Рубрика: Հանրահաշիվ ՝ 8, Երկրաչափություն ՝ 8

Մաթեմատիկական նախագիծ

«Հայտնի հայ մաթեմատիկոս, աշխատանքները»

Մաթեմատիկոս ՝ Նորայր Առաքելյան

Ծնվել է 1936թ. հուլիսի 17-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Մեղրաշեն գյուղում ։

  • 1953թ. ավարտել է Մեղրաշենի դպրոցը:
  • 1958թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունները

  • 1958-1959թթ.՝ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ասիստենտ:
  • 1959-1971թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող:
    • 1971-1974թթ.՝ ավագ գիտաշխատող:
    • 1974-1989թթ.՝ տնօրենի տեղակալ և բաժնի վարիչ:
    • 1989-1991թթ.՝ տնօրեն:
  • 1991թ. փետրվար — 1993թ. հոկտեմբեր՝ ԵՊՀ ռեկտոր:
  • 1992-1997թթ.՝ ԵՊՀ ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ:
  • 1997-2006թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն:
  • 2007թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:
  • ԵՊՀ ռեկտորի պարտականությունները Նորայր Առաքելյանը ստանձնել է Խորհրդային Միության փլուզման, երկրում տիրող քաոսի, հասարակական-քաղաքական հեղաբեկումների և սոցիալ տնտեսական ծանր շրջանում, երբ ողջ հայ ժողովուրդը, անտեսելով ամեն տեսակի դժվարությունները՝ շրջափակումն ու խավարը, ցուրտն ու սովը, ոտքի էր կանգնել հանուն Արցախի հարցի արդրացի լուծման: Այդ ժամանակ համալսարանի ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական կազմն ու աշխատողները ևս, թողած իրենց հիմնական գործը, դուրս էին եկել ցույցի և ձայն բարձրացրել ընդդեմ տիրող վարչահրամայական համակարգի, երկրի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում վարվող ոչ ճիշտ քաղաքականության և քարացած ու վաղուց իրենց դարն ապրած օրենքների:


  • Ն. Առաքելյանն իր ռեկտոր նշանակվելու առաջին իսկ օրերից մեծ ուշադրություն դարձրեց համալսարանում ձախողված պարապմունքերը վերսկսելու, կարգն ու կանոնը վերահաստատելու, ուսումնական գործընթացը բնական հունի մեջ դնելու և մայր կրթօջախի վայրէջքը կասեցնելու գործին: Նա, ծանոթանալով ֆակուլտետի ուսումնադաստիարակչական և գիտահետազոտական աշխատանքներին, խնդիր դրեց համալսարանական կրթական համակարգումարմատական բարեփոխումներ մտցնել և գիտական հետազոտությունները նորովի կազմակերպել ու այդպիսով կրթական գործը դուրս բերել փակուղուց: Այս խնդիրները քանիցս քննարկվեցին գիտխորհրդի նիստերում և ընդունվեցին համապատասխան որոշումներ: Համալսարան հրավիրվեցին հանրապետության նորընտիր նախագահը, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահը, որոնց հետ գիտխորհրդի ընդլայնված նիստում քննարկվեցին ինչպես մայր բուհի, այնպես էլ անկախության ուղին բռնած Հայաստանի կրթության և գիտության զարգացման հրատապ խնդիրները:


  • Ն. Առաքելյանը, լինելով նվիրված համալսարանական, իր ռեկտորության դժվարին շրջանում կարողացավ կոլեկտիվի, պրոֆեսորադասախոսական կազմի ուժերը համախմբել ու նպատակամղել նոր պայմաններում մայր բուհի առջև ծառացած խնդիրների իրականացմանը: Նա, փաստորեն արեց հնարավոր ամեն բան, որպեսզի համալսարանը ետ չմնա երկրում ծավալված սոցիալ-տնտեսական վերափոխություններից և հասարակական-քաղաքական կյանքից:

  • 1991.1993թթ. չկար ջեռուցում, և էլեկտրէներգիայի և ջրի մատակարարումը կատարվում էր հովհարային ձևով, ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաները չէին ստանում փորձանյութեր և, այս ամենի հետ մեկտեղ, մայրքաղաքում գրեթե խափանված էին հասարակական տրանսպորտի միջոցները, և Ն. Առաքելյանը մեծ ջանքերի գնով կարողացավ կազմակերպես ուսումնական գործընթացը և միաժամանակ կատարել մի շարք բարեփոխումներ:

Ձեռքբերումներ

  • 1970թ.՝ ՀամԼԿԵՄ մրցանակ:
  • 1971թ.՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու:
  • 1974թ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
  • 1989թ.՝ պրոֆեսոր:
  • 1990թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
  • 2003թ.՝ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ:

Մաթեմատիկոս ՝ Ռուբեն Համբարձումյան

Ծնվել է 1911թ. օգոստոսի 28-ին (սեպտեմբերի 10-ին) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում:

Կրթություն

1932թ. ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։

Աշխատանքային գործունեություն

1933-1971թթ. աշխատել է ավիացիոն նյութերի համամիութենական ինստիտուտում։

Ձեռքբերումներ

  • 1954թ.՝ տեխնիկական գիտությունների դոկտոր:
  • 1955թ.՝ պրոֆեսոր:
  • 1949թ., 1953թ.՝ ԽՍՀՄ պետականմրցանակ:
  • 1960թ.՝ լենինյան մրցանակ։
  • 1966թ.՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ:
  • ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։

