Рубрика: Պատմություն

Հարցեր

Հնագույն հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր ինչ վկայություններ են հասել ։

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։

Ինչ են առասպելները։

Ժողովրդի կողմից ստեղծված լեգենդներ.

Ներկայացնել Վահագնի , Տորք Անգեղ մասին։

Տորք Անգեղի մասին

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են կոչել։ Նա ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։ Պոնտոսի ափին հարձակվել է թշնամի նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց ետևից, և առաջացած ջրերի ալեկոծումից նավերը խորտակվել են կամ հեռուները մղվել։

Վահագնի մասին

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

Ինչ է վիպերգը։

Իրական պատմությունների վրա ստեղծված լեգենդները

Ներկայացնել Արտաշես և Սաթենիկ վիպերգի բովանդակությունը։

Արտաշես և Սաթենիկ, հայկական ավանդազրույց։ Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»։ Ստեղծվել է մ. թ. ա. II-I դարերում։ Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության ժամանակ, Մարգարիտ էր տեղում Սաթենիկ ի հարսնույն ժամանակ:

Ներկայացնել հայկական դիցարանը։

Հայկական դիցաբանությունը հայ ժողովրդի նախաքրիստոնեական շրջանում տարածված հավատալիքներն էին։ Այն իրենից ներկայացնում էր Հայաստանում դավանվող Զրադաշտական կրոնի ձուլումը բուն հայկական հավատալիքների և հելլենիստական մշակույթի հետ։ Դիցարանը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխության, և դրա պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի՝ ուրարտական (Վանի թագավորությունում, մ․թ․ա 10-6րդ դարեր), զրադաշտական (Երվանդունիների թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 6-2-րդ դարեր) և հելլենիստական (Արտաշեսյան և Արշակունյաց թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 2 — մ.թ. 4-րդ դարեր)։

Рубрика: Պատմություն

Առաջադրանք ՝ Մայիսի 16-ից 22-ը

Առաջադրանք 1

Հին Հայաստանի մշակույթը/Հայոց պատմություն,էջ 145-147/

Հայկական վիպերգերը/Հայոց պատմություն,էջ 150-153/

Հայ հին վիպաշխարհ/ԸՆտրել պատմություններից մեկը, կարդալ, պատմելով գրել բլոգում, կամ տեսանյութ պատրաստել/

Առաջադրանք 2

Հայոց նախաքրիստոնեական հավատքը/Հայոց պատմություն,էջ 154-156/

Գրավոր մշակույթըՀայոց պատմություն,էջ 158-160/

Այս թեմաներով գրել փոքրիկ հետազոտական աշխատանք

Рубрика: Պատմություն

Առաջադրանք ՝ Մայիսի 10 — ից 15-ը

Առաջադրանք 1

«Ժամանակ անիշխանության»

Ներկայացնել Խոսրով Երկրորդ,  Անակ Պարթևի հարաբերությունները:

3-րդ դարի կեսերին Սասանյան արքա Շապուհը I-ը հարձակվում է Մեծ Հայքի թագավորության վրա։ Տրդատ II-ը ստիպված հեռանում է Հռոմեական կայսրություն։ Հայոց գահին նստում է Խոսրով II-ը: Պարսից արքան, պարտություններ կրելով հայոց Խոսրով թագավորից, Հայաստան է ուղարկում Անակ Պարթևին՝ Խոսրովին սպանելու հանձնարարությամբ։ Անակը խաբել էր, իբր իրեն հետապնդում են, և ապաստանել էր Արտազ գավառում։ Հայստան գալուց և որդու՝ Գրիգորի ծնվելուց 3 տարի անց Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին։ Իսկ Անակին իր մերձավորների հետ սպանում են հայ զորականները Երասխ գետի Տափերական կամրջի մոտ։ Խոսրովի որդուն՝ Տրդատին պարսկական հետապնդումներից պաշտպանելու համար դայակները փախցնում են և տանում են Հռոմեական կայսեր արքունիք։

Հիմնավորել «Ժամանակ անիշխանության» ժամանակաշրջանը;

Սասանյանների նվաճողական քաղաքականության հետևանքով 260-ական թթ կեսերից հայոց գահը զավթում են Պարսից դրածո մի քանի թագաժառանգներ։ Մովսես Խորենացին այդ ժամանակաշրջանը բնութագրել է որպես <<Ժամանակ անիշխանության>>։ Օտար գահակալները ձգտում էին հայերին պարտադրելու զրադաշտականությունը՝ Պարսկական պետական կրոնը։ 

Պատմել զրադաշտականության մասին:

Զրադաշտականությունը հին իրանական դուալիստական կրոն, որը ծագել է ք.ա. 10-7-րդ դարերում Զրադաշտ (Զարատուշտրա) մարգարեի քարոզչության արդյունքում: Նա իրեն հռչակել էր գլխավոր աստծո՝ Ահուրամազդայի պատգամաբեր և մերժում էր հին աստվածություններ հանդիսացող դևերի պաշտամունքը:

Զրադաշտականության հիմնական գաղափարախոսությունը կապված է երկվության՝ չարի և բարու հետ, այսինքն՝ կան երկու ոգիներ, որ այս աշխարհում պատերազմի մեջ են միմյանց հետ։ Շատ հետաքրքիր են նաև զրադաշտական կրոնի սովորույթները, որոնցից շատերը յուրօրինակ են, իսկ մի քանիսն անգամ նման են որոշ հայկական սովորույթներին, որոնք, ըստ ամենայնի, ծագել են մինչքրիստոնեական շրջանից։

Զրադաշտականությունը եղել է Սասանյան կայսրության, ամենայն հավանականությամբ՝ նաև Աքեմենյանների ու պարթև Արշակունիների կրոնը: Արևմտյան իրանագետների կողմից այն շատ է ուսումնասիրվել, սակայն հայկական գիտական շրջանակներում շատ քիչ են անդրադարձել այս կրոնին, և չկա այլ աշխատություն, որը կներկայացնի զրադաշտականության քիչ թե շատ ամփոփ բնութագիրը:

«Այժմ զրադաշտականությունը փոքր կրոն է, ունի մոտ 100-120 հազար հետևորդ, բայց պատմական մեծ ազդեցություն է ունեցել: Շատ են առնչությունները նաև հայերի հետ, օրինակ՝ Ավարայրի ճակատամարտը տեղի ունեցավ, քանի որ Սասանյան կայսրությունը տարածում էր զրադաշտական կրոնը։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, էջ 126-127Զրադաշտականություն,  

Զրադաշտականություն

Առաջադրանք 2

Տրդատ Երրորդի գահակալությունը

Հիմնավորել Տրդատ Երրորդի մեծ պատիվների արժանանալը, հռոմեական կայսեր կողմից:

Տրդատը հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։

Ներկայացնել կապը այս անձանց , հասկացությունների հետ Գրիգոր Լուսավորիչ, Հռիփսիմյաց կույսեր, քրիստոնեություն:

Պարթև Անակի որդիներից մեկը, որին Հունաց կողմերն էին փախցրել տարել, մեծանում և ուսում է ստանում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ Այստեղ նա հետևում է նոր կրոնի՝ քրիստոնեության ուսմունքին, հմտանում և ընտելանում Աստվածաշնչին, դառնում քրիստոնյա և մկրտվում Գրիգոր անունով։ Գրիգորն իր դայակներից տեղեկանում է իր հոր արարքներին, մասնավորապես Խոսրովի սպանությանը և իմանալով, որ Տրդատը Խոսրովի որդին է և ապրում է Հռոմում, գնում, գտնում է Տրղատին և կամավոր ծառայության մտնում նրա մոտ։ Նա Տրդատից թաքցնում է իր ով լինելը, հնազանդությամբ սպասարկում է նրան, որպեսզի դրանով քավի իր հոր գործած հանցանքը։Այդ ժամանակ Հռոմում Դիոկղետիանոս կայսրը հալածում էր քրիստոնյաներին։ Եվ երբ Տրդատը զգում է, որ Գրիգորը հետևում է քրիստոնեական ուսմունքին, սկսում է նրան նեղել, պատուհասել, զանազան տանջանքներ պատճառել, որպեսզի նա թողնի քրիստոնեությունը և հետևի հեթանոս աստվածների պաշտամունքին։

Ներկայացնել Մծբինի պայմանագրի նշանակությունը հայերի համար:

298 թվականին Մծբնիում կնքվում է հռոմեա-պարսկական 40 ամյա խաղաղության պայմնագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։ Տրդատը III վերջնականապես հաստատվում է հայոց գահին։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,, էջ 128-130,  Հայ հին վիպաշխարհ,

Մծբինի պայմանագիր

Рубрика: Պատմություն

Պատմություն ՝ Մայիսի 2-ից 8-ը

Առաջադրանք 1

1.Տրդատ Առաջինի գահակալումը

Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:

Հայ պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54 թ-ին կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն պետք էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Ներոն կայսերի հրամանով արևելք է գալիս զորավար Կորբուլոնը։ Նրա լեգեոնները Մեծ Հայք են ներխուժում և Բարձի Հայքի Կարնո դաշտում ճամբար խփում: Այսպես սկսվում է 10 տարի պտևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի մեջ։

Հռանդեայի ճակատամարտի  հետևանքները:

62 թ․ գանանը Արծանիի ափին՝ Հռանդես վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգգեոները պարտություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։ Հռոմեական զինվորներն, ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ-պարթևական զորքի նիզակների տակով։ Դա մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար։

Ներկայացրու Տրդատի  թագադրման պատմությունը:

Ներոնը հայտնել էր, որ կչանաչի Տրդատի գահակալությունը, եթե նա անձամբ գնա Հռոմ։ Հռանդեայի պայմանագրի համաձայն՝ 65 թվականին Տրդատը մեկնում է Հռոմ։ Հասնելով Նեապոլիս քաղաքը և տեսնելով Ներոնին, Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը։ Դա արարորակարգի խախտում էր, բայց Տրդատն իրեն որպես հաղթանակած կողմ է պահում։ Կայսերության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Առաջինը վերադառնում է Մեծ Հայք։

