա փուշը — ձմեռվա նուշը

Որքան ուժեղ է ձմեռը — այնքան շուտ է գարունը։

Անտեր ոչխարը — գայլը կուտի

Ամառը որ պառկես հովեր — ձմեռը կսատկեն կովեր:

10. Ի՞նչ կնվիրեիր Ձմեռ պապին Ամանորին, ըստ քեզ` ինչի՞ կարիք կունենար նա։

Ձմեռ պապ գոյություն չունի

Рубрика: Պատմություն 8

Հարցեր

1804-1813 ռուս – պարսկական 1 –ին  պատերազմ ,  պայմանագիր

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին թոթափել պարսկա-թուրքական լուծը և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։

Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Բագրատիոնիների արքայատոհմը, որը ղեկավարում էր Վրաստանը հազար տարուց ավելի, հեռացվեց իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվեց գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը։

Աստիճանաբար ամրապնդելով դիրքերը Վրաստանում 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվեցին Գանձակի բերդի վրա։ Հրամանատար Ջավադ խանը զոհվեց։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք կնքեց Անգլիայի հետ, որի հրահրմամբ սկսվեց տասնամյա պատերազմ։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսաստանի դեմ հրահրեցին նաև Օսմանյան կայսրությանը, և տեղի ունեցավ զուգահեռ ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները խախտեցին սահմանը և երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

1826-ից 1828 ռուս — պարսկական պատերազմ , պայմանագիր

Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը: Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր: Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ: Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են: Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով: Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը: Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները:

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի: Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից:

1806-ից 1812 ռուս – թուրքական պայմանագիր , պատերազմ

1828-1829 ռուս – թուրքական  պայմանագիր

Ռուս-թուրքական պատերազմը սկսվել և ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827թ.-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը և պատերազմի կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828թ.-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիայի դեմ: Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25 հազարանոց բանակի խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829թ.-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին:

Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը ստիպել է թուրքական կառավարությանը նորից հաշտություն կնքել: 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը, Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30թթ. շուրջ 80 հազար հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում: Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ եվրոպական տերությունների ճնշման տակ հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա: Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:

1877-1878 ռուս – թուրքական պայմանագիր

Ձևակերպել հայկական հարց — արևելյան հարց հասկացությունները