Մաթեմատիկոս ՝ Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացին, որը հայտնի է համարող (մաթեմատիկոս) մականունով, հայ մատենագրության ականավոր դեմքերից մեկն է, բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ։

Շիրակացու կյանքի և գործունեության մասին մենք հավաստի տեղեկություններ ունենք։ Մեզ է հասել հեղինակի ինքնակենսագրականը, որից երևում է, որ նա ծնվել է պատմական Շիրակ գավառի Անի ավանում, VII դարի սկզբում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի վանական դպրոցում, իսկ հետո, գիտելիքները խորացնելու և կատարելագործելու նպատակով, մեկնել է Արևմտյան Հայաստան, որն այն ժամանակ գտնվում էր Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Նա շատ է սիրել հատկապես մաթեմատիկան, որը համարել է մայր բոլոր գիտությունների. «Եվ հույժ կարոտելով համարողության արվեստին,_ գրում է նա,_ խորհեցի, թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում ՝ այն մայր համարելով բոլոր գիտությունների»:

Մաթեմատիկայի լավագիտակ ուսուցիչ գտնելու նպատակով, Շիրակացին երկար թափառել է Արևմտյան Հայաստանում և չկարողանալով գտնել իր հավանած մասնագետը, ցանկացել է մեկնել Կոստանդնուպոլիս։ Ճանապարհին նա հանդիպել է ծանոթների, որոնք և խորհուրդ են տվել գնալ ոչ թե Կոստանդնուպոլիս, այլ Տրապիզոն, հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի մոտ։ Շիրակացին լսում է նրանց խորհուրդը և ուղևորվում Տրապիզոն:

Տյուքիկոսի դպրոցը մեծ հռչակ է վայելել Առաջավոր արևելքում. այդ դպրոցը սովորելու են եկել ուսանողներ տարբեր վայրերից:

Շիրակացու վկայությամբ, բյուզանդական արքունի դրանիկների երեխաներն անգամ այստեղ են ստացել իրենց բարձրագույն կրթությունը։

Рубрика: Հանրահաշիվ ՝ 8

Հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբ

1. Վերծանեք գաղտնագիրը՝ օգտագործելով  1, 2, 3,  5, 7, 8 թվանշանները մեկական անգամ: Ի՞նչ թվանշան է թաքնված L տառի փոխարեն։ Գ·Ի =Տ+Ե = Լ+Ի·Ք։

8,2

2. Կամրջով որոշակի ժամանակահատվածում անցան քառանիվ ավտոմեքենաներ և երկանիվ  հեծանիվներ, որոնց ընդհանուր քանակը 12  էր, իսկ  անիվների ընդհանուր քանակը 40 էր: Կամրջով նշված  ժամանակահատվածում քանի՞  քառանիվ ավտոմեքենա անցավ:

8 մեքենա , 4 հեծանիվ

3. Ամենաշատը քանի՞  միանման փունջ կարելի է պատրաստել 30 սպիտակ և 24 վարդագույն պիոններից (ամեն փնջում սպիտակ և վարդագույն պիոնները քանակը լինի նույնը):

6

4. Արամը, երբ  1*4  եռանիշ թվին աջից կցագրեց 2 թվանշանը, իսկ ձախից՝ 1 թվանշանը,  ստացված հնգանիշ թիվը առանց մնացորդի բաժանվեց 3-ի:  Աստղանիշի փոխարեն այդ պայմանին բավարարող քանի՞ թվանշան կարելի է տեղադրել։

1,4,7

5. Անին 5 կիլոգրամ խնձորի և 8 կիլոգրամ նռան համար վճարեց 10.000 դրամ: Որքա՞ն նա կվճարեր 3 կիլոգրամ խնձորի  համար, եթե 5 կիլոգրամ խնձորի և 4 կիլոգրամ նռան  համար  պետք է վճարել 6000 դրամ։

1200 դրամ

6. Նանեի մտապահած թվի և 4-ի արտադրյալը 27-ով փոքր է ամենամեծ երկնիշ թվից: Ո՞ր թիվն է մտապահել Նանեն:

18

7.  Ձկնորսը մի  ձուկ էր բռնել: Այն հարցին, թե որքան է այդ ձկան զանգվածը, պատասխանեց. «Պոչի և գլխի ընդհանուր զանգվածը 4 կիլոգրամ է,   գլխի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝  7 կիլոգրամ, իսկ  պոչի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝  5 կիլոգրամ»: Որքա՞ն էր այդ ձկան զանգվածը:    

Գլուխ ՝ 3կգ

8. 5-ին  բազմապատիկ հնգանիշ թիվը պարունակում է 1-ից մինչև 5  բոլոր թվանշանները: Այս թվի առաջին երկու թվանշաններից կազմված երկնիշ թիվը 2-ին  բազմապատիկ է, այդ թվի  հարյուրավորը 3-ին  բազմապատիկ է:  Գտե՛ք այդ պայմանին բավարարող  հնարավոր ամենամեծ թիվը:

9. Ուղղանկյան պարագիծը 20 սմ է: Որքա՞ն կարող է լինել այդ ուղղանկյան կողմի առավելագույն երկարությունը: Ուղղանկյան կողմերի երկրաությունները արտահատվում են ամբողջ թվերով:

10. Երկնիշ թիվը 7 անգամ մեծ է իր թվանշանների գումարից: Եթե այդ թիվը մեծացվի 12-ով, ապա ստացված թիվը 8 անգամ մեծ կլինի սկզբնական երկնիշ թվի թվանշանների գումարից: Գտեք այդ երկնիշ թիվը:

Պատ․՝ 84