Рубрика: Գրականություն - 8

Գրաբարյան օրեր ՝ 2

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատե

Կարդա այսպես

յաղթեցեր — հաղթեցեր

հաւանեաց — հավանյաց

աչագեղոյ — աչագեղո

զպատանիդ — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ — միո

դիւցազանց — դյուցազանց

յաւիտենական — հավիտենական

Բառարան

յաղթեցեր — հաղթեցիր

հաւանեաց — հավանիր

անսա — հավատա

բանից — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ — այդ պատանուն

զի — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն — մասին, պատճառով, համար

միոյ քինու — մի քենի

դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին

օրէն — օրենք, կարգ

զարմ — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն — սպանել

ծառայեցուցանել — ծառայեցնել

ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):

Հատվածն աշխարհաբար դարձրու:

Քեզ եմ ասում, քաջ Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանների,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Որովհետև սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:

Ինձ թվում է Սաթենիկը միայն եղբորն եր ցանկանում ազատեր ․

Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց

Ըստ այս հատվածի, բնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:

Սաթենիկը շատ անվախ է քանի-որ նա իմանալով, որ պատերազմ է անվախ կանգնում է և ասում իր խոսքը:Նաև Սաթենիկը շատ վճռական էր քանի-որ շուտ կարողացավ ճիշտ որոշում կայացնել:

Փորձիր նկարագրել Սաթենիկին:

Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Սաթենիկը շատ խելացի , և խորամանկ էր ։

Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

Բարձրաձայն կարդա հատվածն այնպես,, որ երևա`

ա) Սաթենիկը հավատում է իր խոսքի ուժին

բ) Սաթենիկը շատ է ուզում օգնել եղբորը, բայց վախենում է` չկարողանա:

Оставьте комментарий