Рубрика: Ֆիզիկա-7

Խնդիրներ

Առաջադրանք 134

m=75կգ

S=0,035մ2

P=?

Լուծում՝

P=mg/s=75*9.8/0,035=21000Ն/S2=21000Պա

Առաջադրանք 135

m=5տ

S=1,4մ2

P=?

Լուծում՝

P=mg/S=5000կգ*10ն/կգ/1,4մ2=50000ն/1.4մ2=35714ն/մ2=35714Պա

Առաջադրանք 136

m=75կգ

a=1,75մ

b=10սմ

g=10ն/կգ

P=?

Լուծում՝

S1=a*b=1,75մ*0.1մ=0,175մ2

P=mg/S=75կգ*10ն/կգ/0.35մ2=750ն/0.35մ2=

Рубрика: Հայոց լեզու - 7, Գրականություն

Մայիս ամսվա ամփոփում

Գործնական քերականություն

Գրականություն

Այլ նախագծեր

Рубрика: Հայոց պատմություն

Տարեվերջյան ամփոփում ՝ պատմություն

7-րդ դասարանի տարեվերջյան ամփոփում 

  1. Ինչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը:
    Ներկայացրեք ավատատիրական աստիճանակարգությունը: 

    Ավատատիրական հասարակություն դասը կազմված էր ավատատիրական հասարակության ձևավորումը, պետական կառավարման համակարգը , Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն դասերից։Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը, հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, ապա ՝ գործակալ նախարարները, հետո ՝ սեպուհները, ովքեր կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճան։
  2. Որոնք էին հողատիրության հիմնական ձևերը.Նշեք դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 

    Հորից որդուն անցնող հողատարածքը կոչվում էր հայրենիք, զինվորականներին շնորովող հողերը կոչվում էր պարգևականք, առք ու վաճառքի ենթակա կալվածքները կոչվում էր գանձագին, թագավորից եկեղեցուն շնորվող հողատարածքները ՝ բանքապատկան։
  3. Երբ է քրիստոնեությունը հռչակվել Հայաստանի պետական կրոն: ով էր գլխավորում Հայոց եկեղեցին: 

    Քրիստոնեությունը ընդունվել է 301թ․-ին։ Հայոց եկեղեցին գլխավորում էր Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսը։
  4. Գնահատեք հայ Արշակունի արքաների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: 

    Արշակունիների թագավորությունը թևել է 301 – 428 թթ․։Արշակունյաց թագավորության բոլոր թագավորները վարել են երկրի հզորացման , սահմանների ամրապնդման, բանակի ուժեղացման քաղաքականություն։
  5. Ներկայացրեք 5-րդ դարի ազատագրական պատերազմները:: Թվարկեք նշանավոր ճակատամարտերը: 

    Քանի որ 5-րդ դարում Հայաստանում սաստկանում է պարսից գերիշխանությունը Հայերը որոշում են ապստամբել։ 450թ․-ին Վարդան Մամիկոնյանի զորագունդը Կուր գետի անցման տեղում ջախջախում է։ Այնուհետև Հայերի 66 000 անոց զորքը շարժվում է Արտասգավառ և կանգ առնում Տղմուտ գետի ափին։ 451թ․ին մայիսի 26 ին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ ՈՒժերն անհավասար են։ Վարդան Մամիկոնյանը և 8 նախարարերը հերոսաբար զոհվում են ռազմի դաշտում։ Հայերը կորցնում են 1036 զինվոր իսկ պարսիկները ՝ 3544 զինվոր։
  6. Բերեք փաստեր և հիմնավորեք, որ 6-9-րդ դարերում հայ ժողովուրդը չի կորցրել սեփական անկախ պետականությունը վերականգնելու վժռականությունը և շարունակել է ազատակգրական պայքարը նվաժողների դեմ: 


    539թ Հուստիանոս 1 կայսրը բռնություններ է գործադրում հայ իշխանների նիկատմամբ ։ Հովհանես Արշակունին և նիա որդի Արտավանը ապստամբում և սպանում են բյուզանդական կառավարչին։ 571 թ․ հայերը Վարդան Մամիկոնյան կրտսերի գլխավորությամբ ապստամբեցին։ Նրանք գրավեցին Դվինը և սպանեցին պարսիկ մարզպանին։ Այնուհետև ազատագրական պայքար է սկսում Սմբատ Բագրատունին։ 7-րդ դարի 30-ական թվականներին արաբները սկսում են արշավել հարևան երկրների դեմ։ 636թ․-ին նրանք պարտության մատնեցին »Բյուզանդիաին, իսկ հայորդ տարի ՝ պարսիկ զորքին։ օգտվելով նպաստավոր պայմաններից հայ րշխան և սպարապետ Թեոդորոս ռշտունին միավորեց Արևելյան և Արևմտյան Հայաստանը իր իշխանապետության մեջ 640 թ ին Արաբները ներխուժում են Հայաստան Նրանք գրավում և ավիրում են Դվին քաղաքը, սպանում և գերեվարում են տասնյակ հազարավոր մարդկանց ։ հաջորդ արշավանքի ժամանակ Արաբները հանդիպում են Հայերի կազմակերպված դիմադրությանը ։ Թեոդորոս ռշտունին Արծափ ամրոցի հայերի հետ միասի ջախջախում է արաբներին

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն, 7-րդ 

դասարան, էջ 6-74 

1.Ներքին և արտաքին ինչ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել բուն Հայաստանում Բագրատունյաց թագավորության և Կիլիկիայում  հայկական պետության ստեղծման համար: 

VIII դարի ընթացքում և IX դարի առաջին կեսին արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայ- քարը տվեց ցանկալի արդյունք: Ինչպեսգիտեք, 855 թ. Աշոտ Բագրարունին խալիֆի կողմից ճանաչվել էր Հայոց իշխան և սպարապետ: Արաբները, բացի Դվինից, լուծարեցին Հայաստանի իրենց զորակայանները և մյուս քաղաքներից դուրս բերեցին զորքերը:

2. ներկայացրեք և բնութագրեք հայ Բագրատունի նշանավոր արքաներին: Ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել նրանց օրոք: 

963-964 թվականներին Աշոտ ողորմածը կառուցել է Անիի աշտարակներով պարիսպներով առաջին գիծը։

987 թվականին Սմբատ II-ը վերջ տվեց ամիրայության գոյությանը։

1001 թվականին Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ։

998 թվականի Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։

1001 թվականին ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը։

Աշոտ III (953-977թթ)

Արտաքին քաղաքականություն

Երկրում եղավ մեծ ծավալի շինարարական աշխատանք,961 թվականին մայրաքաղաք Կարսը տեղափոխեց Շիրակի Անի։Նա իր բարի գործերի շնորհիվ ստացավ Աշոտ Ողորմած անունը։

Ներքին քաղաքականություն

Վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։

Գագիկ I (990-1020)

Արտաքին քաղաքականություն

Նա ուներ շահնշահ հայոց պատվատիտղոսը,որի պատճառով ուներ գերադասելի դիրք մյուս հայկական բոլոր թագավորների նկատմամբ,նա կասեցնում է շատ արագ 1001 թվականի Դավիթի ապստամբությունը իր նկատմամբ, վերցնում Դավիթի հողերը և դրա համար պատմիչները վերջինիս հիշատակում են Դավիթ Անհողին անունով,998 թվականի Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան,բայց Հայ-Վրաց զորքերը փայլուն հաղթանակ տարան։

Ներքին քաղաքականություն

Երկրում եղավ մեծ ծավալի շինարարական աշխատանք,1001 թվականին ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը: 

3. Կիլիկյան Հայաստանի գահակալներից ով էձեզ դուր եկել. Տվեք նրա պատմական բնութագիրը: 

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքայակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։

4.Ովքեր էին Զաքարյանները: Ներկայացրեք նրանց ստեղծած իշխանապետությունը: 

5. Ինչ հետևանքներ ունեցան մոնղոլների տիրապետությունը Հայաստանի համար: 

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 75-143 

Բացատրել  հասկացությունները: 

Աթաբեկ —  Վրացական արքունիքում թագաժառանգի խնամակալը։

Ամիրայություն — Հայաստանի տարածքում ստեղծված վարչաքաղաքական միավոր արաբական տիրապետության ժամանակաշրջանում։

Ամիրսպասալար — Միջնադարյան վրացական թագավորությունում սպարապետը:

Աշխարհագիր — Հարկերը կարգավորելու նպատակով հողերի, ունեցվածքի և բնակչության հաշվառումը:

Ավատատիրություն — Միջնադարյան հասարակության անվանումը. գերակշռող դարձավ հողային մասնավոր սեփականությունը՝ ավատը։

Ասրուշան — Կրակատուն, կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակը միշտ վառ էր պահվում:

Բազիլիկ — Անտիկ և միջնադարյան շրջանի տաճարային շինությանոճ երկայնակի քառանկյունու ձև ուներ, որի ներսը բաժանված է երկու սյունաշարով:  

Գանձագին — Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքների անվանումը:

Գործակալություն — Պետական վարչություններ, որոնց միջոցով իրականացվում էր երկրի կառավարումն ու պաշտպանությունը: 

Գունդստաբլ — Կիլիկյան Հայաստանում բանակի ընդհանուր հրամանատարը՝սպարապետը: 

Երդ — Կիլիկյան Հայաստանում բանակի ընդհանուր հրամանատարը՝սպարապետը:

Կանցլեր — Կիլիկյան Հայաստանում արքունի քարտուղարություն գործակալության ղեկավարը, վարում էր բանակցություններ օտար երկրների ներկայացուցիչների հետ։ 

Հայրենական հողեր կամ հայրենիք — Հայաստանում հորից որդուն ժառան- գաբար անցնող մասնավոր հողային խոշոր սեփականության անվանումը:

Մամլուք — Եգիպտոսի սուլթանի անձնական գվարդիայում ծառայող գնված ստրուկներ: 1250 թ. մամլուքները զավթեցին իշխանությունը Եգիպտոսում։

Շահապ — Միջնադարում քաղաքի կառավարիչ` քաղաքագլուխ:

Պարգևականք — Պետական պաշտոնյաներին և զինվորականներին ծառայու- թյան դիմաց` թագավորի և խոշոր նախարարների շնորհած՝ պարգևած հողերի անվանումը: 

Պայլություն — Պետական պաշտոնյաներին և զինվորականներին ծառայու- թյան դիմաց` թագավորի և խոշոր նախարարների շնորհած՝ պարգևած հողերի անվանումը:

Սենեսկալ — Արքունի պալատի կառավարիչ, տնօրինում էր արքունի եկամուտներն ու ծախսերը:

Սեպուհ — Նախարարական կամ իշխանական տների ժառանգների անունը:

Սպասալար — Կիլիկյան Հայաստանում արքունական հեծելազորի հրամանատարը։

Վարդապետարան — Բարձրագույն տիպի դպրոց միջնադարյան Հայաստանում:

Լրացնել թվականները 

301թ. — Քրիստոնեության հռչակումը որպես Հայաստանի պետական կրոն

350-368թթ — Արշակ II-ի գահակալումը

354թ — Աշտիշատի ժողովի գումարումը

363թ —  Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև «ամոթալի» պայմանագրի կնքումը

370-374թթ — Պապի գահակալումը

371թ — Ձիրավի ճակատամարը 

405 — Հայոց գրերի գյուտը

451թ մայիսի 26 — Ավարայրի ճակատամարտ

481-484թթ — Վահանանց ապստամբություն

484թ — Նվարսակի պայմանագրի կնքումը

591թ — Հայաստանի բաժանումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև

639թ — Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորումը Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ

640թ — Արաբական ներխուժումների

869թ — Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորումը Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ

885թ, օգոստոսի 26 — Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի թագավոր օծելը:

961թ — Անիի հռչակվելը մայրաքաղաք

1071թ — Մանազկերտի Ճակատամարտը. Բյուզանդիայի պարտությունը սելջուկներից

1187-1219թթ — Լևոն II Ռուբինյան, 1198 թ. հունվարի 6-ից՝ Կիլիկյան Հայաստանի

1254թ. Աշուն —  Հայ–մոնղոլական պայմանագրի կնքումը Կարակորումում Մանգու խանի և Հեթում I-ի միջև

 Օգտվել Հայոց պատմություն , 7-րդ դասարան, էջ 169-171 

Рубрика: Աշխարհագրություն - 7

Հաշվետվություն ՝ Աշխարհագրություն

Իմ կատարած բլոգային աշխատանքները տես ներքևում

Տնտեսության սպասարկման ոլորտ

Տրանսպորտի միջազգային գլխավոր ուղիներ

Լրացուցիչ աշխատանք ՝ Տրանսպորտի մասին

Տրանսպորտ և կապ ՝ թեմա

Ձկնորսություն , Անտառային տնտեսություն և որսորդություն

Անասնապահություն թեմա

Գործնական աշխատանք

Բուսաբուծություն թեմա

Լրացուցիչ աշխատանք՝ բուսաբուծություն

Գյուղատնտեսություն թեմա

Քիմիական արդյունաբերության մասին ՝ պրեզենտացիա

Ամփոփում

Արդյունաբերության այլ ճյուղեր ՝ Քիմիական , թեթև և սննդի

Մետաղաձուլություն և Մեքենաշինություն

Վառելիքաէներգետիկ Արդյունաբերություն

Արդյունաբերություն թեմա

Ազգային տնտեսություն թեմա

Բնական ռեսուրսների տեղաբաշխում

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները

Աշխարհի բնակչություն նախագիծ

Բնակչության վերարտադրությունը

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Հարցեր

Առաջադրանք ՝ Սեպ․ ամիս

Առաջադրանք ՝ Սեպ․ ամիս

Рубрика: Քիմիա - 7

Մայիսի 15-ից 19-ը

Թեմա՝ Վալենտականություն։Տարրի վալենտականության որոշումն ըստ քիմիական բանաձևի։

Էջ՝ 153~157

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է:

Վալենտականությունն արտահայտվում է ամբողջ թվերով և գրվում է տարրի քիմիական նշանի վերևում` հռոմեական թվանշանով:

Օրինակ

Մեթանի մոլեկուլում տարրերի վալենտականությունը նշվում է հետևյալ կերպ. 

𝐶𝐻4𝐼𝐼𝑉

Քիմիական տարրերի վալենտականություն հասկացությունը պատկանում է (1852 թ.) անգլիացի նշանավոր քիմիկոս էդվարդ Ֆրանկլենդին:

download.jpg

Ըստ նրա՝ քիմիական միացության մոլեկուլում տարրի վալենտականությունը հավասար է այդ տարրի առաջացրած կապերի թվին:       
Նյութ առաջանալիս ատոմները կապվում են մեկը մյուսին արտաքին շերտի էլեկտրոնների փոխազդեցության հաշվին, և տարրի վալենտականությունը պայմանավորված է արտաքին էլեկտրոնների թվով, իսկ գլխավոր ենթախմբերի տարրերի արտաքին էլեկտրոնների թիվը հավասար է խմբի համարին:

Քիմիական կապի առաջացմանը մասնակցող էլեկտրոններն անվանվում են վալենտային էլեկտրոններ: 

Ցանկացած տարրի առավելագույն վալենտականությունը հավասար է պարբերական համակարգում այդ տարրի խմբի համարին (բացառությամբ թթվածնի, ֆտորի և ազոտի):

Օրինակ

Քլորը և մանգանը գտնվում են  𝑉𝐼𝐼  խմբում և ցուցաբերում են  𝑉𝐼 -ի հավասար առավելագույն  վալենտականություն.

𝐶𝑙,𝑉𝐼𝐼𝑀𝑛𝑉𝐼𝐼

Ոչ մետաղները կարող են նաև դրսևորել վալենտականություն, որի թվային արժեքը ութի և խմբի համարի տարբերությունն է: 

Օրինակ

Քլորն ունի նաև մեկի հավասար վալենտականություն (8−7=1),  թթվածինը՝  երկուսի  (8−6=2):

Վալենտականությունը կարող է լինելհաստատուն և փոփոխական: Այսպես, թթվածինը միշտ երկվալենտ է, ջրածինը և ֆտորը՝ միշտ միավալենտ, առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերը միայն միավալենտ են, երկրորդ խմբի գլխավոր ենթախմբինը՝ երկվալենտ:  Ծծումբըցուցաբերում է փոփոխական վալենտականություն՝ երկուչորսվեց,երկաթը՝ երկու, երեք, վեց  և այլն:

Փոփոխական վալենտականությամբ տարրերի առաջացրած նյութերի անուններում տարրի անվանումից հետո փակագծերում հռոմեական թվանշանով գրվում է այդ տարրի վալենտականությունը:

Օրինակ

𝑆𝑂2-ի համար  գրվում է ծծմբի (𝐼𝑉) օքսիդ և կարդացվում է «ծծմբի չորս օքսիդ», 𝑆𝑂3 -ի համար  գրվում է ծծմբի(𝑉𝐼) օքսիդ և կարդացվում է «ծծմբի վեց օքսիդ»:

Ժամանակակից տեսության համաձայն՝ ատոմի վալենտականությունը որոշվում է ատոմային օրբիտալներում չզույգված էլեկտրոնների թվով, որոնք ընդունակ են մասնակցելու այլ ատոմների հետ քիմիական կապի առաջացմանը: Ուստի հասկանալի է, որ վալենտականությունը միշտ արտահայտվում է ամբողջ թվերով:

Վալենտականություն հասկացությունն իմաստ ունի վերագրել միայն կովալենտային կապով առաջացած միացություններին: Իոնային կապով առաջացած միացությունների համար գործածվում է իոնի լիցք հասկացությունը:

Քիմիական տարրի ատոմի վալենտականությունը տարրի ատոմի առաջացրած կովալենտային կապերի թիվն է տվյալ միացության մոլեկուլում:

Կովալենտային կապերի քանակը, որն առաջացնում է քիմիական տարրի ատոմը տվյալ միացությունում, հավասար է ընդհանուր էլեկտրոնային զույգերի թվին:

Օրինակ

Ազոտի մոլեկուլում`  𝑁2(𝑁≡𝑁) ազոտի ատոմի (𝑁) վալենտականությունը 3 է, իսկ թթվածնի  մոլեկուլում՝   Օ2(𝑂=𝑂)  թթվածնի ատոմի  (𝑂)՝2:

Իսկ ինչպե՞ս են որոշվում քիմիական տարրի վալենտականության հնարավոր արժեքները: Ընդունված է վալենտականության որոշման հետևյալ հասարակ կանոնը: 

Երկտարր միացության քիմիական բանաձևում տվյալ տարրի բոլոր ատոմների վալենտային միավորների ընդհանուր թիվը հավասար է մյուս տարրի բոլոր ատոմների վալենտային միավորների ընդհանուր թվին:

Այս կանոնի հիման վրա, եթե հայտնի է մեկ տարրի վալենտականությունը, կարելի է որոշել մյուսինը՝ ըստ քիմիական բանաձևի: 

Տարրի ատոմի վալենտականության որոշման համար ընդունելի է գործողությունների հետևյալ հաջորդականությունը:

1. Գրում ենք միացության բանաձևը և ատոմի վրա տեղադրում այն տարրի  վալենտականությունը, որը հայտնի է (մեր օրինակում՝  թթվածնի և ջրածնի վալենտականությունները).

𝐻𝐼2𝑆𝑃2𝑂5𝐼𝐼 

2. Գտնում ենք այդ տարրերի վալենտային միավորների ընդհանուր թիվը՝ տարրերի վալենտականության թվային արժեքը բազմապատկելով ինդեքսով.


 −→−−𝐻𝑆2𝐼2−→−−𝑃2𝑂5𝐼𝐼10

 
3. Գտնում ենք մյուս տարրի վալենտականությունը՝ վալենտային միավորների ընդհանուր թիվը բաժանելով այդ տարրի ինդեքսին, և տեղադրում քիմիական նշանի վերևում.
 
𝐻𝐼2𝑆𝐼𝐼𝑃𝑉2𝑂𝐼𝐼5

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու - 7

Մանկական գրքի փառատոն ՝ Փոքրիկ հեքիաթագիրները մրցույթ

Հեքիաթ

<< Փոքրիկ Մանանաի արկածները >>

Լինում է, չի լինում, մի փոքրիկ աղջիկ է լինում, անունը` Մանանա։ Նա շատ հետաքրքրասեր, խելացի և ուրախ աղջիկ է լինում։ Իր տանն ուներ փոքրիկ գրադարան, որտեղ դրված էին այն գրքերը, որոնք  նա կարդացել էր և այն գրքերը, որոնք պետք է կարդար։ Ամեն օր խնամում էր իր տատիկի աճեցրած բոլոր բույսերը, որպեսզի օր օրի ավելի գեղեցկանային։

Մանանան ուներ մեծ սեր բույսերի և գրքերի հանդեպ և շատ էր սիրում, երբ գրքերի կողքին դրված էին լինում տարբեր բուրավետ ծաղիկներ։

Փոքրիկ աղջիկը սիրում էր ամեն երեկո` քնելուց առաջ, հեքիաթներ կարդալ։

— Մա՜մ, քնել եմ ուզում։

Մայրիկը գրկում էր նրան և ասում.

— Բարի՜ երազներ։

Մանանան փակում էր աչուկները և քուն մտնում։ Մի անգամ երազում կատարվում է աղջնակի երազանքը. ականջին է հասնում մի քնքուշ ձայն.

-Վե՛ր կաց, Մանանա’, եկել եմ, որ միասին գնանք հեքիաթների աշխարհ։

Աղջիկը զարմացած նայում է և ասում.

— Վա՜յ, ի՜նչ պստլիկ փերի ես, բայց ինձ ո՞նց կտանես։

— Բայց դու էլ ես պստլիկ։

— Ես իմ թևերով կգրկեմ քեզ,ու կճախրենք դեպի հեքիաթների աշխարհ։

Փերին գրկեց աղջկան, և միասին ճախրելով իջան մի գեղեցիկ անտառ, ուր լսվում էր դեղձանիկների դայլայլը, փրփրոտ գետակի կարկաչը։

— Ի՜նչ հրաշալի է, — ճչաց Մանանան։

Գիտե՞ք` փոքրիկ փերին, ոնց որ կինոյում, փայտիկը թափահարեց, և աղջկա գլուխը ծածկվեց ոսկյա փաթիլներով։

 Փոքրիկ փերին կանչեց իր ընկերներին.

— Տեսե՜ք, թե ես ում եմ բերել` անտառի երազանքների աղջնակին,  եկե’ք մեր հյուրին ուրախացնենք։

Նրանք գրկեցին աղջնակին և սկսեցին միասին պարել։

Աղջնակն  իրո՛ք հեքիաթների աշխարհում էր։ Նրան մե’րթ թիթեռնիկներն էին գգվում, մե’րթ` ծիծեռնակները և դեղձանիկները։

 Հետո նրանք նստեցինք գետակի ափին։

Ի՜նչ զարմանք` թավշե գորգի վրա նստել էին եղնիկները` իրենց ձագուկների հետ, քիչ այն կողմ` առյուծն էր իր կորյուններով, կողքին էլ ՝ խորամանկ աղվեսը։

Մեկը մյուսից չէին վախենում. փամփլիկ նապաստակը, գորշ արջուկը, վագրիկը, սկյուռիկը փաթաթվել էին Մանանայի ոտքերին։

Անտառի բարի ծերուկը մոտեցավ Մանանային։

 -Տե՛ս, Մանանա’, գայլուկը խաղում է եղնիկի հետ, արջը գետակում լողացնում է խոզուկին, առյուծը շոյում է այծյամին. մեզ մոտ սեր է և համերաշխություն։

— Պապի’, իսկ եթե դու չլինես, ու իրենք չարություն անե՞ն,— հարցրեց Մանանան։

— Չարություն չեն անի,- քթի տակ ժպտաց պապիկը,- քանի որ գիտեն, որ չի կարելի իրար նեղացնել, իսկ եթե մեկը հիվանդանում է, պետք է նրան օգնեն, որ շուտ ոտքի կանգնի, և իրար հավատարիմ մնան։ Սա մեր անտառի օրենքն է, — հպարտ ասաց պապիկը։

Աղջիկը զարմացած նայում էր համերաշխ գազանիկներին։

— Պապի՛կ, դու բոլորի՞ն ես օգնում,— հարցրեց աղջիկը։

— Ո՛չ միայն օգնում, նաև սովորեցնում եմ։

— Ա՛յ , տե’ս փերիներին և թզուկներին, ի՜նչ գեղեցիկ են` ոչ միայն արտաքնապես, նաև` հոգեպես։

— Ես գիտեմ ,— ուրախ ասաց Մանանան, -Աստված պապիկը ասել է մեզ` սիրենք և ներենք իրար, երբեք չնեղացնենք միմյանց։

— Դրա համար էլ անտառում բոլորը՝ թզուկներն ու փերիները, գազաններն ու թռչունները, բոլորը միասին մի հաշտ ընտանիք են։

Սպիտակամորուս ծերունին շոյեց  աղջկա գլուխ և հոգոց հանեց.

— Գիտե՞ս, Մանանա’, մեզ մոտ չկան այնպիսի կենդանիներ, որ չցանկանան ուղղել իրենց սխալը։

Բոլորը հավաքվել էին ծերուկի մոտ և ուշադիր լսում էին նրան։

Մթնում էր, երկնքում աստղերն իրենց հեքիաթային պարն էին բռնել արծաթագույն լույսի շուրջ։

— Մանանա’, վե՛ր կաց։

Լսվեց մայրիկի անուշ ձայնը։— Մա’մ, չեմ ուզում արթնանալ, ուզում եմ նորից վերադառնալ իմ լուսե երազների աշխարհը ․․․․

Առաքելյան Մանանա 12 տարեկան

Մայրիկի հեռ․ ՝ 033242417 , Լիլիթ ` lilit.sargsyan1985@mail.ru

Рубрика: Հայոց լեզու - 7, Գրականություն

Ինչ որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում ։ Գարսիա Մարկես

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

— Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Նրանք ծիծաղում են մոր վրա: Ասում են, որ դրանք ծեր կնոջ կանխազգացումներ են, սովորական բան: Որդին գնում է բիլիարդ խաղալու, և հենց այն պահին, երբ պատրաստվում է մի պարզագույն կարամբոլ անել, մյուս խաղացողը նրան ասում է.

— Մի պեսոյով գրազ գանք, որ չես կարողանա:

Բոլորը ծիծաղում են: Նա էլ է ծիծաղում: Նետում է կարամբոլն ու չի կարողանում: Վճարում է իր պեսոն, և բոլորը նրան հարցնում են, թե ինչ պատահեց, եթե մի պարզ կարամբոլ էր: Պատասխանում է.

— Ճիշտ է, բայց մոտս մի անհանգստություն է մնացել, որովհետև առավոտյան մայրս ասաց, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Բոլորը ծիծաղում են նրա վրա, և նա, ով շահել էր իր պեսոն, վերադառնում է տուն՝ մոր մոտ, կամ թոռնիկի, կամ էլ, վերջիվերջո, ինչ-որ ազգականի: Երջանիկ իր պեսոյով` ասում է.

— Այս պեսոն ամենապարզ ձևով շահեցի Դամասոյից, որովհետև նա հիմարի մեկն է:

— Եվ ինչո՞ւ է նա հիմար:

— Ա՛յ մարդ, որովհետև չկարողացավ մի պարզագույն կարամբոլ անել` խառնված այն մտքից, որ մայրն առավոտյան ասել էր, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղում:

Այդ ժամանակ նրա մայրն ասում է.

— Մի՛ ծաղրիր մեծահասակների կանխազգացումները, որովհետև դրանք երբեմն կատարվում են:

Շահողի ազգականը, դա լսելով, գնում է միս գնելու: Նա ասում է մսավաճառին.

— Տո՛ւր ինձ մեկ ֆունտ միս,- և այն պահին, երբ միսը կտրում են նրա համար, ավելացնում է:- Ավելի լավ է՝ երկու ֆունտ, քանի որ ասում են, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու, և ավելի լավ է պատրաստ լինել:

Մսավաճառը վաճառում է միսը, և երբ գալիս է մեկ այլ կին՝ մեկ ֆունտ միս գնելու, նրան ասում է.

— Երկո՛ւսը տարեք, որովհետև այս կողմերում մարդիկ ասում են, որ մի շատ կարևոր բան է պատահելու, և պատրաստվում են ու գնումներ են անում:

Այդպիսով տարեց կինը պատասխանում է.

— Մի քանի երեխա ունեմ, տե՛ս, ավելի լավ է՝ չորս ֆունտ տուր:

Տանում է չորս ֆունտը, և պատմությունը չերկարացնելու համար կասեմ, որ մսավաճառը կես ժամում սպառում է միսը, մեկ այլ կով է մորթում, ամբողջը վաճառում է, և լուրը գնալով տարածվում է: Գալիս է պահը, երբ բոլորը գյուղում սպասում են, որ ինչ-որ բան պատահի: Կաթվածահար է լինում ողջ աշխուժությունը, և հանկարծ ցերեկվա ժամը երկուսին սովորական շոգն է սկսվում: Ինչ-որ մեկն ասում է.

— Հասկանո՞ւմ եք, թե ինչ շոգ է:

— Բայց այս գյուղում միշտ էլ շոգ է եղել:

(Այնքան շոգ, որ այս գյուղում երաժիշտները գործիքները խեժով կցմցում էին և միշտ ստվերում էին նվագում, որովհետև եթե նվագեին արևի տակ, դրանք կտոր-կտոր կլինեին:)

— Այնուամենայնիվ,- ասում է մեկը,- այս ժամին երբեք այսքան շոգ չի եղել:

— Բայց ցերեկվա ժամը երկուսը հենց  ամենաշոգ ժամն է:

— Այո՛, բայց ոչ այնքան շոգ, որքան հիմա:

Ամայացած գյուղի ամայացած հրապարակում հանկարծ մի թռչուն է ընկնում, և շշուկներ են տարածվում.

— Հրապարակում մի թռչուն կա:

Եվ բոլորը խառնված գալիս են թռչնակին տեսնելու:

— Բայց, պարոնա՛յք, միշտ էլ եղել են թռչնակներ, որ ընկել են:

— Այո՛, բայց երբեք՝ այս ժամին:

Գյուղի բնակիչների մոտ գալիս է մի այնպիսի ճնշման պահ, որ բոլորը հուսալքված ուզում են հեռանալ և դրա համար քաջություն չեն ունենում:

— Ես իսկական տղամարդ եմ,- գոռում է մեկը:- Ես հեռանում եմ:

Հավաքում է իր գույքը, իր երեխաներին, իր կենդանիներին, նրանց դնում է կառքը և կտրում-անցնում է կենտրոնական փողոցը, որտեղ խեղճ գյուղը նայում է նրան: Մինչ այն պահը, երբ ասում են.

— Եթե սա համարձակվեց, այդ դեպքում մենք էլ կհեռանանք:

Եվ սկսում են բառացիորեն դատարկել գյուղը: Տանում են իրերը, կենդանիներին, ամեն ինչ:

Եվ գյուղը վերջին լքողներից մեկն ասում է.

— Հանկարծ դժբախտություն չթափվի՜ այն ամենի վրա, ինչ մնում է մեր տնից,- և այդպիսով այն կրակի է տալիս, և մյուսները նույնպես կրակի են տալիս իրենց տները:

Փախչում են սարսափի ու իսկական խուճապի մեջ, ասես պատերազմի զանգվածային տեղահանման ժամանակ, և նրանց մեջտեղից գնում է այն կինը, որ կանխազգացում էր ունեցել` բղավելով.

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

Թարգմանությունը `  Քրիստինե Երեմյանի

Նկարը՝ Շուշան Փաշինյանի

Рубрика: Ֆիզիկա-7

Խնդիրներ

Խնդիր 358.


Վարդակները մամլում են հատուկ զանգվածից (բարկալիտային)՝ այդ զանգվածի վրա ազդելով 37,5 կՆ ուժով: Վարդակի մակերեսը 0,0075 մ² է: Ի՞նչ ճնշման տակ է մամլվում վարդակը:
F = 37,5 կՆ = 37 500 Ն
S = 0,0075 մ²


p – ?


p = F/S = 37 500 Ն/0,0075 մ² = 5 000 000 Պա = 5000 կՊ


Պատ.՝ 5000 կՊ


Խնդիր 359.


Կաթսայի հատակի մակերեսը հավասար է 1300 սմ²: Հաշվեցե՛ք, թե որքանով կմեծանա կաթսայի ճնշումը սեղանին՝ դրա մեջ 3,9 լ ծավալով ջուր լցնելիս:
S = 1300 սմ² = 0,13 մ²
V = 3,9 լ = 3,9 կգ


p – ?


F = mg = 3,9 կգ · 10 Ն/կգ = 39 Ն
p = F/S = 39 Ն/0,13 մ² = 300 Պա


Պատ.՝ 300 Պ-ով


Խնդիր 360.


Ի՞նչ ճնշում է գործադրում հատակին 48 կգ զանգվածով տղան, որի կոշիկների ներբանների մակերեսը 320 սմ² է:
m = 48 կգ
S = 320 սմ² = 0,032 մ²


p – ?


F = mg = 48 կգ · 10 Ն/կգ = 480 Ն
p = F/S = 480 Ն/0,032 մ² = 15 000 Պա = 15 կՊ


Պատ.՝ 15 կՊ


Խնդիր 361.


78 կգ զանգվածով մարզիկը կանգնած է դահուկների վրա: Յուրաքաչյուր դահուկի երկարությունը 1,95 մ է, լայնությունը՝ 8 սմ: Ձյան վրա ի՞ն ճնշում է գործադրում մարզիկը:
m = 78 կգ
l (1 դ.) = 1,95 մ
b (1 դ.) = 8 սմ = 0,08 մ


p – ?


F = mg = 78 կգ · 10 Ն/կգ ժ = 780 Ն
S = 1,95 մ · 0,08 մ · 2 = 0,312 մ²
p = F/S = 780 Ն/0,312 մ² = 2500 Պա = 2,5 կՊ


Պատ.՝ 2,5 կՊ


Խնդիր 362.


300 կգ զանգվածով խառատային հաստոցը հիմքի վրա հենվում է չորս ոտքերով: Որոշեցե՛ք հաստոցի ճնշումը հիմքի վրա, եթե յուրաքանչյուր ոտքի մակերեսը 50 սմ² է:
m = 300 կգ
S (1 ոտք) = 50 սմ² = 0,5 մ²


p – ?


F = mg = 300 կգ · 10 Ն/կգ = 3000 Ն
S = 0,5 մ² · 4 = 2 մ²
p = F/S = 3000 Ն/2 մ² = 1500 Պա


Խնդիր 363.


Սառույցը սիմանում է 90 կՊ ճնշման: Արդյոք կանցնի՞ այդ սառույցի վրայով 5,4 տ զանգվածով տրակտորը, եթե այն հենվում է 1,5 մ² ընդհանուր մակերեսով թրթուրների վրա:
m = 5,4 տ = 0,0054 կգ
S = 1,5 մ²


p – ?


F = mg = 0,0054 կգ · 10 Ն/կգ = 0,054 Ն
p = F/S = 0,054 Ն/1,5 մ² = 0,036 Պա


Պատ.՝ Այո, կանցնի


Խնդիր 364.
Երկսռնի կցանքի զանգվածը բեռան հետ 2,5 տ է: Որոշեցե՛ք ճանապարհին կցանքի գործադրած ճնշումը, եթե ճանապարհի հետ յուրաքանչյուր անիվի հպման մակերեսը հավասար է 125 մ²

Рубрика: Աշխարհագրություն - 7

Տնտեսության սպասարկման ոլորտ

Դասի հղումը 

  1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

    Դրանցից են արտադրական, ոչ արտադրական և սպասարկման ոլորտները:
  2. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև: 

    Նյութական արտադրության ճյուղերի համար կրթությունը պատրաստում է աշխատանքային կադրեր:
  3. Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը: 

Սպասարկման ոլորտի ճյուղերը մեծ դեր են կատարում նաև բնակչության զբաղվածության ապահովման գործում: Եթե ավտոմատացման, մեքենայացման, էլեկտրոնացման շնորհիվ նյութական արտադրության բնագավառում աշխատավորների թիվը հարաբերականորեն կրճատվում է, ապա ծառայությունների ոլորտում, ընդհակառակն` աճում է: Աշխատուժի հոսքը նյութական արտադրության ոլորտից` արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից ուղղվում է դեպի սպասարկման ոլորտ: