Рубрика: Без рубрики, Երկրաչափություն ՝ 8

Պարապմունք 12

Թեմա՝ Սեղան

Սահմանում։ Սեղան է կոչվում այն ուռուցիկ քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն: Տես նկարը՝

Trapece (ne vienādsānu).JPG

Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր:
Նկարում AD -ն և BC -ն սեղանի հիմքերն են:  

Սեղանի կողմերը, որոնք զուգահեռ չեն, կոչվում են  սրունքներ:
AB -ն և CD-ն սեղանի սրունքներն են:  

Հիշիր։
Սեղանի  անկյունների գումարը (ցանկացած քառանկյան) 360° է:
Ցանկացած սեղանի սրունքին առընթեր անկյունների գումարը 180° է:

Trapece (ne vienādsānu) 2.JPG


Սահմանում։
Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին, տես նկարը։

Trapece (taisnleņķa).JPG
Նկարում AB -ն ուղղահայց է սեղանի հիմքերին։ <А, <B 90 աստիճան են։  

Սահմանում։
Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան, տես նկարը։

Trapece (vienādsānu).JPG

Նկարում AB -ն և CD -ն սեղանի սրունքներն են և իրար հավասար են։
   Հարցեր և առաջադրանքներ․
1. Ո՞ր պատկերն է կոչվում սեղան, գրիր սահմանումը։

Սեղան է կոչվում այն ուռուցիկ քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:

Հավասարասրուն սեղան

ուղղակի սեղան


2. GEOGEBRA ծրագրով գծիր սեղան, նշիր սրունքները, հիմքերը, ո՞ր կողմերն են զուգահեռ։

Զուգահեզ հողմերը հիմքերն են


3. Ո՞ր պատկերն է կոչվում  ուղղանկյուն սեղան, գրիր սահմանումը։

Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին, տես նկարը։


4. GEOGEBRA ծրագրով գծիր  ուղղանկյուն սեղան, նշիր սրունքները, հիմքերը, ո՞ր սրունքն է ուղղահայաց հիմքերին,  ո՞ր անկյուններն են 90 աստիճան։


5. Ո՞ր պատկերն է կոչվում հավասարասրուն սեղան, գրիր սահմանումը։

Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան, տես նկարը։
6. GEOGEBRA ծրագրով գծիր հավասարասրուն սեղան, նշիր սրունքները, հիմքերը, ո՞ր կողմերն են իրար հավասար։



7. GEOGEBRA ծրագրով գծիր սեղան, ո՞ր անկյունների գումարն է 180 աստիճան։


8. Ի՞նչի է հավասար սեղանի բոլոր  անկյունների  աստիճանային գումարը։

360°
9. Նշիր ճիշտ պնդումը․
ա)Հավասարասրուն սեղանի սրունքները զուգահեռ են:
բ)Ուղղանկյուն սեղանի հիմքերը միշտ հավասար են:
գ)Ցանկացած սեղանի հիմքերը զուգահեռ են:
10. Նշիր ճիշտ պնդումը․ Սեղան կոչվում է այն քառանկյունը, որի
ա)կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:
բ)երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը՝ ոչ:
11. Նշիր ճիշտ պնդումը․ Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե
ա)նրա սրունքները հավասար են:
բ)նրա սրունքները զուգահեռ են:
12. Տրված է ABCD սեղան, որտեղ  <A=37°, <C=121°: Գտիր՝ <B,<D-ն։

<B = 180° – <A = 180° – 37° = 143°

<D = 180° – <C = 180° – 121° = 59°


13.Գտեք AD և BC հիմքերով սեղանի B և D անկյունները, եթե ∠A = 29°, ∠C = 117° է :

<B = 151o
<D = 63o

14. Սեղանի հիմքերի հարաբերությունը հավասար է 2:7: Հաշվիր սեղանի մեծ հիմքը, եթե նրա փոքր հիմքը հավասար է 12 սմ:

42սմ

Рубрика: Ֆիզիկա ՝ 8

§11.Մարմնի իմպուլս:  §12. Իմպուլսի պահպանման օրենքը: Խնդիրներ

1. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն  ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:

  • m1=3,4գ
  • v1=900մ/վ
  • m2=3,6կգ
  • v2=?

 m1v1=m2v2

v2=m1v1/m2=0,0034կգ * 900մ/վ / 3,6կգ =0,85 մ/վ

Պատասխանեք հետևյալ հարցերին.

