Рубрика: Պատմություն 8

Հոկտեմբերի 15-20

Առաջադրանք 1

  Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

    19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը այնքան էլ լավ վիճակում չէր Արևելյան Հայաստանը Պարսկական տիրապետության տակ էր։ Արևելյան Հայաստանի տարածքը հիմնականում ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Ամենաազդեցիկը Երևանի խանությունն էր։
  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները

    Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին թոթափել պարսկա-թուրքական լուծը և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։
  • Գյուլիստանի պայմանագիրը

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթի թագավորության) միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։

«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/

Առաջադրանք 2

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը

Տանը

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները

    Սկիզբը

    1826 թ. հուլիսին Աբաս– Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ ։ Սկսվեց ռուս–պարսկական նոր պատերազմ ։

    Ընթացք

    Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը ։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության ։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար: Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ ։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության ։ Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը ։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց ։

    Ավարտ

    Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի  մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս– Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից ։


    Արդյունքը

    Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը ։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից ։ Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը ։

  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել


    Թուրքմենչայի պայմանագիրը շատ նման էր Գյուլիստանի պայմանագրին: Համաձայն եմ գրեթե բոլոր կետերի հետ, բոլոր կետերն էլ անհրաժեշտ էին հաշտությունը և բարեկամությունը հաստատելու համար: Օրինակ՝ կարծում եմ, որ շատ կարևոր կետ է այն կետը, որ երկու կողմերը կարող են ազատ նավարկել Կասպից ծովում և անհրաժեշտության դեպքում ստանալ օգնություն, կարծում եմ այս կետը նպաստում է և՛ երկրների տնտեսությանը, և՛բարեկամությանը : (նման կետ կար նաև Գյուլիստանի պայմանագրում):
  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/

    Ընթերցելով Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը կարող եմ ասել, որ նրանք շատ նման են, բայց Թուրքմենչայի պայմանագիրը ավելի լավ կետերով էր հարուստ: Օրինակ՝ Գյուլիստանի պայմանագրում կային կետեր, որոնք իմ կարծիքով ավելորդ էին, այսինքն դրանք կարող էին նպաստել պատերազմի նոր ընթացքին, իսկ Թուրքմենչայի պայմանագրում կարծում եմ չկար նման կետ: Շատ կետեր կային, որ և՛ կար Թուրքմենչայի պայմանագրում, և՛ Գյուլիստանի:
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :
800px-Map_Iran_1900-fr.png
Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով
Рубрика: Քիմիա 8

Հոկտեմբերի 16 — 20

Սովորել՝

Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): 

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի  0,012 կգ -ը: 

Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

Վարժություններ

1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:

1,32 * 10^25

2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զանգվածով նմուշում:

9,03 * 10^24

3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.

N5

5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

m=n•M

Рубрика: Ֆիզիկա ՝ 8

Դաս 6.

ԹԵՄԱ՝                              

§  9. Նյուտոնի  երրրորդ   օրենք:

1. Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:

Գնդակը խփում ենք պատին, նա հարվածում է պատին և գնդակը հետ է գալիս, որովհետև գնդակը ազդում է պատի վրա, պատն էլ գնդակի վրա և այլն

2․ Զինվորը բռունցքի հարվածով ջարդում է քարը։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեռքի ազդեցությունը քարի վրա , թե՞ հակառակը։

Հավասար են համաձայն Նյուտոնի երրորդ օրենքի։

3․ Մագնիսը էլեկտրամագնիսական ուժով ձգում է երկաթին։ Ի՞նչ բնույթի ուժով է երկաթը ձգում մագնիսին։

Էլեկտրամագնիսական։

4. Ձևակերպեք Նյուտոնի երրորդ օրենքը:

Եթե A մարմինը որոշակի ուժով ազդում է B մարմնի վրա, ապա B-ն ազդում է նույն մեծությամբ և հակառակ ուղղված ուժով A մարմնի վրա։

5. Ի՞նչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:

Երկու գնդակ նույն արագությամբ գլորենք և իրար հարված են։

6. Ի՞նչ գիտեք ազդող և հակազդող ուժերի մոդուլների, ուղղությունների և կիրառ ման կետերի մասին:

Մոդուլներով նույնն են, ուղղությունով հակառակ են, իսկ կետը նույնը։

7. Հնարավո՞ր է արդյոք, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն:

Այո։

8. Հանրահայտ Մյունխհաուզենը պնդում էր, որ մի անգամ, բռնելով իր մազերից, իրեն դուրս է քաշել ճահճից: Հնարավո՞ր է արդյոք նրա պատմածը:

Ոչ, հնարավոր չէ։

9. Նկարեք թելից կախված գնդիկ նշեք ազդեցության ու հակազդեցության ուժերը:

10. Երկաթե սայլակին երկար ձողի օգնությամբ ամրացված է մագնիս: Կշարժվի՞ արդյոք սայլակը:

Ոչ։

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ՝ 31- 33-ը:

Рубрика: Կենսաբանություն 8

Հոկտեմբերի 16-20

Սիրել՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Մասնակցել բնագիտության ֆլեշմոբին

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը։

    Նյարդային համակարգը, կարգավորում է բոլոր օրգանների և օրգան համակարգերի փոխկապակցված գործունեությունը։ Նրանով են պայմանավորվածը գիտաքցությունը, մտածողությունը և խոսքը վարքագիծը։
  2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը։

    Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։
  3. Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի մեջ։

    Կենտրոնական նյարդային համակարգի <<ԿՆՀ>>-ի մեջ մտնում են գլխուղեղն ու ողնուղեղը։
  4. Նեյրոնների ինչպիսի՞ տեսականեր գիտեք։

Ըստ ձևի, նեյրոնները լինում են բրգաձև, աստղաձև, կլորավուն։

  1. Ի՞նչ է նյարդը։

Նյարդերը, նեյրոնների աքսիոնների խրձերն են, պատված շարակցական հյուսվածքով։