Աղբյուրը՝ Հայոց պատմություն/էջ 118-122/Տրդատ Առաջին

Առաջադրանք 2

Մեծ Հայքը I դարի վերջից, մինչև IIIդարի սկիզբը

2 թ․ Օգոստոս կայսեր թոռան՝ Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, պաշարում է Արտագերս ամրոցը։
Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն (18-34 թթ) էր, որի թագավորության տարիները խաղաղ էին։
1-ին դարի 1-ին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով։ Մեկը Արտաշատում էր, իսկ մյուսը՝ Ուռհա-Եդեսիայում, որտեղ գահակալում էր Աբգար 5-րդ (4-7թթ․, 13-50թթ․) թագավորը։ Նրա օրոք Եդեսիա են գալիս Քրիստոսի 12 աշակերտներից Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր հանդիպում էն Օթեաց խաչ վայրում և հիմնում Հայ առաքելական եկեղեցին։
51 թ․ Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատի եղբորոդի Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, Արտաշատում զավթում է գահը։
52 թ․ Պարթևստանի թագավոր Վաղարշ 1-ին Արշակունին և իր եղբայր Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան, սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պանտճառով հեռանում են երկրից։
54 թ․ հայ-պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին կրկին փորձում է գահակալել Արտաշատում։ Սակայն Ներոն կայսեր հրամանով զորավար Կորբուլոնի լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք և ճամբար խփում Բարձր Հայքի Կարնո դաշտում, ու սկսվում է 10 տարի տևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի միջև։
58 թ․ Կորբուլոնը գրավում է Արտաշատը և պաշարում Տիգրանակերտը։
61թ․ Ներոն կայսրը Հայաստան է ուղարկում հռոմեական նոր զորք՝ Պետոս զորավարի հրամանատարությամբ։
62 թ․ գարնանը Արածանիի ափին՝ Հռանդեա վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգեոնները պարտություն են կրում Վաղարշի և Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։
64 թ․ Կորբուլոնը կրկին արշավում է Հայաստան, սակայն պատերազմի փոխարեն Հռանդեայում կնքվում է խաղաղության պայմանագիր։
65 թ․ Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ։
66 թ․ Տրդատ 1-ինը վերադառնում է Հայաստան՝ որպես թագավոր։
Տրդատ 1-ինին հաջորդած Սանատրուկ 2-րդի (88-110 թթ․) օրոք Արածանիի ափին՝ Մշո դաշտում, կառուցվեց Մծուրքը։
Վարղարշ 1-ինի (117-140 թթ․) օրոք Արարատյան դաշտում գտնվող Վարդգեսավան գյուղաքաղաքը վերածվեց մեծ քաղաքի և վերանվանվեց Վաղարշապատ։
Վաղարշ 2-րդի (185-198 թթ․) ժամանակներից Արշակունիների արքայատոհմի գահակալությունը Հայաստանում դարձավ ժառանգական։
Վաղարշ 2-րդին հաջորդում է որդին՝ Խոսրով 1-ինը (198-215 թթ․), ում հռոմեական կայսրը խաբեությամբ հրավիրում է Ասորիք, ձերբակալում է և ուղարկում Հռոմ։
Նրա որդու՝ Տրդատ 2-րդի (216-255 թթ․) գլխավորությամբ հայերը ջախջախում և երկրից վտարում են հռոմեական զորքը։
226 թթ․ Սասանյան Արտաշիրը գրավում է երկրի գահը։
3-րդ դարի կեսերին Սասանյան արքա Շապուհ 1-ինը հարձակվում է Մեծ Հայքի թագավորության վրա։ Տրդատ 2-րդը հեռանում է Հռոմեական կայրություն։ Հայոց գահին նստում է Խոսրով 2-րդը։

Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ Առաջինից հետո:

Տրդատ 1-ինին հաջորդած Սանատրուկ 2-րդի (88-110 թթ․) օրոք Արածանիի ափին՝ Մշո դաշտում, կառուցվեց Մծուրքը։
Վարղարշ 1-ինի (117-140 թթ․) օրոք Արարատյան դաշտում գտնվող Վարդգեսավան գյուղաքաղաքը վերածվեց մեծ քաղաքի և վերանվանվեց Վաղարշապատ։
Վաղարշ 2-րդի (185-198 թթ․) ժամանակներից Արշակունիների արքայատոհմի գահակալությունը Հայաստանում դարձավ ժառանգական։
Վաղարշ 2-րդին հաջորդում է որդին՝ Խոսրով 1-ինը (198-215 թթ․), ում հռոմեական կայսրը խաբեությամբ հրավիրում է Ասորիք, ձերբակալում է և ուղարկում Հռոմ։
Նրա որդու՝ Տրդատ 2-րդի (216-255 թթ․) գլխավորությամբ հայերը ջախջախում և երկրից վտարում են հռոմեական զորքը։
226 թթ․ Սասանյան Արտաշիրը գրավում է երկրի գահը։
3-րդ դարի կեսերին Սասանյան արքա Շապուհ 1-ինը հարձակվում է Մեծ Հայքի թագավորության վրա։ Տրդատ 2-րդը հեռանում է Հռոմեական կայրություն։ Հայոց գահին նստում է Խոսրով 2-րդը։

Ներկայացրու Վաղարշ Առաջինի հիմնած քաղաքի մասին հետաքրիր տեղեկություններ:

Վաղարշապատը ( Էջմիածին ) քաղաք է Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։

Անվանումներ

Ըստ Մովսես Խորենացու, մինչև Վաղարշապատ կոչվելը՝ քաղաքն անվանվել է Վարդգեսավան, իսկ ավելի վաղ՝ Արտիմեդ: Վարդգեսավան անունը կապում են Վարդգես Մանուկի հետ, որը բաժանվելով Տուհաց գավառից, Քասախ գետով գալիս նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը։ Բնակավայրի Արտիմեդ անվանումը, հավանաբար, պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով:

Հնամենի բնակավայր

Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. 6-3 հազարամյակներից։ Այստեղ է գտնվում Շրեշ բլուրը, Մեծամորը, որոնք թվագրվում են Էնեոլիթյան ժամանակաշրջանին:

Առաջին հիշատակություններ

Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները հայտնել է Վանի թագավոր Ռուսա Բ-ն՝ կոչելով բնակավայրը Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ: Արդեն 3-րդ դարի վերջերի Վաղարշապատի մասին տեղեկություններ է հաղորդում Ագաթանգեղոսը:

Էջմիածնի տարածքում վեց եկեղեցի կա՝

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
  • Սուրբ Գայանե եկեղեցի
  • Սուրբ Շողակաթ եկեղեցի
  • Սուրբ Մարիամ Աստվածածին
  • Զվարթնոց տաճար
22222222222 1 - Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք ունեցավ, ըստ որի՝ Միածին որդին, իջնելով Արարատյան դաշտավայր, Վաղարշապատ մայրաքաղաքում ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվի տաճարը և հաստատվի Հայոց քահանայապետական աթոռը: Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հենված է հոսող ջրերի վրա, որոնց քարերի դասավորվածությունը թույլ է տալիս երկրաշարժի դեպքում ճոճել կառույցը և խուսափել փլուզումից:

Դրոշը

Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը: Կենտրոնում նարնջագույնով պատկերված հայերեն մեծատառ նախշազարդ «Է» տառը՝ էություն, Աստված։

ba30a3b67b53b01e3e5303c835f7ea68 - Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին

Պատմել Խոսրով Առաջինի օրոք հայ-հռոմեկան հակամարտության մասին:

Վաղարշ 2-րդին հաջորդում է որդին՝ Խոսրով 1-ինը (198-215 թթ․), ում հռոմեական կայսրը խաբեությամբ հրավիրում է Ասորիք, ձերբակալում է և ուղարկում Հռոմ։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, /էջ 123-125/

Рубрика: Պատմություն

Ապրիլի 25-30 առաջադրանք

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը I-III դարերում

Կազմել Հայաստանի առաջինից-երրորդ դարերի ժամանակագրությունը:

Բնութագրել Տրդատ Առաջինին:

Նկարագրել Հռանդեայի ճակատամարտը:

Հայ-պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54 թ․ կրկին փորձում է գահակալել Արտաշատում։ Սակայն անհրաժեշտ էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը։ Ներոն կայսեր
(54-68 թթ․) հրամանով Արևելք է գալիս զորավար Կորբուլոնը։ Նրա լեգոնները Մեծ Հայք են ներխուժում և ճամբար խփում Բարձր Հայքի Կարնո դաշտում։ Այսպես սկսվում է տասը տարի տևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի միջև։
Այդ ժամանակ Վաղարշը զբաղված էր Պարթևստանի արևելքում, ուստի Տրդատը հռոմեական բանակին դիմակայում էր հայկական ուժերի օգնությամբ։ Սակայն ւժերն անհավասար էին։ Կորբուլոնի զորքը շարժվում է դեպի Արտաշատ։ Տրդատը փոքրաթիվ ջոկատով ստիպված հեռանում է Ատրպատական։
Կորբուլոնը 58 թ․ գրավում է Արտաշատը, ավերում այն և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Ճանապարհին հռոմեական լեգոնները հանդիպում են հայկական ուժերի համառ դիմադրությանը։ Սակայն նրանց ի վերջո հաջողվում է գրավել Տիգրանակերտը։
Վաղարշ I-ը, մեծաքանակ զորքով մտնելով Հայաստան, պաշարում է Տիգրանակերտը։ Կորբուլոնը ստիպված զինադադար է խնդրում։ Վաղարշը դադարեցնում է Տիգրանակերտի պաշարումը՝ պայմանով, որ Տրդատին Հայոց թագավոր ճանաչելու առաջարկով դեսպանություն ուղարկվի Հռոմ։ Սակայն Ներոն կայսրը չի համաձայնում Վաղարշի առաջարկին և 61 թ․ Հայաստան է ուղարկում հռոմեական նոր զորք՝ Պետոս զորավարի հրամանատարությամբ։ Պետոսը սպառնում էր Հայաստանում հաստատել հռոմեական կարգեր և ժողովրդին հարկման ենթարկել։ Այսպիսի սպառնալիքներ լսելով՝ հայերն ավելի են ուժեղացնում իրենց աջակցությունը Տրդատին։

62 թ․ Հռանդեա վայրում տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգոնները պարտություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։ Հռոմեական զինվորներն, ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ-պարթևական զորքի նիզակների՝ <<լծի>> տակով։

Սահմանել, բացատրել «Ժամանակ անիշխանության» հասկացությունը։

Արտավազդի մահից հետո խառնաշփոթ է սկսվում, որ Մովսես Խորենացին անվանել է «Ժամանակ անիշխանության»։
Մեծ Հայքի արևելյան հատվածում բազմեցին Սասանյան արքայազն Որմիզդ-Արտաշիր Սասանյանը (262-272 թթ.) և Ներսեհ Սասանյանը (272-279 թթ.)։ Նրանք ցանկանում էին պարտադրել հայերին զրադաշտականությունը։ Նրանց կառավարման օրոք կործանվեցին հայոց հեթանոսական պաշտամունքային մի շարք սրբություններ։ Որմիզդ-Արտաշիրը հրամայեց հայոց թագավորների արձանները քանդել, իսկ Արտաշես Ա-ի սահմանաքարերի գրությունները փոխել և իր անունով անվանել «Արտաշիրական»։ Սակայն շուտով հռոմեական բանակի օժանդակությամբ Մեծ Հայք է ժամանում Տրդատ Բ-ի ավագ որդին՝ Խոսրով Բ-ն (253-279 թթ. արևմտյան հատվածում, 279-287 թթ. Մեծ Հայքում)։ Նա վերջ է դնում խառնշփոթին և հռչակվում հայոց արքա։

Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 113-127

Рубрика: Պատմություն

Հասկացությունների բառարան

Ամֆիթատրոն-Հին Հունաստանում և Հռոմում թատերական ներկայացումների համար կառուցված կիսաշրջանաձև շինություն։

Արենա-Հին Հռոմի ամֆիթատրոնների ձվաձև հրապարակը։

Անտիկ-(լատիներեն՝ հին) Հին Հունաստանի և Հռոմի վերաբերող պատմական շրջան։

Արեոպագոս-Բարձրագույն դատական և վերահսկող մարմին հին Աթենքում։

Բազմաստվածություն-Հեթանոսություն-Կրոնի ձև երբ մարդիկ երկրպագում էին բազմաթիվ աստվածների և դասակարգում դիցարանի տեսքով։

Բարեփոխում-(բարենորոքում, Րեֆորմ)-հասարակական կյանքի կամ որևե բնագավառի բարեփոխում, նպատակն է առաջնթացի ապահովումը։

Բռնապետ-(Լատիներեն՝ դիկտատոր)-անսահմանափակ իշխանություն ունեցող պետության ղեկավար․ Հին Հռոմում բռնապետը նշանակվում էր սենատի կողմից արտակարգ իրավիճակներում։

Բուրգ- Եգիպտոսի փարավոնների համար կառուցված դամբարան։։

Գլադիատոր- հռոմեացի ստրուկ որին վառժեցնում էին ամֆիթատրոններում մենամարտելու համար։

Լեգեոն-Հին հռոմի բանակի հիմնական զորամիավորում, կազմված շուրջ 6000 զինվորից։

Լակոնական ոճ-հնարավորինս քիչ բառերով բովանդակալից միտք արտահայտելը։

Խմբիշխանություն-(հունարեն՝ օլիգարխիա) Հունական պոլիսներում կառավարման ձև, երբ իշխանությունը գտնվում էր ավագանու մի փոքր խմբի՝ ընտրախաղի ձեռքում։

Ծերակույտ-(սենատ) ավագանու ներկայացուցիչներից կազմվաց ժողով․ Հին հունաստանում և հռոմում օրեզդիր Եռագույն մարմին։

Հանրապետություն- (Լատիներեն՝ռեսպուբլիկա-հանրաին գործ)-պետության ձև որտեղ իշխանության բարձրագույն մարմինները կազմվում են ժողովրդի ընտրովի ներկայացուցիչներից։

Կոնսուլ-Հին Հռոմի պետական բարձրագույն պաշտոնյա։

Զիկկուրատ — պաշտամունքային շինություն․բաբելոներեն նշանակու է բարձունք, ներքևի մասից դեպի գագաթը բարձրանում էին հսկայական չափերի աստիճաններ։

Ժողովրդավարություն (դեմոկրացիա ) — կառավարման ձև երբ օրենքների ստեղծմանը և պետության կառավարմանը մասնակցում է ողջ ժողովուրդը ( դեմոս — ժողովուրդ ):

Հռետոր — ճարտար , տպավորիչ , ազդեցիկ , խոսք ունեցող մարդ ՝ ճարտասան․

Կայսր — Հռոմեական կայսրության միապետ, ծագել է հուլյոս կեսարի անունից։

Պրովինցյա — ( Նահանգ ) — հռոմեական տերության վառչական միավոր․ լատիներեն ՝ պարտված երկիր։

Սատրապություն ՝ Աքեմենյան Իրանի վարչական միավոր։

Վարնա — (Հասարակական խումբ) — հին Հնդկաստանի բնակչության չորս խմբերի անվանումը․

Տիրան (Բռնական ) — Հին հունաստանում բռնի ուժով իշխանությունը գրաված և միանձնյա կառավարող անձ։

Рубрика: Պատմություն

Ապրիլի 18-24-ը առաջադրանք

Առաջադրանք 1

Թարգմանություններ/Ընտրել մեկ թարգմանություն/

Առաջադրանք 2

1.Հռոմեական մշակույթը/պատմել էջ 139-143/

2.«Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

«Ճապոնիայի մասին»/տեսանյութ/

Հարցեր/Այս աշխատանքը կատարեն ռուսերեն լեզվին լավ տիրապետող սովորողները, Հղում, էջ 52-60/

  • Ճապոնիայի աշխարհագրական դիրքը որքանով է ազդել
    Ճապոնիան գտնվում է Հեռավոր Արևելքում և նրա հարևան պետություներն են Կորեան և Չինաստանը։ Քանի որ այդ տարածաշրջանում հզոր տերություն էր Չինաստանը, այդ պատճառով Չինաստանում տարածված Բուդդիզմը և Կոնֆուցիականությունը տարածվել էին նաև Ճապոնիայում։ Առհասարակ, հաճախ այդ տարածաշրջանը անվանում էին նաև կոնֆուցիականության տարածաշրջան։Մյուս կողմից, սակայն, շատ ուսումնասիրողներ տարանջատում են Ճապոնիան, չինական ազդեցոթյան երկրներից, այն համարելով առանձին պետություն և քաղաքակրթություն․Ճապոնական քաղաքակրթության ակունքները հասնում են մ.թ.ա 1-ին հազարամյակ։ Այդ ժամանակ Ճապոնիան մշակութային առումով հեռու էր Ասիայի մայրցամաքից: Ի տարբերություն Չինաստանի՝Հին Ճապոնիան չէր ճանաչում իր սեփական ժառանգությունը, քանի որ այն գտնվում էր մշակութային աշխարհից կտրված: Դրան նպաստում էր իր աշխարհագրական դիրքը, և կղզիների վրա գտնվելը։

Ճապոնական քաղաքակրթության ձևավորմանըը:

  • Ի՞նչ է փոխառել Ճապոնիան Չինաստանից տնտեսական, սոցիալ-քաղաքական , մշակութային ոլորտներից:

Թեպետ Ճապոնիան Չինաստանից փոխառել է մի շարք կարևորագույն մշակութային և սոցիալ-տնտեսական երևույթներ, այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ գրեթե բոլոր փոխառությունների դեպքում, դրանք Ճապոնիայում վերաձևավորվել են։

Կրոն․ 5-ից 7-րդ դարերում ճապոնիա եկած գիտնականները սկսում են տարածել Կոնփուցիականությունը Ճապոնիայում, իսկ 6-րդ դարում Կորեայից փոխանցվում է նաև բուդդիզմը։

Բայց պետք է նշել նաև, որ Ճապոնիայում տարածված էր նաև սեփական կրոնը՝ սինտոիզմը, որը հավատում էր բնության ուժերին։ Սինտոիզմը ոչ այնքան առանձին կրոնական ուղղություն է, այլ ապրելակերպ ու հավատ բնության ուժերին։ Կարևոր է հասկանալ, թե ինչու՞ են ճապոնացիները այդքան նրբորեն ու ուշադիր վերաբերում բնությանը։ Ճապոնիայի տարածքում շատ են լեռներն ու անտառները, իսկ բնակվելու համար տարածքը բավական քիչ է։ Ինչպես նաև Ճապոնիայում մարդիկ ավելի շատ են, քան նրանց համար բավարար բնակվելու տարածքները, և ճապոնացիները ստիպված են խնանքով վերաբերվել բնության ամեն մի փոքր կտորին։

Այբուբեն․ մոտավորապես 9-րդ դարում, Ճապոնիայում ի հայտ եկավ վանկային այբուբենը՝ կանա, որը չինական հիերոգլիֆների փոփոխված տարբերակն է։

  • Ի՞նչ տեղ է գրավում գեղագիտական ​​սկզբունքը ճապոնական մշակույթում։

Ճապոնական գեղագիտակա կարեվորագույն երկու սկզբունքներն էլ պարզությունը և բնականությունը։ Ճապոնական մշակույթի բոլոր տեսակները հիմնվում են այս երկու սկզբունքների վրա։ Ի տարբերություն Չինաստանի, որտեղ գնահատվում է վառն ու խոշորը, Ճապոնիայում գնահատվում է պարզը և
բնականը։ Ճապոնացիները սիրում են մինիմալիզմը ամեն ինչում։ Ճապոնական մշակույթի հատկանշական երևույթներից է նաև ակնարկի վարպետությունը, երբ միտքը չի արտահայտվում հստակ ու մինչև վերջ, այլ տեղ է թողնվում դիմացինին ինքնուրույն պատկերացնելու և հասկանալու։ Այս երևույթը կիրառվում է նաև արվեստում։

Ճապոնական գեղագիտության օրինակներից են նաև ճապոնական բանաստեղծության երկու ժանրերը՝ թանկաները և հայքուները։ Այստեղ 3 կամ 5 տողերի մեջ բանաստեղծը տեղավորում է մի ամբողջ պատկեր և իմաստ։

  • Ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ժամանակակից ճապոնական հասարակությունը ամենահանդուրժողներից մեկն է:

Գեղագիտական սկզբունքների կողքին Ճապոնիան առանձնանում է նաև իր հասարակական հստակ կարգով և վարքային կանոններով։ Հասարակական կարգի կարևորագույն սկզբունքներն են՝ հարգալից վերաբերմունքը, կոլեկտիվությունը, համերաշխությունր և վստահությունը։

Ճապոնիայում ընդունված է, որ մարդը չպետք է առանձնանա կոլեկտիվից, իսկ իրենց երկրում բոլորն ապրում են, որպես մեկ ընտանիք։ Անգամ հայտնի խոսք կա, որ «Չափավորիր փայլդ, խառնվիր փոշու հետ», այսինքն որքան մարդն աննկատ և չտարբերվող է, այնքան ավելի գնահատվում է։

Ճապոնիայում մինչ օրս մեծ հարգանք կա նաև տարեցների հանդեպ։ Օրինակ, ճապոնական ընկերություններում ավելի բարձր է գնահատվում ոչ թե երիտասարդ ու շատ տաղանդավոր աշխատակիցը, այլև մեծահասակ և այդտեղ երկար տարիներ աշխատող մարդը։

Ճապոնական ընկերություններում հարգալից են վերաբերում բոլորին, և հարաբերությունները ոչ թե որպես ղեկավար և ենթական են կառուցվում, այլ որպես հավասարը հավասարը, որպես մի ընտանիք։

  • Ի՞նչ դեր է խաղում ավանդապաշտությունը ժամանակակից Ճապոնիայում:
    2-րդ համաշխարհային պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո ճապոնացի ժողովուրդը չընկրկեց, այլ ուղղորդեց ամբողջ ուժը դեպի զարգացումը: Ճապոնիան սկսեց ձոխառել արևմտյան արժեքները՝ տեխնոլոգիաներից սկսած մինչև երաժշտություն։ Բայց, այս զարգացման ճանապարհին ճապոնացիները խստորեն պահպանում էին իրենց ավանդույթները, և նոր մշակութային արժեքներ փոխառելիս մշտապես ադապտացնում էին դրանք իրենց ավանդական մշակույթին։
  • «Ճապոնական ոգի – արևմտյան տեխնոլոգիա» – բացատրեք այս ճապոնական կարգախոսը.

Այժմ Ճապոնիան աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է, ճապոնացիները կարծում են, որ այս արդյունքին իրենք հասել են, քանի որ կարողացել են վերցնել արմտյան գիտության ու մտքի լավագույն ձեռքբերումները, դա համատեղել են իրենց ավանդական ոգու հետ։

Ճապոնացիները իրենց երկրի հաջողության հիմքը համարում են այն, որ իրենց սիրտը պահպանել է հինը, բայց միտքը ձգտում է նորին։

Рубрика: Պատմություն

Պատմություն

1.Ներկայացնել Իտալիայի աշխարհագրական դիրքը։
Այն գտնվում է Ապենինյան թերակղզում ՝ Միջերկրական ծովի կենտրոնում
2.Ներկայացնել Հռոմ քաղաքի հիմնադրման մասին ավանդազրույցը։
Հռոմում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը ՝ միակ պետությունը , որը գտնվում է քաղաքի սահմաններում։ Այս պատճառով է, որ Հռոմը հաճախ համարվում է երկու պետությունների մայրաքաղաք։
3.Ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին։
Նրանք ռազմագերիներ եւ ստրուկներ են , ովքեր արդեն հատուկ վարժեցված զինված պայքարի միմյանց հետ ասպարեզ ամֆիթատրոնում:
4.Բացատրել բառերը.
Պրինցիպատ-
գլադիատոր
պլեբեյ,
պատրիկ,
սենատ,
կոնսուլ,
լեգեոն,
ռեսպուբլիկան,
հեթանոսություն,
դիկտատոր
5.Մի քանի նախադասությամբ ներկայացրու ներքոհիշյալ կայսրերին, հիմնավորիր ում օրոք կցանկանայիր ապրել.Հուլիոս Կեսար, Գայոս Օկտավիանոս, Մարկոս Ավրելիոս, Մարկոս Տրայանոս:
Ես կցանանայի ապրել Օգոստոս կայսրի օրոք , ինձ թվում
6.Ամենահետաքրքիր փաստը ,որ բացահայտեցիր հռոմեացիների մասին։
7.Ներկայացրու հռոմեական դիցարանից 5 աստվածների։

Рубрика: Պատմություն

Առաջադրանք ՝ ապրիլի 11-17-ը

Առաջադրանք 1

Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը

  • 1.10 նախադասությամբ հիմնավորիր Հռոմեկան կայսրության «ծաղկումը» ժամանակաշրջանը:

Միապետության ամրապնդումն ընթանում էր վայիրվերումներով:Եղավ շրջան երբ միապետություները շեշտված հարգանքով էին վերաբերվում պետության ավանդույթներին:Այդ ժամանակ հռոմեական կայսրությունը զարգանում էր: Կառուցվեցին բազմաթիվ շքեղ շինություններ, ճանապարհներ, կամուրջներ և ջրմուղներ: Կայր Մարկոս Տրայանուսի որոք կայրսրությունը հասավ իր ռազմական հզորության գագաթնակետին: Այնուհետև իմմաստասեր կայսր Մարկուս Ավրելիուսը ընդլայնեց հռոմեական տերությունը:

  • 2.Բնութագրիր Մարկոս Տրայանոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:

Կայսր Մարկոս Տրայանոսը ուժեղացրեց հռոմեական զորքը, քանի որ նրա օրոք Հռոմեական կայսրությունը հասավ իր ռազմական հզորության գագաթնակետին: Նա կարողացավ գրավել և մեծացնել կայրությունը

  • 3.Բնութագրիր Մարկոս Ավրելիոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը;

Մարկոս Ավրելիոսը իմաստուն էր և նա բարձրացրեց բնակչության բարեկեցությունն և ապահովությունը: Նա տվեց հրովարտակ, որ բոլոր ազատ բնակիչները ճանաչվեն Հռոմի քաղաքացի:

  • 4.Համեմատիր այս երկու կայսրերին:

Երկու կայսրներն էլ պատմության մեջ հիշատակվում են, որպես հզոր կայսներ ովքեր ծաղկացրել են Հռոմը: Նրաց ստեղծած կայսրությունը անկում ապրեց լեգեոնների հրամանատարների արշավանքներից հետո:

Մարկ Ավրելիոս/ տեսանյութ ռուսերենով/

Մարկ Ավրելիոսի մտքերը/ տեսանյութ ռուսերենով/

Մարկ Ավրելիոս/ տեսանյութ անգլերեն/

  • 5.Մեկ տեսանյութը դիտելուց հետո ամփոփիր 20 նախադասությամբ:
  • 6.Ներկայացրու Դիոկղետիանոս կայսեր կատարած բարեփոխումները, հիմնավորիր վարած քաղաքականության թույլ, ուժեղ կողմերը:
  • 7.Ներկայացրու Հռոմեկան կայսրության տրոհման պատճառները:

Աղբյուրներ՝ Համաշխարհային պատմությունՏրայանոս. հռոմեական ամենանշանավոր կայսրերից մեկի պատմությունըՄարկոս ՏրայանոսՄարկոս Ավրելիոս

Առաջադրանք 2

  • Կրոնը, հռոմեկան մշակույթը
  • Տալ «Կրոն» հասկացության բացատրությունը:

Հավատք ինչ-որ Աստծու, առարկայի հանդեպ, ավանդույթ։

  • Տալ «Հեթանոսություն» հասկացության բացատրությունը, ծագումը:

Բազմաստվածություն, բառը գալիս է հելինիզմ բառից։

  • Նկարագրել հին հավատալիքների ձևավորման պատճառները

միասնականության, պաշտպանության, վախը հաղթահարելու, բարենպաստ պայմաններ ցանկանալու կարիք։

  • Ընտրել Հռոմեական աստվածություններից մեկը, նկարագրել, համեմատել հունական, հայկական տվյալ աստվածության հետ:

Յուլիս

Համարվել է ճանապարհների, ինչպես նաև ուղևորների հովանին։ Յանուսին են նվիրվել դռները, դարպասները, անցումները։ Գլխավոր տաճարը կառուցված էր Հռոմիֆորումում, որի դարպասները խաղաղ ժամանակներում փակել են, պատերազմ հայտարարելիս՝ բացել։ Արշավանքներից առաջ հռոմեացի լեգեոններն անցել են այդ դարպասով։ Հուլիոս Կեսարի տոմարական բարենորոգումից հետո Յանուսի անունով է կոչվել տարվա առաջին ամիսը՝ հունվարը, որից հետո (մ․ թ․ ա․ I դ․) տարեմուտի տոները ձուլվել են նրան նվիրված տոներին։ Այդ օրերին են սկսել իրենց պաշտոնավարությունը հռոմ․ կոնսուլները։ Յանուսը պատկերվել է երկու դեմքով այր մարդու կերպարանքով (մեկով՝ դեպի անցյալը, մյուսով՝ ապագան)։

Վահագն

Վիշապաքաղ.jpg

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

Ես չեմ կարող համեմատել նրանց , քանի որ ամեն մարդ ընտրում է աստվածների ,բայց ինձ թվում է ,որ ամեն մեկը իր ուժով և հզորությսմբ լավն է:

  • Քրիստոնություն. առաջացումը, տարածումը, նկարագրությունը

Քրիստոնեությունը, միաստվածային կրոն է , հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ: Իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։

  • Հետաքրքիր փաստեր քրիստոնության հետ կապված:

Քրիստոնեությունը, միաստվածային կրոն է , հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ: Իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

  • Համեմատել քրիստոնեությունը, հեթանոսությունը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, համացանց

Рубрика: Պատմություն

Պատմության առաջադրանք ՝ ապրիլի 4-ից 10-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հանրապետական կարգի ճգնաժամը

Նկարագրել Ք՚.ա. II-I դարերի ճգնաժամը:

Վաղ Հռոմեական հանրապետությունում հասարակության հիմնական խավը միջին գյուղացիներն էին: Նրանց եկամտի աղբյուրը հասարակական դաշտի հողակտորներն էին:

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:

Լուցիոս Կոռնելիոս Սուլլա (մ.թ.ա. 81 թ. հունվարի 27 — 28՝ անվանն ավելացվել է Ֆելիքս (Երջանիկ) մականունը, լատ.՝ Lucius Cornelius Sulla (Felix); մ.թ.ա. 138 — մ.թ.ա. 78), հին հռոմեական պետական գործիչ, զորավար, մ.թ.ա. 82 — 79 թթ. դիկտատոր (այդ կոչմանն է արժանացել «օրենքների գրման և հանրապետության ամրապնդման» նպատակով[4]), կոնսուլ մ.թ.ա. 88 և մ.թ.ա. 80 թվականներին, կայսր, պետական կառավարման համակարգի բարեփոխիչ։

Հաղթական պատերազմներ է վարել Միհրդատ Եվպատորի դեմ։ Առաջին հռոմեացին էր, որը քաղաքացիական պատերազմների ընթացքում ուժով գրավել է Հռոմ քաղաքը, ընդ որում երկու անգամ։ Մնացել է հետագա սերունդների հիշողության մեջ որպես դաժան բռնապետ, որը սակայն կամովին հրաժարվել է անսահմանափակ իշխանությունից և հեռացել պետական կառավարման գործերից։

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:

Գլադիատորական խաղերի առաջացման հիմնական պատճառը հանդիսանում են Էտրուսկյան մահվան ծեսերը։ Մարդկային զոհաբերությունների պոտենցիալ զոհերը /ոչ միայն ստրուկներ, այլև ազատներ/ պետք է սուրը ձեռքին կռվեին գերեզմանի մոտ։ Թույլը զոհվում էր, իսկ ուժեղը մնում կենդանի՝ արժանանալով ներկաների հիացմունքին։ Շատ ստրուկներ կամավոր ձգտում էին գլադիատորների դպրոց ընկնել, քանի որ արենայում կռվելով և հասարակության հարգանքը նվաճելով կարող էին նվաճել նաև ազատություն։ Հաճախ ստրուկները կռիվներ էին սարքում իրար մեջ, որպեսզի այդ կերպ ցուցադրեին ցենտուրիոններին իրենց ուժը։ Գլադիատորական դպրոցներում նորեկներին սպասում էին դաժան վարժանքներ, շատերը չէին դիմանում անսովոր ծանրաբեռնվածությանը։ Ք. ․ա. ․ 106 թվականին գլադիատորական խաղերը մտնում են հանրային հանդիսախաղերի շարքը։ Այդ ժամանակից սկսած՝ պետությունը իր մագիստրատների վրա էր դնում այդ հանդիսախաղերի կազմակերպման հոգսը։ Գլադիատորական խաղերը թե մայրաքաղաքում, թե՛ ողջ երկրում դառնում են ամենասիրված հանդիսախաղը, և այդ հանգամանքը արագ ըմբռնում ու հաշվի են առնում նրանք, ովքեր ձգտում էին առաջխաղացման։ Կեսարը մ. թ. ա. 65 թ. կազմակերպեց խաղեր, որոնց մասնակցեց գլադիատորների 320 զույգ։ Թշնամիները վախեցան. ահարկու էին այդ զինված կտրիճները և, բացի այդ, նրանց շքեղափայլ խաղերը դարձան վստահելի միջոց՝ շահելու ժողովրդի համակրանքը և ձայներ ապահովելու ընտրություններում։ Մ. թ. ա. 63 թ. Ցիցերոնի առաջարկությամբ ընդունվեց մի օրենք, որը մագիստրության թեկնածուներին արգելում էր ընտրություններին նախորդող երկու տարիների ընթացքում,,գլադիատորներ տալ՛՛։ Սակայն ոչ ոք չէր կարող մասնավոր անձանց արգելել, որ այդպիսիք,,տան՛՛ մահացած հարազատի հոգեհանգստի պատրվակով, մանավանդ, եթե վերջինս ժառանգներին կտակել էր այդ առթիվ գլադիատորական խաղեր կազմակերպել։

Պատմիր Սպարտակի ապստամբության մասին.Սպարտակը Հին Հռոմում մ. թ. ա. 74/73–71 թթ-ի ստրուկների խոշոր ապստամբության առաջնորդն է, հանուն ազատության պայքարի խորհրդանիշը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, /էջ120-124/

Դասարանական

Общество в древнем Риме. Раб и гражданин в Римской империи/թարգմանություն/

Առաջադրանք 2

Անցում պրինցիպատին

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:

Հիմնավորել կամ հերքել «Առաջին եռապետության» անհրաժեշտությունը:

Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:

Բնութագրել Գայոս Օկտավիանոսին, ներկայացնել նրա բարեփոխումները, հիմնավորել կարևորությունը:

«Չի կարելի ճակատամարտ կամ պատերազմ սկսել, եթե վստահ չես, որ հաղթելու դեպքում ավելի շատ կշահես, քան կկորցնես պարտության ժամանակ»:

 Օգոստոս Օկտավիանոս

Ներկայացնել Մարկոս Անտոնիոսի գործունեությունը:

Բացատրել «Անցնել Ռուբիկոնը», «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜» , «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերը:

Աղբյուրները ՝Համաշխարհային պատմություն /էջ 125-129/