1.Բացատրեք, թվարկված դեպքերում մարմնի վրա որ ազդեցություններն են համակշռում ?

  ա. Սուզանավը գտնվում է ծովի մեջտեղում՝  անշարժ վիճակում: 

Արքիմեդյան ուժ, Ծանրության ուժ, Հպման ուժ, Հիդրոդինամիկ ուժ, Մակերևույթային ուժեր։


  բ.  Սուզանավը ծովի հատակին անշարժ Է:

Արքիմեդյան ուժ, Ծանրության ուժ:

2. Պարաշյուտիստը վայրէջք է կատարում՝ շարժվելով ուղղագիծ հավասարաչափ: Բացատրեք, թե որ ուժերի ազդեցություններն են կոմպենսացվում (համակշռում):

Ծանրության ուժը, օդի դիմադրությունը և լարվածության ուժերը։

3. Հնարավո՞ր է արդյոք անջատված շարժիչով ավտոմեքենան մայրուղու հորիզոնական տեղամասով շարժվի հավասարաչափ:

Ոչ

4. Նկարում պատկերված է մարմնի արագության՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը: Ո՞ր տեղամասում է մարմնի վրա ազդող ուժրի համազորը զրո:

a-b մասում։

5. Ինչ արագացմամբ է թափ հավաքում 60տ զանգվածով ռեակտիվ ինքնաթիռը, եթե նրա շարժիչի քարշի ուժը 90կՆ է:

Բանաձև՝ a = F/m
F = 90կՆ = 90000Ն
m = 60տ = 60000կգ
a = 90000Ն/60000կգ = 1.5մ/վ^2

Рубрика: Պատմություն 8

Ֆրանսիական մեծ հեղափոխություն

Ֆրանսիական հեղափոխությունը ամենամեծ հեղափոխությունն է Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում, տեղի ունեցած 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, դե յուրե, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։

8-րդ դարի երկրորդ կեսից բացարձակ միապետությունը Ֆրանսիայում խանգարում էր երկրի հետագա զարգացմանը։ Գյուղացիների համատարած սնանկացման պատճառով կրճատվել էր հարկերի մուտքը։ Միևնույն ժամանակ անկում էր ապրում Ֆրանսիայի արդյունաբերությունը, փակվում էին մանուֆակտուրաները։ 

Պատմաբանները նշում են, որ այս հեղափոխությունը կապիտալիստական բնույթի էր և անվանում են այս հեղափոխությունը բուրժուական, նրանք հիմք են ընդունում այն հավանական տեսակետը, որ բուրժուաները մեծ դեր են ունեցել այս ապստամբությանը։ Շատ պատմաբաններ համաձայն չեն այս տեսակետի հետ և առաջադրում են հետևյալ տեսակտեները․

  1. վատատիրությունը Ֆրանսիայում վերացել է հեղափոխությունից մի քանի հարյուրամյակ առաջ․
  2. Հեղափոխությունը միավորել է ոչ միայն խոշոր հողատերերին, այլ նաև խոշոր կապիտալիստներին:
  3. Հեղափոխությունը սկսել են հասարակ մարդիկ, ովքեր որևէ արտոնություններ չունեին, այնուհետև նրանց են միացել բուրժուազիայի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում էին Ֆրանսիայի միջին դասակարգը:
  4. Հեղափոխությունը սկսել են հասարակ մարդիկ, ովքեր որևէ արտոնություններ չունեին, այնուհետև նրանց են միացել բուրժուազիայի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում էին Ֆրանսիայի միջին դասակարգը:
  5. Նրանցից շատերը, ովքեր հրաժարվեցին իշխանությունից մեծամասնությունը, ոչ թե բուրժուազիայի ներկայացուցիչներ էին, այլ հարուստ ազնվականներ, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում իշխանության մեջ հավաքում էին հարկեր և այլն: