Рубрика: Պատմություն 8

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց՝ հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցը մեկ դարի ընթացքում տվել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնց մեջ մեծ թվով գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ և այլք։

Դպրոցը հիմնադրվեց Ներսես Աշտարակեցու կողմից 1824թ։ Այն գործել է մինչև 1924թ։ Շինության նախագծի հեղինակը եղել է պետերբուրգցի ճարտարապետ Լազարևը։ Ի սկզբանե բացի հոգևոր կրթությունից, ուսուցանում էին նաև աշխարհիկ գիտություններ։ 1899-1900 ուսումնական տարվա սկզբին դպրոցում կար 601 աշակերտ, 6 հիմնական ու 3 նախապատրաստական դասարան։ Վերջիններիս մի մասը ունեին զուգընթաց բաժանմունքներ, որոնց հետ միասին դպրոցում գործում էր 15 դասարան։ 

Իր գոյության հարյուր տարվա ընթացքում Ներսիսյան դպրոցն ավարտել է շուրջ 2000 շրջանավարտ։

Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։ Այնտեղ սովորել են նշանավոր գրող Պերճ Պռոշյանը, գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանը, հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, աշխարհահռչակ նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ։

Рубрика: Երկրաչափություն ՝ 8

Պարապմունք 22

Բուրգ

Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են Եգիպտական բուրգերը:

Բուրգերի հաճախ ենք հանդիպում նաև հայկական ճարտարապետական կոթողներում:

Մասնավորապես, եկեղեցիներից շատերի գմբեթներն ունեն բուրգի տեսք:

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր ,իսկ եռանկյունների  ընդհանուր  գագաթը՝  բուրգի  գագաթ։ Բուրգի գագաթը հիմքի բազմանկյան գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր, իսկ գագաթի հանդիպակաց կողմերը՝ հիմքի կողեր։

Բուրգի գագաթից հիմքի հարթությանն իջեցված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:

 Բուրգը, կախված  հիմքի  բազմանկյան  կողմերի  թվից, կոչվում  է  եռանկյուն  բուրգ, քառանկյուն  բուրգ,  հնգանկյուն  բուրգ  և  այլն։

n-անկյուն բուրգն ունի 2n կող (n-ը հիմքի կողերն են, n-ը՝ կողմնային կողերը), n+1 գագաթ  և  n+1 նիստ։

Բուրգը  նշանակելու համար սկզբում  գրվում է գագաթի տառը, այնուհետև՝ հիմքի բազմանկյան գագաթների տառերը։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ո՞ր մարմինն է կոչվում  բուրգ։

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր  բուրգ։

3.Ո՞ր նիստերն են կոչվում հիմքեր, կողմնային նիստեր:

Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր :

4․Գտեք վեցանկյան բուրգի կողերի, գագաթների, նիստերի քանակը,

GEOGEBRA     ծրագրով գծեք վեցանկյուն բուրգ:

5․Կարո՞ղ է բուրգի կողերի թիվը լինել՝

   ա) 13      բ) 16      գ) 19։     Պատասխանը հիմնավորել։

6․Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի ՝

   ա) 9 նիստ,         բ)  9 կող։    Պատասխանը հիմնավորել։

7․ Ինչպե՞ս է կոչվում այն բուրգը, եթե այն ունի

   ա) 13 նիստ     բ) 10 գագաթ    գ) 12 կող։

8․Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է,իսկ կողմնային նիստերը

     հավասարակողմ եռանկյուններ են։ Գտեք բուրգի կողմնային կողերը։

Рубрика: Երկրաչափություն ՝ 8

Պարապմունք 24

Թեմա՝ Խնդիրների լուծում

1․Ուղղանկյունանիստի երկարությունը 12 սմ է, լայնությունը երկարությունից 6 սմ ավելի, իսկ բարձրությունը 3 անգամ փոքր լայնությունից: Գտնել ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը: Հուշում ՝ բոլոր նիստերի մակերեսների գումարը հանդիսանում է ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը կամ օգտագործել հետևյալ բանաձևը՝ S=2(ab+bc+ac), որտեղ a, b, c-ն ուղղանկյունանիստի չափումներն են:

2․Խորանարդի նիստերից մեկի պարագիծը 36 սմ է: Գտնել այդ խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը:

Լուծում

1 ․ 36:4=9
2 ․ a=b=c=d
3 ․ 9×12=108սմ

պատ․՝ 108սմ

3․ 60 սմ երկարությամբ մետաղալարը բաժանել են հավասար մասերի և այդ մասերն ընդունելով որպես կողեր՝ պատրաստել են խորանարդ: Գտնել այդ խորանարդի կողի երկարությունը։

Լուծում

1․ 60։12=5սմ

պատ․՝ 5սմ

4․Հաշվիր խորանարդի կողի երկարությունը, եթե նրա մակերևույթի ընդհանուր մակերեսը՝ S=2400սմ2:

Պատ․՝ 20սմ

5․Պրիզմայի գագաթների և կողերի թվերի գումարը 40 է: Քանի՞ կող, նիստ և գագաթ ունի այդ պրիզման։

Լուծում

3a+2a+5a=40
A=8
նիստ-9
գագաթ-16
կող-24

6․Բուրգի նիստերի և կողերի թվերի գումարը 31 է: Քանի՞ կող, նիստ և գագաթ ունի այդ բուրգը։

7․Ընտրիր շրջանագծի լարը:

KN , MN , KL

8․Գտիր շրջանագծի տրամագիծը, եթե նրա շառավիղը 18,6 սմ է:

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 8

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1․ Ներկայացնել գլխուղեղի կառուցվածքը և բաժինները և դրանց կատարած ֆունկցիաները ։

Գլխուղեղը շատ կարևոր դեր ունի մարդու կյանքում , գլխուղեղը գտնվում է գանգի խոռոչում ։ Հասուն մարդու գլխուղեղի կշիռը 1200 -1400 գրամ է , իսկ նորածնինը 350 գրամ է ։ Վերջնական հասունանում է 20 տարեկանում ։ Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը , գիտակցական գործունեությունը ։

2․ Վերցնել գլխուղեղի մեկ բաժին և ներկայացնել թէ ինչ կլինի մարդու հետ եթե այդ բաժինը վնասվի կամ չլինի ։

Երկարավուն ուղեղ

Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային և մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Երկարավուն ուղեղում գտնվում է ծամելու, կլլման, և այլ ռեֆլեքսներ , Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է , Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: 

3․ Տեսողական վերլուծիչի օժանդակ հարմարանքներ ։

Տեսողական վերլուծիչի հարմարանքներն են ունքերը , թարթիչները , արցունքագեղձերը , շաղկապենին , ակնագնդի մկաններ , կոպեր ։ Արցունքագեղձը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, և փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ: Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը արտաքինից ։

4․ Տեսողական վերլուծչի բաժինները և դրանց կատարած ֆունկցիաները ։

Ակնագնդի կառուցվածքն է ՝ Ակնաթաղանթ , Ծիածանաթաղանթ , բիբ , ակնաբյուրեղ , սպիտակուցային թաղանթ , ապակեանման մարմին և ցանցաթաղանթ ։Ակնագունդը գտնվում է գանգի ակնակապիճում , կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:

Ֆունկցիաներն են ՝ Շաղկապենին —  ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից: 

Արցունքագեղձերը — գտնվում է աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում և մանրէազերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ:  

Ակնագնդի մկանները — նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:

Ակնագունդը — դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: 

Ծիածանաթաղանթը — ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորում է թափանցող լույսի ճառագայթների քանակը :

Թարթիչավոր մարմինը — մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը։

Ակնաբյուրեղը — փոխելով կորությունը տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը: 

Դեղին բիծ — ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը:

5․ Տեսողական հիվանդություններ ։

Կարճատեսություն

Կարճատեսությունը  տեսողության անոմալիա է,որի ժամանակ պատկերը ձևավորվում է ոչ թե եղջրաթաղանթի վրա, այլ դրա դիմաց: Արդյունքումմարդը չի կարողանում հեռու տարածությունից տարբերակել, հստակ ուրվագծել պատկերներնու առարկաները: Այն հանդիպում է թե մեծահասակների, թե փոքրիկների մոտ: Տարբեր հաշվարկներով դպրոցահասակ երեխաների 16 %-ից ավելին կարճատեսություն ունի, և եթե նախկինում այս խնդիրները սկսվում էին 13-14 տարեկանից և կոչվում էին «դպրոցական, ապա այժմ սկսվում են 6-7 տարեկանից:

Իսկ բուհերում կարճատեսություն ունեցող ուսանողների թիվն անհամեմատ մեծ է:

Ակնաբույժները համոզված են, որ համակարգիչների կիրառությունը մեծացրել է կարճատեսություն ձեռք բերելու հնարավորությունը:

Կարճատեսության զարգացմանը նպաստում է նաև աչքերի մկաների թուլացումը: Այս պատճառով առաջացած կարճատեսության զարգացումը հնարավոր է կանխել աչքի համար նախատեսված հատուկ ֆիզիկական վարժությունների միջոցով: Արդյուքում պրոգրեսիվող կարճատեսության ընթացքը դանդաղում է:

6․ Լսողական վերլուծիչի բաժիններ և դրանց կատարած ֆունկցիաները ։

Ականջը բաղկացած է արտաքին,ներքին,միջին բաժիններից։Արտաքին ականջը բաղկացած է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց,միջին ականջը բաղկացած է մուրճիկից,սալից և ասպանդակից, ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում այն գալարուն խողովակների համակարգ է,որում խխունջը կատարում է լսողական գործառույթ։

7․ Լսողական հիվանդություններ ։

Օտիտ

Լսողության համար ոչ այնքան վտանգավոր է սուր օտիտի բարդությունը, որի հետևանքով լսողական ուղիներում սպիներ են գոյանում: Պակաս վտանգ չի ներկայացնում էքսուդատիվ օտիտը, որը հիմնականում աննկատ է ընթանում: Հիվանդության ժամանակ միջին ականջի խոռոչում հեղուկ է կուտակվում, ժամանակի հետ այդ հեղուկը թանձրանում է, դառնում մածուցիկ, ու եթե դա ժամանակին չմաքրվի ու հեռացվի, ապա կարող է քրոնիկ բորբոքում առաջացնել ու լսողության նվազման հանգեցնել:

Рубрика: Պատմություն 8

Նոյեմբերի 26-ից Դեկտեմբերի 2-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական կռիվները 1890-ական թվականները

  • Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ»  և նրա հետևանքները:
  • Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:

    Եվ՛ Զեյթունի հերոսամարտը, և՛ Վանի ինքնապաշտպանության սկիզբը գրեթե նույնն էր: Թուրքական զորքերը, երբ հարձակվեցին հայերի վրա, հայերը ուժեղ դիմադրություն ցույց տվին նրանց և կարողացան շատ լավ ինքնապաշտպանվել:Բայց ունեցան տարբեր հետևանքներ. Զեյթունի հերոսամարտի ժամանակ, ըստ թուրքերի հետ կնքված ՛՛հաշտության՛՛ պայմանագրով հայերի գլխավորը դարձավ եվրոպացի և մենք ունեցանք զոհեր: Իսկ Վանի ինքնապաշտպանության ժամանակ մենք ունեցանք թուրքերի կողմից հրդեհված թաղամասեր, որոնք վտանգ էին մնացածին: Նաև 1500մարդ սահմանն անցնելուց նրանց վրա հարձակվեցին քրդական ու թուրքական զորքերը, հաջողվեցին փրկվել 30մարդ:
  • Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,     ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

    Իմ կարծիքով 21-րդ դարում չի կարող կատարվել ցեղասպանություն, քանի որ 21-րդ դարը դա թվային տեխնոլոգիաների դար է:
  • Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:

  • Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ:

Ես կողմ եմ միայն հարցի խաղաղ ճանապաչհով լուծմանը ։

Առաջադրանք 2

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում

  • Պատմել   20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:


    20-րդ դարի սկզբին աբդուլհամիդիյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ։ Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այդ պայմաններում որդեգրեցինննոր մարտավարություն։ Կռվող խմբերի և զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն-Սասունը։ Հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստվելը։
  • Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:

    Հայդուկային պայքարի շարունակման կողմնակիցներ Անդրանիկը և Գևորգ Չավուշը փորձում էր վրեժխնդրական քայլերով ոգևորել ժողովրդին։ Սասունի հայտնի Գելիեգուզան գյուղում ստեղծվում է ինքնապաշտպանության ղեկավար մարմին՝ Անդրանիկի գլխավորությամբ։ Այդ մարմնի անդամներն էին Մուրադը, Սմբատը, Սեպուհը և ուրիշներ։
  • Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:

    Ս․ Առաքելոց վանքի կռիվը։

    1890թ․ արևմտահայության մոտ ստեղծվել էր հուսահատական վիճակ, որի պայմաններում չէր կարելի հրաժարվել հայդուկային պայքարից։ Պայքարը շարունակեցին Անդրանիկը և Գևորգ Չավուշը վրեժխնդրական քայլերին դիմելով։

    Այս իրադարձություններում մեծ ազդեցություն ունեցավ Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլին պատժելը, որը բարձաձրեց Անդրանիկի, Գևորգ Չավուշին և մյուսների հեղինակությունը։ Սակայն կարև իրադարձություններից էր նաև Ս․ Առաքելոց վանքի կռիվը։

    1901թ․ նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Ս․ Առաքելոց վանքը և այն դարձնում ինքնապաշտպանական ամրոց, որը շրջապատում են թուրքերը։ Այնուհետև սկսվեց կռիվը, որտեղ հայ կռվողների թիվը հասնում էր 140-ի։

    Բիթիլիսի նահանգապետը, բանակցություններ է սկսում։ Հայակական կողմը պահանջում է շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ու պատժել քրդական զինված ավազակախմբերին, հայերին հետ տալ իրենց զավթաց հողերը և այլն։ Քանի որ կատարվեց միայն առաջին պահանջը, մարտերը նորից վերասկսվում են։

    Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները, ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից, զինամթերքի սպառումի պատճառով։

    Սասունի 1904թ․ ապստամբությունը։

    Ապստամբությունը նախատեսված էր սկսել 1905թ․ Սասունում և Վասպուրականում, որը անկատ չմնաց և սուլթանական կառավարությունները ուժերը կենտրոնացրել էին Սասունի վրա։ Արևելյան Հայաստանում և ամբողջ Այսրկովկասում ծավալվում է Սասունի օգնությունը։ Ուղարկված տասնամյակ հայդուկային խմբերից միայն Թորգոմի <<Մրրիկ>> ձիավոր խմբին է հաջողվում տեղ հասնել։

    1904թ․ գարնան սկզբներին թուրքական 10-հազարանոց զորքը սկսվում է առաջխաղացումը։ Նաև Սասունի դեմ դուրս են բերվում մի քանի հազար զինված քրդեր։

    Ապրիլի 1-ին թշնամին հարձակվում է համ հարավային համ հյուսիսային կողմից։ Թուրքակական հրամանատարությունը առաջարկում է զենքերը վայր դնել, ինչի Անդրանիկը և Հրայրը պատասխանում են, որ զենքերը վայր կդնեն Մայիսյան բարենորոգումների ծրագրի իրականացման դեպքում։

    Ապրիլի 13-ին մարտերում զոհվում է Հրայրը։

    Ապրիլի 22-ին թշնամին շատ դժվարությամբ, բայց վերցնում է Գելիեգուզանը։ Սակայն կռիվները շարունակվում են մինչև մաիսի կեսերը։

    Սասունի 1904թ․ ապստամբությունը ավարտվեց պարտությամբ։

  • Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:


    Ազատագրական պայքարի ղեկավարները Մշո դաշտի հայությանը չվտանգելու համար վերջ տվեցին պարտիզանական գործողություններին։ Որոշվեց հայդուկներին դուրս բերել երկրից և դադարեցնել ֆիդայական պայքարը։ Հայ ազատամարտիկների մի մասն հաստատվեց Պարսկաստանում։ Միայն Գևորգ Չավուշն իր խշբով հետ ուղարկեց Մուշ և Սասուն՝ ժողովրդի կողքին լինելու։ 1907թ. Մայիսի 27-ին Սուլուխ գյուղի մոտ տեղի ունեցած կռվում հայրենիքի ազատության պայքարին իր կյանքը նվիրաբերած հայորդին հերոսաբար զոհվում է։ Չնայած մեծ դժվարություններին՝ հայությունը շարունակեց պայքարը իր ազատության և ազգային պատմական իրավունքներին վերատիրանալու համար։
  • «Հայ կանայք/ կամ  հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»
  • Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/
Рубрика: Հանրահաշիվ ՝ 8

Պարապմունք 25

Թեմա՝ Հանրահաշվական կոտորակների գումարումն ու հանումը

Հավասար հայտարարներով կոտորակների գումարման և հանման ժամանակ՝ գումարվում կամ հանվում են նրանց համարիչները, իսկ հայտարարները մնում են անփոփոխ:

Նույն կանոնով գումարվում և հանվում են հավասար հայտարարներով հանրահաշվական կոտորակները՝

  • հանրահաշվական կոտորակների գումարման ժամանակ, համարիչները գումարվում են, իսկ հայտարարները մնում են անփոփոխ՝
teo5_2.PNG
  • հանրահաշվական կոտորակների հանման ժամանակ, համարիչները հանվում են, իսկ հայտարարները մնում են անփոփոխ՝
teo5_3.PNG

Նույն կանոնով կարելի է գումարել կամ հանել հավասար հայտարարներով մի քանի կոտորակներ՝ 

teo5_4.PNG

Եթե կոտորակների հայտարարները հակադիր արտահայտություններ են, ապա դրանց գումարելու կամ հանելու համար պետք է սկզբում կիրառել հանրահաշվական կոտորակների նշանների փոփոխման կանոնը,

ջջ.png

ապա գումարել կամ հանել հավասար հայտարարներով կոտորակները:

Դիտարկենք այն դեպքը, երբ հանրահաշվական կոտորակների հայտարարները իրարից տարբեր միանդամներ են, օրինակ այսպիսի՝ 

Այդպիսի հանրահաշվական կոտորակները գումարելու կամ հանելու համար պետք է՝

  •  գտնել ընդհանուր հայտարարը,
  •  որոշել յուրաքանչյուր կոտորակի լրացուցիչ արտադրիչը (ընդհանուր հայտարարի բերելիս),
  •  գումարել կամ հանել նոր կոտորակների համարիչները,
  •  հնարավորինս կրճատել ստացված կոտորակը:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ինչպե՞ս են գումարվում միևնույն հայտարարով հանրահաշվական կոտորակները։

Հավասար հայտարարներով կոտորակների գումարման և հանման ժամանակ՝ գումարվում կամ հանվում են նրանց համարիչները, իսկ հայտարարները մնում են անփոփոխ:

2․ Ինչպե՞ս են գումարվում հակադիր հայտարարներով հանրահաշվական կոտորակները։

Եթե կոտորակների հայտարարները հակադիր արտահայտություններ են, ապա դրանց գումարելու կամ հանելու համար պետք է սկզբում կիրառել հանրահաշվական կոտորակների նշանների փոփոխման կանոնը,ապա գումարել կամ հանել հավասար հայտարարներով կոտորակները:

3․ Ինչպե՞ս են գումարվում տարբեր հայտարարներով հանրահաշվական կոտորակները։

Այդպիսի հանրահաշվական կոտորակները գումարելու կամ հանելու համար պետք է՝ գտնել ընդհանուր հայտարարը, բերել ընդհանուր հայտարարի, ապա նոր գումարել կամ հանել։

4․ Կատարել գործողությունները․

ա․ x+y / 3 , բ․ a/7 — b/7 , գ․ 2x — 3y / 5

դ ․ 2m — 2 / m + n , ե․ — x + 9 / x-3 , զ․ 8p — 8 / p+1

5․ Կատարել գործողությունները․

ա)x/2 , բ)3a-1/3 , գ)2a+b/5 , դ)2y-x/7

6․Կատարել գործողությունները․

ա)1-x/x-1 , բ) 2/x-y , գ)5a/a-b , դ) 5m-5/n-m

7․ Պարզեցրել արտահայտությունը․

ա)3/a , բ)a+3/x , գ)-a/b , դ)5m+3n/4 , ե)4x/4=x , զ)5a/8

8․ Կատարել գործողությունները․

ա)8/a+b , բ)1/x-1 , գ)6/a+b , դ)2m-2/m+n , ե) -x-9/x-3 , զ) 8p-8/p+1

9․ Ձևափոխել հանրահաշվական կոտորակի.

ա)2a+3b/6 , բ)x-2y/4 , գ)10m-12/15 , դ)20m+6n/15 , ե)17p/12 , զ)3a2-8a/12 , է) 74x2/15 , ը)54xy-35xy2/63

Рубрика: English 8

Homework

  1. He opens the door. — The door is opened by him.
  2. We set the table. — The table is set by us.
  3. She pays a lot of money. — A lot of money is paid by her.
  4. I draw a picture. — A picture is drawn by me.
  5. They wear blue shoes. — Blue shoes are worn by them.
  6. They don’t help you. — You are not helped by them.
  7. He doesn’t open the book. — The book is not opened by him.
  8. You do not write the letter. — The letter is not written by you.
  9. Does your mum pick you up? — Are you picked up by your mum?
  10. Does the police officer catch the thief? — Is the thief caught by the police officer?
Рубрика: Կենսաբանություն 8

Նոյեմբերի 27-ից Դեկտեմբերի 3-ը

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներն են․

  • Լրացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները
  • նոյեմբեր ամսվա ամփոփում-դասարանում

Լրացուցիչ աշխատանք․

1․Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:

Կարողանում է տեղեկատվությունը ստանալ ընկալել խոսքը և հաղորդակցվել։ Լսողության շնորհիվ մարդը կարողանում է լսել արտաքին միջավայրից ստացող ձայները և կողմնորոշվում նրանցում։

2.Ի նչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:

Ականջախեցին ձայնային ալիքը արտաքին լսողական խողովակով թմբկաթաղանթին որը տատանվելով այն հաղորդում է միջին ականջի ոսկրիկներին որոնց միջոցով ել օվալաձև թաղանթին։ Օվալաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։

  1. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

    Ականջը կազմված է արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, նեքին՝ մուրճիկ սալ ,ասպանդակ

    ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։

    4.Որտե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:

Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։